twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կռահու՞մ, թե խաղ ամբոխի համար Փաշինյանը շատրվանում է հայտարարություններով

17 Ապրիլի 2025 14:46

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի առնչությամբ երկու տարբեր, իրարամերժ հայտարարություններ է արել։
 
Դեռ երեկ ՀՀ խորհրդարանում լսումների ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղ պայմանագիրը Ադրբեջանի հետ և միաժամանակ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
 
«Եթե մենք փակում ենք ղարաբաղյան հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ապա ի՞նչ իմաստ  ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի առկայությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը, առնվազն դե ֆակտո, ունի ավելի լայն ենթատեքստ, և մենք ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելու և այն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելու քայլ։ Այս մտահոգությունները փարատելու համար մենք Ադրբեջանին առաջարկում ենք միաժամանակ ստորագրել խաղաղ պայմանագիրը և ԵԱՀԿ-ին համատեղ դիմել Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին։ Այսինքն նույն տեղում և նույն պահին մենք կստորագրենք և՛ առաջինը, և՛ երկրորդը։ Ընդ որում սա պաշտոնական առաջարկություն է», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
 
Դրանով հանդերձ նա մերժել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը՝ վկայակոչելով հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն Հայաստանի հիմնական օրենքը, իբր, տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
 
Սակայն արդեն այսօր հայկական լրատվամիջոցները տարածել են Փաշինյանի նոր հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի նոր սահմանադրության մեջ չպետք է հղում լինի՝ Ադրբեջանին տարածքային պահանջներ պարունակող Անկախության հռչակագրին։
 
«Ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Բայց դա պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը։ Իհարկե, «կողմ» և «դեմ» փաստարկները պետք է ներկայացնեն քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները։ Սա է իմ քաղաքական դիրքորոշումը»,- լրագրողներին ասել է Փաշինյանը։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում կա հղում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» մասին։
 
Այն մասին, որ Հայաստանին հարկավոր է «նոր աշխարհաքաղաքական պայմաններում երկրի կենսունակությունը ապահովող» նոր սահմանադրություն՝ Փաշինյանը հայտարարել է դեռ 2024 թվականի հունվարին։

Ավելի ուշ նա ճշտել է, որ գործող Սահմանադրության հիմքում դրված Անկախության հռչակագրի դրույթները Հայաստանին սպառնում են պատերազմով։
 
Այնուհետ Փաշինյանը հայտնել է, որ իշխանությունները ծրագրում են նոր սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնել 2027 թվականին։
 
Նա նաև նշել է, որ նրա թիմում քննարկվում է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Այն ժամանակ նա պնդում էր, որ սահմանադրության փոփոխությունը՝ բացառապես ներքաղաքական հարց է և տարածաշրջանային կամ միջազգային ազդեցություն չի ունենա։
 
Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր սահմանադրության մեջ, որտեղ պարունակվում են անմիջական տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
 
Ադրբեջանի մյուս պահանջը հանդիսանում է՝ 1990-ականներին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված, բայց ապակառուցողական գործունեությամբ և բացառապես Հայաստանի շահերի վրա կողմնորոշված միակողմանի մոտեցմամբ իրեն վարկաբեկած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
 
 Փաշինյանի նոր հայտարարությունների գործնականում իրագործվելու դեպքում ոչ միայն կհամապատասխանեն Ադրբեջանի պահանջներին, այլ նաև կբավարարեն ողջ տարածաշրջանի շահերը՝ մոտեցնելով Բաքվի և Երևանի միջև երկար սպասված խաղաղության սկիզբը։
 
Դրանով հանդերձ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ նրա քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երկրում իշխանության պահպանման համար։ Նա պատահական չի հայտարարել, որ այդ հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը։ Ակնհայտ է, որ վարչապետը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները բացառող նոր սահմանադրության ընդունման հարցում հույսը դնում է բնակչության աջակցության վրա։
 
Միևնույն ժամանակ, նա փորձում է խաղաղ պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը տեղափոխել ժողովրդի վրա, ինչը կանխամտածված քաղաքական քայլի տեսք ունի։
 
Նույն տրամաբանությանն է ենթարկվում նաև նրա՝ սոցցանցում նախօրեին հրապարակված գրառումը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի նախագիծը համաձայնեցված է, պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք պայմանագրի ստորագրման քննարկումների փուլ, և ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից ստորագրել պայմանագիրը»,- գրել է Փաշինյանը սոցցանցի իր էջում, հավաստիացնելով, որ չնայած բոլոր դժվարություններին՝ նա և նրա կառավարությունը չեն շեղվելու խաղաղ օրակարգից։
 
Վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև հետևյալի վրա. «Որոշ ուժեր ինչպես Հայաստանում, այնպես  էլ նրա սահմաններից դուրս անցկացնում են պատերազմի ամենօրյա քարոզչություն և այն կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների կոչ են անում»,- նշել է նա։
 
Այս հռետորաբանությունը համահունչ է նրա վերջին հայտարարության հետ այն մասին, որ «ղարաբաղյան շարժումը» Հայաստանում շարունակություն չի ստանա։
 
Այնուամենայնիվ, կասկած չի հարուցում, որ Փաշինյանի հռետորաբանությունը ուղղված է նրան, որպեսզի միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանի գործողությունները բացառապես խաղաղ են և ուղղված են տարածաշրջանի կայունացմանը։ Դա հաստատում է նաև Բաքվին ուղղված նրա տարօրինակ կոչը՝ սահմանին ամենօրյա հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին։
 
«Այստեղ հնարավոր են երկու տարբերակ՝ կա՛մ անկարգապահություն, կա՛մ կանխամտածված գործողություններ՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու նպատակով: Երկու դեպքում էլ Ադրբեջանը պետք է հետաքննություն անցկացնի և միջոցներ ձեռնարկի դրանք կանխելու ուղությամբ: Բայց որպեսզի դա միակողմանի չհնչի, ես ասում եմ. մենք պատրաստ ենք, եկեք ամեն ինչ պարզենք, իսկ ինչու՞ է Ադրբեջանը հրաժարվում»,- հայտարարել է Փաշինյանը Ազգային ժողովի նիստում:
 
Ակնհայտ է, որ նման մերկախոս հայտարարությունները՝  ոչ այլ ինչ են, քան խաղ հասարակության համար։ Հայաստանի վարչապետը փորձում է սահմանին միջադեպերի համար պատասխանատվությունը դնել Ադրբեջանի վրա, ինչը անհեթեթ է թվում։
 
Հետևաբար Բաքուն հիմնավոր պատճառներ ունի չվստահել Փաշինյանի հակասական հայտարարություններին։ Խոսքերը ասվել են, բայց կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվել։
 
Եթե Հայաստանի ղեկավարությունը իսկապես տրամադրված է խաղաղության և պատրաստ է դա հաստատել իրական գործողություններով՝ Բաքուն միայն կողջունի նման նախաձեռնությանը և պատրաստ է կառուցողական երկխոսության։
 
Սակայն, քանի դեռ խոսքերը չեն հաստատվել գործողություններով, այն ամենը, ինչ ասում է Փաշինյանը՝ մնում է ոչ ավել, քան քաղաքական ծխածածկույթ։

Caliber.Az
Դիտումներ: 130

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խոջալուի շրջանում զանգվածային գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

148
01 Մայիսի 2025 13:13
2

Ատելության ճանապարհ Հայաստանի հանցագործ քաղաքականության վկայություններ

112
30 Ապրիլի 2025 10:54
3

Արխիվները չեն այրվում. Հայերի ադրբեջանաֆոբիան` ակունքներ ու հետևանքներ Տեսանյութային ապացույցներ՝ ընդեմ կեղծիքի

103
30 Ապրիլի 2025 16:36
4

Անբարյացակամների ճամբարում խուճապը՝ վկայում է Ադրբեջանի ընտրած ուղու ճիշտության մասին Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

102
30 Ապրիլի 2025 09:38
5

ԱՀ ԱԳՆ. Օ'Ֆլահերտիի հայտարարությունը անհաջող փորձ է միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին

93
30 Ապրիլի 2025 09:26
6

Վարդանյանը բողոք է հայտնել դատավորների կազմի վերաբերյալ

89
30 Ապրիլի 2025 09:21
7

Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են հակառակորդի թիրախները Զորավարժությունների տեսանյութ

89
01 Մայիսի 2025 11:31
8

Հարությունյանը դատարանում. Շուշա քաղաքը օկուպացնողները մասնակցել են նաև Լաչինի շրջանի գրավմանը

70
02 Մայիսի 2025 14:08
9

Պողոս Նուբար Փաշան՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հեղինակը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

69
01 Մայիսի 2025 17:44
10

Թուրքական հրատարակությունը՝ Ղարաբաղում զանգվածային գերեզմանների մասին

62
02 Մայիսի 2025 10:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading