twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Խաղաղության» թեստի ձախողում. Հայաստանի վրայով ճախրում է «Մոնթե Մելքոնյանի ոգին» Այսպես են հերոսացնում ահաբեկիչներին

29 Ապրիլի 2025 12:54

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն: Այս լուրը հայկական լրատվամիջոցները ակտիվորեն վերատիրաժավորել են:
 
Հայկական տեղեկատվական ճակատի մարտիկները այս լուրում որևէ դատապարտելի, առավել ևս անտրամաբանական բան չեն գտնում: Եվ սա միանգամայն հատկանշական է, եթե այն դիտարկել՝ ավելի քան քառորդ դար ադրբեջանական տարածքները օկուպացիայի տակ պահած երկրում ադրբեջանաֆոբիայի խրախուսման քաղաքականությունից հրաժարվել չցանկանալու Հայաստանի ղեկավարության տեսակետից։
 
Սկսենք վարժարանի անվանումից՝ այն կրում է ահաբեկչի անունը:
 
1980 թվականի գարնանը Մոնթե Մելքոնյանը միացել է ԱՍԱԼԱ կազմակերպությանը և մասնակցել Հռոմում և Աթենքում ահաբեկչական գործողություններին, ինչպես նաև օգնել է զինյալներին պատրաստել 1981 թվականի սեպտեմբերին «Վան» գործողություն անցկացնելու համար: Խոսքը Փարիզում Թուրքիայի հյուպատոսության գրավման մասին է: Այդ հարձակման հետևանքով ստացած վերքերից մահացել է Թուրքիայի հյուպատոս Կայա Ինալան, իսկ հյուպատոսության անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ջեմալ Օզենը ծանր վիրավորվել է։
 
Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանը կռվել է Ադրբեջանի դեմ։ Այսպես, 1992 թվականի փետրվարին Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ հայկական զինված ստորաբաժանումները և Լիբանանի «Արաբո» և «Արամո» ահաբեկչական խմբավորումներում մարզված հայկական ջոկատները միաժամանակ հարձակվեցին Խոջավենդի շրջանի Գարադաղլը գյուղի վրա և բոլոր կողմերից շրջապատեցին այն։ Գարադաղլիի համար մղված մարտերում զոհվել է 145 մարդ, որոնցից 54-ը սպանվել են մեկ օրում։ Իսկ ընդհանուր առմամբ, Խոջավենդում հայ վարձկանների դեմ մարտում զոհվել է 154 մարդ, այդ թվում նաև 15 կին և 13 երեխա։ Տեղական ինքնապաշտպանական գումարտակի մարտիկները կռվել են մինչև վերջին շունչը, դրսևորել  մեծ քաջություն, բայց քանի որ օգնություն չի հասել, նրանք չեն կարողացել դուրս գալ շրջափակումից։
 
Խոջալուի ցեղասպանությանը ակտիվորեն մասնակցել են Մոնթե Մելքոնյանը,  Հայաստանի ապագա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ հայ ավազակներ։ Այդ մարդասպանները այնտեղ սպանել են 613 մարդու։ Նրանց թվում կային երեխաներ, կանայք, ծերունիներ և խաղաղ բնակիչներ։ Շուրջ հազար մարդ ընդմիշտ հաշմանդամ  է դարձել։ Այդ ողբերգական գիշերը 1275 մարդ գերի ընկավ, որոնցից 150-ի ճակատագիրը մինչև հիմա անհայտ է։
 
1992 թվականի ամռանը Մելքոնյանի հրամանատարությամբ ստորաբաժանումները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին Աղդամի ուղղությամբ։ Հարկարիր վերաբնակները հաղորդել են տների ավերման և խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Ոչնչացվեց ավելի քան տաս ադրբեջանական գյուղ։
 
Որպես դրա հաստատում կարող ենք մեջբերել «Human Rights Watch»-ի 1994 թվականի զեկույցի՝ «Ղարաբաղյան հակամարտություն» գլխի մի հատված. «Հայկական ուժերը համակարգված կերպով ոչնչացրել են ադրբեջանական գյուղերը և վտարել խաղաղ բնակիչներին Մարտակերտի և Շուշայի շրջաններում։ Բազմաթիվ վկայություններ խոսում են՝ խաղաղ բնակիչների նկատմամբ միտումնավոր բռնությունների մասին»։
 
Հատկանշական է նաև Աղդերեից հարկադիր վերաբնակի վկայությունը (HRW-ի հարցազրույց, 1993թ.). «Երբ հայերը եկան, նրանք անխտիր կրակեցին։ Նրանք մտան մեր գյուղ,  իմ հարևանին սպանեցին ընտանիքի աչքի առաջ։ Հետո այրեցին մեր տունը»։
 
Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում (1993 թ) նշվում է. «Շուշան և հարակից գյուղերը գրավելու գործողությունների ընթացքում հայկական կազմավորումները օգտագործել են խաղաղ ադրբեջանական բնակչության վախեցնելու մեթոդներ, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության զանգվածային արտագաղթի»։
 
Այս պատկերը լրացվում է նաև «Իմ եղբոր ճանապարհը» գրքից («My Brother’s Road», հեղինակ՝ Մարգար Մելքոնյան) մեջբերումը. «Մոնթեն թույլ է տվել այնպիսի մարտավարություն, որի ժամանակ Մարտակերտի շրջանի որոշ ադրբեջանական գյուղերը ենթարկվեցին լիովին ոչնչացման, որպեսզի կանխել թշնամու կողմից դրանց օգտագործումը»։
 
Հենց այս ռազմական հանցագործի պատվին է անվանակոչվել Դիլիջանի ռազմամարզական վարժարանը։ Դրա ստեղծման գլխավոր նախաձեռնողը և վարժարանը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու պնդողը հատկապես Արկադի Տեր-Թադևոսյանն էր՝ Շուշա քաղաքի օկուպացիայի մասնակից և Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ հանցագործությունների հեղինակը։
 
1992 թվականի փետրվարին Գարադաղլը գյուղում՝ Տեր-Թադևոսյանի հետ կապված կառույցների կողմից համակարգված հայկական ստորաբաժանումները սպանել են ավելի քան 70 ադրբեջանցի բնակիչների, իսկ տասնյակ խաղաղ բնակիչներ գերի են ընկել։
 

1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մերզիլի գյուղում Մոնթե Մելքոնյանը լիկվիդացվեց։ Նրանից հետո ողջ մնացած Արկադի Տեր-Թադևոսյանը որոշեց այդ նույն՝ ադրբեջանցիների նկատմամբ ատելության ոգով դաստիրակել հայերի նոր սերունդներ։
 
Պաշտոնապես դա անվանել են «Մոնթե Մելքոնյանի մարմնավորած Հայրենիքին ծառայելու ոգու շարունակություն»։ Հիշենք, որ «Հայրենիքին ծառայելու» տակ Մելքոնյանը հասկանում էր ահաբեկչություններ արտասահմանում Թուրքիայի քաղաքացիների դեմ և ադրբեջանական հողերի օկուպացիային մասնակցությունը՝ խաղաղ բնակիչների՝ տարեցների, կանանց և երեխաների դաժան սպանություններով։
 
1997 թվականից ի վեր վարժարանը գտնվում է Հայաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ 44-օրյա պատերազմին մասնակցած նրա շրջանավարտների թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, բայց նրանց մասնակցությունը կասկածից վեր է։
 
Մինչև 2020 թվականը վարժարանը ընդունում էր միայն պատանիների։ 2020-2021 ուսումնական տարվանից սկսվել է նաև աղջիկների ընդունումը, ինչը ներկայացվել է որպես նշանակալի նվաճում։ Շրջանավարտների մեծ մասը շարունակում են իրենց ուսումը Հայաստանի ռազմական ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Ռազմական ինստիտուտը և Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ինչպես նաև արտասահմանում՝ Ռուսաստանի և Հունաստանի ռազմական ակադեմիաներում։ Նրանք բոլորը դաստիարակվել են «Մոնթե Մելքոնյանի ոգով»։
 
Իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չի համարձակվել փոխել վարժարանի անվանումը։ Նա դա չի արել նույնիսկ 44-օրյա պատերազմի և Ղարաբաղի տնտեսական շրջանում հակաահաբեկչական գործողության արդյունքում վերականգնված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտոնապես ճանաչելուց հետո։
 
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում  Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլիրիանի հուշարձանը նույնպես կանգնած է իր տեղում։
 
Հայկական իշխանությունները շարունակում են ոչինչ չանել՝ Ադրբեջանի և Թուրքիայի ազգային դրոշների այրմամբ ջահերով երթերի հարցերում։ Այդ սադրանքի կազմակերպիչները չպատժվեցին, չնայած սա դեպի խաղաղության իր ձգտումների մասին հայտարարող՝ հայկական ղեկավարության անկեղծության փորձությունը գնահատելու պաշտոնական Բաքվի կոչերին։
 
Փորձությունը, ինչպես և սպասվում էր, նորից ճայթունով ձախողվեց։

Caliber.Az
Դիտումներ: 51

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Իլհամ Ալիևի այցը Չինաստան և Երևանի դռան հերթական թակոց Caliber.Az-ի YouTube-ալիքի տեսանյութը

184
26 Ապրիլի 2025 10:11
2

ԱՀ ԱԳՆ. Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի հայցը Վարդանյանի գործով

180
26 Ապրիլի 2025 19:53
3

Բաքվում դատավարության ժամանակ ուսումնասիրվել են Շուշայի օկուպացիայի վերաբերյալ Սարգսյանի տեսագրությունները

179
28 Ապրիլի 2025 17:26
4

Փեզեշկիան. Թեհրանը կձգտի ռազմավարական հարաբերություններ կառուցել Բաքվի հետ

142
28 Ապրիլի 2025 17:56
5

«Մեծ վերադարձ». 33 ընտանիք տեղափոխվում է Խոջալու ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
28 Ապրիլի 2025 09:49
6

Սինիրլիօղլուն գնահատել է Ադրբեջանի դերը կլիմայական օրակարգում

72
26 Ապրիլի 2025 12:30
7

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացվել է Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման մասին

70
26 Ապրիլի 2025 09:10
8

Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան

68
26 Ապրիլի 2025 09:49
9

Ադրբեջանում կնշվի ազգային մամուլի 150-ամյակը

67
26 Ապրիլի 2025 09:15
10

Բայրամովը՝ Եվրասիայի համար Բաքվի նավահանգստի նշանակության մասին

63
26 Ապրիլի 2025 11:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading