twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

23 Ապրիլի 2025 23:10

Ապրիլի 22-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած պետական այցի շրջանականերում՝ մեր երկրի էներգետիկայի նախարարության և չինական ընկերությունների միջև ստորգրվել են մի շարք փաստաթղթեր՝ ներառյալ Գոբուստանի արևային էլեկտրակայանի նախագծի վերաբերյալ «Ներդրումային համաձայնագիրը», վերոնշյալ նախարարության և Չինաստանի Էլեկտրաէներգիայի պլանավորման և ինժիներիայի ինստիտուտի միջև՝ վերականգնվող էներգետիկայի և Էլեկտրաէներգետիկ համակարգերի զարգացման հարցերով «Փոխըմբռնման մասին հուշագիրը»:

Հավանաբար, նույնիսկ միայն այս տեղեկատվության առկայությունը հստակորեն վկայում է ադրբեջանա-չինական հարաբերությունների զգալի ներուժի մասին, ինչը  ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում կարևոր նշանակություն է ձեռք բերում։ Այլ բան է, որ նման քայլեր չէին կարող տեղի ունենալ, եթե չլիներ դրա հիմքը։ Այս առումով մենք կարևոր համարեցինք կարճ էքսկուրս կատարել համեմատաբար նորագույն պատմության մեջ։

Մի փոքր պատմություն

Առաջին հերթին, մենք հիշում ենք, թե ինչպես դեռ 1994 թվականին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը հստակեցրել է, որ Ադրբեջանը, որպես անկախ պետություն, «իր ներքին և արտաքին քաղաքականությունը կառուցում է ելնելով ազգային շահերից»։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, անմիջականորեն «Հեյդար Ալիևը մշակել է արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնց մենք հիմա հետևում ենք: Իհարկե, 30 տարվա ընթացքում աշխարհը փոխվել է, բայց մեր հիմնական նպատակները չեն փոխվել։ Դա մեր պետականության ամրապնդումն է, շատ ակտիվ տարածաշրջանային քաղաքականության հետ մեկտեղ մեր ազգային շահերի վրա հիմնված ակտիվ արտաքին քաղաքականության անցկացումը»։

Բավականին  հատկանշական է, որ այս միտքն Իլհամ Ալիևը արտահայտել է 2023 թվականին չինական «China Media Group» մեդիա կորպորացիային տված հարցազրույցում, հավելելով, որ համազգային առաջնորդը «շատ կարևոր դեր է խաղացել Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման մեջ, իսկ նրա այցը ՉԺՀ և Չինաստանի ղեկավարների հետ հանդիպումները փաստորեն դրել են մեր համագործակցության հիմքը»։ «Այն ժամանակ,- նշել է նախագահ Իլհամ Ալիևը,- Ադրբեջանը այնքան էլ հայտնի չէր աշխարհում, ուստի դա հիմք է եղել»։

Ինչի լույսի ներքո 1994 թվականը հիշվում է նաև այն տեսանկյունից, որ հենց այդ ժամանակ, պաշտոնական այց կատարելով ՉԺՀ, Հեյդար Ալիևը չին ժողովրդին անվանել  է «մեծ ժողովուրդ», իսկ Չինաստանը՝ «մեծ երկիր»: Ինչպես այն ժամանակ արտահայտվել է համազգային առաջնորդը, «մենք մեծ գոհունակության զգացմունքով նշում ենք, որ հեղափոխությունից հետո ՉԺՀ-ի գոյության տարիների ընթացքում չին ժողովուրդը արժանի տեղ է գրավել համաշխարհային հանրության մեջ, ՉԺՀ-ն մեծ միջազգային հեղինակություն է նվաճել ամբողջ աշխարհում և այժմ հսկայական ազդեցություն ունի համաշխարհային մասշտաբով հասարակական-քաղաքական զարգացման գործընթացների վրա»: Իսկ Ադրբեջանը, իրականացնելով «բարեկամական, իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների հաստատման սկզբունքները աշխարհի բոլոր երկրների, բայց, առաջին հերթին, հարևան պետությունների և նրանց հետ, որոնց հետ այդ համագործակցությունը կարող է ունենալ կոնկրետ գործնական արդյունքներ՝ մեծ նշանակություն է տալիս ՉԺՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների և առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային կապերի զարգացմանը»:

Որի ֆոնի վրա ՉԺՀ-ի այն ժամանակվա ղեկավար Ցզյան Զեմինը, նշելով Պեկինի կողմից Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել «բոլոր ոլորտներում բարեկամական համագործակցության հետագա ընդլայնման համար», քանի որ երկու երկրների միջև հարաբերությունների պատմությունը «իր արմատներով գնալով «Մետաքսի ճանապարհի» ժամանակներ, և չին ժողովուրդը անփոփոխ բարեկամության զգացում է ունեցել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ» ունի ավելի քան 2000 տարվա վաղեմություն։ Այն ժամանակ էլ ստորագրվել է՝      ՉԺՀ-ի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հիմունքների մասին համատեղ հայտարարություն, իսկ Հեյդար Ալիևը, այցն անվանելով «կարևոր պատմական իրադարձություն», «միջպետական սերտ կապերի» ստեղծումը որակել է որպես կարևոր «քաղաքական արդյունք»։

Ինչի լույսի ներքո նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցում, որի մասին մենք նշել ենք վերևում, ամփոփել է, որ հատկապես այդ ժամանակվանից սկսած երկրների միջև ձևավորվել է «դինամիկ զարգացման մեծ ներուժ»: Այս նրբությունը լավ են հասկանում նաև Պեկինում, ինչի մասին վկայումը դրսևորվել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Լու Մեյի 2025 թվականի ապրիլի 22-ի հոդվածում, ով Հեյդար Ալիևին բնորոշել է որպես «Ադրբեջանի  և չին-ադրբեջանական բարեկամության արդիականացման հիմնադիր»։ Նրա խոսքով, «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկելով որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություն», ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդը «լավ հիմք է դրել՝ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ, առողջ և կայուն զարգացման համար՝ անձնական ներդրում ունենալով այս կարևոր գործում»։

Այսօր և հիմա

Հավանաբար, այս նոտայով կարելի է արդեն մոտենալ այսօրվա օրվան՝ առանձնացնելով, մասնավորապես, այնպիսի պահ, ինչպիսին է 2024 թվականին Ադրբեջանի և Չինաստանի միջև՝ միմյանց «որպես արտաքին գործոններից անկախ երկկողմ հարաբերությունների քաղաքականությունը ինքնուրույն բնորոշող առաջնահերթ և վստահելի գործընկերներ» դիտարկումը արձանագրող «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի» ընդունումը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, երկկողմ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելը դարձել է «նոր դիրքավորում և նոր ելակետ», որի ֆոնի վրա «երկու կողմերը պետք է շարունակեն աջակցել միմյանց՝ երկու երկրների ժողովուրդներին էլ ավելի մեծ օգուտներ բերելու համար»։

Այս առումով կարելի է նշել, որ 2024 թվականին Ադրբեջանի և Չինաստանի միջև առևտրային գործառնությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 21%-ով՝ հասնելով 3,744 մլրդ դոլարի։ Ինչպես նախագահ Իլհամ Ալիևը ասել է այս տարվա ապրիլի 21-ին չինական «Սինհուա» գործակալությանը տված իր բացառիկ հարցազրույցում, Չինաստանը դարձել է Բաքվի չորրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, իսկ Ադրբեջանը հանդիսանում է  առաջին երկրներից մեկը, որը աջակցում է «Մեկ գոտի  մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, և «մեր կողմից այս ուղղությամբ իրագործվում են լուրջ գործնական նախագծեր»։ Որի համատեքստում «կարելի է վստահությամբ ասել, որ Ադրբեջանը հանդիսանում է  Չինաստանից հետո երկրորդ երկիրը, որն ամենաշատ ներդրումներ է արել այս նախագծի իրականացման համար ինչպես իր տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»։ Որի տեսանկյունից հատուկ անկյան տակ ընկալվում է Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից արձանագրումը, որ «ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը», ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համատեղ շինարարության շրջանակներում համագործակցությունը։ Արդյունքում Սի Ցզինպինը, «մեծ նշանակություն տալով Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը, պատրաստ է Ձեզ հետ միասին՝ ի շահ երկու երկրների ժողովուրդներին ջանքեր գործադնել ավանդական բարեկամության հետագա ամրապնդման, փոխշահավետ համագործակցության խորացման համար»։

Դրա հետ մեկտեղ, մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե ցանկացած աշխարհառազմավարական գործընկերությունը որքանով պետք է սնվի մշակութային և հումանիտար կամուրջներով։ Հետևաբար պատահական չէ նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Սինխուա» գործակալությանը տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրվել այնպիս տվյալների վրա, որ ամեն տարի «անշեղորեն աճում է մեր երկրների քաղաքացիների թիվը, ովքեր հնարավորություն ունեն սովորել Ադրբեջանի և Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում», իսկ ՉԺՀ-ում վերջին տարիներին «սկսել  են  գործել ադրբեջաներեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոններ»։ Որի համատեքստում պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ «պետության կողմից կրթական հաստատություններում չինարեն և ադրբեջաներեն լեզուների ուսուցման խրախուսումը, ուսուցիչների միջև փոխանակումները և մասնագետների պատրաստումը կնպաստեն տարբեր ոլորտներում պետությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը, երկու ժողովուրդների մերձեցմանը և փոխադարձ մշակութային հարստացմանը»։ Ինչպես ուշադրություն է դարձրել Իլհամ Ալիևը, «Մենք ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ միասին հայտարարել ենք՝ մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի ստեղծմանը նպաստելու մեր ձգտումների մասին, հանդես գալով՝ մարդկության այնպիսի ընդհանուր արժեքների օգտին, ինչպիսիք են խաղաղությունը, զարգացումը, իրավահավասարությունը, արդարությունը, ժողովրդավարությունը և ազատությունը, ինչպես նաև հեգեմոնիայի և ուժի քաղաքականության դեմ»։

Տեղի ունեցածի տեսանկյունից որոշ արտաքին կողմնակալ չարախոհներ պնդում են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «առևտրային պատերազմի» տարրերի պայմաններում Ադրբեջանը «ստիպված կլինի կոնկրետ ընտրություն կատարել երկրներից մեկի օգտին»։ Մեր կողմից այս հակապատմական տեսակետի կողմնակիցներին խորհուրդ կտանք պարզապես ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանի քայլերը արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Պարզապես, ԱԴԱ համալսարանի ֆորումի շրջանակներում նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ ընդգծել է, որ Ադրբեջանը՝ լինելով՝ առաջատար երկիր Հարավային Կովկասում, որպես Գլոբալ հարավի մաս, Չմիավորման շարժման մեջ ամուր դիրքերով, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ ամուր կապերով, տնտեսական ներուժով և այլն, «կարող է լինել շատ կարևոր գործընկեր ԱՄՆ-ի համար»։ Որին ներդաշնակ «ռազմավարական գործընկերության ձևաչափի առկայությունը այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին Չինաստանն է», պետության ղեկավարը սահմանել է որպես «մեզ համար չափազանց կարևոր փաստ»։

Հատկանշականորեն նշելով, որ, չինական ընկերություններին «տարբեր ոլորտներում մեր ռազմավարական գործընկերները դառնալուն», ներառյալ կանաչ էներգետիկայի ոլորտը, հրավերի հետ մեկտեղ «մենք սկսում են երկխոսություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ»՝ այս նրբերանգը դիտարկելով «շատ խոստումնալից գործընթաց, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը»: Զուգահեռաբար նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը անվանել է մի երկիր, որը միշտ ակտիվ դեր է խաղացել թուրքական աշխարհի երկրների միջև համագործակցության մեջ, որոնց հետ հարաբերությունները «չափազանց կարևոր են մեզ համար, և մենք չպետք է բաց թողնենք մեր կազմակերպությունը համաշխարհային կարևոր դերակատարի վերածելու հնարավորությունը»։ Դրանից մի քանի օր առաջ, պետության ղեկավարը  էներգետիկայի և բնակարանային հարցերով Եվրամիության հանձնակատար Դան Յորգենսենի հետ հանդիպմանը նշելով, որ Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը ունի երկար և հաջող պատմություն՝ ընդգծել է դրա դերը «որպես կարևոր գործոն էներգետիկ հարցերում, հատկապես ներկա ժամանակաշրջանում»։ Ինչի ֆոնի վրա, երախտագիտություն հայտնելով «Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի ներդրման համար, եվրահանձնակատարն ընդգծել է մեր երկրի հետ համագործակցության կարևորությունը»։

Այլ խոսքով ասած՝ նախքան հապճեպ եզրակացություններ հնչեցնելը, որոնք հիմնված չեն պատմական ճշմարտության վրա, Ադրբեջանի թշնամիներին ցանկալի կլինի ուսումնասիրել Ադրբեջանի քաղաքականության բազմավեկտորության պատմությունը, որն աստիճանաբար ներառվում է մի շարք երկրների դասագրքերում, ինչին մենք ուշադրություն ենք դարձրել հոդվածի սկզբում։ Ինչպես 2025 թվականի փետրվարին չինական «CGTN» հեռուստաալիքին տված հարցազրույցում ադրբեջանա-չինական հարաբերությունների առնչությամբ ասել է նախագահ Իլհամ Ալիևը, «յուրաքանչյուր ուղղությամբ մենք ունենք գործնական արդյունքներ և համագործակցության ծրագրեր, և մեր արտաքին քաղաքականությունը, ինչպես ցանկացած այլ երկրում, հանդիսանում է միայն մեր ներքին քաղաքականության շարունակություն»։ Այդ ժամանակ էլ պետության ղեկավարը Չինաստանն ու ԱՄՆ-ն անվանել է աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ և երկու առաջատար երկրներ՝ ընդգծելով, որ «տարբեր հարցերի շուրջ նրանց միջև կոնսենսուսը, համագործակցությունը, այլ ոչ թե առճակատումը, միանշանակ օգուտ կբերի բոլոր երկրներին»։

Այս նրբերանգը վկայում է նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական գծի հաջորդականության մասին՝ ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի այս վեկտորի քայլերի հետ, ով 2000-ին Ադրբեջանի արտաքին քաղաքականության նպատակը ուրվագծել է «աշխարհի բոլոր երկրների հետ հավասար, փոխշահավետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը», դրանք արդյունավետ օգտագործումով «ինչպես Ադրբեջանի միջազգային դիրքի ամրապնդման, այնպես էլ երկրի տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար»: Այս համատեքստում կցանկանայի նյութն ավարտել  Ադրբեջանում Չինաստանի դեսպան Լու Մեի խոսքերով, որի համաձայն, ՉԺՀ-ի և Ադրբեջանի առաջին անձանց միջև հաստատված վստահելի աշխատանքային հարաբերությունների և խորը անձնական բարեկամության լույսի ներքո՝ «նայելով ապագային՝ կարելի է ասել, որ ադրբեջանա-չինական ռազմավարական գործընկերությունը ունի լայն հեռանկարներ և մեծ հույսեր է ներշնչում»։

Caliber.Az
Դիտումներ: 89

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

267
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

250
21 Ապրիլի 2025 11:36
3

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

172
23 Ապրիլի 2025 09:38
4

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

168
23 Ապրիլի 2025 11:17
5

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

140
22 Ապրիլի 2025 09:29
6

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

131
21 Ապրիլի 2025 09:14
7

ԵՄ լրտեսական առաքելությունը

101
23 Ապրիլի 2025 09:17
8

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

91
22 Ապրիլի 2025 17:14
9

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

89
23 Ապրիլի 2025 23:10
10

Յալչին Ռաֆիևը Իրաքում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

78
21 Ապրիլի 2025 13:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading