twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանը արագացնում է Ղարաբաղի տարածաշրջանում ջրային ենթակառուցվածքի զարգացման աշխատանքները Caliber.Az-ի ակնարկը

30 Օգոստոսի 2022 14:02

Ադրբեջանի ազատագրված հողերում տրանսպորտային, էներգետիկ և այլ կոմունալ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ ավելի քան քսան ամիս իրականացված լայնածավալ աշխատանքը քայլ առ քայլ մոտեցնում է երկրի քաղաքացիների իրենց հարազատ օջախներ մեծ վերադարձը։ Այս հարցի իրագործման ամենակարևոր նպատակը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցումն ու վերակառուցումն է, որտեղ անցած ժամանակահատվածում «Ազերսու» ԲԲԸ-ի և «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության ջանքերով 400-ից ավելի օբյեկտներ ապահովված են խմելու ջրով, արդիականացվում են ջրամբարները, հորատվում են արտեզյան հորեր և այլն։ Տարածաշրջանի ջրամատակարարման աշխատանքներն արագացնելու համար «Ազերսու»-ն ներգրավում է կապալառուներին. օրերս մրցույթի հաղթող է հայտարարվել «Az Graft Construction» ՍՊԸ-ն։

Ադրբեջանը, որն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է անապատացման գլոբալ խնդրին, 2019-2021 թվականներին Քուռ և Արազ գետերի ավազանների ծանծաղացման պատճառով ոռոգման լուրջ ճգնաժամ ապրեց։ Ոռոգման ջրի սակավության հետ կապված իրավիճակը որոշակիորեն կայունացել է 2022 թվականի անձրևոտ գարնանը, այնուամենայնիվ Ադրբեջանում խոնավության պակասության կայուն հաղթահարումը հնարավոր է միայն նոր ջրամբարների կառուցումից, ոռոգման ջրանցքների արդիականացումից և ոռոգման խնայող համակարգերի կիրառումից հետո։ Ոռոգման ջրի սակավության խնդրի լուծման համար մեծ նշանակություն է տրվում Փոքր Կովկասի ջրառատ տարածաշրջանի գետերի և ջրամբարների պաշարների ներգրավմանը։

Սա բոլորովին էլ հեշտ խնդիր չէ, քանի որ Ղարաբաղի և նրան հարակից ադրբեջանական յոթ շրջանների երեսուն տարիների օկուպացիայի ընթացքում հայ ագրեսորները տարածաշրջանի ջրային ենթակառուցվածքները դարձրել են ամբողջովին ա ոչ պիտանի։ Առավել ևս, անջատողական ռեժիմը ջրային ռեսուրսներն օգտագործում էր, որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Վերահսկելով Փոքր Կովկասի ավազանի գետերն ու ջրամբարները, որտեղ ձևավորված է հանրապետության ողջ ջրային պոտենցիալի քառորդ մասից ավելին՝ գրավելով Արազ գետի զգալի հատվածը, անջատողականները իրականացրել են իսկական էկոլոգիական ահաբեկչություն։ Գյուղատնտեսության ոլորտի համար վճռորոշ գարուն-ամառ ժամանակահատվածում փակվում էր Սարսանգի և Սուգովուշանի ջրամբարներից ջուրը, ինչը հանգեցնում էր հանրապետության կենտրոնական հատվածի մի շարք շրջաններում արհեստական երաշտի, իսկ ձմռանը ջուրը դիտավորյալ ավելցուկով էր արտանետվում, առաջացնելով հեղեղումներ Թերթերչայ գետի վրա և վնաս հասցնելով հարթավայրային գյուղատնտեսական հողատարածքներին:

Այսօր, օկուպանտների վտարումից հետո, Ադրբեջանը լիովին վերահսկում է տարածաշրջանի բոլոր առանցքային գետերի և ջրամբարների ջրահոսքերը և ի վիճակի է երկարաժամկետ հիմունքներով ծրագրել և իրականացնել ջրային ենթակառուցվածքների արդիականացման նախագծերը։ Սա չափազանց կարևոր հեռանկարային պահ է, քանի որ, համաձայն ՄԱԿ-ի և մի շարք այլ միջազգային վերլուծական կենտրոնների կանխատեսումների, արդեն մինչև 2040 թվականը մոլորակի վրա գլխավոր սակավային ռեսուրսը կդառնա խմելու և ոռոգման ջուրը։ Փաստորեն, ջրային ռեսուրսների և դրանց բաշխման շուրջ վեճերն ու հակամարտությունները տասնամյակներ շարունակ հանգեցրել են աշխարհի երկրների միջև քաղաքական տարաձայնություններին։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 260 համաշխարհային գետերի ավազանները բաժանված են մի քանի երկրների միջև, և վերջին 50 տարիների ընթացքում այդ պատճառով տեղի է ունեցել 21 «ջրային» պատերազմ, էլ չասած Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաչինի, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների միջև 500-ից ավելի փոքր հակամարտությունների մասին: Ջրային հակամարտությունները նկատվում են նաև հետխորհրդային տարածքում. բավական է հիշել Ուկրաինայի կողմից՝ 2014 թվականին օկուպացված Ղրիմի ջրամատակարարման դադարեցումը, կամ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև Ակ-Սուու սահմանային գետի ջրաբաշխման կետի շուրջ անցյալ տարվա արյունալի բախումները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2020 թվականի Հայրենական պատերազմում նրա հաղթանակը ապահովել է հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ռեսուրսների լիակատար վերահսկողությունը։ Մասնավորապես, խոսք է գնում սահմանամերձ Արազ գետի ներուժի մասին, որտեղ Իրանի հետ ավելի քան 1,6 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ Խուդաֆերինի ջրամբարի համատեղ օգտագործման շնորհիվ մատչելի կդառնա երկրի հարավ-արևմտյան մասում 260 հազար հեկտար վարելահողեր ոռոգումը: 5,9 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սուգովուշանի ջրամբարը երկրի տնտեսական շրջանառություն վերադարձնելու արդյունքում այսօր կարգավորվում է դեպի Թերթերչայ հոսքերի հավասարաչափությունը, և արդեն լուծվել են ոռոգման խնդիրները Թերթերի, Գերանբոյոյի, Բարդայի և Եվլախի շրջաններում։ Իսկ ազատագրված Քելբեջարի և Լաչինի շրջաններում կան Ղարաբաղի մարզի 10 առանցքային գետերի լեռնային ակունքներ, այդ թվում նաև այնպիսի ջրառատ գետեր, ինչպիսիք են Հաքարին, Թերթերչայը, Բազարչայը, Խաչընչայը։ Հատկապես այս գետերն են ձևավորում Փոքր Կովկասի տարածաշրջանի հիմնական ջրահեռացումը՝ խոնավությամբ սնուցելով այդ թվում նաև 560 մլն խմ տարողությամբ Սարսանգի ջրամբարը։ Տարածաշրջանի ամենամեծ Սարսանգի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը նույնպես մոտավորապես մինչև 2025 թվականը կանցնի Ադրբեջանին։

Փոքր Կովկասի լեռնաշղթայի հսկայական ջրային պոտենցիալի առկայությունը հսկայական պլյուս է Ադրբեջանի համար և թույլ կտա ապահովվել ջրամատակարարումն և ոռոգումը ոչ միայն ազատագրված տարածքների համար, այլև կլրացնի ոռոգման ջրի պակասը երկրի հարավ-արևելքում։ Ներկայումս «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն մշակում է Լաչինի շրջանում հոսող Հաքարի գետի վրա 90 մլն խմ տարողությամբ «Հաքարիչայ» ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ), ինչի հաշվին մաքուր խմելու ջրով կապահովվի օկուպացիայից ազատագրված տարածքներ, ընդհանուր առմամբ Ադրբեջանի 14 շրջանների երեք միլիոն մարդ բնակչությունը՝ ներառյալ հեռավոր Մասալլին։ Եվ սա նման բնույթի բոլովորվին էլ միակ նախագիծը չէ. արդեն սկսվել են ընդհանուր համակարգում ընդգրկված Քյոնդելենչայ-1, Քյոնդելենչայ-2 և Աշաղը Քյոնդելենչայ ջրամբարների վերանորոգման աշխատանքները, և այդ ջրային ռեսուրսների օգտագործումը թույլ կտա ոռոգել Ֆիզուլիի շրջանի 6,2 հազար հա. ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ, վերադարձված տարածքներում նախատեսվում է զրոյից վերականգնել կամ կառուցել 9 ջրամբար՝ այդ թվում նաև Աղդամքենդի, Խաչընչայի և Բարգուշադի։ Քննարկվում են նաև Թերթերչայ գետի Սոլ Սահիլ ջրանցքի վերակառուցման ծրագրերը, վերականգնման աշխատանքներ են նախատեսվում նաև Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգիլանի և Գուբադլիի շրջանների ջրային տնտեսությունում, ապահովելով Ադրբեջանի ապագա ամբարի հուսալի ջրամատակարարումը։ .

Սակայն, անհրաժեշտ է վերապահում անել, որ ջրային ծրագրերի իրականացումը չափազանց կապիտալ ծախսարար գործընթաց է, և դրա իրականացումը կպահանջի մի քանի տարի։ Իրավիճակը բարդացված է նրանով, որ ադրբեջանական քաղաքների և գյուղերի հիմնարար ոչնչացման հետ միասին, անջատողական վարչակարգը օկուպացիայի երկար տարիների ընթացքում հիմնովին ավերել է ջրամատակարարման համակարգը, հիդրոհանգույցները և պոմպակայանները, արտեզյան հորերը, տասնամյակներ շարունակ չվերանորոգված ոռոգման ջրանցքները լրիվ խարխլվել են, ջրամբարների մեծ մասը մինչև կրիտիկական մակարդակը ծանծաղել են:

Ղարաբաղի տարածաշրջանի ջրային և ոռոգման ենթակառուցվածքների ոչնչացման մասշտաբները շատ մեծ են, այնուամենայնիվ այստեղ արդեն որոշակի հաջողություններ գրանցվել են։ Ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո «Ազերսու» ԲԲԸ-ի և «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի մասնագետների ջանքերով մեկնարկեց օկուպացիայից ազատագրված տարածքների ջրային տնտեսության վերականգնման աշխատանքը՝ մասնավորապես, մինչև այս տարվա գարնան սկիզբը անխափան ջրամատակարարմամբ են ապահովվել է ավելի քան 400 օբյեկտ, որոնք հիմնականում տեղակայված են Շուշա քաղաքում, ինչպես նաև Քելբեջարում, Զանգիլանում և Հադրութ բնակավայրում։ Ջրային ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը ակտիվորեն շարունակվում է Աղդամ քաղաքում, հարակից չորս գյուղերում և մոտակայքի արդյունաբերական գոտում։ Այսպիսով, Աղդամի շրջանի տարածքում սկսվել է խողովակաշարային ցանցի անցկացումը, հորատվել են երեք հետախուզական հորեր, և ընդհանուր առմամբ բնակչությանը բարձրորակ խմելու ջրով կայուն ապահովելու համար կհորատվեն 24 ենթարտեզյան հորեր։ Ենթարտեզյան հորերից արդյունահանվող ջուրը կկուտակվի շրջանի ռելիեֆի ամենաբարձր կետում գտնվող ջրամբարներում և խողովակներով ինքնահոս կմատակարարվի Աղդամ և այլ բնակավայրեր։ Այնպես նաև «Ağıllı su» նախագծի շրջանակներում մշակվել է Աղդամի ապագա բաշխիչ ջրամատակարարման ցանցի և կոյուղու և անձրևաջրերի սանիտարական համակարգի նախագիծ, որի վերահսկումն ու կառավարումը կիրականացվի ավտոմատացված «SCADA» համակարգով։ Հետագայում կեղտաջրերը՝ օրական 30 հազար խորանարդ մետր ջրատարողությամբ կենսաբանական տիպի կայանքներում մաքրվելուց հետո կօգտագործվեն ոռոգման համար։

Ջրամատակարարման համակարգի զարգացման համանման ծրագրեր են մշակվում նաև Ջաբրայիլի շրջանում, որտեղ արդեն անցկացվում է արդյունաբերական գոտու ձևավորում, շուտով կսկսվի բնակարանաշինությունը։ Ընթացիկ տարում Ջաբրայիլում աշխատանքներ են սկսվել նաև ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ. վերականգնվում են հիդրոտեխնիկական մեխանիզմները, տիղմից մաքրվում են ոռոգման կոլեկտորները և ջրանցքները, սկսվել է 5 պոմպակայանների աշխատանքը, ինչի շնորհիվ շրջանում իրագործվում է շուրջ 4810 հա ցանքատարածքի ոռոգումը։

Ղարաբաղի տարածաշրջանի ջրային և ոռոգման ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցումը դառնում է կատալիզատոր, որն ապահովում է շինանյութ արտադրողների, նախագծող և կապալառու ընկերությունների աշխատանքը։ Այսպես, օրերս «Ազերսու»-ն որոշել է օկուպացիայից ազատագրված տարածքների խմելու ջրի մատակարարման բարելավմանն ուղղված անհետաձգելի աշխատանքների մրցույթի հաղթողին։ Դա «Az Graft Construction» ՍՊԸ-ն է, որի հետ կնքվել էր 8,074 մլն մանաթի պայմանագիր։ Մրցութային առաջադրանքի կատարման ժամկետները նշված են՝ դա 2025 թվականի վերջն է։

Caliber.Az
Դիտումներ: 501

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

214
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

186
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

184
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

175
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

146
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

114
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

98
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

77
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

73
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

72
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading