twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնի «մարդասիրական» խաղերը Դռնից դուրս են քշում, իսկ նա պատուհանից է խցկվում...

26 Դեկտեմբերի 2022 18:35

Հարավային Կովկասում սեփական խաղը սկսելու, անկախ դերակատարի դերում տարածաշրջան խցկվելու Ֆրանսիայի համառ փորձերը դատապարտված են ձախողման։ Սակայն Բաքվից պարբերաբար բացասական պատասխան ստանալով, Փարիզը, այնուամենայնիվ, չի հրաժարվում այդ փորձերից։ Նախագահներ Ալիևի և Մակրոնի վերջին զրույցը ևս մեկ անգամ ապացուցում է ասվածը։ Խաղաղապահ ջանքերի և խաղաղության կոչերի տեսքով Փարիզը փորձում է առաջ մղել տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը սպառնացող իր քաղաքական օրակարգը՝ և սրանում է ֆրանսիական նախաձեռնությունների հիմնական վտանգը։ Բայց Բաքուն հստակ հասկացրել է, որ տարածաշրջանը նման կասկածելի օգնության կարիքը չունի։

Դատելով Ադրբեջանի նախագահի հետ զրույցի ընթացքում Մակրոնի հայտարարություններից՝ Փարիզի վարժաձևերն ու մեթոդները որոշ չափով փոխվել են, քանի որ Ադրբեջան և Հայաստան առաքելություն ուղարկելու ֆրանսիական նախորդ նախաձեռնությունը ձախողվել է (Բաքուն, ինչպես հիշում ենք, հրաժարվել է իր տարածքում նման առաքելությունից՝ հայտարարելով, որ առաքելության հետ համագործակցության հարցերը կլուծի աշխատանքային կարգով, այնքանով, որքանով դա կվերաբերվի մեզ), այժմ Մակրոնի գործունեությունը ուղղված է՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան միջազգային մարդասիրական կազմակերպություններ ուղարկելու գաղափարին մղմանը։ Կեղծ մտահոգություն հայտնելով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ Փարիզը դա օգտագործում է որպես պատրվակ նրա համար, որպեսզի առաջ մղի «մարդասիրական առաքելության» մասին իր գաղափարը։ Սակայն Մակրոնի հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հստակ ուրվագծել է հայկական ֆեյքերի ողջ էությունը՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ մեր տարածքում ապրող քաղաքացիների համար Լաչինի ճանապարհը քաղաքացիական և մարդասիրական նպատակներով օգտագործելուն ոչ մի խոչընդոտ իրականում չկա, ինչպես նաև ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տեղական գրասենյակի բժշկական մեքենաների անցումը։ Ինչու՞ ստեղծել խնդրի տեսք այնտեղ, որտեղ այն չկա։

Միանգամայն ակնհայտ է, որ Փարիզի հերթական «խաղաղապահ» արկածախնդրությունը տեսանելի է ինչպես ձեռքի ափի մեջ, նոր նախաձեռնությունների տեսքով Ֆրանսիան փորձում է խցկվել Հարավային Կովկաս, մասնավորապես՝ ներթափանցել ադրբեջանական Ղարաբաղ: Մեր երկրի տարածքում իր ազդեցությունը մտցնելու ֆրանսիական այս ծրագիրը հնարավորինս աննրբանկատ է և անխոհեմ։ Փարիզը, մասնավորապես, չարաշահում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով Կանոնադրության դրույթները, որտեղ նշված է, որ նման բնույթի առաքելությունը կարող է ցանկացած երկրի տարածք ուղարկվել միայն այդ պետության իշխանությունների համաձայնությամբ։ Իսկ մեր երկիրը կտրականապես դեմ է իր տարածքում որեւէ առաքելությունների առկայությանը։ Այստեղ նույնպես հարկավոր է հետևողականորեն բացահայտել հայ-ֆրանսիական քարոզչության ֆեիքերի մի ամբողջ շղթան, որն այժմ հիմք է հանդիսանում մարդասիրական առաքելություններ ուղարկելու մասին գաղափարների ուռճացման համար։

Այսպիսով, հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի մարզում «հումանիտար ճգնաժամից տանջվում է մոտ 120 հազար մարդ», հանդիսանում է հորինվածք՝ Ղարաբաղում հայերի հաշվարկների համաձայան՝ բազմապատիկ պակաս է. 25-30 հազարից ոչ ավել։ Եթե ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող տարածքներում բնակվող Ադրբեջանի հայազգի քաղաքացիները բախվեն որևէ մարդասիրական դժվարությունների, ապա Ադրբեջանը ի վիճակի է լուծել իր քաղաքացիների խնդիրները և այդ մասին բազմիցս հայտարարել է։

Դրա համար մեր երկիրն ունի բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ինչպես ասում են՝ գլուխ կհանենք առանց ֆրանսիացիների։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում մարդասիրական կազմակերպությունների աշխատանքին՝ դրա հետ նույնպես խնդիրներ չկան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Խանքենդիում ունի իր ներկայացուցչությունը, Բաքուն մշտական կապի մեջ է այդ կազմակերպության հետ, իսկ Լաչին-Խանքենդի ճանապարհի հատվածում, այն ճանապարհին, որտեղ ներկա ժամանակ անցկացվում է քաղաքացիական ակցիա, ապահովված է ԿԽՄԿ-ի և շտապօգնության մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը, որոնք լուծում են բնակչության բժշկական աջակցության հետ բոլոր անհետաձգելի խնդիրները։ Որևէ այլ կազմակերպությունների կամ մարդասիրական առաքելությունների օգնությունը այստեղ անհարկի է՝ ամեն ինչ հսկողության տակ է, և պետք չէ իրարանցում ուռճացնել։

Միջնորդության, խաղաղապահ գործունեության քողի տակ Հարավային Կովկաս ներթափանցելու Փարիզի հերթական փորձերը տեսանելի են անզեն աչքով։ Սակայն Բաքուն կտրականապես չի ընդունում նման «ֆրանսիական սոուսի» ներքո Փարիզի բոլոր նախաձեռնությունները. նրա միակողմանի, հայկական շահերի հստակ արտահայտված լոբբինգի հետևանքով այստեղ նրան արդեն ցույց են տվել դուռը։ Փարիզում միամտորեն կարծում են, որ Բաքվում մոռացել են, թե ինչպես էր Ֆրանսիան, որպես «հանգուցյալ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տասնյակ տարիների ընթացքում առաջ էր տանում հայկական շահերը՝ դրանով հանդերձ անտեսելով միջազգային իրավունքը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն, չնայած Ֆրանսիայի ողջ միակողմանիությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այնուամենայնիվ, Մակրոնին «ուղղվելու» հնարավորություն տվեց՝ համաձայնելով Պրահայում հանդիպելուն։ Եվ ինչ, Պրահայի հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր հարցազրույցում քննադատեց Ադրբեջանին և մեր երկրին մեղադրեց նրանում, ինչ մենք չենք արել։ Իսկ հետո հաջորդեցին Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի հակաադրբեջանական բանաձեւերը, հարձակումներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով։

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի վերջին ևս մեկ անգամ հստակ արտահայտել է Ֆրանսիական «խաղաղապահության» հարցի իր տեսլականը։

«Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվ դա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը երբեք պաշտոնական մակարդակով ոչ մեկի կողմ չեն բռնել»,- ասել է նախագահ Ի.Ալիևը։

Եվ այս հաշվով Փարիզի մոտ ոչ մի պատրանքներ չպետք է լինեն՝ մեր տարածաշրջանում նրա համար և՛ դռները, և՛ պատուհանները փակ են։

Caliber.Az
Դիտումներ: 216

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

225
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

190
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

145
10 Մայիսի 2025 09:27
4

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

69
10 Մայիսի 2025 09:36
5

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

69
10 Մայիսի 2025 11:18
6

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

68
10 Մայիսի 2025 13:29
7

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

64
10 Մայիսի 2025 10:45
8

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

62
10 Մայիսի 2025 10:27
9

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

62
10 Մայիսի 2025 10:43
10

Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը

61
10 Մայիսի 2025 09:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading