Փաշինյանը դժգոհ է ադրբեջանական հողում ռուս խաղաղապահներից Ռուս փորձագետները ցրեցին Երեւանի պատրանքները
Հայաստանը էլ ավելի է բարձացրել Ռուսաստանի հետ կոնֆլիկտայնության աստիճանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության է կանչել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմին։ Եվ եթե նախկինում Հայաստանի վարչապետի տոնը ավելի շուտ բողոքական ու դժգոհ էր, ապա այժմ այն դարձել է պահանջկոտ և անառարկելի։ Թվում է, թե Վովաևիչը իսկապես ցանկանում է Մոսկվային ավելի ցավոտ դիպչել, վարկաբեկելով Ադրբեջանի Ղարաբաղի տարաաշրջանում ռուս խաղաղապահներին՝ նրանց խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային քանակակազմով փոխարինելու նպատակով։ Իր բերանի, ինչպես ասում են, համը գիտի՝ օտարերկրացիներին հրավիրելով Ադրբեջանի տարածք։
Այսպես, կառավարության նիստում Փաշինյանը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտին կոչ է արել՝ հստակ բացատրություն տալ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով, «Ռուսաստանի Դաշնությունը, որը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ, պետք է բացատրի, թե ինչպիսին է իրավիճակի իր գնահատականը, որոնք են միջանցքով երթեւեկությունը վերականգնելու պլանը ու ճանապարհային քարտեզը»։
Փաշինյանը համարում է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարող ապահովել Ղարաբաղում «անվտանգությունն ու կայունությունը», ապա նա պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնի քննարկումներ՝ «խաղաղապահ կոնտիգենտի համար ՄԱԿ-ի մանդատ ստանալու, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ քանակակազմ ուղարկելու նպատակով»։
Փաշինյանի այս հարձակմանը Մոսկվան արձագանքեց օպերատիվ։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար ամենաբարձր մակարդակով ներգրավել է եռակողմ պայմանավորվածության ողջ հավաքածուն։ Զախարովայի կարծիքով, երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարությունը հուսալի հիմք են կազմում՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։
«Մենք հաշվի ենք առնում դաշնակցային պարտավորությունները և՛ Հայաստանի, և՛Ադրբեջանի դեպքում։ Հետևաբար, որպես միջնորդ, անփոփոխ առաջ ենք մղում այնպիսի դիրքորոշում, որը թույլ է տալիս արդյունավետ կատարել այդ գործառույթը: Եվ ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն»,- նշել է դիվանագետը։
Միաժամանակ, ինչպես լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի ճանապարհի թեման, և Ռուսաստանը մտահոգված է տարածաշրջանում լարվածությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։ «Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համաձայնությունը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց խնդիրները Ղարաբաղում, տարակուսանք է առաջացնում, ինչպես ռուս փորձագետների, այնպես էլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության մոտ։ Այդ մասին Caliber.az-ի հետ զրույցում հայտարարել է՝ միջազգային հակամարտությունների փորձագետ, ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Միխայլովը։
Նրա կարծիքով, խաղաղապահների շնորհիվ հարթվում են այն անախորժությունները, որոնք առաջին հերթին ստեղծում է հայկական կողմը, և ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ ակնարկել է այդ մասին, դրանով հանդերձ բավականին բարձր գնահատելով խաղաղապահ քանակակազմի դերը։
«Նիկոլ Փաշինյանը պատահական հայտարարություններ երբեք չի անում։ Վերջին շրջանում դա հատկապես նկատելի է ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների հատուկ ծառայությունների ղեկավարների Երևան պարբերական այցելություններից հետո։ Մեր դեպքում կարելի է զուգահեռներ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ Երևանի որոշ արևմտյան գործընկերները Բաքվի և Մոսկվայի վրա հարձակվեցին իբրև, ինչպես Ադրբեջանի, այնպես էըլ Ռուսաստանի կողմից իրենց պարտավորությունները չկատարելու մեղադրանքով։ Եվ դրանից հետո մենք և լսում ենք Փաշինյանի կողմից մեղադրանքները խաղաղապահների հասցեին։
Ես կողմնակից չեմ այն միանշանակ կարծիքին, թե Մոսկվայի և Երևանի միջև սկսվել է վերջնական ճգնաժամ։ Դրա նշանները, անկասկած, առկա են, բայց ուզում եմ նշել, որ Մոսկվան հսկայական փորձ ունի, ինչպես խաղաղապահ, այնպես էլ այս ու այն կողմ ճոճվող իր դաշնակիցներին հանդարտեցնելու հարցում»,- նշել է ռուս քաղաքագետը։
Նրա կարծիքով, Փաշինյանը փորձում է նստել մի քանի աթոռների վրա՝ «ժպտալով նախագահ Պուտինին և միևնույն ժամանակ սողալով Բրյուսելի ու Վաշինգտոնի առաջ»։ Այլ կերպ չի կարելի բացատրել ռուս խաղաղապահներին արեւմտյան երկրների կապույտ սաղավարտների ստորաբաժանումներով փոխարինելու Հայաստանի ղեկավարության ապարդյուն ճիգերը։ Այս համատեքստում Երևանը հստակ գործում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ծրագրով։
«Նման բան ցանկացած դեպքում տեղի չի ունենա, իսկ ահա Երևանի սադրիչ տեղաշարժերը, որը օգտագործում է միջազգային իրավիճակը և չի կատարում 2020 թվականի նոյեմբերին ստանձած իր պարտավորությունները, երբ հատկապես Ռուսաստանն էր, որ փրկեց Հայաստանը լիակատար ջախջախումից՝ Բաքվին մոտեցնում են Ղարաբաղի տարածքի վրա լիակատար վերահսկողություն ձեռք բերելուն, ինչի արդյունքում բոլոր անօրինական կազմավորումները առնվազն դուրս կբերվեն և կկազմալուծվեն, իսկ առավելագույնը կպատժվեն՝ եթե ապացուցվեն նրանց հանցագործությունները»,- նկատել է Միխայլովը։
Բաքուն, նրա խոսքով, չի թաքցնում Երևանին իր նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելուն ստիպելու իր մտադրությունը և կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավոր՝ Մոսկվայի հետ։
«Իսկ առայժմ և Բաքուն, և Մոսկվան, իմ կարծիքով, ստիպված են հանդուրժել Փաշինյանի թշնամական ելույթները, քանի որ նա այժմ Հայաստանի միակ քիչ թե շատ ադեկվատ ղեկավարն է, ով պարտավորություններ է ստանձնել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բաքվի հանդեպ, որոնք երկրի ներքին քաղաքականության վրա Արևմտքի երկրների վիթխարի ազդեցության պատճառով առայժմ չեն իրագործվում»,- ասել է Ե. Միխայլովը։
Իսկ մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Արխոնտ» ամսագրի գլխավոր խմբագիր Անտոն Բրեդիխինի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը տհաճ է և հակասում է ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցելու ողջ տրամաբանությանը։ Եվ այն, որ նա համարձակվում է իր կամքը թելադրել Ռուսաստանին՝ դա մարտահրավեր է։
«Անշուշտ, նա փորձում է իրականացնել իր ցանկությունը՝ ֆրանսիական և ամերիկյան զորքեր մտցնել Ղարաբաղ և, համապատասխանաբար, ողջ Հարավային Կովկասը տեղափոխել ՆԱՏՕ-ի երկրների օկուպացիայի տակ։ Սա անթուլատրելի է, և այստեղ Ադրբեջանի ու Ռուսաստանի դիրքորոշումները համերաշխ են»,- նշել է Բրեդիխինը։
Նա համարում է, որ Փաշինյանի թշնամական ելույթները Ռուսաստանի կողմից անպատասխան չեն մնա։
«Պատասխանը լինելու է կոշտ, և դա կստիպի Փաշինյանին հետագայում հրաժարվել նման հայտարարություններից»,- եզրափակել է Ա. Բրեդիխինը։