twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը անջատողականների նավակը անջատում է հայկական շոգենավից Երևանը շտապում է փոխել սյուզերենին

16 Հունվարի 2023 12:25

Հայաստանի կառավարության և «պետնախարար» Վարդանյանի միջև Ղարաբաղի «գորշ գոտում» ճեղքվածքը օրեցօր մեծանում է։ Դատելով Երևանի և Խանքենդիի վերջին հայտարարություններից՝ Փաշինյանի և «ղարաբաղյան տնային կառավարիչի» միջև տարաձայնությունները հասել են ծայրահեղ մակարդակի, և Երևանը դեմ չէ աքացի տալ անջատողականների մնացորդներին։ Եվ այս դիմակայությունում լուրջ կորուստները Վարդանյանի հրոսակախումբը արդեն կրել է։

Անձամբ Փաշինյանը, ինչպես նաև նրա ողջ «երևանյան գունդը» գործնականորեն Վարդանյանի Ղարաբաղում հայտնվելու պահից գրեթե չի թաքցրել իր լուռ դժգոհ վերաբերմունքը Կրեմլի այս խամաճիկի նկատմամբ։ Եվ Երևանը մտահոգվելու բան ունի. լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վարդանյանը մոտ ապագայում կարող է տեղափոխվել Երևան՝ վարչապետի աթոռին փոխարինելով Փաշինյանին։ Իսկ առայժմ Կրեմլի դրածոն հավաքում է ընտրազանգվածի միավորներն ու ձայները՝ խաղացնելով իշխանության գալը կայացած սխեմայով՝ «ղարաբաղյան կլանի» նախկին ղեկավարներ Քոչարյանի և Սարգսյանի շաբլոնով։ Հասկանալի է, որ իր գլխավերեւում զգալով թեև ասեկոսների մակարդակով կախված դամոկլյան սուրը՝ Փաշինյանը սկսել է ցնցվել։

Իսկ այստեղ էլ Վարդանյանը ու նրա թիմը իրենց թույլ են տալիս հրապարակային հայտարարություններ անել՝ առանց Երեւանին չնչին հղում անելով։ Դե, իսկ Խանքենդիի մտացածին «մարդասիրական ճգնաժամի» ֆոնին ռուս օլիգարխը ընդհանրապես տրամադրվել է պոկել հայերի և նրանց երկրպագուների բոլոր լայքերը՝ բառացիորեն մոռանալով հայկական իշխանությունների հայտարարությունների ու մտադրությունների մասին։ Նա ցանկանում է, այսպես ասած, լավ ժամանակ անցկացնել՝ առավելագույնս դրամատիզացնելով իրավիճակը Խանքենդիի «սոված» բնակիչների հետ։ Այնպես որ հասկանալի է, որ Փաշինյանի գրգռվածությունն ու անհանգստությունը գնալով ավելի են սաստկանում։

Եվ ահա այս օրերին Երևանը վերջապես հասկացրեց, թե ինչը ինչոց է, իջեցնելով շինծու բարեգործության դիմակը և նկատելիորեն վախեցնելով Վարդանյանին։ Ըստ էության, նրանց մատնանշել են, որ Հայաստանը նրանց համար արել է ամեն հնարավորը, իսկ այնուհետև, իբր դուք ինքներդ, ինքնուրույն։ Այս օրերին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրույն պետք է զբաղվի Ղարաբաղի հարցով, իսկ Հայաստանը միայն աջակցություն կցուցաբերի»։

Վարչապետն ընդգծել է, որ փաստորեն և՛ այսօր, և՛ երեկ «ողջ միջազգային հանրությունը Ղարաբաղը ճանաչել է, որպես Ադրբեջանի մաս»։ Ինչին, բնական է, լսվեց անջատողականների մնացորդների վայրենի ճիչը։ Մասնավորապես, անջատողականների մնացորդների «անվտանգության խորհրդի» նիստում Փաշինյանի հանձնարարականները ենթարկվել են կատաղի քննադատության, քանի որ դրանք «չեն համապատասխանում համազգային պայքարի գաղափարներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների դիրքորոշմանը»։

Բայց, ըստ երևույթին, Հայաստանի ղեկավարին դա առանձնապես չի տպավորել և բառացիորեն հաջորդ օրը նա կրկին յուղ լցրեց կրակի վրա . «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական երկխոսություն, իսկ «արցախում» մեր գործընկերները չպետք է դրա առիթը տան, որպեսզի նրանց մեղադրեն կառուցողական երկխոսության խաթարման, կամ նրանում, որ նրանք անհնար են դարձրել այդ երկխոսությունը»,- հունվարի 12-ին կառավարության նիստում ասել է Փաշինյանը՝ փաստորեն, Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը տեղափոխելով անջատողականների ուսերին։

Հարկ է նշել, որ վարդանյանական հրոսակախմբի համար նման հեռանկարը սպառնում է աղետով, չէ որ Բաքուն անջատողականների առաջնորդներին չի ընկալում որպես բանակցողներ՝ նրանց հիմնավորված համարելով միջազգային հանցագործներ, և վերջակետ։ Այնպես որ, Ադրբեջանի իշխանությունների հետ նրանց երկխոսությունը հնարավոր է միայն Ադրբեջանի գլխավոր դատախազությունում ներկայանալու դեպքում։

Բացի այդ, անջատականների «անվտանգության խորհրդի» զայրացած կշտամբանքները Երևանից անմիջապես պատասխան ստացան՝ արդեն գործողությունների տրամաբանության ամբողջական բացատրությամբ։ Հայաստանի իշխանությունները, սկզբունքորեն, իրենց չեն տեսնում՝ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների կողմ, «ինքներդ պարզեք»,- անկեղծորեն հասկացնել է տվել երկրի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանն է փակե՞լ Լաչինի միջանցքը։ Ինչի՞ հաշվին հայկական կողմը պետք է վարի այդ բանակցությունները, եռակողմ հայտարարության մեջ նշվո՞ւմ է Լաչինի միջանցքի երկայնքով քայլի մասին։ Ոչ, չկա։ Ինչո՞ւ ենք ուզում, որպեսզի մեր գործողությունների պատճառով եռակողմ պայմանագիրը, որը հիմք է հանդիսանում «արցախում» ապրող հայերի համար, Լեռնային Ղարաբաղ անունը ու մնացածը մեր գործողությունների պատճառով ոչնչի վերածվի։ Այն պահից, երբ որպես կողմ մտնում ես այս խոսակցության մեջ, չեղարկում ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ասել է Սիմոնյանը։

Եվ հետո նա ներկայացրել է մի տեսակ «շինծու» հայրենասիրություն որը ոչ մի կերպ չի տեղավորվում հայության «սուրբ» գաղափարների մեջ։ Խոսնակը խոստովանել է, որ չի բացառում, որ «թշնամու նպատակը հանդիսանում է Հայաստանին այս խոսակցության մեջ ներքաշելը»։ Ուստի նա ենթադրում է, որ Լաչինի «միջանցքը» «փակել» են հենց այս պատճառով, որպեսզի մեզ պարտադրեն նման միջանցք Հայաստանի տարածքով։

Առավել ևս, Երեւանում մոսկովյան ուղարկվածից նրբորեն հեռանում են նաև մեկ այլ, օրինակ, առասպելական հումանիտար ճգնաժամի հարցում։ Բայց չէ որ սա Վարդանյանի ամենակարեւոր պատմվածքն է։ Մասնավորապես, Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Վլադիմիր Պողոսյանը «Նոյյան Տապան» հաղորդման եթերում բերանից թռցրել է, որ Լաչինի ճանապարհի ոչ մի շրջափակում չի եղել և չկա։ Զարմացած հեռուստահաղորդավարի հարցին՝ սա արդյո՞ք նշանակում է, որ կարելի է առանց որևէ խնդրի մանկական սնունդ հասցնել Խանքենդի՝ «այսինքն, Լաչինի ճանապարհի շրջափակում չկա՞», նա պատասխանել է հարցով. «Իսկ ո՞վ է ասել շրջափակման մասին»։

Ըստ երևույթին, ղարաբաղցի հայերից այդպես ցուցադրաբար սահմանազատվելու Փաշինյանի ձգտումները խոսում են այն մասին, որ Հայաստանը թեւակոխել է իր ինքնիշխանությունը վաճառելու նոր փուլ՝ այս դեպքում այն հաշվարկով, որ գնորդը կդառնա Ֆրանսիան։ Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներից, Փարիզը պատրաստվում է երկիր ուղարկել ԵՄ դիտորդների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների տպավորիչ քանաքակազմ՝ մոտ 400 մարդ։

Երեւանն ուղղակի չի համբերում փոխել սյուզերանին, ինչի մասին վկայում են նաև վերջերս Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան պիկետներով պաշարելու փորձը, և «Հայաստանում ռուսական սպառնալիքի» մասին հայտարարությունները։ Ընդ որում Փաշինյանն արդեն գործում է Ֆրանսիայի մշակած նոր սխեմայով։ Դրա համար էլ Երևանն այդպես անբարեհամբյուր է դարձել անջատողականների մնացորդների նկատմամբ՝ ակնհայտ է, որ առաջարկվել է գլուխ հանել նաև ռուսական խամաճիկ Վարդանյանի հետ։ Իսկ Հայաստանի վարչապետը կարծես թե պատրաստ է անշեղորեն կատարել Փարիզի հրահանգները, մանավանդ որ «Վարդանյանին սեղմելու» հանձնարարականը շատ ձեռնտու է անձամբ նրան։

Դե, Ադրբեջանի համար Երևանի և անջատողականների նման ջոկումները նույնպես ձեռնտու է՝ երբ նրանք գզվռտում են, ավելի լավ է չծախսել փամփուշտները, այլ պարզապես սպասել։ Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ օտար ուժերը վերաձեւեն քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում։ Իսկ սադրանքի, ինչպիսին էլ լինեն, փորձերը, ավազակային կազմավորումների զենքերով մատակարարումները, Ադրբեջանի բնական ռեսուրսների թալանումը կասեցվելու են ոչ միայն արդյունավետ դիվանագիտությամբ, այլ նաև տպավորիչ «Երկաթե բռունցքով»։

Caliber.Az
Դիտումներ: 255

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

228
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

194
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

147
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

75
10 Մայիսի 2025 11:18
5

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

72
10 Մայիսի 2025 09:36
6

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

70
10 Մայիսի 2025 13:29
7

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

66
10 Մայիսի 2025 10:45
8

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

65
10 Մայիսի 2025 10:27
9

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

65
10 Մայիսի 2025 10:43
10

Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը

64
10 Մայիսի 2025 09:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading