Առաջ, Հայաստա՜ն Էմին Գալալիի մտորումները
Այս վերնագիրը մեզ համար քիչ հաճելի է։ Եվ դա զարմանալի չէ։ Հակառակորդի առաջընթացը կասեցնելու անհնարինության գիտակցումը՝ դե էլ ինչ հակառակորդի, հիմնական թշնամու՝ դժվար թե որևէ մեկին ուրախացնի։
Իսկ Հայաստանը առաջ է շարժվում, ընդ որում անխոջ, չնայած նրան կանգնեցնելու փորձերին։ Փորձերը ձեռնարկվում են տարբեր ուժային կենտրոնների կողմից և տարբեր շարժառիթներով։ Բայց դրանք ապարդյուն են։ Այսօր մենք ստիպված ենք խոստովանել, որ հայերին հնարավոր չէ կանգնեցնել։ Հարևան երկիրն ու նրա ժողովուրդը, նույնիսկ հասարակության մեջ որոշակի տարաձայնությունների առկայության դեպքում, լի են իրենց ճանապարհը մինչև վերջ գնալու վճռականությամբ։
Ես արդեն ինչ-որ կերպ հիշել եմ հարավամերիկյան առաջնորդի մասին, ով ճգնաժամի պահին ժողովրդին դիմում է «երկիրը կործանման եզրին է, մենք անդունդի մոտ ենք՝ բայց մի անհանգստացեք, ես ձեզ առաջ կտանե՜մ»։ Հատկապես այս «դեպի առաջ»-ը՝ դեպի աղետալի անդունդ տանող ճանապարհն է, որն իր համար ընտրել է Հայաստանը։
Ահա ձեզ հերթական նյութ, որը ապացուցում է, որ Հայաստանը դատապարտված է, կմտածի ընթերցողը։ Եվ ինչ-որ բանում ճիշտ կլինի։ Վերջիվերջո, ես ադրբեջանցի եմ, և բնական է, որ կենտրոնանում եմ հայերի համար նրանց կենցաղի տհաճ տեսակետերի վրա։ Ճիշտ է, որոշ հայրենակիցների համար չգիտես ինչու հաճելի է ցեխ շպրտել Ադրբեջանի վրա և մարգարեացնել աներևակայելի անախորժություններ, բայց նրանք մարգինալներ են։
Եկեք համեմատական վերլուծություն անցկացնենք չեզոք դիտորդների աչքերով։ Այո, մենք մեր երկրում ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այս գործընթացը ընթացքի մեջ է, և մենք բոլորս սպասում ենք դրա հետագա արդյունքներին։ Բայց Ադրբեջանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա, որպես տարածաշրջանի առաջատարներից մեկը։ Ընդ որում խոսքը ոչ թե առանձին հաջողությունների, այլ փոխկապակցված ռազմավարական ու մարտավարական հարցերում համակարգային առաջընթացի մասին է։ «Բոլոր դրոշները հյուր կլինեն մեզ մոտ», - նրանք արդեն այստեղ են, և մենք էլ ցանկալի հյուրեր ենք այլ երկրներում: Մեզ հետ բարեկամություն անելը գնալով ավելի շահավետ և ավելի հաճելի։ Ավելի հաճելի և ավելի շահավետ: Հաջողությունը կրկնակի արժեքավոր է, քանի որ այն ձեռք է բերվում հակաադրբեջանական հիստերիայով հանդերձ՝ թշնամիներին հասանելի բոլոր միջոցների օգտագործմամբ։
Ես կարծում եմ, որ մենք շուտով կդառնանք գարնանային սրացման ականատեսներ։ Ինչո՞ւ։ Շուտով լինելու է Ֆորմուլա, և բազմակի «Ադրբեջանի» ու «Բաքվի» կանխազգացումը, և աշխարհի առաջատար տեղեկատվական ցանցերի էկրաններին զարգացած մեգապոլիսի տեսարանները արդեն մեկից ավելի ադրբեջանաֆոբի են քնից զրկել։ Մեր յուրաքանչյուր հաջողություն եղել է, կա և կլինի կարմիր լաթ քաղաքական ցլամարտի համաշխարհային ասպարեզում դես ու դեն ընկնող որոշ ցլահորթերի համար։
Նույնիսկ խաղադրույքները առավելագույնս բարձրացրած Իրանը չի կարող չգործել առանց Բաքվի կողմից ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կառուցված հավասարակշռությունների և զսպումների համակարգին հայցք գցելու։ Այո, եթե դա լիներ Թեհրանում չալմայով նստած քեռիների կամքը, Իրանը կգնար ռազմական միջամտության։ Եվ որքան էլ հզոր լինի մեր բանակը, այն չէր կարողանա միայնակ երկար դիմակայել թվով բազմապատիկ թշնամուն։ Բայց մենք մենակ չենք։ Նույնիսկ այսօր պաշտոնական Բաքվին այդքան էլ չխղճող ուժերը կկանգնեն հակաիրանական կոալիցիայի դրոշի տակ։ Ոչ թե մեր հանդեպ անձնուրաց սիրուց և ոչ թե արդար միջազգային հարաբերությունների իդեալները պաշտպանելու համար։ Պարզապես չափազանց շատ գլոբալ դերակատարներ չեն կարող հանդուրժել Թեհրանը։
Կամ Ֆրանսիան։ Մակրոնը իսկապես բռնության և կեղծավորության նախագահն է։ Նա իր թևի տակ է վերցրել բռնությունը, որպես վիճելի հարցերի լուծման միջոց ընտրած և հենց իրենց սանձարձակությունների ծանր հետևանքները խաղաղ ճանապարհով լուծելու փորձերը մերժող մարդկանց։ Կեղծավորություն, որովհետև, հայտարարելով խաղաղության և կայունության հավատարմության մասին, նա՝ անհաջող առաջ է մղում, խոսքի համար՝ փարիզյան գաղութատիրական նոր օրակարգը։ Ինչի համար նա քանակությամբ դիզում է և՛ աֆրիկյան մի շարք երկրներից, և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից և նույնիսկ արևմտյան ավանդական գործընկերներից: Փարիզը փորձում է լկտիաբար վրա տալ Բաքվին, փքելով կուրծքը և մեծամտորեն բացականչելով «պերմետե, պերմետե» («ֆրանսերեն՝թույլ տվեք, թույլ տվեք»)։ «Թույլ չտվեցին»։ Ադրբեջանի ղեկավարությունը հետևում է կրեատիվ կանոնին՝ չտրվել լկտի ճնշումներին։ Չտրվել խելամտորեն, ոչ դատարկ խաբեբայության, որը թանկ կնստի երկրի վրա, այլ հզոր բազմաշարժությամբ։ Որի դեպքում դուռը թակող լկտին, հանկարծ հասկանում է, որ ոչ ոք թքել չի ուզում իր թակոցի վրա։ Չնայած ոչ, թքելը երբեմն չի վնասում։ Կհովացնի բորբոքվածությունը։
Ի դեպ, բռնության ու կեղծավորության հաշվով՝ սրանք Ֆրանսիայի հասարակ քաղաքացիների խոսքեր են։ Ովքեր առանց ակնարկների իրենց առաջնորդին հարցրել են Հոլանդիայում վերջինիս ելույթի ժամանակ, որտեղ կորել է ֆրանսիական ժողովրդավարությունը։ Ընդհանրապես, Մակրոշ-դրակոշը շատ սխալներ ունի՝ մե՛րթ Կոնգոյի նախագահի հետ ասուլիսում սկանդալ է սարքում, մե՛րթ ամերիկացիների հետ կարծիքներում ուժեղ տարբերվում է Եվրոպայի ռազմավարական ինքնավարության թեմայի շուրջ՝ նկատեք՝ ԱՄՆ-ից ինքնավար։ Ֆրանսիայի գլխավորությամբ։ Մերթ կենսաթոշակային տարիքի մասին օրենք է ընդունում՝ շրջանցելով խորհրդարանը, որը միլիոնավոր ֆրանսիացիների դուրս է բերում փողոց: Բողոքների հերթական ռաունդը կլինի վաղը։ Դե, տիպիկ հայ «քույրե՜ր»։
Վերադառնանք Հայաստան։ Երբեմն, կարդալով հայկական մամուլը կամ լսելով հայ մեկնաբաններին՝ ինձ պատում է խղճահարության յուրօրինակ զգացում։ Չէ որ հայոց աշխարհում միայն նրանց արցունքներն ու տառապանքը են կարևոր։ Միայն մի քանի հայ փախստականների ցավն է կարեկցանքին արժանի՝ հարյուր հազարավոր վտարված ադրբեջանցիների արյունն ու արցունքները բացարձակ նորմա է։ Միայն հայերի դեմ ուժ չի կարելի կիրառել՝ նույնիսկ եթե դա արվում է հայերի կողմից լկտիաբար օկուպացված և 30 տարի պահվող հողերն ազատագրելու համար։ Միայն առասպելական շրջափակման կազմակերպիչներն են, որոնցից կեղծ տառապանք են ապրում Խանքենդիի կրկին նաև կեղծ 150.000 բնակիչները՝ (այ եթե որ աշխատավարձից հետո կանխիկ գումար այդպես հաշվեր) արժանի են դատապարտման և պետք է ենթարկվեն պատժամիջոցների։ Իսկ մեր կանանց, ծերերին սպանած հայերը՝ նրանք հայ ազգի հերոսներն են։ Դե ինչ արած, ինչպիսի ազգ, այդպիսին էլ հերոսներ։
Հայաստանը գտնվում է կուլտուրական հետադիմության մեջ։ Սա դենս պարը չէ ՄՏ-ում (մշակույթի տանը): Սա անկում է։ Սա վատ է: Սա քամակ է (խմբագիր, հը, միգուցե բաց թողնե՞ս, չէ, ավելի լավ չես ասի)։ Ահա թե ինչ է լինում, երբ պարտված երկիրը բզբզում է այս պարտությանը հանգեցրած ինքնահնար առասպելների ավերակների վրա։ Երբ նա «օգնեցեք» աղաղակներով վախով նայում է երբեմնի արհամարհանքով անտեսված, բայց այսօր սարսափելի թշնամուն, բայց դրանով հանդերձ շարունակում է թշնամու որոնումը ներսում, ընդ որում համառորեն իրար հետ կապելով ներքին ու արտաքին թշնամիներին։ Երբ, մի կողմից, խաղաղության պատրաստակամություն հայտնելով, նա չի թաքցնում վրեժխնդրության իր հույսերը և դաշնակիցներ է փնտրում, ովքեր կարող են դրանում օգնել։ Երբ բոլոր արտաքին կապերը հայտնվում են «թշնամու բարեկամների» համատարած կույտի մեջ, որոնք հեշտությամբ վերածվում են «բարեկամների թշնամիների»։ Երբ արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողությունը՝ դա այս բոլոր տարիներին Հայաստանը հաստատակամորեն և անհիմն խնամած և փայփայած վտարանդի երկրի հետ հետագա մերձեցումն է՝ անվերջ նախատինքների ու վիրավորանքների ֆոնին։ Երբ շքեղությամբ աշխարհին բացահայտված առաքելությունը, որը ներկայացվում է որպես հակաադրբեջանական, հանկարծ հայտնվում է մշտական կապի մեջ Բաքվի հետ։ Երբ նրանք, ովքեր երկիրը տարան կործանման՝ նետվում են նրանց վրա, ովքեր անխուսափելի աղետի պահին հայտնվել են ղեկին, իսկ ներկայիս ղեկավարներն իրենց հերթին, ապագային միտված խելամիտ քաղաքականության փոխարեն, փնտրում են վայրկենական պոպուլիստական պատասխաններ։ Երբ ուղարկված սխալ մշակված փոքրիկ կազակը փորձում է ժողովրդին բացատրել, թե ինչպես նրան՝ կազակին՝ արագորեն իշխանության բերել Մոսկվա-Խանքենդի-Երևան հատուկ չվերթով։ Բայց եղանակը թռիչքի համար աննպաստ է։
Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի լիակատար փլուզում։ Նրա գրկախառնությունները Իրանի հետ, Ռուսաստանի հետ տարօրինակ ապաշխարության ապտակները, Արևմուտքին հավատարմության նախատինքները և տարածաշրջանում հարաբերությունների նորմալացման հակասական հոգիները նրան անխուսափելիորեն կմղեն դեպի այն նույն անդունդը, որի եզրին նա կախված է: Եվ հետո նրանք, ովքեր, ըստ թվացյալ ադեկվատ հայերի, Նովրուզի տոնակատարության համար քաղցրավենիքին հայկական արյուն են ավելացրել, նրանք, ովքեր, ըստ նույն «հանճարեղ պատմաբանների», լավ ֆուտբոլ են խաղում միայն հայ նորածինների գլուխներով, չեն ամաչելու։ Քաղցրավենիքն ու ֆուտբոլը մեզ չեն հետաքրքրում, բայց տես, հայկական խոսարանի բերանը փակել՝ մենք կարող ենք։ Մենք մինչև դարերի վերջը չենք դիտելու հարեւան ժողովրդի դես ու դեն ընկնումներին։ «Պատերազմ և խաղաղություն» այլ լյա հայաստան չի ստացվի, պետք է ընտրել մեկ բան։ Կարծես թե Հայաստանն ընտրել է առաջին տարբերակը։ Եվ եթե այդպես է, ապա հիշելով դասականին՝ մի կերակրեք «պատերազմի շներին»։ Մենք շուտով, հնարավոր է ստիպված կլինենք նրանց արձակել: Այո, գիտեմ, որ ճիշտ կլիներ ավելացնել «բայց չէինք ցանկանա»։ Բայց չեմ ուզում ավելացնել։ ՁԱՆՁՐԱՑՐԵԼ Է։ Դե լավ. տղաներ, եկեք հաշտ ապրե՞նք: Թե չէ ձեզ համար ավելի վատ կլինի... Որովհետև այլընտրանքը՝ «առաջ, Հայաստա՜ն» է։ Գլխով դեպի ներքև, ժայռից: