twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական սադրանքները սահմանին. ավանդույթները անփոփոխ են

12 Մայիսի 2023 14:33

Ամերիկյան Արլինգթոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին փուլը կրկին անգամ հաստատեց՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի ձգտումների բացակայությունը։ Չնայած վերջին շրջանում ի դեմս Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի միջնորդների ակտիվացմանը և կողմերի միջև վստահությանը նպաստելու նրանց ջանքերին՝ Երևանը շարունակում է ոչ միայն դանդաղեցնել բանակցային գործընթացը, այլ նաև սադրանքներ է ձեռնարկում Ադրբեջանի հետ պայմանական սահմանին։

Ուրեմն, մայիսի 10-11-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Զոդի ուղղությամբ տեղակայված դիրքերից ինտենսիվ կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով խոշոր տրամաչափի հրանոթներ և ականանետեր, ինչպես նաև իրանական արտադրության կամիկաձե դրոններ։ Այսինքն՝ բրյուսելյան բանակցություններից առաջ Հայաստանը ավանդաբար դիմել է սահմանին զինված սադրանքների։ Փաստորեն, այդպես է տեղի ունեցել ադրբեջանական հողերի օկուպացիայի գրեթե 30 և հետպատերազմյան ավելի քան երկու տարիների ընթացքում։ Հայաստանը չի ուզում ընդունել փոխված իրողությունները՝ իրեն մխիթարելով դրսից ինչ-որ անհայտ օգնության հույսով։

Անշուշտ, միջնորդները՝ ի դեմս Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այնքան էլ անշահախնդիր չեն գործում, նրանցից յուրաքանչյուրը ձգտում է դառնալ Հարավային Կովկասի իրադարձությունների առանցքային կարգավորիչ՝ այդպիսով տարածաշրջանում ձեռք բերելով ազդեցություն և կշիռ։ Եվ հետագայում նման կերպով իրագործելով սեփական շահերը։ Բայց ահա պարադոքս՝ միջնորդ երկրներին հարկավոր է խաղաղություն տարածաշրջանում, իսկ ինքնին Հայաստանին՝ ստացվում է, պետեք չէ։ Չնայած նրան, որ նրա տնտեսությունը սարսափելի անկում է ապրում, իսկ օգնության արցունքոտ կոչերին արդեն ոչ ոք չի արձագանքում, նույնիսկ հարազատ հայկական սփյուռքը՝ չափազանց շատ են եղել հուդայական արցունքներ և իրավիճակը շտկելու խոստումներ:

Բայց, ըստ երևույթին, գործը տեղից չի շարժվում. Հայաստանի ղեկավարությունը չի կարող ոչ մի նոր բան հնարել՝ այդ նույն սահմանային սադրանքներ, և նույն ծիծաղելի պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Օրինակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս օրերին լրագրողներին հայտնելով Արլինգթոնի հանդիպման արդյունքների մասին, կրկին կենտրոնացել է՝ միայն իրեն հայտնի որոշ «անվտանգության մեխանիզմների» վրա, որոնցով հայկական կողմն անընդհատ փորձում է շահարկել։

«Բանակցություններում գործում է հայտնի սկզբունքը՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Այո, հնարավոր է, որոշ հարցերում եղել է առաջընթաց, բայց դրանք հիմնարար չեն։ Մենք բազմիցս հայտարարել ենք Ղարաբաղի հետ կապված մեր մոտեցման մասին, այն մասին, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, «Ստեփանակերտը (Խանքենդի-Խմբ.) և Բաքուն կարող էին քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը»,- մեծախոսել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Գրիգորյանի հայտարարություններից հետեւում է, որ Երեւանը շարունակելու է շահարկել «Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության» հարցը եւ մտադիր է բանակցային գործընթացի առաջիկա փուլերում հավատարիմ մնալ այս խելահեղ գաղափարին, որպես հիմնական փաստարկներից մեկի։ Զուգահեռաբար հայկական կողմը Բաքվին անհիմն մեղադրում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ոտնձգելու, ղարաբաղցի հայերի էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մեջ, և նրանում, որ հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանային անցակետը հայ-ադրբեջանական սահմանին։

Հասկանալի է, որ Երևանի այս բոլոր զրպարտությունները իրականության հետ ոչ կապ չունեն, բայց, ցավոք, երբեմն գործում են՝ մոլորեցնում են միջազգային հանրության մի մասին, որը գտնվում է այն համոզմունքում, որ Բաքուն խախտում է բոլոր նախկին պայմանավորվածությունները և ամեն կերպ խուսափում է խաղաղության պայմանագիր ստորագրելուց։

Հենց նման մեղադրանքով է Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև այդ ասել է անհեթեթություններ այն մասին, որ, իբր, Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագիրը չի հաջողվում ստորագրել այն պատճառով, որ փաստաթղթի նախագծում Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ընդհանրապես առայժմ չեն մշակվել՝ ապագա պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարաձայնությունները հաղթահարելու համար մեխանիզմներ։

Հատկանշական է, որ վարչապետը ոչ մի անգամ չի հիշեցրել այն մասին, որ Հայաստանը փաստացի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ միասին, թեև ինքը անձամբ այս թեզը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո։ Այդ մասին, մասնավորապես, նա հայտարարել էր 2022 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում, իսկ ոչ այնքան վաղուց, այս տարվա ապրիլին, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանը՝ համաձայն Մադրիդյան սկզբունքներին՝ Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

«Չկա այնպիսի երկիր, որը չճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և պետք չէ պատրանքներ ունենալ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Բայց, չնայած դրան, Հայաստանը բանակցություններում հերթական չեմուչում է արել, ինչը վկայում է, գոնե մոտ ապագայում Բաքվի պայմանները ընդունելու պլանների բացակայության մասին, փոխարենը՝ Մոսկվայից և Բրյուսելից որոշակի քաղաքական և տնտեսական նախապատվությունների հույս կա։ Այնպես որ, լիովին կարելի է ենթադրել, որ առաջիկա հանդիպումներում հայկական կողմը կփորձի 2020 թվականի նոյեմբերի կոնկրետ պայմանագրով ստանձնած պարտավորությունների սաբոտաժը արդարացնել՝ հետևելով վերջին երկու տարիներին մշակված արտաքին ռազմավարությանը։ Իսկ Բրյուսելի բանակցություններում Հայաստանը հերթական անգամ կձգտի վերակենդանացնել այսպես կոչված «Ղարաբաղի հայերի անվտանգության եւ նրանց պաշտպանության միջազգային մեխանիզմների ստեղծման» խնդիրը։

Հետևաբար չի բացառվում, որ Արլինգթոնի հանդիպման արդյունքներից հայկական կողմի դժգոհությունը կապված է այդ թվում նաև նրա հետ, որ նրան չի հաջողվել այդ հարցերը մղել ամերիկյան բանակցային ուղի։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանը կրկին հույսը դնում է Ֆրանսիայի վրա՝ հաշվարկելով եվրոպական բանակցային հարթակին նրա ազդեցության վրա։ Ինչպես գիտեք, Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպումը կկայանա առանց Ֆրանսիայի նախագահի մասնակցության, սակայն մոտ երկու շաբաթ անց կանցկացվեն նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ քննարկումներ։ Ի դեպ, հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյային, գրում են, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը անհնար կլիներ, եթե կողմերը Վաշինգտոնում չհասնեին առաջընթացի։

Հարկ է նշել, որ Բաքուն նույնպես բավական դրական է վերաբերվել՝ Վաշինգտոնի օժանդակությամբ կայացած բանակցությունների արդյունքներին։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի խոսքով, Վաշինգտոնում չորս օր շարունակ անցկացվել են բավականին ինտենսիվ քննարկումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել խաղաղ պայմանագրի կետերի շուրջ պայմանավորվածություններ։ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական բանակցությունների և մտադիր է առաջիկայում ևս պաշտպանել իր օրինական իրավունքները՝ հիմնվելով Ադրբեջանի շահերի վրա և հավատարիմ մնալով՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստող իր ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Եվ դա կանի ոչ միայն դիվանագիտական մեթոդներով, այլ բոլոր օրինական միջոցներով...

Caliber.Az
Դիտումներ: 251

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

237
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

206
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

201
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

163
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

135
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

134
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

69
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

66
06 Մայիսի 2025 22:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading