twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայ-ադրբեջանական բանակցություններ Ճշմարտության պահը Ռուսաստանի համար Օրխան Ամաշովի մտորումները

24 Մայիսի 2023 12:43

«Օրխան Ամաշովի մտորումները» հաղորդաշարի նոր թողարկումում հեղինակը նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մայիսի 19-ի հանդիպման նշանակությունը՝ ավելի հստակ բնույթ ձեռք կբերի մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովից հետո։ Ամաշովը պնդում է, որ չափազանց երկար ժամանակ «հակամարտության կառավարիչի» դիրքը գրաված Ռուսաստանը, այժմ պետք է գիտակցի՝ Վաշինգտոնում և Բրյուսելում կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները մոսկովյան հարթակում հաշվի առնելու անհրաժեշտությունը և վերանայի՝ երկու պետությունների միջև որպես գլխավոր միջնորդի իր «բացառիկությունը», իր դերը Ղարաբաղում և Զանգեզուրի միջանցքի առնչությամբ։

Մայիսի 19-ին Մոսկվայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը բուռն հույզերի տեղիք չի տվել, այո և դրանից ակնկալիքները նույնպես ֆանտաստիկ չէին։ Առաջինը, ընդունված է համարել, որ, երբ Բրյուսել-Վաշինգտոն հարթակում նկատվում է որոշակի դինամիկա, Մոսկվան զգում է ակտիվ երեւալու անդիմադրելի ցանկություն, նախաձեռնելով հանդիպումներ՝ կենտրոնական միջնորդի տեսանելիությունը պահպանելու համար, թեև իրականում նա չի պատրաստվում հասնել առաջընթացի և փաստորեն ձգտում է զառիթափ ուղղել դեպի խաղաղություն տանող գնացքը։

Երկրորդը, Ռուսաստանի միջնորդության հովանու ներքո անցկացվող Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումների համատեքստում՝ խաղաղության պայմանագրի տարրը սովորաբար ոչ այնքան հստակ է արտահայտված, հիմնական ուշադրությունը հատկացվում է սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Այս մտահոգությունները առաջվա պես արդիական են: Սակայն Ադրբեջանի կողմից «Լաչին» սահմանային անցակետի տեղադրմամբ և Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա վաշինգտոնյան բանակցություններով և մայիսի 14-ին ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումով ստեղծված կառուցողական մթնոլորտով ձևավորված ընթացիկ համատեքստը թույլ է տալիս խոսել ավելի դրական հեռանկարների մասին։

Ռուսաստանը ուզում է պահպանել իր կենտրոնական դիրքը և չի ուզում, որպեսզի բանակցությունների վրա իր ազդեցությունը թուլանա։ Նա դեռ կարող է հանդես գալ իր նպատակները հետապնդող սփոյլերի դերում: Բայց ճիշտ է նաև այն, որ արդիական մնալու համար Մոսկվան պետք է ընկալունակ լինի՝ արևմտյան միջնորդության հովանու ներքո տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Մեթոդներից մեկը կլիներ նրա ներառումը, ինչ համաձայնեցվել էր մայիսի 14-ին Բրյուսելում, ինչ-որ ստորագրված հայտարարության մեջ, ինչպես դա եղել է 2022 թվականի հոկտեմբերին, երբ ամսվա սկզբին Պրահայում հայտարարված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքը ավելի ուշ վերահաստատվել է Սոչիում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։

Մայիսի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը՝ միջպետական սահմանի սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հետ մեկտեղ։ Լիովին հավանական է, որ հարցը այն մասին, թե ինչ են առաջացրել, կամ կառաջացնեն այս բանակցությունները, պարզ կդառնա մայիսի 25-ին, երբ Մոսկվայում կհանդիպեն նախագահ Ալիևը, վարչապետ Փաշինյանը և նախագահ Պուտինը։

Կարելի է հույս դնել նրա վրա, որ մայիսի 25-ին կողմերը կվերահաստատեն իրենց հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 29 800 քառ. կմ տարածքով և Ադրբեջանը՝ 86600 քառ. կմ տարածքով։ Եթե այս առանցքային պահը չհաստատվի Մոսկվայում, ապա Կրեմլի միջնորդական ջանքերը կունենան հետադարձ, հնացած, տափակ և նույնիսկ ավելի շահադիտական տեսք:

Ինչ վերաբերում է ավելի լայն խաղաղության օրակարգի շրջանակներում ղարաբաղյան բաղադրիչին, ապա Ռուսաստանը մինչև այժմ համառորեն ընդգծում է տարածաշրջանում ժամանակավորապես տեղակայված, այսպես կոչված, «խաղաղապահների» անփոխարինելիությունը՝ չցանկանալով խթանել Բաքվի և տարածաշրջանի հայ բնակչության միջև երկխոսությանը՝ դրանով հանդերձ ցուցադրելով լիակատար անտարբերություն 2020 թվականի Եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական անօրինական զինված ուժերի մնացորդների դուրսբերման նկատմամբ։

Երկվեկտոր բանակցությունները՝ Բաքու-Երևան միջպետական ոլորտի անջատումը Ղարաբաղի հայերի ադրբեջանական հասարակությանը ինտեգրումից, որպես ներքին գործընթաց, կազմել են Արևմուտքում վերջին բանակցությունների անբաժանելի մասը: Ռուսաստանի մոտեցումը, որը նախատեսում է ղարաբաղյան բաղադրիչը դիտարկել բացառապես ներկայիս ստատուս քվոյի պահպանման տեսանկյունից՝ բացահայտ հիմնազուրկ է։ Ուստի չի բացառվում, որ մայիսի 25-ին Մոսկվայում ղեկավարների հանդիպումից հետո միայն ուշացումով կնկատենք ռուսական ճշգրտման որոշ նախանշանները։

Ինչ վերաբերում է սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ապա վերջնական որոշումը, անկասկած, հիմնված կլինի Ալմաթիի հռչակագրի վրա, որի շրջանակներում կողմերը պետք է համաձայնություն հասնելու ձգտեն՝ խորհրդային շրջանի քարտեզների և տեղերում փաստերի հիման վրա: Անկասկած, սահմանի երկայնքով ոչ սահմանազատված գոտում տեղի են ունեցել որշակի դիրքային փոփոխություններ, և դրանք նույնպես պետք է արտացոլվեն։

Ռուսաստանը այստեղ կարող է որոշակի դեր խաղալ։ Խորհրդային քարտեզների դիտարկումը, որոնք իրականում իրենից ներկայացնում են իրարամերժ հաշվարկման կետերի հավաքածու՝ տեղագրական և գլխավոր շտաբի աղբյուրների անհամապատասխանություններով, կդառնա գործընթացի մի մաս և կպահանջի Ռուսաստանի կողմից որոշակի համագործակցություն։ Գոյություն ունի նաև 2021 թվականի նոյեմբերի 26-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ստեղծված՝ սահմանազատման և հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողով, որը նախատեսում է խորհրդակցություններ Ռուսաստանի հետ։ Սա նույնպես Մոսկվային որոշակի ազդեցության լծակներ է տալիս։

Սակայն, վերջնական հաշվով, գործընթացը՝ երկկողմանի է, իսկ ռուսական միջնորդության պահանջը նշանակալից աստիճանով ուռճացված է, հիմնականում քարոզված հենց Կրեմլի կողմից: Այս խնդրի լուծման համար լիովին հավանական է, որ Մոսկվան կփորձի կողմերին համոզել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու նպատակահարմարության մեջ:

Հետաքրքիր է, թե մայիսի 25-ին Մոսկվայում ինչպես է որոշվելու Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը։ Բրյուսելում բանակցությունների տրամաբանությունը հաստատակամորեն հավատարիմ է տրանսպորտային ուղիների նկատմամբ ինքնիշխանության սկզբունքին՝ հենվելով Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձի վրա։ Լաչինի շրջանում սահմանային անցակետ տեղադրելով, Բաքուն հստակ ազդակ է հղել Երևանին, որ վերջինս պետք է սեփական սահմանային անցակետերը տեղադնի Զանգեզուրի միջանցքի երկու ծայրերում։

Այնուամենայնիվ, երթուղու ռեժիմը դեռևս պարզ չէ։ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել իր բացառիկությունից, այսինքն ճանապարհի վրա վերահսկողության հաստատումից, ինչպես դա նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Լիովին հնարավոր է, թեև բնավ հաստատ չէ, որ միջանկյալ ժամանակահատվածում կարող է մշակվել հայ-ռուսական կարգավորում նախատեսող ինչ-որ ընդհանուր և ոչ վերջնական բանաձև, դրանով հանդերձ Երևանը վերջնական հաշվով իր վրա կվերցնի լիովին վերահսկողությունը։ Ինչ-որ իմաստով, Հայաստանի հարավով անցնող Զանգեզուրի միջանցքի ռեժիմի հարցը դարձել է վիճաբանության առարկա Ռուսաստանի և Հայաստանի միջև, դրանով հանդերձ Բաքուն ցույց է տալիս այն նախանշանները, որ նրան հարմար է ցանկացած համաձայնություն, անկախ ճանապարհի վերահսկողություն իրականացնող կողմից։

Չափազանց երկար ժամանակ զբաղեցնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված «հակամարտության կառավարիչի» շահադիտական դիրքը` Ռուսաստանը այժմ կանգնած է արդիականության և իրականության փորձության առաջ: Նա արդեն փոխզիջման որոշակի նշաններ է ցուցադրում՝ ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացում իր ինքնահռչակ բացառիկության հետ կապված։ Եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համատեքստում Ռուսաստանը գիտակցում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, ապա սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ նա դեռևս իր միջնորդական դերը տեսնում է, որպես բացառիկ։ Արևմուտքի ջանքերի վրա Մոսկվայի հայացքը իրենից ներկայացնում է՝ նախասկզբնական դժգոհության և դժկամությամբ ընդունելու խճճվածք: Մայիսի 25-ին նա, ամենայն հավանականությամբ, իրեն կպահի, որպես հյուծվող ռեսուրսներով սփոյլեր, որը փորձում է լինել խելամիտ, որպեսզի մնա համապատասխանող։

Caliber.Az
Դիտումներ: 154

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

213
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

185
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

183
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

174
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

145
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

113
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

97
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

76
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

72
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

71
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading