Տողերի արանքում. ի՞նչ է թաքցնում Գրիգորյանի Վաշինգտոն մեկնելը Մաթանաթ Նասիբովայի մեկնաբանությունը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հայկական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա այնտեղ կհանդիպի ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Երևանի և Վաշինգտոնի միջև երկկողմ համագործակցությունը։ Եվ չնայած այս այցի օրակարգի հետ կապված ոչ մի մանրամասներ չեն հաղորդվում, դժվար չէ կռահել, որ վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում գլխավոր թեման լինելու է՝ ոչ թե հայ-ամերիկյան փոխգործակցության հեռանկարը, այլ հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրը։
Կարելի է չկասկածել, որ Գրիգորյանը հերթական անգամ նահանգներին կհավաստիացնի Երևանի «բացարձակ հավատարմության» և հարավկովկասյան տարածաշրջանում բացառապես ամերիկյան շահերը առաջ մղելու իր «անհավանական ջանքերի» մեջ, բայց մեծ հույս ունի, որ հայ-ադրբեջանական օրակարգի վիճելի հարցերում Արևմուտքը կլինի հայերի կողմը։
Կարծում ենք, որ Գրիգորյանի շքախումբը վաշինգտոնյան հանդիպումների օրակարգում կխցկի նաև «Ղարաբաղի հայերի անվտանգության» սիրելի թեման, իսկ թարմերից կլինի՝ այդ նույն ղարաբաղցի հայերի համար իբր կազմակերպված այսպես կոչված «շրջափակման» մասին։
Փաստորեն, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև Արլինգթոնի խաղաղ բանակցությունների երկրորդ փուլը, որը կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ, արդեն որերորդ անգամ ցույց է տվել, որ Երևանը հեռու է կառուցողականությունից և չի ձգտում Բաքվի հետ խաղաղության կնքմանը։
Սկզբունքորեն, Արլինգթոնը ոչինչ չի փոխել և էական կոնկրետություն չի մտցրել նախատեսվող խաղաղության պայմանագրում։ Ու թեև ամերիկյան հանդիպումների արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ-ն և ամերիկյան կողմը հայտարարեցին, որ կողմերը առաջընթաց են գրանցել պայմանագրի նախագծի ըմբռնման հարցում, և որ կա պայմանավորվածություն լրացուցիչ կետերի շուրջ, Էնթոնի Բլինկենը անկեղծորեն հայտարարել է, որ ամենադժվար հարցերը դեռ լուծված չեն։ Իսկ դա, թեև անուղղակիորեն, բայց հաստատում է, որ Հայաստանը պատրաստ չէ Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելուն և ընդհանրապես տարածաշրջանում կայունություն հաստատելուն։ Իսկ անմիջականորեն էլ դա հաստատում են հետեւյալ փաստերը։ Առաջինը, Հայաստանը շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել անջատողական ռեժիմին և չի շտապում Ղարաբաղի տարածաշրջանից դուրս բերել իր զինված կազմավորումների մնացորդները։ Երկրորդը, նա փորձում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը Ղարաբաղի հայ համայնքի վրա, որպեսզի միջազգային ճնշման մեխանիզմների միջոցով խոչընդոտել Ադրբեջանի հետ նրա վերաինտեգրմանը։ Եվ երրորդը, Ադրբեջանի հետ պայմանական սահմանին հաճախակիացած Հայաստանի կողմից ռազմական սադրանքները, որոնք ավանդաբար իրականացվում են վճռական բանակցությունների նախօրեին կամ ընթացքում, ինչը տեղի ունեցավ նաև՝ Արլինգթոնում Բայրամովի և Միրզոյանի վերջին հանդիպման ժամանակ։ Այսինքն, խաղաղությանը իբր պատրաստ լինելու Հայաստանի ղեկավարության բարձրագոչ հայտարարություններին հակառակ՝ Երևանում չեն հրաժարվում այսպես կոչված «միջազգային մեխանիզմներով» Բաքվի վրա ճնշում գործադրելու փորձերից։
Ի դեպ, նման անհեթեթ գաղափարով է Գրիգորյանը հանդես եկել անվտանգության հարցերով ազգային համակարգողների միջազգային համաժողովում, որը այս տարվա մայիսի վերջին անցկացվել է Մոսկվայի մարզում։ Եվ չի բացառվում, որ վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կձգտի առաջ մղել այդ հարցը, որպեսզի նախօրոք ստանա ամերիկացիների աջակցությունը։
Չի բացառվում, որ Վաշինգտոնում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-ի հետ ռազմական ծրագրերի ընդլայնման հարցերը։ Ի դեպ, դեռ ապրիլին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է այն մասին, որ հայ զինծառայողները 2023 թվականին կմասնակցեն ԱՄՆ երկու զորավարժություններին, որոնք նախատեսված են անցկացնել Եվրոպայի տարածքում։ Այդ ժամանակ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նաև հայտնել է, որ Հայաստանի Պնախարարությունը նախատեսում է մասնակցել այս տարի Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպված ևս երկու զորավարժություններին,- ՆԱՏՕ-ի հովանավորությունը Կոսովոյում Միջազգային ռաքելության ուժերի և Saber Junction-ի: Ավելի ուշ Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այս փաստը հայկական «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությանը, փորձել է Մոսկվային հավաստիացնել նրանում, որ իբր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը չի հանդիսանում երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վկայությունը՝ դրանով հանդերձ հավելելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նույնպես հանրապետությանը չի սահմանափակում այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Այնուամենայնիվ, դատելով նրանից, որ դեռ այս տարվա հունվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խոստովանել է, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում 2023 թվականին իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը՝ միանգամայն հավանական է, որ արդեն այդ ժամանակ Հայաստանը արդեն ուրվագծել էր իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը՝ հօգուտ ԱՄՆ-ի և Արևմուտքի։ Այդ իսկ պատճառով լիովին հնարավոր է, որ Գրիգորյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում կքննարկվեն նաեւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության հարցերը։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին, ապա ընդհանուր առմամբ ռազմավարական լուրջ նշանակություն ունեցող տարածաշրջանի համար ռուսական, ամերիկյան և եվրոպական ուղու վրա կատաղի մրցակցության պայմաններում հստակ երևում է, որ միջնորդ-մոդերատորներից յուրաքանչյուրն առաջին հերթին հետապնդում է իր սեփական նպատակները։ Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը սահմանափակվում են՝ միայն Բաքվի և Երևանի կողմից խաղաղ մոտեցումների անհրաժեշտության մասին դեկլարատիվ հայտարարություններով, դրանով հանդերձ արդյունավետ ճնշում չգործադրելով Հայաստանի վրա։ Իսկ քանի դեռ միջնորդներն անտեսում են Բաքվի համար այս սկզբունքորեն կարևոր հարցը, ապա խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չարժե ակնկալել։