twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ձայն պատմության աղբանոցից Կատակերգու մատուցողի հետքերով

27 Նոյեմբերի 2023 19:06

Անկրկնելի Ադրիանո Չելենտանոյի և Օռնելլա Մուտիի մասնակցությամբ իտալական փայլուն «Անհնազանդի ընտելացնելը» կինոկատակերգության մեջ կան շատ հրաշալի երկխոսություններ։ Հիշեցնեմ դրանցից մեկը։

Կինոֆիլմի հերոսները, իսկ նրանք ֆերմեր Էլիա Կոդոնյոնն է և Լիզա Սիլվեստրի անունով մի աղջիկ, գալիս են ռեստորան, որպեսզի ընթրեն։ Բնականաբար, նրանց է մոտենում մատուցողը։

- Ձկան հետ ես ձեզ խորհուրդ կտայի Բորգոնիայի 74-րդ տարվա բերքի սպիտակ գինին:

- Ոչ՜

- Ինչո՞ւ:

- Որովհետև 1974 թվականին Բորգոնիայում կարկուտը ոչնչացրեց խաղողի ամբողջ բերքը։ Իսկ ի՞նչ ձուկ ունեք:

- Ծածան։

- Ծածանին կսազի ձախ ափին աճեցված խաղողից 76 թվականի մոզելյան սպիտակը:

- Այդ դեպքում ես ձեզ խորհուրդ կտայի ձախ ափին աճեցված խաղողից 76-րդ տարվա մոզելի սպիտակը:

- Ինչո՞ւ:

- Որովհետև 1974 թվականին Բորգոնիայում կարկուտը ոչնչացրեց խաղողի ամբողջ բերքը։

Նախկին ղարաբաղցի անջատողական, Հայաստանի երրորդ նախագահ, իսկ այժմ հայաստանյան քաղաքականության հոդս ցնցած փուչիկ Սերժ Սարգսյանը, ում Հայաստանում ամուր կպել է «Չեբուրաշկա» մականունը, ապշեցուցիչ կերպով հիշեցնում է հենց այս մատուցողին։ Ոչ, Սերժ Ազատովիչը առայժմ իր ռեստորանների այցելուներին չի առաջարկում խմել այն գինին, որն իրենք անձամբ արդեն ընտրել են՝ հաստատության հաճախորդներից հետո կրկնելով սեփական փաստարկները՝ հօգուտ իրենց ընտրության։ Բայց նա նմանակերպ «խորամանկությունը» իրականացրել է քաղաքական հարթության վրա։

«Հայաստանը չպետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ և համաձայնվի այդ առաջարկին»,- հայկական լրատվամիջոցներին հայտարարել է Սարգսյանը՝ հերթական դատական նիստին ուղևորվելու ժամանակ։

Արդեն զավեշտական է հնչում։ Նա դատարան էր գնու՞մ։ Գնում էր։ Այդպես շարունակեր գնալ, առանց շրջվելու կամ կանգ առնելու։ Բայց ո՜չ։ Նրանից դուրս էր ժայթքում քաղաքական հնությունը թափահարելու ցանկությունը՝ փքելով այտերը։ Պարզվեց, որ Սարգսյանը հույս ունի, որ այս հարցում ԱԳՆ-ի անորոշ արձագանքը կհանգուցալուծվի մերժումով։ «Ես վստահ եմ, որ նման երկկողմանի բանակցությունները մեզ կտանեն փակուղի, դրանք սպառնում են հերթական զիջումներով և մեզ ոչ մի ապագա չեն խոստանում»,- ասել է Հայաստանի երրորդ նախագահը՝ ընդգծելով, որ «մենք արդեն տեսել ենք, թե ինչի կարող են հանգեցնել նման բանակցությունները»։

Մենք իրոք շատ բան ենք տեսել։ Այդ թվում նաև այն, թե ինչպես Սերժ Սարգսյանը այն ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հերքում էին ակնհայտը՝ հայկական բանակի պարտությունը 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերում։ Ինչը փոխված իրողությունների ցուցադրման տեսանկյունից կարևոր էր, որպես հայկականի նկատմամբ ադրբեջանական բանակի գերազանցության ապացույց։ Սարգսյանը այն ժամանակ ամեն ինչ հասկանում էր և դրա համար էլ ստում էր, առանց կարմրելու։ Նա նույնիսկ փորձեց հայկական բանակի պարտությունը ներկայացնել որպես «հաղթանակ»։ Բայց արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ։ Նրանց կողմից ամեն թաքցրածը դարձավ ակնհայտ և անվիճելի, «Չեբուրաշկայի» տակ գահը սկսեց ցնցվել։ Եվ արդյունքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ «խորովածային հեղափոխություն», որի արդյունքում Սարգսյանին զրկեցին իշխանությունից և վերածեցին մի ամբողջ շարք մեղադրանքներով մեղադրյալի։ Ընդ որում, դա արեց բացահայտ քաղաքական անհաջողակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ նույնը, ով հրահրեց 44-օրյա պատերազմը, այն տանուլ տվեց, իսկ հիմա համաշխարհային հայության կողմից մեղադրվում է՝ Ադրբեջանի նախկինում օկուպացված բոլոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մեջ։ Ծագում է խելամիտ հարց՝ եթե միանգամայն սահմանափակ մտածողության կրողը, պոպուլիստ ու սրիկա Փաշինյանը զրոյացրեց Սարգսյանի քաղաքական կապիտալը, ապա իրականում ո՞վ է հանդիսանում ինքը՝ Սերժ Ազատովիչը։

Ահա, ըստ էության, այս հարցի պատասխանը և բացատրում է նրա ներկայիս հայտարարության պատճառները։ Սարգսյանը փափագում է վերադառնալ հայկական քաղաքական գավիթ, որը չի կարելի ասպարեզ անվանել, որպես ունակ միավոր։ Դրա համար էլ նա օգտագործում է ցանկացած, նույնիսկ չափազանց կասկածելի առիթ իր մասին հիշեցնելու համար։ Այդպես էլ հիմա է տեղի ունեցել։ «Չեբուրաշկան» իր կարծիքն է հայտնել մի հարցի շուրջ, որի նկատմամբ նա ոչ մի կապ չունի։

Նա վաղուց արդեն ոչ ոք է, նույնիսկ հայկական քաղաքական չափանիշներով։ Եվ բանակցային գործընթացի վրա, համապատասխանաբար, որեւէ կերպ չի կարող ազդել։ Բայց, ինչը որ ամենազավեշտալին է՝ Սարգսյանը կրկնել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկել է խաղաղ գործընթացը քննարկելու համար հանդիպել սահմանին։ Բայց ՀՀ-ն պաշտոնապես հայտնել է իր անհամաձայնությունը՝ երկու երկրների պայմանական սահմանին խաղաղ բանակցություններ վարելու Ադրբեջանի առաջարկին։

«Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Էլ ու՞ր սրանից հստակ ու պարզ: Պաշտոնական Երեւանը ապացուցել է, որ չի հանդիսանում ինքնուրույն՝ կարեւոր որոշումներ կայացնելու հարցում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հանդիսանում է խամաճիկ արտաքին ուժերի ձեռքում։ Իսկ Սերժ Սարգսյանը վերածվել է այնպիսի ողորմելի կերպարի, որ նմանացվել է շատերի կողմից սիրված իտալական կինոկատակերգության մատուցողի, ով կրկնում է ուրիշների ասածները, դրանք ներկայացնելով որպես իրենը։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 152

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading