twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Առյուծի» սրտի տանջանքը Կիրակոսյանը՝ Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին

05 Դեկտեմբերի 2023 14:56

YouTube-ի հայկական «CivilNet» ալիքը հրապարակել է՝ քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ հարցազրույցը։ Նա պատասխանել է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված՝ հաղորդավարի հարցերին։

Առաջինը, որը միտքդ է գալիս այս հարցազրույցը դիտելուց հետո, հետևյալն է. չնայած ճիշտ ստրուկտուրալ անգլերեն լեզվին, նույնիսկ նման՝ տեսքով ծանրակշիռ մարդը, վերլուծական կենտրոնի ղեկավարը չի կարող իր քննարկումների մեջ աչքի չընկնել՝ ցանկալին իրականության տեղ ընկալելուն։ Կիրակոսյանը նշել է մի շարք դիտարկումներ, որոնք նշանակալիորեն խեղաթյուրում են իրականությունը և, հետևաբար, որոշակի տարակուսանք են առաջացնում։ Սակայն, մի փոքր առաջ անցնելով, նշենք, որ այս եզրակացությունը որոշ չափով հապճեպ է, ավելի ճիշտ՝ միայն մասամբ արդարացի։

Բայց եկեք ըստ հերթականության: Նրա հարցազրույցի լեյտմոտիվ հնչող ամենակենտրոնական, մագիստրալային թեզը կայանում է նրանում, որ Հայաստանը կարող է ռևանշ վերցնել՝ միայն Ադրբեջանի թուլանալուց հետո։ Եվ, համապատասխանաբար, Հայաստանը պետք է հզորացվի։ Նրա հզորացումը Կիրակոսյանը տեսնում է՝ Ռուսաստանից հեռանալու և Արևմուտքին ինտեգրվելու մեջ։ Բայց ահա Ադրբեջանի թուլացումը պատկերացնում է մի քանի գործոններով։

Մեր երկրի թուլացման հիմնական գործոններից մեկը Կիրակոսյանը անվանում է Ադրբեջանում «ներքին պայթյուն»։

«Ղարաբաղի և Հայաստանի ապագան կախված է ոչ թե Երևանից, այլ Ադրբեջանում գալիք պայթյունից։ Ադրբեջանում անկայունության հեռանկարը՝ Ղարաբաղի վերադարձի միակ դրական սցենարն է»,- ասում է նա։

Նրա կարծիքով, Ադրբեջանում անկարգությունների իսկական ձգան է հանդիսանում երկու գործոնների համակցությունը։ Առաջինը կայանում է նրանում, որ նախագահ Ալիևը (այստեղ քաղաքագետը դիմում է բանաստեղծական փոխաբերության) «թամբել է ազգայնականության, մաքսիմալիստական ռազմատենչ քաղաքականության վագրին, որի հետ նա չի կարողանա գլուխ հանել»։ Իսկ երկրորդ գործոնը նա տեսնում է նրանում, որ ինքը (Ալիևը- խմբ.) գտնվում է երկու մրցակից ուժերի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Թուրքիայի հետ Ռուսաստանի գործընկերությունը, որը Կիրակոսյանը համարում է իրադարձությունների նման զարգացումների զսպող գործոններից մեկը,- դա նորմայից շեղում է, և բոլոր օրենքներով նրանք պետք է և նորից թշնամություն անեն, ինչը անխուսափելիորեն կազդի Ադրբեջանի վրա։

Միևնույն ժամանակ, Կիրակոսյանը լսարանին բացահայտում է մի զարմանալի փաստ. իբր Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները վատթարանում են 44-օրյա պատերազմից հետո։ Ընդ որում, նա դա ասում է այնպիսի հեղինակավոր ինքնահավանությամբ, որ ակամա սկսում ես մտածել, թե արդյոք նա չի տիրապետում ինչ-որ խորաթափանցության, որն իրենից բացի ոչ մեկին հասանելի չէ։

Մյուս թեզը կայանում է նրանում, որ Ռուսաստանը կարծես թե Ադրբեջանի վրա ատամներ է սրում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին իբր նվաստացնելու համար, և, հենց որ Պուտինը ազատվի իրեն մշտապես զբաղեցնող ուկրաինական թեմատիկայից՝ Ադրբեջանը կդառնա Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հաջորդ զոհը։

Հետո Կիրակոսյանը հույս է տածում, որ ԱՄՆ-ը կկարողանա հասնել նրան, որպեսզի տարածաշրջանային հաղորդակցությունները անցնեն Հայաստանի միջով։ Դա կնպաստի նրա տնտեսական անկախությանը և կմեծացնի «սարսափեցնելու» շանսերը։ Եթե հիշենք, որ զրույցի սկզբում Կիրակոսյանը խոսում էր ռևանշի մասին, ապա, ըստ էության, նա Ադրբեջանին առաջարկում է համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի իր նկատմամբ նոր էքսպանսիայի հնարավորություն տալ նրան:

Ես միտումնավոր չսկսեցի մանրամասնորեն պատասխանել Կիրակոսյանի յուրաքանչյուր թեզին, քանի որ դա ոչ բոլորովին լուրջ զբաղմունք է։ Այն մասին, որ նա այնքան էլ ուժեղ վերլուծաբան չէ, խոսում է անցյալում, շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում նրա արված երկու հայտարարությունների տեսությունը։ Այսպես, 2015 թվականին նա հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ-ի պաշտպանական կարողությունները զգալիորեն գերազանցում են Ադրբեջանի հարձակողական հնարավորություններին։ Իսկ 2016-ի քառօրյա պատերազմից անմիջապես հետո, նա արդեն նշում է, որ Հայաստանը առաջին հերթին պետք է վերափոխումներ անցկացնի պաշտպանական համակարգում՝ այստեղ խոսքը որակի, քանակի, պաշտպանական դիրքերի մասին էր։ Նման ֆիասկոյից հետո, մեկ այլ փորձագետ ամոթից գլուխը կբռներ և կմտածեր մասնագիտությունը փոխելու մասին։ Սակայն Կիրակոսյանը ձեւացնում է, թե ոչինչ չի եղել, և շարունակում է հույսերով կերակրել հայկական լասարանին։

Քննարկվող հարցազրույցում նա նորից ապշեցնում է իր հակասական եզրակացություններով։ Նույնիսկ այստեղ նա պնդում է, որ ադրբեջանական բանակը թույլ է եղել, բայց «ամեն ինչ փոխվեց 2016-ից հետո»։ Նկատի ունեցեք, ոչ թե նախքան, այլ հետո: Թեև ռազմական գործից անտեղյակ մարդու համար պարզ է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում հաջողությունը՝ արդեն իսկ ադրբեջանական բանակում տեղի ունեցած փոփոխությունների, զենքի արդիականացման արդյունք էր։

Սակայն, ծիծաղելով թշնամու վրա, չի կարելի հաշվի չառնել նրա նենգությունը։ Այո, Կիրակոսյանի թեզերը արտացոլում են ոչ թե իրականությունը, այլ նրանց կողմից ցանկալին, սակայն, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան ցանկանում է, ապա հաճախ դրան ձգտելու հակում ունի։ Եվ եթե մենք Կիրակոսյանի հայտարարություններին նայենք ոչ թե որպես գործերի առկա իրավիճակի վերլուծություն, այլ որպես գործողությունների ինչ որ ծրագիր, ապա արժե ավելի լուրջ վերաբերվել դրանց։

Այսպիսով, արևմտամետ հայկական փորձագիտական հանրությունը, իսկ հաշվի առնելով այս հանրության մոտիկությունը իշխող խմբին և իսթեբլիշմենտին, մեսիայի նման սպասում են հետևյալ իրադարձություններին. 1. Վեճեր Մոսկվայի և Անկարայի միջև։ 2. Տարաձայնություն Բաքվի և Անկարայի միջև։ 3. Ռուսաստանի «վրեժը» Ադրբեջանի դեմ։ 4. Պայթյուն Ադրբեջանի ներսում։ 5. Ադրբեջանի հետ հաղորդակցությունների վերականգնում՝ Երեւանի կողմից դրանց նկատմամբ ինքնիշխան վերահսկողության պայմանով։ Եվ ոչ պարզապես սպասում են, այլ աշխատում են նրա վրա, որպեսզի այդ իրադարձությունները որքան հնարավոր է շուտ տեղի ունենան:

Եվ եթե ինքնին Հայաստանի մոտ ակնհայտորեն չի բավականեցնի ռեսուրսներ այս երազանքն իրականացնելու համար, ապա նրա հովանավորները դրա համար ունեն բավարար գումար և, որ ամենակարեւորն է, փորձ։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիրակոսյանը հանդիսանում է ԱՄՆ-ի քաղաքացի և, ըստ երևույթին, այս երկրի գործակալը, ակտիվորեն լոբբինգ է անում արևմտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման համար և մտերիմ է Փաշինյանի հետ, ապա կարելի է եզրակացություն անել այն մասին, որ օվկիանոսի այն կողմից շատ ռեսուրսներ կօգտագործվեն տարածաշրջանի ապակայունացման համար։ Հատկապես դա վերաբերում է Ադրբեջանի ներսում իրավիճակի սրմանը։ Բայց որոշակի գործողություններ են իրականացվում նաև օրակարգային այլ հարցերի շուրջ։ Օրինակ, Վաշինգտոնի կողմից Երևանի պայմաններով միջանցք կառուցել առաջամղումը։

Իսկ Վաշինգտոնը կկարողանա արդյո՞ք միմյանց հետ գշտել Անկարային և Բաքվին։ Անհավանական է հնչում, բայց հիպոթետիկորեն հնարավոր է։ Կարծում եմ, և՛ Բաքվում, և՛ Անկարայում գիտեն այդ սպառնալիքների մասին։ Այսօրվա իրականությունը այնպիսին է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմական գագաթնակետին։ Շուշայի հռչակագիրը փաստորեն երաշխավորում է փոխադարձ ռազմական օգնություն երկու պետություններից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։ Որպեսզի այս ինտեգրացիոն գործընթացը անկում ապրի, մեր անբարյացակամները ստիպված կլինեն նախաձեռնել տեկտոնական փոփոխություններ:

Այս փոփոխությունների համար խոչընդոտներն են հանդիսանում մեր պետականության անսասանությունը, զինված ուժերի ամրապնդումը, Ադրբեջանի ղեկավարության խորը ռազմավարական տեսլականը, եղբայրական Թուրքիայի հետ դաշինքի հետագա ամրապնդումը, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը։ Այս ուղու վրա չի կարելի հանգստանալ։ Անհրաժեշտ է հնարավորություն չտալ երրորդ ուժերին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը խաթարելու համար։ Ընդ որում, դա պետք է արվի առաջ անցնելով։ Մինչև հիմա դա մեզ հաջողվել է։ Այդպես էլ շարունակվելու է։

Caliber.Az
Դիտումներ: 260

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Կեղծավորության աղացներ Նիդեռլանդները որպես նոր Ֆրանսիա

253
15 0Հոկտեմբերի 2024 12:36
2

Էրդողան. Թուրքիան չի մոռանա Ադրբեջանի օգնությունը երկրաշարժերի ժամանակ

124
15 0Հոկտեմբերի 2024 09:22
3

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ ընտրվելուց 21 տարի է անցել

85
15 0Հոկտեմբերի 2024 10:00
4

Քուրթուլմուշ. Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար

82
15 0Հոկտեմբերի 2024 11:29
5

Անհաջողակների հեղինակության գոլը տանտերերի հաղթական գոլի ֆոնին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

72
15 0Հոկտեմբերի 2024 09:08
6

Ֆիզուլիի ազատագրման չորրորդ տարեդարձն է

72
17 0Հոկտեմբերի 2024 09:52
7

Լաչինում տրամվայի գիծ կկառուցվի

68
15 0Հոկտեմբերի 2024 17:59
8

Համաձայն դիվանագիտության բոլոր կանոնների Ալիևը՝ խաղաղ գործընթացում ԵՄ դերի մասին

66
16 0Հոկտեմբերի 2024 12:46
9

Փաշինյանը մաքրո՞ւմ է Հայաստանում ռուսամետ դաշտը Հովհաննիսյանն ու Վելիզադեն Caliber.Az-ի եթերում

65
17 0Հոկտեմբերի 2024 13:24
10

Թուրալ Նովրուզովը Շուշայում նոր բնակելի շենքերի կառուցման մասին

61
15 0Հոկտեմբերի 2024 18:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading