twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանն առաջ է մղում Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը միջազգային հարթակներում Caliber.Az-ի ակնարկը:

10 Փետրվարի 2022 18:22

Հայրենական պատերազմում հաղթանակից անցել է մի տարուց քիչ ավել ժամանակ, և այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում Ադրբեջանում ծավալվել է օկուպացիայից ազատագրված տարածքների զբոսաշրջային ներուժի ուսումնասիրման և զարգացման ակտիվ գործունեություն։ Զբոսաշրջության պետական գործակալության կողմից պատրաստվել է Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագիծ, աշխատանքներ են տարվում մինչև 2023 թվականը Շուշա քաղաքի հանգստյան բազայի ձևավորման, Ղարաբաղում «Հաղթանակի զբոսաշրջային երթուղու» կազմակերպման ուղղությամբ։ Վերջին շրջանում նաև ուժեղացել են ցուցահանդեսներում և այլ միջազգային հարթակներում զբոսաշրջային ներուժի առաջմղման և գովազդի ուղղությամբ քայլերը։ Այդ ուղղությամբ հերթական քայլն է ձեռնարկվել նախօրեին Ստամբուլում մեկնարկած տարածաշրջանում խոշորագույն EMITT 2022 ցուցահանդեսում։

Զբոսաշրջության պետական գործակալության (ԶՊԳ), Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի (ԱԶԲ) և այլ պրոֆիլային կառույցների ջանքերով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Ղարաբաղի ազատագրված տարածքների և մասնավորապես Շուշա քաղաքի զբոսաշրջային ներուժի գնահատման և գովազդի ուղղությամբ։ Այդ նպատակով Ադրբեջանը անցյալ տարի մասնակցել է մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների և այլ պրոֆիլային ֆորումների, որտեղ ցուցադրվել են երկրի զբոսաշրջային ներուժի նոր հնարավորությունները։ Այդ աշխատանքը շարունակվել է նաև 2022-ին. փետրվարի 9-12-ը Ստամբուլում կազմակերպված «Զբոսաշրջության և Արևելյան Միջերկրածովյան ճանապարհորդությունների միջազգային ցուցահանդես»-ի (EMITT 2022) ընթացքում ԶՊԳ-ի և ԱԶԲ-ի մասնագետները ազգային տաղավարում ներկայացրել են Ադրբեջանի ազատագրված տարածքների զբոսաշրջային ներուժը։ EMITT 2022 ցուցահանդեսը Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը միջազգային մակարդակով առաջ մղելու ամենևին միակ օրինակը չէ. անցած տարի Ադրբեջանն իր պոտենցիալ հնարավորությունները ակտիվորեն ցուցադրել և ներդրողներ է ներգրավել Եվրոպայում, Թուրքիայում, Չինաստանում, հետխորհրդային և այլ երկրներում կազմակերպված մասնագիտացված համաժողովներում։

Այս առումով չափազանց հաջող է եղել նաև անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված՝ Ղարաբաղի վերակառուցման և զարգացման առաջին ադրբեջանական միջազգային Rebuild Karabakh-2021 ցուցահանդեսը։ Rebuild Karabakh համաժողովի ընթացքում ներկայացվել են ներդրումային նախաձեռնությունների մի մասը, օրինակ՝ Ջոջուգ Մարջանլը գյուղում արդեն գործող հուշանվերների արտադրության ձեռնարկությունը (որն իրականացվում է թուրքական TÜİB և TİKA գործակալությունների համատեղ աջակցությամբ), ինչպես նաև մասնավոր ընկերությունների մի շարք առաջարկություններ, որոնք ընդգրկում են ջերմային, լեռնային (ալպինիստական), ձմեռային, որսորդական, գյուղատնտեսական և «կանաչ» զբոսաշրջության ոլորտները: Նման առաջարկությունների թիվը շարունակում է շատանալ, և Փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործակալության (ՓՄԲԶ) տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարի վերջի դրությամբ 950 դիմում է ստացվել ձեռներեցներից, որոնք պատրաստ են իրենց բիզնեսը զարգացնել ազատագրված տարածքներում: Ընդ որում՝ առաջարկությունների շուրջ 7%-ն ընդգրկում է զբոսաշրջության և հյուրընկալության, բալնեոլոգիական առողջարանների զարգացման և այլ ոլորտներ։

Իսկ որքանո՞վ է արդարացված Ղարաբաղի մարզում ռեկրացիոն նախագծերի արագ իրագործման հետ կապված նման լավատեսությունը։ Դեռ մեկ տարի առաջ, Ղարաբաղի հիմնովին ավերված քաղաքներ ու գյուղեր այցելած և հայկական վանդալիզմի մասշտաբները սեփական աչքով տեսած օտարերկրյա փորձագետները բավականին թերահավատորեն էին վերաբերվում ենթակառուցվածքների, սոցիալական և կոմունալ օբյեկտների արագ վերականգնման և այստեղ արտադրության վերսկսման գաղափարներին։ Համապատասխանաբար, տարածաշրջանի ռեկրեակցիոն ներուժը դիտարկվում էր միայն չափազանց երկարաժամկետ հեռանկարում։

Դրանով հանդերձ, Ղարաբաղի մարզում տրանսպորտային, էներգետիկ, ջրային, հեռուստահաղորդակցության և այլ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ 2021 թվականին իրականացված և ընթացիկ տարում պլանավորված աշխատանքների մասշտաբները, ինչպես նաև տարածքների ականազերծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը վկայում են այն մասին, որ արդեն շատ շուտ ժամանակում այստեղ կարող են պայմաններ ստեղծվել առևտրական գործունեության և բնակչության վերադարձի գործընթացի մեկնարկի համար։ Մասնավորապես, տարածաշրջանում արագ տեմպերով ձևավորվում է ավիաենթակառուցվածք, առանց որի պարզապես անհնար է օտարերկրյա զբոսաշրջիկների զանգվածային ներգրավում։ Նախորդ տարվա հոկտեմբերին գործարկվեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, իսկ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգիլանում և Լաչինում միջազգային օդանավակայանների շինարարությունը սկսելու համար։ «Այդ օդանավակայանները զբոսաշրջիկներին հնարավորություն կտան օգտվել տարածաշրջանի հարուստ հնարավորություններից և կնպաստի Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի զբոսաշրջային ներուժի զարգացմանը»,- վերջերս հայտարարել է Զբոսաշրջության պետական գործակալության նախագահի խորհրդական Քենան Գուլուզադեն։ Իր հերթին, Ադրբեջանի մշակույթի նախարարի գնահատմամբ, արդեն 2023 թվականին Շուշայում կկազմավորվեն զբոսաշրջային ենթակառուցվածքի բազային տարրեր.

«Շուշան հայտարարվել է թուրքական աշխարհի 2023 թվականի մշակութային մայրաքաղաք, ներկա ժամանակ այնտեղ ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ, ինչը նախադրյալներ կստեղծի հաջորդ տարի զբոսաշրջիկներ ընդունելու համար»։ Դրան զուգահեռ Զբոսաշրջության պետական գործակալության գծով նախագծեր են մշակվում «Հաղթանակի երթուղի» հայեցակարգի շրջանակներում. այդ նախաձեռնությունները ներառում են մշակութային ժառանգություն՝ ներառյալ հին ալբանական տաճարները, Ղարաբաղի խանության ժառանգությունը, «Մետաքսյա ճանապարհ» և ընդգրկում են Ղարաբաղի ողջ մարզը, հատկապես Շուշան, Հադրութը, Ֆիզուլին, Սուգովուշանը, Արևելյան Զանգեզուրի բնական լանդշաֆտները և պատմական հուշարձանները, այստեղ էկոլոգիական, մշակութային, բնական, լեռնային և ձմեռային զբոսաշրջության զարգացումը։ Այդ կապակցությամբ, անցյալ տարի ԶՊԳ-ի և մի շարք այլ գերատեսչությունների գծով անցկացվել են ազատագրված տարածքների զբոսաշրջային ներուժի հետազոտություններ և տարածաշրջանը զբոսաշրջային նոր նպատակակետի վերածելու համար մշակվել է Ղարաբաղի մարզային զբոսաշրջության զարգացման ռազմավարություն։ Ռազմավարության նախնական նախագծի շրջանակներում արդեն մշակվել է զբոսաշրջային երթուղիների հայեցակարգ, այդ թվում՝ Yolumuz Ağdama, Yolumuz Füzuliyə և Yolumuz Xocavəndə, առաջարկություններ են եղել Աղդամի շրջանի Շահբուլագ ամրոցի շուրջ ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված։ Բացի այդ, մշակվում են Աղդամ և Ֆիզուլի քաղաքների զբոսաշրջային ներուժի գնահատման հայեցակարգեր, հնչեցվել են Աղդամը տարածաշրջանային գործարար զբոսաշրջության կենտրոնի վերածելու պլաններ։ Դատելով այս ամենից՝ թվարկված նախագծերից շատերը կիրագործվեն մոտակա տարիներին, ծայրահեղ դեպքում, ԶՊԳ-ի գնահատմամբ՝ մինչև 2025 թվականը ազատագրված տարածքներ կարող են այցելել շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Իսկ հետագայում Ղարաբաղի մարզը, և ամենից առաջ Քելբաջարը, Լաչինը և Շուշան իրենց լեռնային օդով և կազդուրիչ աղբյուրներով կարող են իդեալական բազա դառնալ առողջարարական զբոսաշրջության զարգացման համար։ Այստեղ են գտնվում այնպիս հայտնի բուժիչ աղբյուրներ, ինչպիսիք են Քելբաջարի շրջանի Յուխարը և Աշաղը Իստիսուն, Բաղըրսագը, Քեշդագը, Լաչինի շրջանի Իլըգսուն, Մինքենդը, Շուշայի շրջանում գտնվող Թուրշսուն, Սըրլանը և այլն։ Նման հաջող փորձ կա դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից. նախքան օկուպացիան Քելբաջարի շրջանի Իստիսու ավանում գործում էին միութենական նշանակության երկու խոշոր առողջարաններ, որտեղ բուժվում և հանգստանում էին 50 հազար մարդ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ազատագրված տարածքներում կան տարբեր քիմիական բաղադրություն և բուժիչ հատկություն ունեցող մոտ 120 հանքաջրերի աղբյուրներ (Ադրբեջանի կազդուրիչ աղբյուրների ընդհանուր պաշարների շուրջ 40%-ը), և սա իդեալական հիմք է տարածաշրջանում բալնեոլոգիական առողջարանների և ռեկրեացիոն գոտիների ստեղծման համար։

Ճանապարհորդների ներգրավման համար հույժ հեռանկարային են Գուբադլիի հմայիչ բնությունը և այստեղ հոսող Բազարչայ լեռնային գետի բնական լանդշաֆտը։ Իր հերթին, Ղարաբաղի մարգարիտ Շուշան և նրա հարուստ բնությամբ, լեռնային լանդշաֆտով և հայտնի «Չեթիր» ջրվեժով շրջակայքը հիանալիորեն հարմար են սպորտային, էկոլոգիական և մշակութային զբոսաշրջության կլաստերի ձևավորման համար։ Եվ արդեն այսօր որոշ հյուրանոցային ցանցեր ծրագրեր են մշակում հյուրանոցային համալիրներ և ժամանցի կենտրոններ ստեղծելու համար, ինչպիսիք արդեն գործում են Ադրբեջանի «Շահդաղ» և «Թուֆանդաղ» միջազգային առողջարաններում:

Caliber.Az
Դիտումներ: 535

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

214
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

186
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

184
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

175
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

146
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

114
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

98
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

77
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

73
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

72
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading