twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանն ու Ճապոնիան Ղարաբաղը վերածում են «Կանաչ էներգիաի գոտու» Caliber.Az-ի տեսությունը

16 Փետրվարի 2022 16:11

Ադրբեջանը՝ երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) օգտագործման ընդլայնմանը ուղղված հերթական քայլեր է ձեռնարկում։ Կառավարությունը պլանավորում է մինչև 2030 թվականը երկրի էներգահամակարգում ՎԷԱ-ի մասնաբաժինը հասցնել շուրջ մեկ երրորդ մասի, այդ թվում նաև Ղարաբաղի մարզի էներգաներուժի օգտագործման հաշվին։ Ազատարգրված տարածքների ռեսուրսների յուրացման նպատակով էներգետիկայի նախարարության մասնագետները ճապոնական TEPSCO ընկերության աջակցությամբ՝ անցյալ տարվանից անցկացրել են «Կանաչ էներգիայի գոտիներ» հայեցակարգի նախագծի մշակումը։ Վերջերս այն հանձնվել է կառավարության քննարկմանը և ակնկալվում է, որ ընթացիկ տարվա կեսին կավարտվի նաև ապագա «Էներգիայի կանաչ գոտիներ» գլխավոր պլանի մշակումը։

ՎԷԱ-ի հատվածի զարգացումը վերագրվել է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունների շարքում, և մոտակա տասնամյակում պլանավորվում է երկրում «կանաչ» էներգիայի մասնաբաժինը հասցնել երկրի ընդհանուր արտադրվող հզորության 30%-ին։ Այդ նպատակով վերջին երկու-երեք տարիների ընթացքում Ադրբեջանում արագացվել են՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման շրջանակների ընդլայնման աշխատանքները։ Մասնավորապես, առաջիկա տաս տարիների ընթացքում երկրում նախատեսվում է շահագործման հանձնել ավելի քան 1500 ՄՎտ արտադրող հզորություններ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, և այդ խնդիրը պետք է լուծվի հիմնականում մասնավոր ներդրողների ներգրավմամբ։

44-օրյա պատերազմում հաղթանակից հետո, կառավարությունը նպատակադրվել է նաև առավելագույնս օգտագործել ազատագրված տարածքների էներգետիկ ներուժը, այդ թվում նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում իրագործել մի շարք նախագծեր։ Պլանավորվում է մոտագա տարիներին այստեղ ներգրավել ՎԷԱ-ի ոլորտի նոու հաու և ամենաարդիական տեխնոլոգիաներով օտարերկրյա ներդրողների, պետության ղեկավարի նախաձեռնությամբ այդ նպատակներով 2021 թվականին համաձայնագիր է կնքվել տվյալ ոլորտի ճապոնական կոնսալտինգային ընկերություն TEPSCO-ի հետ։

Էներգետիկայի նախարարության նախորդ տարվա արդյունքներին նվիրված զեկույցի տվյալների համաձայն՝ արդեն մշակվել և կառավարության քննարկմանն է հանձնվել օկուպացիայից ազատարգրված տարածքներում «Կանաչ էներգետիկայի գոտիներ» հայեցակարգի նախագիծը։ Փաստաթուղթը կոչված է բնորոշել տարբեր շրջանների էներգետիկ ռեսուրսները, գնահատել առկա ռեսուրսների (արևի, քամու, հիդրոէներգետիկա) օգտագործման օպտիմալ տարբերակներ և վերջնականապես բացահայտել շրջանների ապագա տնտեսական և մարդկային ներուժի հաշվառմամբ ՎԷԱ-ի հզորությունները։

Հաջորդ քայլը կլինի «Կանաչ էներգետիկայի գոտիների» կազմավորման գլխավոր պլանի մշակումը, որտեղ հայեցակարգի հիման վրա կնկարագրվի այս կամ այն տեսակի վերականգնվող էներգիայի աղբյուրների միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար հաշվարկված անհրաժեշտ արտադրական հզորությունների ստեղծման կոնկրետ սցենար։ Ակնկալվում է, որ գլխավոր պլանի մշակումը կավարտվի մոտավորապես այս տարվա ամառվա կեսերին։

Միևնույն ժամանակ, դեռ մինչև Ղարաբաղում ՎԷԱ-ի զարգացման գլխավոր պլանի մշակումը՝ որոշվել են տվյալ ոլորտում առաջին ներդրումային նախաձեռնությունները։ Վերջերս բրիտանական BP ընկերությունը՝ ՝ Զանգիլան-Ջաբրաիլի գոտում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի շինարարության նախագծի իրագործման մասին համաձայնագիր է ստորագրել։ Մասնավորապես, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի խոսքով, այդ նախագծի համար արդեն հատկացվել է շինարարության համար հողատարածք և այնտեղ BP-ի մասնագետների հետ միասին անցկացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Իր հերթին, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում պլանավորվում է իրագործել 100 ՄՎտ հզորությամբ քամու էլեկտրակայանի նախագիծը։ Կայանը պլանավորվում է տեղադրել Քելբեջարի, կամ Լաչինի շրջանների տարածքում, և այսօր ներդրողների ներգրավման ուղղությամբ աշխատանքներ են անցկացվում։ Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Կորեայի Հանրապետության և մյուս երկրների մի շարք պրոֆիլային ընկերությունները արդեն հայտնել են՝ այդ նախաձեռնություններում մասնակցելու իրենց շահագռգռվածությունը։

Ընդհանուր առմամբ, էներգետիկայի նախարարության գնահատումներով, Ղարաբաղի տարածաշրջանի արևային էլեկտրաէներգիայի արտադրության ներուժը գնահատվում է 7,2 հազ. ՄՎտ, քամունը՝ 2 հազ. ՄՎտ։ Ոչ պակած ծավալուն է ներկայացվում տարածաշրջանի հիդրոէներգետիկ ներուժը՝ և դա զարմանալի չէ, քանզի ազատագրված տարածքներին բաժին է ընկնում Ադրբեջանի բոլոր ներքին ջրային պաշարների մեկ չորորդ մասը։ Այդ պլանով առավել հեռանկարային են Փոքր Կովկասի լեռնաճյուղավորումներում գտնվող լեռնային շրջանները, որոնց գետերը և մյուս ջրային աղբյուրները ապահովում են տարեկան շուրջ 2,56 մլրդ խորանարդ մետր հոսք։

Մասնավորապես, Գուբադլիի, Լաչինի և Քելբեջարի շրջաններում մի քանի արշավների ընթացքում արդեն սկսվել է լեռնային գետերի հիդրոպաշարների գնահատման նախնական պլանի մշակումը, որտեղ ակտիվորեն կիրականացվեն փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում նախագծեր։ Մասնավորապես, այստեղ պետք է նշել Հաքարի գետը, որը սկիզբ է առնում Լաչինի շրջանից, որի երկարությունը գերազանցում է 100 կմ։ Քելբեջարի շրջանում են գտնվում ևս երեք խոշոր գետեր՝ Թերթերչայը՝ 200 կիլոմետր, Բազարչայը՝ մոտ 180 կիլոմետր, Խաչընչայը՝ մոտ 120 կիլոմետր, ինչպես նաև Շեքերչայ գետը։ Բավական հիդրոպոտենցիալ ունեն նաև մի շարք լճեր և 24 միջին և փոքր ջրամբարներ։ Խոսելով Ղարաբաղի տարածաշրջանում հիդրոէներգիայի զարգացման մասին, պետք է նշել, որ խոսքը՝ հիմնականում ջրաթեքումային հիդրոէլեկտրակայանների և ամբարտակային հիդրոէլեկտրակայանների մասին է (լեռնային ջրամբարների և լճերի ելահոսքերի մոտ), որոնց կառուցումը զգալի ներդրումներ չի պահանջում։ Այս առումով ներուժը շատ լայն է՝ միայն վերը նշված երեք լեռնային շրջաններում կա 241,3 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 45 փոքր ՀԷԿ-երի կառուցման/վերականգնման հնարավորություն։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի առկա հիդրոպոտենցիալի օգտագործման գործընթացը հաշվարկված է բավականին երկար ժամանակահատվածի համար, քանի որ գործող հիդրոտեխնիկական օբյեկտների ավելի քան երկու երրորդը միտումնավոր ոչնչացվել է հայկական օկուպացիոն ռեժիմի կողմից 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ժամանակ։

Այնուամենայնիվ, չնայած հայկական վանդալիզմին, ադրբեջանցի էներգետիկայի մասնագետներին հաջողվել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում հիդրոէներգետիկ օբյեկտներում արդիականացման աշխատանքներ ծավալել։ Այսպես, «Ազերէնեժիի» մասնագետները անցյալ տարի վերականգնել են 7,8 մեգավատ ընդհանուր հզորությամբ՝ «Սուգովշան-1» և «Սուգովշան-2» հիդրոէլեկտրոկայանները, մշակվել է նաև և շուտով աստիճանաբար կիրագործվվեն ևս ութ փոքր հիդրոէլէեկտրոկայանների վերականգնման նախագծերը։

Հավանական է, որ ապագայում «Ազերէներժիի» մասնագետները կմասնակցեն նաև մի շարք ՀԷԿ-երի արդիականացմանը։ Սակայն ընդհանրապես Ադրբեջանում և մասնավորապես Ղարաբաղի տարածաշրջանում ՎԷԱ-ի զարգացման պետական ռազմավարությունը նախատեսում է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում մասնավոր, առավելապես օտարերկրյա ներդրողների հնարավորինս լայն ներգրավվածություն։ Բարեբախտաբար, այսօր Ադրբեջանում ստեղծվել են անհրաժեշտ հնարավորություններ այս ոլորտի առավելագույն առևտրայնացման համար։ Նախկինում այս գործընթացին խոչընդոտում էին՝ օրենսդրական դաշտի բացակայությունը և հաշվարկային համակարգի, արտադրված էլեկտրաէներգիայի արտադրության և «Ազերէներժի» ՓԲԸ-ի միասնական էներգետիկ համակարգ փոխանցելու կանոնների բացակայությունը։ Այս բոլոր բարդությունները կարգավորվել են նրանից հետո, երբ 2021 թվականի հուլիսին պետության ղեկավարը հաստատեց՝ «Էլեկտրաէներգիայի արտադրության դեպքում վերականգնվող աղբյուրների օգտագործման մասին» օրենքը։ Արդյունքում, այսօր բոլոր ներդրողները՝ այլընտրական էներգիայի աղբյուրներ ունեցող այս կամ այն տարածքներում լավագույն առաջարկությունների ընտրմամբ աճյուրդներին մասնակցելու հնարավորություն ունեն։

Բացառված չէ, որ տվյալ ոլորտում առաջին աճուրդները կարող են կայանալ արդեն ընթացիկ տարի՝ արտադրողների ընտրման կանոնների հաստատումից, ինչպես նաև շփումների ձևերի մշակումից անմիջապես հետո։ Ժամանակի ընթացքում ՎԷԱ-ի ոլորտում աճուրդների անցկացումը կստեղծվի նաև Ղարաբաղի տարածաշրջանում, ինչը հնարավորություն կտա ազատագրված հողերում ներգրավել ժամանակակից նոու հաու ունեցող պրոֆիլային ընկերություններ, և ամենագլխավորը՝ առանց պետական բյուջեի չափազանց ծանրաբեռնման կապիտալիզացնել տվյալ ոլորտը։

Caliber.Az
Դիտումներ: 489

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

214
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

186
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

184
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

175
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

146
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

114
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

98
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

77
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

73
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

72
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading