twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռուս-ուկրաինական հակամարտությունը բարձրացնում է ԵՄ-ում Ադրբեջանի էներգետիկ կշիռը Caliber.Az-ի վերլուծումը

03 Մարտի 2022 16:49

Ռուս-ուկրաինական հակամարտության լիարժեք պատերազմի վերածվելը Ռուսաստանի համար շրջվել է ֆինանսական, տրանսպորտային, արդյունաբերական հատվածներում խստագույն պատժամիջոցների ներմուծմամբ։ Մինչդեռ, Ռուսաստանի էներգիտական հատվածի վրա սահմանափակումների լրացուցիչ պատժամիջոցային ցանկի լրացման հնարավորությունը այսօր լիովին իրական ուրվագծեր է ընդունում։ Վերջին օրերի իրադարձությունները էլ ավելի ուժեղացրին եվրոպական գազային ճգնաժամը՝ գազի տեղական գինը չորեքշաբթի բարձրացել է 57%-ով, ինչպես նաև շարունակվում է նավթի գների աճը։ Գազային շուկայում իրավիճակի հետագա վատթարացման մասին է վկայում «Հյուսիսային հոսք-2» նախագծի օպերատոր «Nord Stream 2 AG» ընկերության կողմից սնանկանության մասին հայտ ներկայացնելու պատրաստակամությունը։ Այս ֆոնին ամրպանդվում են գազի մյուս մատակարարների դիրքերը, մասնավորապես, էլ ավելի է աճում Ադրբեջանի նկատմամբ ուշադրությունը։

«Bloomberg» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցները փոխհավասարակշռել են համաշխարհային բորսաներում իրավիճակը՝ աճում են տարեր տեսակի հումքային ապրանքների գները, ներառյալ գունավոր մետաղների, նավթաքիմիական արտադրանքի։ Մասնավորապես, հինգշաբթի առավոտյան նավթի գները բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հաղթահարել են հերթական հոգեբանական նշաձողը՝ էտալոնային Brent ապրանքանիշի գնանիշը 2014 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ գերազանցել է 116 դոլարը մեկ բարելի դիմաց։ Իր հերթին ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում ավելացել է գրեթե 10%-ով, հատել է 112 դոլարի սահմանագիծը։

Կապույտ վառելիքի մատակարարման ընդհատումների հավանականության պատճառով ամենամեծ պակասորդ է նկատվում եվրոպական գազի շուկայում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից մեկ շաբաթ անց, գազի տեղական գինը սրընթաց աճում է, չորեքշաբթի գնի աճը կազմել է 57%։ Ինչպես նաև, անցած չորեքշաբթի օրը Եվրոպայում գազի ապրիլյան ֆյուչերսների գները TTF-ի հանգույցում հասել են հազար խորանարդ մետրի դիմաց 2227 դոլարի: «ICE Futures» բորսայի տվյալներով, մեկ օր առաջ առևտուրն ավարտվել էր 1418 դոլարով, ինչը նշանակում է, որ այստեղ ևս գրանցվել է գների ռեկորդային աճ։

Իրավիճակը խորացել է նրանով, որ էներգետիկ շուկայում ակտիվացել են Ռուսաստանի՝ էներգառեսուրսների խոշորագույն մատակարարի մեկուսացման միտումները։ Առայժմ ԱՄՆ-ը և ԵՄ-ն որոշում չեն կայացրել ռուսական էներգառեսուրսների արտահանման ուղղակի արգելքի մասին, քանի որ մատակարարումների ամբողջական դադարեցումը կհանգեցնի համաշխարհային շուկաների ապակայունացմանը, իսկ Եվրոպայում կարող է առաջանալ վառելիքի հսկայական դեֆիցիտ։ Նույն պատճառով ամերիկյան էներգետիկ ընկերությունները, այդ թվում նաև «Duke Energy Corp», «Exelon Corp» ընկերությունները, ինչպես նաև ԱՄՆ Ատոմային էներգիայի ինստիտուտը փորձում են Սպիտակ տանը համոզել, որ պատժամիջոցներ չկիրառել ԱԷԿ-ների համար ռուսական ուրանային վառելիքի նկատմամբ, քանզի դրանից կարող է տուժել ամերիկյան էլեկտրաէներգետիկան։

Սակայն կարճաժամկետ հեռանկարում նավթագազային ոլորտում պատժամիջոցների կիրառման հեռանկարը շատ մեծ է։ Ամերիկացի մի խումբ սենատորների կողմից պատրաստվել և Կոնգրեսին է ներկայացվել՝ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի և բնական գազի արդյունահանումն ավելացնելու և ռուսական էներգառեսուրսների գնումներից հետագայում լիովին հրաժարվելու մասին օրինագիծ: Իր հերթին, ԵՄ էներգետիկ խորհուրդը նախապատրաստել է Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների փուլային կրճատման և ԱՄՆ-ից խտացրած հեղուկ գազի (ԽՀԳ) գնումների ավելացման պլան, միաժամանակ անցկացում են Քաթարից և Պարսից ծոցի մյուս երկրներից ԽՀԳ-ի մատակարարումներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ։ ԽՀԳ-ի մատակարարումների հետագա աճը կպահանջի ԵՄ մակարդակով համակարգումներ։ Եվրահանձնաժողովը ընթացիկ ջեռուցման սեզոնը ավարտելու և ձմռանը նախապատրաստվելու համար համաշխարհային էներգետիկ օպերատորների հետ կստեղծի հատուկ հարթակ և կոնտակտային խումբ։

Իր հերթին, սկսվել է նավթագազային հումքի արդյունահանման և դրա վերամշակման համար ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության մուտքի սահմանափակման գործընթացը՝ իրականում սա «հարված է շնչառությանը», քանի որ Ռուսաստանի արդյունաբերության հիմնական ոլորտներում ներմուծափոխարինման մակարդակը չափազանց սահմանափակ է։ Մյուս կողմից, հավաքական Արեւմուտքը սահմանափակել է ռուսական հանքարդյունաբերական ընկերությունների մուտքը կապիտալի համաշխարհային շուկա, և դա անշուշտ կազդի նրանց տեխնոլոգիական հետամնացության վրա։ Արդեն այսօր ռուսական փորձագիտական հանրությունը համարում է, որ այդ գործոնները չպետք է թերագնահատվեն, քանզի դրանց երկարաժամկետ ազդեցությունը կարող է շատ նկատելի լինել։ «Տրանսնեֆտ»-ը առաջիններից մեկն է, որը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին, որտեղ նրանք նշել են արևմտյան նոր պատժամիջոցների բարձր ռիսկերը:

Վերջապես, Ռուսաստանում համաշխարհային անդրազգային ընկերությունների աշխատանքի կրճատումը հսկայական բացասական ազդեցություն է գործում ռուսական էներգետիկ շուկայի վրա։ Այսպիսով, միայն վերջին օրերին արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Shell plc»-ը դուրս է գալիս Գազպրոմի հետ իր բոլոր համատեղ ձեռնարկություններից։ Մասնավորապես, սա ներառում է «Սախալին-2» հեղուկ բնական գազի գործարանի 27,5% մասնաբաժինը, 50% մասնաբաժինը «Salym Petroleum Development»-ում և Գըդանսկի էներգետիկ ձեռնարկություններում, ինչպես նաև «Shell plc»-ը դուրս է գալիս «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծից։ Նախկինում բավականին ապաքաղաքական իտալական բիզնեսը նույնպես դադարում է աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, «Eni» ընկերությունը լքում է «Գազպրոմի» հետ համատեղ ձեռնարկությունը, որին պատկանում է «Երկնագույն հոսք» գազատարը (գազի մատակարարումը Թուրքիա): Իր հերթին ամերիկյան «ExxonMobil» ընկերությունը վաճառում է «Սախալին-1» նավթագազային նախագծում իր մասնաբաժնի 30 տոկոսը։

Էներգետիկ ոլորտում միջազգային պայմանագրերի խզումը Ռուսաստանի համար շատ զգայուն թեմա է, այդ ոլորտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 19%-ը, իսկ ընդհանուր արտահանման մեջ նրա մասնաբաժինը կազմում է մոտ 49%: Դրանով հանդերձ, ածխաջրածինների արտադրության ու արտահանման նվազելու հետ միասին, տեսանելի ապագայում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը համաշխարհային էներգետիկ շուկայում կփոխարինվի այլ երկրներից մատակարարումներով։ Առաջին հերթին արաբական Մերձավոր Արևելքից և շուտով նաև Իրանից։ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը ԱՄՆ-ին դրդեց հաշտվել իր «անիծված» ընկերոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ, որի հետ մոտ ժամանակում սպասվում է միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) ստորագրումը: Փորձագետները կանխատեսում են, որ պատժամիջոցների վերացումից հետո իրանական նավթը շուտով կսկսի մուտք գործել Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի շուկաներ։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Իրանը կկարողանա ավելացնել օրական լրացուցիչ 1-1,2 բարելի արտահանում։ Այս ծրագրերի իրականացումը ոչ միայն կնվազեցնի սև ոսկու հապճեպ պահանջարկը, այլ նաև կկարողանա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման դեպքում փոխարինել ռուսական նավթին:

Մյուս կողմից, ԵՄ երկրներն ամրապնդում են էներգետիկ համագործակցության վեկտորը Կասպիական տարածաշրջանում, և այստեղ, որպես տարածարջանային առաջատար գործընկեր շարունակում է հանդես գալ Ադրբեջանը։ Ոչ վաղ անցյալում Բաքվի և գազ արտահանող երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապույտ վառելիքի մատակարարումների ավելացման հեռանկարները քննարկվում էին Կատարում Գազ արտահանող երկրների ֆորումում (GECF): Իսկ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ՝ զրույցի առանցքային թեման եղել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի քննարկումը, տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկ հարցերի շուրջ։

Դա զարմանալի չէ, քանի որ այսօր ԵՄ երկրները ամեն կերպ շահագրգռված են երկնագույն վառելիքի մատակարարման դիվերսիֆիկացման մեջ, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտվում է որպես գազի մատակարարման այնպիսի աղբյուրներից մեկը, որը մեծացրել է Հարավային գազային միջանցքով(ՀԳՄ) բնական գազի պոմպային հոսքը, անցյալ տարի կանխատեսված 5 միլիարդից հասնելով գրեթե 8 միլիարդ խորանարդ մետրի: Ակնկալվում է, որ այս տարի գազի մատակարարումը էլի կավելանա, միայն Եվրոպա է նախատեսվում մատակարարել շուրջ 9 մլրդ խմ, և հնարավոր է, որ 2023 թվականին այդ ցուցանիշը հասնի 10 մլրդ խմ և ավել։

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման ձգձգման և Եվրոպայում գազային ճգնաժամի շարունակման հեռանկարների հաշվառմամբ՝ տեսանելի ապագայում Ադրբեջանը կպահապանի տարածաշրջանում ուժեղ դերակատարի իր դիրքերը։ Արտահանումից եկամուտների անմիջական աճի հետ միասին, տվալ միտումը խոստանում է մի շարք աշխարհաքաղաքական առավելություններ, ինչպես նաև անուղակիորեն հանդես է գալիս, որպես չափազանց բարդ տարածաշրջանում գտնվող մեր պետության անվտանգության երաշխիք։

Caliber.Az
Դիտումներ: 416

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

213
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

185
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

183
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

174
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

145
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

113
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

97
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

76
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

72
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

71
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading