twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հակառուսական պատժամիջոցները և ներկրվող արժեզրկումը զրոյականացնում են Հայաստանի տնտեսությունը Caliber.Az-ի ակնարը

31 Մարտի 2022 18:01

Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցային ճնշումը չափազանց բացասականորեն ազդեցին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մեծ մասի վրա։ Սակայն այդ պարագայում առավել լուրջ խնդիրներ է զգում Հայաստանը, որտեղ կտրուկ կրճատվել է արտահանումը, արժեզրկվել է ազգային արժույթը՝ դրամը, աճել է գնաճի մակարդակը, և ամենագլխավորը՝ սկսել են նվազել տնտեսության հիմնարար ցուցանիշները։ Աութսայդեր-երկիրը ընդհարվել է բյուջետային ծախսերի կտրուկ կրճատման հետ, ինչը չափազանց ցածր ներդրումների պայմաններում կրկին ստիպում է Երևանին դիմել արտաքին դոնորներին և մեծացնել պարտքային բեռը։ Այս բոլոր գործընթացները հարթաչափում են երկրի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կառավարության ծրագրերը։

Հայաստանի կենտրոնական բանկի նախօրեին հրապարակած զեկույցում նշվում է, որ հակառուսական պատժամիջոցները, ներկայիս անորոշության պատճառով համաշխարհային մատակարարումների շղթայի խաթարումը, միջազգային ապրանքային շուկաներում գների աճը և գնաճային սպասումները զգալի բացասական ազդեցություն կունենան հանրապետության տնտեսության վրա։ «Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության էսկալացիան և ՌԴ-ի դեմ ընդունված պատժամիջոցները աննախադեպ անորոշություն են ստեղծել, ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային տնտեսության զարգացման տեսակետից։ Ընթացիկ տարում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի էական դանդաղում, իսկ Ռուսաստանի դեպքում տնտեսական անկումը զգալի բացասական ազդեցություն կգործի Հայաստանի տնտեսության վրա, ինչը հիմնականում կանդրադառնա արդյունաբերական աճի և արտահանման, ՌԴ-ից դրամական փոխանցումների, շինարարության և ծառայությունների ոլորտում աճի տեմպերի դանդաղեցման, ինչպես նաև ներմուծվող արժեզրկման գործոնի առավել կոշտ ազդեցություն վրա»,- ասվում է Հայաստանի կենտրոնական բանկի մակրոտնտեսական զեկույցում։

Հայաստանի կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումների համապատասխանաբար՝ կմեծանան երկրի ինքնիշխան ռիսկերի ցուցանիշները և գնաճային ակնկալումները, ինչպես նաև զգալիորեն կնվազեն 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխագուշակվող ցուցանիշները։ Իսկ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի դանդաղումը կապված կլինի ներդրումային պայմանների ակնկալվող վատթարացման հետ, ինչը իր հերթին կհանգի արտադրողականության առավել դանդաղ վերականգնմանը։

Փետրվարի վերջին ՀՀ կառավարությունը դեռ որոշ պատրանքներ էր կերտում տարեվերջին կանխատեսված 7% տնտեսական աճի հնարավորության մասին, իսկ տնտեսության նախարար Վահան Քերոբյանը խոստացել էր թույլ չտալ բարձր գնաճ, ինչպես նաև հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման նվազում։ Սակայն պարզվեց, որ իրականությունը շատ ավելի վատ է, քան կառավարության ամենաբացասական սցենարները. տրանսպորտային փակուղու մեջ հայտնված Հայաստանը երկար տարիներ բախվում է ներմուծման-արտահանման դժվարությունների հետ։ Իսկ այսօր, հակառուսական պատժամիջոցների պատճառով, խնդիրների այս կծիկը էլ ավելի է խճճվել, քանզի բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող և առաքիչ ընկերություններ հրաժարվում են Ռուսաստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցությունից՝ ըստ էության զրկելով հայ մատակարարներին հիմնական արտահանման շուկայից։ «Մարտ ամսին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կրճատվել է 30%-ով, իսկ արտարժույթի շուկայի բարձր անկայունության պատճառով սկսվել է նոր գներով պայմանագրերի վերանայման գործընթացը»,- նշել է Քերոբյանը։ Եվ սա շատ հեռու է սահմանից, շատ հայ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստան արտահանումը կարող է կրճատվել քառասուն և ավելի տոկոսով։

Նմանատիպ դժվարություններ են նկատվում նաև պարենային ապրանքների ներկրման դեպքում. ներմուծվող գնաճի համաշխարհային գործոնը սրվում է լոգիստիկայի հետ կապված առկա դժվարություններով, ինչի արդյունքում Հայաստանում արձանագրվել է ցորենի և ալյուրի գների 15-20% աճ, նկատվում է շաքարի դիֆիցիտ, թանկանում են բուսական և կենդանական յուղերը, մսամթերքը և ընդհանրապես բոլոր ներմուծվող սննդամթերքները։ Թանկացել է մեքենաների, կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, հագուստի, կոշկեղենի և այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքների ներկրումը, ընդ որում դա պայմանավորված է ոչ միայն ԱՄԷ-ից, Իրանից, Չինաստանից առաքումների ժամանակ տրանսպորտային ծախսերի աճով, այլ նաև Ռուսաստանից մատակարարումների փաստացի դադարեցմամբ և Երևանի քաղաքական գործիչների կողմից, իրենց ամենամոտ հարևաններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր հաստատելու անունակությամբ։

Սպառողական գների աճի վրա ազդում են նաև դրամական գործոնները։ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները, որոնք փլուզեցին ռուբլու փոխարժեքը, Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր պետությունների շրջանում առաջացրել է համաշխարհային պահուստային արժույթների տենդագին պահանջարկ՝ ընթացքում արժեզրկելով իրենց ազգային արժույթները։ Բայց գործերի ամենավատ իրավիճակը հատկապես Հայաստանում է, արդեն մարտի սկզբին հայկական դրամը արժեզրկվեց մոտ 20%-ով, և այդ գործընթացը կասեցվեց միայն հանրապետության արժութային շուկայում Կենտրոնական բանկի զգալի միջամտությունների շնորհիվ։ «Մարտի սկզբից երկրի ֆինանսական շուկայում նկատվում է քաղաքացիների կողմից դոլարի և այլ արժույթների զանգվածային գնումներ, ինչի հետևանքով դրամն արժեզրկվել է։ Իսկ սրանք առայժմ ծաղիկներ են, փշերը կտեսնենք հետո, մի քանի ամսից, երբ կսկսեն գործել տնտեսական, հիմնարար գործոնները»,- ասել է ոչ վաղ անցյալում ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը խորացված է նրանով, որ ռուսական շուկայի վրա պատժամիջոցային ճնշման հետևանքով կրճատվել են բիզնեսի անցկացման հնարվորությունները և նվազել են աշխատավարձերը, արդյունքում մարտի վերջերին հազարավոր հայ արտագնա աշխատողներ վերադառնում են հայրենիք, կամ կրճատում են գործարար ակտիվությունը։ Արդյունքում Հայաստանը ընդհարվել է արտասահմանում աշխատող քաղաքացիների կողմից դրամական փոխանցումների կրճատման հետ. իրավիճակի ըմբռնման համար հարկ է հիշեցնել, որ անցած երկու տարիների ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է միջին 850 մլն դոլար։ Եվ հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ ՌԴ-ում ներկա տնտեսական բարդությունների շարունակման դեպքում Հայաստան դրամական փոխանցումները 2022 թվականին կկրճատվեն մոտ 40%-ով։

Այսպիսով, պատժամիջոցներով առաջացած առաքման խնդիրները, ներմուծվող արժեզրկման գործոնը և դրամավարկային ճգնաժամը առաջիկայում ևս կարագացնեն Հայաստանում արժեզրկման կորագիծը։ «Հայաստանում նկատվող առաջանցիկ գնաճը պայմանավորված է պետության որևէ համահունչ տնտեսական քաղաքականության բացակայությամբ։ Համապատասխանաբար, Կենտրոնական բանկի կողմից՝ 2022 թվականի համար հայտարարված գնաճի 4 +/- 1,5% մակարդակով կանխատեսումը նույնիսկ մոտավոր չի համապատասխանում իրականությանը»,- համարում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետևանքով առաջացած ռիսկերը բազմապատկվում են Հայաստանի պետական պարտքում արժույթի բավականին բարձր տեսակարար կշռով, իսկ երկիրը չի կորցնում վճարունակությունը և դեֆոլտ չի հայտարարում բացառապես այն պատճառով, որ առայժմ միայն սպասարկում է միջազգային վարկերի տոկոսները, չի վճարում պետական պարտքի մայր գումարները։ Տնտեսագետն ընդգծել է, որ, հաշվի առնելով ընթացիկ բացասական գործընթացների ֆոնին պարտքային մեծ կախվածության պահպանումը՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ ծանր տնտեսական իրավիճակում։

Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո ավելացել է 35,8%-ով և ընթացիկ տարվա սկզբին հասել է 8,8 մլրդ դոլարի, իսկ դա երկրի ՀՆԱ-ի շուրջ 60,3% է։ Ինչպես երևում է, հանրապետության կառավարությունը մտադիր է շարունակել արտասահմանից պարտք վերցնելու պրակտիկան, որպեսզի փակել ներդրումային անցքերը և կարկատել պետբյուջեում ճեղքերը։ Այս օրերին այդ մասին մասնավորապես հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը. «Անհրաժեշտության դեպքում կվերցնենք նոր պարտքեր, առայժմ չեմ ասի, թե որքան, ամեն ինչ կախված կլինի հարկերի կուտակումից։ Բայց մենք չենք սկսի հանուն ծախսերի նվազեցման սկզբունքորեն վարկեր չվերցնել, անհրաժեշտ է աջակցել տնտեսական ակտիվությանը»։

Սակայն, Հայաստանում սիստեմային ճգնաժամի, արդյունաբերական արտադրանքի կտրուկ դանդաղեցման, շինարարության և ծառայությունների ոլորտում անկման, արտահանման վիթխարի փլուզման հաշվառմամբ՝ արտաքին պարտքի հաշվին տնտեսական աճի հեռանկարների քննարկումը անմիտ է երևում։ «Ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակում Հայաստանում ՀՆԱ-ի 7 տոկոս աճի պահպանման մասին հայտարարելը զուտ արկածախնդրություն է։ Նման տնտեսական աճը բյուջեում ներառվել է տարվա ընթացքում 340 մլրդ դրամ կապիտալ ծախսերի պայմանով։ Չափազանց կասկածելի է, որ ներկա պայմաններում դրանք կկատարվեն»,- հայտարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով 2022 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճի տեմպերի պահպանման մասին կառավարության անդամների հայտարարությունները։ Նախկին նախարարի խոսքով, ստեղծված իրավիճակում կառավարությունը անխուսափելիորեն պետք է վերանայի իր ծախսային առաջնահերթությունները, կրճատի ավելորդ կամ երկրորդական ծախսերը՝ պահպանելով անվտանգության բարձը ֆորսմաժորային իրավիճակի դեպքում, ինչի անխուսափելիությունը միանգամայն ակնհայտ է։

Ներկա խնդիրների ֆոնին մի շարք հայ փորձագետներ կարծում են, որ նույնիսկ 1,6% տնտեսական աճի կանխատեսումը լավատեսական տեսք կունենա հանրապետության համար, էլ չասած բացասական գնալու ծանրակշիռ հեռանկարների մասին։

Caliber.Az
Դիտումներ: 1259

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

214
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

186
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

184
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

175
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

146
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

114
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

98
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

77
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

73
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

72
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading