Սարսափելի են արդյո՞ք թուրք արտահանողները Հայաստանի տնտեսության համար։ Երևանի անհամաչափելի մտավախությունները
Տասնյակ տարիներով ամեն թուրքականի նկատմամբ արմատավորվող ատելությունը Հայաստանում հաճախ ընդունում է անհամաչափ ձևեր, ստիպելով կասկածել այդ երկրում տարրական գործարար հաշվարկի առկայության մեջ։ Մոտ երեք ամիս է անցել նրանից, երբ Հայաստանի ղեկավարությունը չեղարկել է թուրքական ապրանքի ներմուծման էմբարգոն, և երկրում արդեն դժգոհություն են հայտնում աճող մրցակցությանը և որոնում են Թուրքիայի տնտեսությունից կախվածության սպառնալիքները։ Այնուամենայնիվ հայկական իրողությունները այնպիսին են, որ տեղական արտադրողները ի վիճակի չեն մրցակցել ցանկացած ներդրողի հետ, առավել ևս, ռուսական ռուբլիի արժեզրկման ֆոնին զգալիորեն թույլացել են Հայաստանի արտահանողների դիրքերը։ Այսպես կամ այնպես, բայց Հայաստանում իշխանության և բիզնեսի առավել սթափ ներկայացուցիչները չեն տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործարար կապերի նորմալացման այլըտրանքներ։
Չնայած Թուրքիայի հետ պաշտոնական առևտրական կապերի բացակայությանը՝ հայկական բիզնեսը վերջին 30 տարիների ընթացքում հաջողեցրել է արևմտյան հարևանի հետ կառուցել առևտրական հարաբերությունների նման մի բան, ճիշտ է, կողմնակի ճանապարհներով, երրորդ երկրների միջնորդությամբ։ Մինչև վերջերս հայ ներմուծողները Թուրքիայի հետ ակտիվ առևտուր էին անցկացնում հարևան Վրաստանի միջով, և այդ բիզնեսը ծաղկում էր մատչելի լոգիստիկայի, արագ առաքման, ոչ մեծ խմբաքանակներով ներկրելու և ապառիկ վճարելու հնարավորության շնորհիվ։ Հայաստանում հագուստի և կոշկեղենի մոտավորապես 50%-ը մատակարարվում էր Թուրքիայից, չափազանց էական էր էլեկտրոապրանքների, շինանյութերի, պարենի ներկրման մասնաբաժինը։ Նախապատերազմյան տարիների վիճակագրությունը գնահատելիս կարելի է նշել, որ տարեկան միջինը 250-270 մլն դոլարի թուրքական ապրանք է մատակարարվել Հայաստան, ինչը կազմել է թուրքական ընդհանուր ներմուծման ընդամենը 0,14%-ը։ Ընդհակառակը, Հայաստանի համար, իր թույլ տնտեսությամբ, այս առևտրային հարաբերություններն ապահովում էին ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան վեց տոկոսը, չխոսելով այն փաստի մասին, որ թուրքական բարձրորակ և համեմատաբար էժան ապրանքները զգալի տեղ էին զբաղեցնում սպառողական մանրածախ հատվածում։ Իր հերթին, Հայաստանը երրորդ երկրների միջոցով Թուրքիային մատակարարել է չմշակված մորթի, հում կաշի, մետաղի ջարդոն և փոքր քանակությամբ սննդաարդյունաբերության ապրանքներ։ Սակայն հայկական հումքի մատակարարումը հազիվ էր հասնում փոխադարձ ապրանքաշրջանառության 1%-ին։
Սակայն, և այս առևտրական հոսքերն էլ ցամաքեցին նրանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը արգելափակեց թուրքական ապրանքի ներկրումը, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից այդ որոշումը ձևակերպեց, որպես թուրքական ապրանքների մատակարարման նկատմամբ կիսամյա էմբարգո։ Էմբարգոն նորից երկարաձգվել էր անցյալ տարվա հունիսի վերջը, առավել ևս, Թուրքիայի հետ առևտրի արգելքը տարածվում էր նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքների վրա։ Սակայն այդ, շատ բանում հուզական դեմարշը գրեթե աննկատելի մնաց Թուրքիայում, նրա արտաքին առևտրի վիթխարի մասշտաբների հաշվառմամբ (2021 թվականին Թուրքիայի արտահանումը ավելանալով 32,8%-ով, գերազանցել է 225 մլդ. դոլար) և ընդհակառակը, մեծ վնաս հասցրեց հենց Հայաստանին։ Հայաստանի տրանսպորտային մեկուսացությունը նրան թույլ չի տալիս թուրքական ապրանքները փոխարինել Հարավ-Արևելյան Ասիայից համանման ապրանքերով, էլ ավելի խնդրահարույց ստացվեց «թանկ» Եվրոպայից և ԱՄՆ-ից ապրանքների առաքումը։ Միայն Իրանից աճեցին առաքումները, թեև, ինչպես կասկածում են Հայաստանում, «իրանական» ներկրումների մի որոշ մասը նույն թուրքական ապրանքներն են, բայց վերագրանցված։ Հնարամիտ հայ բիզնեսը շարունակում էր սողանցքներ գտնել հարեւան Վրաստանից թուրքական ապրանքների ներմուծման համար, օրինակ՝ փոխելով պիտակներն ու շտրիխ կոդերը, ապրանքները վերափաթեթավորելով: Առավել ևս, էմբարգոն դրվել էր ոչ թե թուրքական ապրանքանիշերի, այլ Թուրքիայում արտադրվող ապրանքների վրա։ Հաշվի առնելով, որ հագուստի և կոշիկի որոշ թուրքական ապրանքանիշեր արտադրվում են Չինաստանում և Ասիայի այլ վայրերում, որոշ մատակարարողները պարզապես սկսեցին նույն ապրանքները ներմուծել այլ երկրներից: Բնական է, այս դեպքում բարձրացավ լոգիստիկայի ինքնարժեքը, կորան բիզնեսի եկամուտներն ու երկրի բյուջե հարկային վճարումները, էլ չասած այն մասին, որ բնակչությունը զրկվեց էժան ու որակյալ թուրքական ապրանքից։
Զարմանալի չէ, որ անցած տարվա վերջին Երևանը հասկացավ, որ Թուրքիայի հետ առևտրի էմբարգոյի երկարաձգումն անիմաստ զբաղմունք է, ընդ որում հենց Հայաստանին ավելի մեծ վնաս պատճառող, և ընթացիկ տարվա հունվարից կառավարությունը չընդունեց այն երկարաձգելու նոր որոշումը, դրանով հաներձ չեղարկելով ավելի քան մեկ տարի գործած արգելքը։
Արդյունքում, 2022 թվականի հունվար-փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 22,8 մլն դոլարի ապրանք, ինչը չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ավելին, Հայաստանը ուսումնասիրում է հումքի և կիսաֆաբրիկատների որոշ տեսակների, ինչպես նաև մսի և քաղցրահամ ջրի արտահանման հնարավորությունը։ «Թուրքիայի հետ սահմանների բացման և առևտրի վերականգնման անմիջական ազդեցությունը Հայաստանի համար կարող է հասնել 30 տոկոս տնտեսական աճի։ Ըստ էության, Թուրքիայից Հայաստան ներկրումն արդեն թույլատրված է, և այսօր անհրաժեշտ է ձգել արտահանումը։ Այսինքն, այս առումով ժամանակի ընթացքում միայն շահելու ենք»,- օրերս ասել է Հայաստանի տնտեսության նախարար Վահան Քերոբյանը։ Նա այնպես նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման անհրաժեշտության հարցին՝ հիշեցնելով, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպումից հետո որոշվել է մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ աշխատանքային խումբ։
Այնուամենայնիվ, որոշ հայ գործարարները, իսկ ավելի հաճախ՝ ընդդիմության ղեկավարները և կողմնակալ ԶԼՄ-ները դեռևս կարծիք են հայտնում, որ թուրքական ապրանքների վրա էմբարգոյի վերացումը վաղաժամ է, քանի որ թուրքական ապրանքների նկատմամբ հայկական արդյունաբերության և դրանց արտադրանքի մրցունակությունը ցածր է, և Այս տարի այն էլ ավելի է տուժում գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների բարձրացումից։ Առևտրային ավտարկիայի կողմնակիցները պնդում են, որ Հայաստանում ցանկացած արտադրության հումք ներկրվում է, իսկ Թուրքիան ինքն է հումքի ամենամեծ արտադրողը, ուստի այս երկրի հետ մրցակցելը շատ դժվար է։ Այսպիսով, Պետեկամուտների կոմիտեյի նախկին ղեկավար Դավիթ Անանյանի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացման և առևտրային հարաբերությունների ազատականացման դեպքում Հայաստանը կվերածվի թուրքական ապրանքների մեկ այլ շուկայի և աստիճանաբար կդառնա թուրքական տնտեսությունից կախված երկիր, իսկ ազգային արտադրության և արդյունաբերության մասին, կարելի է բոլորոավին մոռանալ, քանի որ հայկական ապրանքների ինքնարժեքը միշտ ավելի բարձր է լինելու թուրքականից։ Համանման կարծիքի է նաև «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը. «Հարևան Թուրքիայում ստեղծվել է ոչ միայն տեղական արտադրություն, այլև լայնորեն տարածված են աշխարհի առաջատար երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և այլնի հետ համատեղ ձեռնարկություններ։ Կարևոր դեր է խաղում նաև «մասշտաբային էֆեկտը»՝ որքան շատ ապրանքներ արտադրվեն, այնքան ցածր է դրանց ինքնարժեքը, էլ չասած այն մասին, որ թուրքական կառավարությունը սուբսիդավորում է արտահանումը»։
Նման պնդումների պարզունակությունն ակնհայտ է նույնիսկ թեմային անտեղյակ ընթերցողների համար: Իսկ միթե՞ նմանատիպ իրավիճակ չի կազմավորվում հարեւան Իրանից, առավել եւս՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման հետ, որոնց հետ Հայաստանը գործում է առանց մաքսատուրքի առևտրի կանոններ։ Իրանական, ղազախական, ռուսական կամ բելառուսական ապրանքների արժեքը նույնպես մի կարգով ցածր է սեփական հումքի առկայության, էներգիայի ցածր սակագների, արտադրության շատ ավելի մեծ մասշտաբների, անմիջական և թաքնված արտահանումային սուբսիդիաների շնորհիվ, և այս բոլոր չափանիշներով հայ արտադրողների զուտ պարտություն են կրում։ Բայց չէ ո՞ր նման տնտեսական իրողությունները և առևտրային գործընկերների մրցակցային առավելությունները Հայաստանում վեճեր չեն հարուցում այլ երկրների հետ առևտուրն արգելելու անհրաժեշտության մասին։
Նախօրեին հայկական լրատվամիջոցները մեջբերել էին տվյալներ, որոնց համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում թղթե հիգիենայի ապրանքներ, հագուստ, օճառներ և լվացող միջոցներ, տետրակներ և այլն հայ արտադրողները ստիպված եղան կրճատել արտադրությունը, ինչը պայմանավորված էր թուրքական նմանատիպ ապրանքները ավելի ցածր գներով երկիր առաքվելու պատճառով։ «Արդյունքում, տեղական շուկայում երբեմն տեղի են ունենում կտրուկ գնանկումներ (գների ընդհանուր մակարդակի նվազում), իսկ տեղական արտադրողները մնում են գործից դուրս»,- համարում է «Դաշնակցություն» ՀՅԴ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Եվ նորից ծագում է ողջամիտ հարց. ինչո՞ւ Հայաստանը չպետք է օգտագործի մաքսային գործիքների լայն զինանոցը (տուրքեր, ԱԱՀ, ակցիզներ) և գրագետ կարգավորի առևտուրը Թուրքիայի հետ՝ օգտագործելով մաքսային արգելքներ ապրանքների ամենակարևոր խմբերի համար, պաշտպանելով տեղական արտադրությունը։ Իրականում նման իրավիճակի դեպքում այդպես են վարվում ամբողջ աշխարհում, այլ ոչ թե արմատախիլ են անում առևտրական կապերը։
Էլ ավելի միամիտ են երևում Պարսյանի բողոքները այն կապակցությամբ, որ Թուրքիան, օգտվելով Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներից, Ռուսաստան է մատակարարում էժան ապրանքների մեծ ծավալներ, որոնց հետ հայկական արտահանման նմանատիպ ապրանքները չեն կարող մրցակցել։ «Շատ դեպքերում մեր արտադրանքը համեմատաբար թանկ է թուրկականից, ուստի ռուս սպառողը մեր արտադրանքը չի գնում։ Մեր տարածաշրջանում չկա մի երկիր, որտեղ մենք չմրցակցենք թուրքական ապրանքների հետ»,- նշել է Պարսյանը՝ ընդգծելով, որ հայ արտադրողների վիճակը թույլ չի տա ավելացնել մատակարարումները ԵԱՏՄ երկրների շուկաներ, քանի որ ռուսական ռուբլու արժեզրկումը զգալիորեն թուլացրել է Հայաստանի արտահանման դիրքերը։
Նման փաստարկները բոլորովին անհեթեթ են. հավակնությունները հաջողակ թուրք արտահանողների դեմ, որոնք «կանխում են» Հայաստանի սնանկացած տնտեսության առաջխաղացումը հարևան շուկաներում, պահանջում են հատուկ վերաբերմունք, որը հասանելի է միայն «հայկական աշխարհի» հետևորդներին։ Մի խոսքով, բոլոր նման փաստարկներն ավելի քան անհամոզիչ են թվում և, հաշվի առնելով հայերի հինգ-վեց սերունդների կողմից սնուցված թուրքական ամեն ինչի նկատմամբ անհամաչափելի վախերը, պարզ է դառնում, որ Թուրքիայի հետ ազատ առևտուրը կանխելու լուրջ տնտեսական պատճառներ պարզապես գոյություն չունեն, անհրաժեշտ է ընդամենը ապագա հեռանկարների սթափ տեսլականը։
Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսության նախարարությունում և Կենտրոնական բանկում, երկրի կառավարությունում և գործարար շրջանակներում կան ղեկավարներ, որոնք շատ հստակ գիտակցում են, որ առանց սահմանների շուտուփույթ ապաշրջափակմանը, օդային տրանսպորտի վերականգնմանը, ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների բացմանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ լիարժեք առևտրային, ներդրումային և ֆինանսական համագործակցության հաստատմանը, Հայաստանի տնտեսության մոտ չկա և չի կարող լինել լիարժեք աճի շոշափելի հեռանկար։ Ավելի ճիշտ, կա միայն մեկ հեռանկար՝ օտար երկիրը դեռ կմնա տրանսպորտային և լոգիստիկ փակուղում, և հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵԱՏՄ տարածաշրջանում սպասվող տնտեսական խնդիրների ֆոնին բիզնեսի անկումն էլ ավելի խորը կլինի, իսկ քաղաքացիների կյանքն կլինի էլ ավելի անհույս։
Սակայն Թուրքիայի, իսկ ապագայում Ադրբեջանի հետ գործարար կապերի նորմալացման հեռանկարը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Երևանը վերջնականապես հրաժարվի իր էքսպանսիոնիստական նկրտումներից, ճանաչի միջազգայնորեն ճանաչված սահմանները և ոչ թե խոսքով, այլ գործով կսկսի իր հարևանների հետ կառուցել քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ։