twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանն ու Փարիզը՝ ընդդեմ խաղաղության Հարավային Կովկասում Փաշինյանի ճամփորդության արդյունքներով

10 Դեկտեմբերի 2024 11:03

Ըստ հայկական լրատվամիջոցների՝ վերականգնումից հետո Աստվածամոր տաճարի բացմանը մասնակցելու համար  Փարիզ մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Վերջին ամիսների ընթացքում սա արդեն Հայաստանի վարչապետի հաշվով երկրորդ այցն է Ֆրանսիա։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Փարիզ կատարած նախորդ այցի ժամանակ Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, ինչպես նաև նախագահ Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Բաքվի հետ խաղաղ գործընթացը։ Այն ժամանակ Հայաստանի վարչապետը ընդգծել էր, որ խաղաղ պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի հետ՝ անուղղակիորեն ակնարկելով բանակցային գործընթացում որոշակի առաջընթացի մասին։
 
Այս փաստը նախկինում հաստատել է նաև ադրբեջանական կողմը։ Մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա սեպտեմբերին ելույթ ունենալով Չերնոբբիոյի՝  «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» միջազգային ֆորումի նստաշրջանում, հայտարարել է այն մասին, որ խաղ պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսը արդեն համաձայնեցված է։ «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցված է Հայաստանի հետ հազարավոր կիլոմետր ընդհանուր երկարությամբ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը։ Սակայն սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների շուրջ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղ պայմանագրի ստորագրմանը», - ասել է նախագահ Ալիևը։
 
Դրա հետ մեկտեղ ուշագրավ է հետևյալ պահը։ Չնայած հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթացին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրությունը վերանայելու մասին Բաքվի հիմնական պահանջը՝ Երևանի կողմից չի կատարվել։ Ընդ որում, որ Փաշինյանի կառավարությունը հնչեցնում է  անհիմն հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության հաստատման իր հավատարմության մասին, Հայաստանի իշխանությունները, իրենց արևմտյան հովանավորների, առաջին հերթին Ֆրանսիայի աջակցությամբ, դեռևս հույս ունեն կնքել հատված խաղաղ պայմանագիր՝ առանց Հայաստանի հիմնական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու։
 
Հաշվի առնելով Հարավային Կովկասը ապակայունացնելու մեջ Ֆրանսիայի շահագրգռվածությունը՝ կասկածից վեր է, որ Մակրոնի հետ ներկայիս հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը կարող է ստանալ Փարիզի հերթական հրահանգները՝ Բաքվի խաղաղ օրակարգի տորպեդահարման առնչությամբ։ Նման դասավորությունը բխում է Ֆրանսիայի շահերից և լիովին տեղավորվում է պաշտոնական Երևանի երեսապաշտ քաղաքականության մեջ, որն ամեն հարմար առիթով հայտարարում է՝ ինքնիշխանության, իրավասության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պատրաստակամության մասին, իսկ իրականում կոպտորեն խախտում է միջազգային իրավունք՝ պահպանելով մեկ այլ պետության տարածքների նկատմամբ անօրինական պահանջներ։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլին «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է այս համատեքստում։
 
Հարկ է նաև նշել, որ Ֆրանսիան, Երեւանին հուսադրելով ռազմական մատակարարումներով, խրախուսում է հայկական ռեւանշիզմը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել էր «CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագիր, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանավորվածություն՝ Հայաստանի և ֆրանս-գերմանական սպառազինությունների համատեղ կոնցեռնի՝ «KNDS»-ի միջև։ Հայաստանի ռազմականացմանը զուգընթաց՝ Ֆրանսիան հանդես է գալիս Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ-ի լրտեսական առաքելության մանդատի երկարաձգման օգտին, որը լիակատար աջակցություն է գտնում հայկական կողմի մոտ։
 
Այս տարվա հոկտեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է այն մասին, որ Հայաստանը կողմ է հանդես գալիս ԵՄ-ի առաքելության մանդատի երկարացմանը։ «Որքանով եգիտեմ, ԵՄ-ն քննարկում է առաքելության մանդատը երկարացնելու հարցը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ԵՄ-ի դիտորդական առաքելության ներկայությունը»,- ասել է Միրզոյանը։
 
Ակնհայտ է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի շփումների աճը տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղ օրակարգը և նոր սպառնալիքներ է ստեղծում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար։ Եվ դրանով իսկ իրական սպառնալիքներ են ստեղծվում՝ առաջին հերթին հենց Հայաստանի պետականության համար։
 

Caliber.Az
Դիտումներ: 423

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

134
10 Դեկտեմբերի 2025 11:16
2

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

127
10 Դեկտեմբերի 2025 16:39
3

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

124
12 Դեկտեմբերի 2025 11:40
4

Զոդի հանքավայրի ստուգում. Հայաստանը որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանքներ չի իրականացնում

119
12 Դեկտեմբերի 2025 18:28
5

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

109
10 Դեկտեմբերի 2025 15:53
6

Էջմիածինը պատրաստ է զոհաբերել հայկական պետականությունը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

106
12 Դեկտեմբերի 2025 17:24
7

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

98
12 Դեկտեմբերի 2025 17:29
8

ԵՄ-ն ճնշում է գործադրում Երևանի վրա Պետք է ընտրություն կատարվի

95
11 Դեկտեմբերի 2025 18:36
9

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

91
11 Դեկտեմբերի 2025 10:20
10

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

90
12 Դեկտեմբերի 2025 09:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading