twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թուրքական աշխարհը մեծ առաջընթացի առջև Ալիևը ուրվագծել է առաջնահերթությունները

22 Մայիսի 2025 17:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բուդապեշտում անցկացված Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Կռահելով եզրակացությունները՝ անմիջապես նշենք, որ այս ելույթը դարձել է ոչ պարզապես կատարված աշխատանքի մասին զեկույց, այլ նաև թուրքական երկրների ինտեգրման նոր փուլի հռչակագիր, որի կենտրոնում գնալով ավելի հստակորեն է դիտվում Բաքվի դերը։ Ալիևի վստահ և պրագմատիկ տոնը՝ արտացոլում է Ադրբեջանի աճող ազդեցությունը որպես տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և դիվանագիտական հանգույցի։
 
Ելույթի սկզբում նախագահն ընդգծել է Հունգարիայի հետ Ադրբեջանի ռազմավարական դաշինքը։ Իլհամ Ալիևը նշել է, որ «Հունգարիան՝ մի երկիր է, որը վարում է  անկախ քաղաքականություն, և նրա միջազգային հեղինակությունը անշեղորեն աճում է»։ Եթե Ալիևի այս խոսքերը դիտարկենք ադրբեջանա-հունգարական հարաբերությունների ամբողջ համալիրի և նախօրեին կայացած վարչապետ Վիկտոր Օրբանի հետ նրա հանդիպման համատեքստում, ապա կարող ենք արձանագրել. աշխարհում ուժեղացող բևեռացման ֆոնին Հունգարիան և Ադրբեջանը ներկայացնում են անկախ արտաքին քաղաքականությամբ ինքնիշխան պետությունների կերպարը։
 
Նախագահ Ալիևի ելույթի առանցքային բլոկը դարձել է տրանսպորտի և լոգիստիկայի ինտեգրման թեման։ Ադրբեջանը ձգտում է ոչ թե պարզապես մասնակցել տրանսպորտային միջանցքներին, այլ լինել դրանց կազմակերպող կենտրոնը, որի համար ակտիվորեն ներդրումներ է կատարում համապատասխան ենթակառուցվածքներում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ներառող Միջին միջանցքը (Տրանսկասպյան երթուղի),  ստանում է առաջնահերթ նշանակություն։
 
Փաստորեն, Ադրբեջանը իրեն դիրքավորում է որպես եվրասիական ցամաքային «նավահանգիստ»՝ դեպի բաց ծով ելք չունեցող երկիր, որը, այնուամենայնիվ, կառուցում է նավատորմ, ընդլայնում է իր նավաշինական գործարանը և նավահանգիստները։  Ալյաթի կասպիական նավահանգիստը դառնում է կարևոր տարանցիկ կետ, իսկ դրա թողունակության 15-ից մինչև 25 միլիոն տոննա ավելացումը ամրապնդում է այդ կարգավիճակը։
 
Հայտարարությունը ինը միջազգային օդանավակայանների կառուցման մասին, այդ թվում նաև Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձված տարածքներում, ցույց է տալիս ոչ միայն տնտեսական հավակնությունները, այլ նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ռազմավարական նշանակության ամրապնդումը։
 
Ալիևը հիշեցրել է Ադրբեջանի ուղղակի ներդրումները թուրքական պետություններում, որոնց ծավալը գերազանցում է 20 միլիարդ դոլարը, և ընդգծել է ԹՊԿ-ի ներսում տնտեսական համագործակցությունը կառուցքավորելուն կոչված Թուրքական ներդրումային հիմնադրամի կարևորությունը։ Սա կարելի է գնահատել որպես ազդանշան այն բանի, որ Ադրբեջանը հավակնում է ոչ միայն դոնորի կարգավիճակին, այլ նաև ինստիտուցիոնալ առաջատարությանը։
 
Նախագահ Ալիևը հատուկ ուշադրություն է հատկացրել կլիմայական օրակարգին՝ COP29-ին, որը Բաքվում անցկացվեց ռեկորդային կարճ ժամանակում։ Ալիևը համաժողովի արդյունքները ներկայացրեց որպես բեկում գլոբալ կլիմայական դիվանագիտության մեջ։ Զարգացած երկրների կողմից զարգացող երկրների նկատմամբ նպատակային ֆինանսական պարտավորությունների 100 միլիարդ դոլարից մինչև 300 միլիարդ դոլարի բարձրացումը՝ քայլ է, որը կարող է ամրապնդել Ադրբեջանի համաշխարհային դիրքերը որպես «Գլոբալ Հարավի» և «Գլոբալ Հյուսիսի» միջև միջնորդի։
 
Այս միջոցառման նկատմամբ նման մեծ ուշադրությունը կոչված է ԹՊԿ-ի գործընկերների մոտ ամրապնդել Ադրբեջանի ընկալումը որպես համակարգային գլոբալ լուծումներին նպաստելուն ունակ կազմակերպության կազմակերպչական միջուկի։ «Բաքվի բեկումը» ոչ միայն COP29-ի դիվանագիտական հաջողությունն է, այլ նաև երկրի վերափոխման փոխաբերությունը. նավթ արտահանողից դեպի գլոբալ նախագծերի ճարտարապետությանը։
 
Ալիևի ելույթում առանձնակի ուշադրություն է դարձվել՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև կանաչ էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին։ Այս ուղղությունը՝ հումքից կախվածությունից դեպի աճի նոր աղբյուրներ տարածաշրջանի անցնելու ինդիկատոր է։ Կանաչ էներգիան՝ հաջորդ արտահանման ռեսուրս է, և Բաքուն մտադիր է դառնալ դրա ուղեկցողը դեպի եվրոպական շուկաներ։
 
Կարելի է եզրակացնել, որ Իլհամ Ալիևի ելույթը դարձավ ոչ միայն նվաճումների ցուցադրություն, այլ ԹՊԿ-ի ռազմավարական առաջարկ. կողմնորոշվել պրագմատիկ ինտեգրման վրա, որտեղ առանցքային ռեսուրսներն են հանդիսանում ենթակառուցվածքները, թվայնացումը և էներգետիկ կայունությունը։ Ադրբեջանն առաջարկում է ակտիվ ինտեգրման մոդել՝ առանց ավանդական ինքնիշխանությունից հրաժարվելու՝ հատկապես նման ձևաչափը այսօր պահանջարկ ունի թուրքական աշխարհում։ Դրա հետ մեկտեղ, Իլհամ Ալիևը ամրապնդել է Ադրբեջանի, որպես թուրքական ինտեգրման լոկոմոտիվի կերպար՝ ոչ թե հռչակագրային հռետորաբանության, այլ կոնկրետ արդյունքների և ռազմավարական նախաձեռնությունների ցուցադրման միջոցով։
 
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Բուդապեշտի հռչակագիրը։ Մենք այս փաստաթղթին դեռ առանձին հոդված կնվիրենք, սակայն արդեն հիմա անհրաժեշտ ենք համարում նշել, որ նրանում իրենց արտացոլում են գտել համաթուրքական օրակարգի մշակման կարևորագույն կետեր, ներառյալ ԹՊԿ-ի բյուջեյի ավելացումը և Կազմակերպության առաջին համատեղ ֆինանսական հաստատության՝ Թուրքական ներդրումային հիմնադրամի նախագծային գործունեության մեկնարկը։ Հռչակագրում  ողջունվում է կանաչ էներգիայի նախագծերի իրականացումը, կայուն ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև անդամ պետությունների միջև պարզեցված մաքսային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Հռչակագրի այդ հոդվածը նաև հաստատում է Իլհամ Ալիևի ելույթի լեյտմոտիվը՝ ենթակառուցվածքների մեջ ներդրումնրեը՝ ներդրումներ են թուրքական աշխարհի ապագայի համար։

Caliber.Az
Դիտումներ: 193

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ղարաբաղ- ոչ թե «նախադեպ», այլ դաս Պատասխան Մեդինսկուն

204
10 Հունիսի 2025 13:41
2

Երևանի միջանցքային խաղերը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ոչի՞նչ չարժե

113
11 Հունիսի 2025 11:13
3

Հայաստանը Ռուսաստանի համառ «գրկում» Ի՞նչ բացահայտեց Մատվիենկոյի այցը Երևան։

106
09 Հունիսի 2025 14:10
4

Խաղաղությունը խոսքերով չեն կառուցում Ադրբեջանը իրական քայլեր է ակնկալում Հայաստանից

96
09 Հունիսի 2025 14:37
5

Ադրբեջանցի ռազմական օդաչուները կատարելագործում են իրենց մարտական հմտությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ

91
11 Հունիսի 2025 16:32
6

«Խաղաղությունը» ըստ Միրզոյանի Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

87
09 Հունիսի 2025 15:06
7

Մեդինսկու համար նախատեսված անգրագիտության վերացում. ծրագիր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից

85
10 Հունիսի 2025 09:44
8

Ղարաբաղը և հուշագիր Մեդինսկուն Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

82
11 Հունիսի 2025 09:37
9

Ադրբեջանի և Ուզբեկստանի ՌՕՈՒ-ները քննարկել են համագործակցությունը

68
09 Հունիսի 2025 15:04
10

Ադրբեջանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ուենեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ

66
09 Հունիսի 2025 09:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading