twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

AZAL-ի օդանավի վթար Ակտաուի մոտ. հետաքննություն և անհարմար փաստեր Մոսկվան խուսափում է պատասխանատվությունիցտ

06 Փետրվարի 2025 13:37

Այսպես, նախօրեին նոր տեղեկություն ստացվեց, որը նոր շունչ տվեց՝ Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող AZAL-ի Embraer-190 ինքնաթիռի՝ Ակտաուի մոտ կործանման շուրջ քննարկումներին։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է աղետի հետաքննության նախնական զեկույցը։ Ղազախստանը, որպես երկիր, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, հետաքննությունը նախաձեռնել է Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն։ Ադրբեջանը ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր փուլերում, դրանք են. աղետի վայրի զննում, ապացույցների գրանցում, խցիկի ինքնագիրների վերլուծություն, բեկորների, ներառյալ ինքնաթիռի կառավարման մեխանիզմների փորձաքննություն։
 
Հետաքննության արդյունքում արձանագրվել է՝ օդանավի վրա արտաքին ազդեցության հստակ նշաններ։ Նախնական զեկույցի եզրահանգումները նույնպես ցույց են տալիս, որ մինչև միջադեպի պահը ինքնաթիռը տեխնիկապես սարքին է եղել, շարժիչները աշխատել են առանց խափանումների, Ռուսաստանի օդային տարածքում օդանավը կորցրել է GPS ազդանշանը, Գրոզնիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անձնակազմը չի կարողացել կատարել  երկրորդ վայրեչք մտնելը և Բաքու վերադառնալու որոշում է ընդունել։
 
«Սև արկղերի» տվյալների վերլուծությունը գրանցել է իրադարձությունների ժամանակագրությունը.
 
- Ժամը 05։13-ին ձայնագրության վրա լսվում է երկու արտաքին ձայն՝ 24 վայրկյան ընդմիջումով։
 
- Առաջին ձայնից 4 վայրկյան անց շարքից դուրս է գալիս երրորդ հիդրավլիկ համակարգը, 6 վայրկյան հետո՝ առաջինը, 21 վայրկյան հետո՝ երկրորդը։
 
- Ստաբիլիզատորների, ձախ թևի և շարժիչի հատվածում Ֆյուզելյաժի վրա հայտնաբերվել են անցքեր և լուրջ վնասվածքներ։
 
- Զեկույցում գրանցված է. վնասվածքները առաջացել են արտաքին օբյեկտների ազդեցությամբ։ 
 
Փորձաքննությունը բացառել է թռչունների հետ բախման տարբերակը։ Առավել ևս, հայտնաբերվել են ինքնաթիռին չպատկանող մետաղյա բեկորներ։ Այդ բեկորներից մի մասը դուրս են բերվել  թիվ 3 հիդրոհամակարգի խցիկից և ստաբիլիզատորի կառավարման մեխանիզմից: Զեկույցում ներկայացվել են հայտնաբերված այլ մետաղյա բեկորների նմուշներ: Երեքշաբթի օրը հրապարակված «Reuters»-ի տվյալներով, ադրբեջանական մարդատար ինքնաթիռ խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգով։ Ադրբեջանի կառավարության աղբյուրը գործակալությանը հաստատել է. «Ադրբեջանական կողմն ունի «Պանցիր-Ս» համալիրի հրթիռի կտոր, որը դուրս է բերվել ինքնաթիռի բեկորներից և նույնականացվել է միջազգային փորձաքննության ժամանակ»։ Այս փաստը լիովին հաստատում՝ է Caliber.Az-ի ավելի վաղ հրապարակած տվյալներն այն մասին, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» համալիրի կողմից։
 
Ռուսական լրատվամիջոցները հայտարարել են, որ «Կովյոր» պլանը իբր նախօրոք է հայտարարվել, բայց փաստերն հակառակն են ասում։ Ժամը 05:13-ին, ըստ հրապարակված զեկույցի, կորել են օդանավի կառավարման հիմնական համակարգերը։ Եվ դրանից հետո մի քանի րոպե անց ռուսական ծառայությունների բանակցություններում առաջին անգամ է հնչել «Կովյոր» պլանի մասին։ Ինքնաթիռի անձնակազմը, ընդգծում ենք, չի տեղեկացվել այդ մասին՝ ոչ ողբերգությունից առաջ, ոչ օդանավին հարվածից հետո։ Հարկ է նաև նշել, որ մինչև ժամը 05:21-ը «Կովյոր» պլանի մասին խոսակցությունները եղել են ռուսական ծառայությունների ներքին բանակցություններ և չեն փոխանցվել ինքնաթիռի անձնակազմին։ Այլ կերպ ասած, ադրբեջանական անձնակազմին ոչ ոք չի զգուշացրել սպառնալիքի մասին։
 
Իրադարձությունների ամբողջական պատկերը կազմելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Բայց արդեն հիմա անհերքելի է այն փաստը որ. ողբերգության սկզբնապատճառ են դարձել երկու գործոն՝ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի նպատակաուղված խլացում, որը հանգեցրել է նավիգացիոն ճշգրիտ տվյալների կորստին և զգալիորեն բարդացրել է անձնակազմի աշխատանքը, ինչպես նաև ինքնաթիռի խոցումը ռուսական զենիթահրթիռային համակարգերի մարտական տարրերի կողմից, ինչը հանգեցրել է ֆյուզելաժի կրիտիկական վնասի և, որպես հետևանք՝ բերել է աղետի:
 
Այս տվյալների ֆոնին, իհարկե, բոլորն ակամա հարց են տալիս՝ հետաքննության նախնական արդյունքներին ինչպե՞ս կարձագանքեն պաշտոնական Մոսկվան, ռուսական մասնագիտացված գերատեսչությունները, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցները։
 
«Կրեմլը չի մեկնաբանում՝ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ, - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ -Իհարկե, մեր համապատասխան գերատեսչություններն  մեծ ուշադրությամբ, պատշաճ ուշադրությամբ այն կուսումնասիրեն։ Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմից այս թեման հնարավոր չէ մեկնաբանել, մենք դա հնարավոր չենք համարում»։
 
Բայց  ահա «Vesti.ru» կայքը, որի հիմնադիրն է հանդիսանում Դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը՝ Համառուսաստանյան պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունը՝ որոշել է դիմել մեծ ռիսկի և գրություն է  հրապարակել՝ «Դիսպետչերները  AZAL-ի ինքնաթիռի անձնակազմին նախազգուշացրել են  Գրոզնիում «Կովյոր» պլանի ներդրման մասին» աղաղակող վերնագրով, որը կոչված է ահա այդպիսի հասարակ եղանակով բացատրելու աղետի պատճառը։
 
«Ինքնագիրների տվյալները վկայում են, որ ինչպես հետևում է Ղազախստանի տրանսպորտի նախարարության ավիավթարի հետաքննության նախնական զեկույցից՝ դիսպետչերները Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռի անձնակազմին «Կովյոր» պլանի ներդրման մասին նախազգուշացրել են Չեչնիայի մայրաքաղաքում»,- հրապարակումը չի հանդարտվում։ Դե ինչ արած, հիշեցնենք, որ նախազգուշացումը տրվել է՝ օդանավի ուղղությամբ «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի գործելուց մի քանի րոպե անց,։ Եվ միայն ռուս ավիադիսպետչերների համար։
 
Այս առումով ավելի բովանդակալից, եթե այս բառն ընդհանրապես կիրառելի է ռուսական կողմի հռետորաբանության համար, մեկնաբանություններ է տվել  «Ռոսավիացիա» գործակալությունը։ Եկեք հերթականությամբ ծանոթանանք դրա կետերին:
 
«Զեկույցը կրում է նախնական բնույթ և չի պարունակում եզրակացություններ տեղի ունեցածի պատճառների մասին։ Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն, և տեղի ունեցածի մասին եզրակացությունները կներկայացվեն արդեն վերջնական զեկույցում»,- ռուսական կողմն անմիջապես՝ ներկա փուլում իրեն ցանկացած պատասխանատվությունից ապահովագրելու ուղի է վերցրել։
 
Այնուհետև՝ ավելի հետաքրքիր է. «Նախնական զեկույցը հաստատում է. օդանավի վրա կան արտաքին ազդեցություններից ստացված վնասվածքներ: Զեկույցում չի արտացոլվում, որ ղազախական կողմը նույնականացրել է օդանավում գտնվող կողմնակի բեկորները, իսկ Ռուսաստանի Դաշնությունը մինչև հիմա նման հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ տարրերն իրեն չեն փոխանցվել փորձաքննության համար»։
 
Այսպիսով, ռուսական կողմը շարունակում է հերքել օդանավի վրա հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցությունը՝ հենվելով իրեղեն ապացույցների անբավարարության, ավելի ճիշտ՝ այդ ապացույցներին հասանելիության բացակայության վրա։ Հիշեցնենք, ինչպես արդեն վերը նշվել է, ադրբեջանական կողմը հաստատել է, որ կողմնակի առարկաները հանդիսանում են «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ։ Հիմա հարց. ի՞նչ է պետք, որպեսզի ռուսական կողմը ճանաչի այս փաստը։
 
Բացի այդ, այն փաստը, որ զարմանալի բնույթով լռում են ինքնաթիռի վրա ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի ազդեցության փաստի մասին, ինչի արդյունքում կորել է GPS ազդանշանը։ Միևնույն ժամանակ, այստեղ կարևոր է հետևյալ կետը՝ «Ռոսավիացիան» առնվազն խոստովանել է, որ վնասվացքը ստացվել է արտաքին ազդեցության հետևանքով։ Սա հիշում ենք և շարունակում ենք։
 
«Զեկույցը հաստատում է նախկինում ի հայտ եկած տեղեկատվությունն այն մասին, որ հենց անձնակազմն է վայրէջքի համար ինքնուրույն ընտրել՝ այլընտրանքային օդանավակայան Ակտաուն: Անձնակազմը չի օգտվել ռուս դիսպետչերների կողմից առաջարկված Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայաններից՝ չնայած օդանավն ընդունելու համար այդ օդանավակայանների տեխնիկական պատրաստվածությանը»,- ասվում է «Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ։
 
Այո, քանի որ վայրէջքի դեպքում օդաչուները հաշվի են առել ոչ միայն օդանավերի ընդունելու օդանավակայանների տեխնիկական պատրաստվածությունը, այլ նաև նշված օդանավակայաններում վայրեչք կատարելու ինքնին ինքնաթիռի տեխնիկական հնարավորությունը։ Այս իրավիճակից կարելի է անել միայն մեկ եզրակացություն՝ օդաչուները, գնահատելով իրավիճակը, վտանգավոր են համարել վայրէջքը Միներալնիե Վոդի և Մախաչկալայի օդանավակայաններում։
 
«Ինքնաթիռին թռչունների հարվածի և թթվածնի բալոնիի պայթյունի մասին հաղորդումը ստացվել է «Embraer»-ի անձնակազմից: Հենց AZAL-ի օդաչուներն են այդ տեղեկությունը փոխանցել ռուս դիսպետչերներին»,- գործակալությունը շարունակում է սլաքները տեղափոխել օդաչուների վրա։
 
Այսինքն՝ ռուսական կողմը շարունակում է որպես փրկության ծղոտ պեդալավորել անձնակազմի ենթադրությունները։ Թեև Բաքուն Մոսկվային չի մեղադրում ինքնաթիռը միտումնավոր խոցելու մեջ, այլև թախանձագին կոչ է անում ընդունել պատասխանատվությունը։
 
Բայց միևնույն ժամանակ, հենց անձնակազմի կողմից միանգամից երկու վարկած հնչեցնելու ինքնին փաստը. թռչյունների հետ բախում և թթվածնի բալոնի պայթյուն, արդեն խոսում է այն մասին, որ դրանք ոչ այլ ինչ են, քան օդաչուների ենթադրություններ, ովքեր չեն կարողացել տեսնել ինքնաթիռի վրա արտաքին ազդեցության աղբյուրը։
 
Այս տեսանկյունից «»Ռոսավիացիայի մեկնաբանություները արդեն իսկ պարունակում են ձևական հակասություններ։ Նա, մի կողմից ընդունում է մեխանիկական ազդեցության փաստը, իսկ մյուս կողմից՝ շարունակում է շահարկել թթվածնի բալոնի պայթյունի վարկածը։ Այս իրավիճակում ավելի տրամաբանական կլիներ ուշադրությունը տեղափոխել միայն թռչունների վրա, բայց նման դեպքում նրանք կներկայանային բոլորովին ծիծաղելի լույսի ներքո, քանի որ վաղ թե ուշ կհայտնվեն նրա վերջնական ապացույցներ, որ ֆյուզելյաժի անցքերը առաջացել են հակաօդային պաշտպանության ազդեցության հետևանքով։ Ստացվում է, որ «Ռոսավիացիա»-ում չեն գտել ավելի լավ բան, բացի առանց ավելորդ մանրամասելուն՝ օդաչուների ենթադրություններից հրաժարվելուց։
 
Այսօրվա դրությամբ ստեղված պատկերը ամենայն հստակությամբ ցույց է տալիս՝ ռուսական կողմի համար գնալով ավելի դժվարանում է հերքել միջադեպին իրենց մասնակցությունը։ Այդ դեպքում ինչի՞ համար ձգձգել ժամանակը: Չէ որ Բաքուն՝ անհերքելի փաստերի վրա հիմնված իր արդեն հայտարարված դիրքորոշումից չի հրաժարվի։

Caliber.Az
Դիտումներ: 59

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Քելբեջարում մեկնարկում է ևս երկու գյուղի նախագծումը

125
05 Փետրվարի 2025 12:13
2

Այխան Հաջիզադե. «Ռուսական տունը» լրջորեն խախտում է Ադրբեջանի օրենսդրությունը

108
06 Փետրվարի 2025 17:56
3

ԵՄ-ի արկածախնդիր քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանին շարունակվում են

101
05 Փետրվարի 2025 09:15
4

«Հայաստանն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից» Ադրբեջանական հասարակական կազմակերպությունները դիմել են ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաներին

91
06 Փետրվարի 2025 19:14
5

Մակրոնին ոչ մի տեղ ուրախ չեն տեսնել Ֆրանսիական նեոգաղութատիրությունը ճաքեր է տալիս

77
05 Փետրվարի 2025 14:15
6

ԵՄ դիտորդների ակտիվությունը չի մարում Ադրբեջանի հետ սահմանին

76
06 Փետրվարի 2025 09:43
7

Բաքուն Մոսկվային ծանուցել է՝ Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցնելու մասին

75
06 Փետրվարի 2025 13:20
8

Օմբուդսմեն. Հայաստանն ավելի քան 30 տարի հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել գերիների և պատանդների ճակատագրի մասին

68
06 Փետրվարի 2025 15:41
9

Բաքվում մեր նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ չեն կիրառվել Հարությունյանը պատասխանում է Փաշինյանին/ԼՈՒՍԱՆԿԱՐ

68
07 Փետրվարի 2025 12:34
10

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը՝- AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցի մասին

61
05 Փետրվարի 2025 10:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading