twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստան. երկու աթոռի վրա նստել Էշին գայթակղում են գազարով

15 Հունվարի 2025 16:51

Ռուս-հայկական առանց այն էլ բարդ հարաբերություններում ուրվագծվում է հերթական սրացում՝ հունվարի 9-ին Փաշինյանի կառավարության՝  Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացին մեկնարկ տալու մասին որոշման պատճառով։ Այսպես, կառավարության նիստում ելույթ ունեցող ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը այս քայլը որակել է որպես ԵՄ-ի հետ հարաբերությունների դինամիկ և ինտենսիվ զարգացման արդյունք՝ հայտարարելով, որ կազմակերպությունը «բազմիցս քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանին», ինչպես նաև մասնակցել է «տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»։

Դժվար չէ կռահել, որ հայ նախարարը նկատի ուներ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին տեղակայված ԵՄ-ի լրտեսական առաքելությանը։ Ի դեպ, ԵՄ-ի արտաքին քաղաքականության ներկայացուցիչը առաջարկել է Հայաստանում առաքելության տեղակայման ժամկետը երկարաձգել եւս երկու տարով։
 
Սպասելիորեն հետևել է Մոսկվայի պատասխան արձագանքը։ Նախ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը համարում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ՝ Երևանի այս թեթևսոլիկությունը համեմատելով «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ։ Իսկ միաժամանակ նա  Հայաստանին զգուշացրել է, որ նա ռիսկ է անում բախվել լուրջ տնտեսական ճգնաժամի հետ։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «լինել երկու տարբեր կազմակերպությունների անդամ, հիպոթեթիկ դատողությամբ, պարզապես անհնար է։ Այստեղ՝ մեկ մաքսային տարածք է, այստեղ՝ ապրանքների ու ծառայությունների, մարդկանց ու կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի է, այնտեղ՝ ուրիշ նորմեր են»։ Պեսկովը հիշեցրել է, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է ինքնին երկրի համար։
 
Այսպիսով, ռուսական կողմի հայտարարություններից ինքնաբարեբար ծագում է եզրակացություն այն մասին, որ Մոսկվան Հայաստանի իշխանություններից ակնկալում է հստակություն՝ երկրի հետագա արտաքին քաղաքական կուրսի ընտրության հարցում։ Ռուսաստանի Դաշնությունը նաև բացահայտ զգուշացնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար ծանր հետևանքների մասին։ Այս թեմայով խոսելով, Օվերչուկը շեշտադրել է այն, որ «մի կողմից կբարձրանան էներգակիրների և սննդամթերքի գները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը 70-80 տոկոսով կկրճատվի»։ Այսինքն՝ Մոսկվան փաստորեն ուրվագծել է Հայաստանի ապագան Ռուսաստանից անջատվելու և եվրասիական կառույցից դուրս գալու դեպքում։
 
Այս համատեքստում են տեղավորվում այդ թվում նաև Պետդումայի կողմից Հայաստանի ղեկավարությանը հասցեագրված կոշտ ուղերձները։ Այսպիսով, մեկնաբանելով Երևանի որոշումը՝ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել է, որ Հայաստանը պետք չէ Եվրամիությանը, և նրան այնտեղ մահ է սպասում։ Նա համարում է, որ երկիրին  կազմակերպության մեջ գայթակղում են որոշ «արևմտյան կուրատորներ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից», ովքեր նրա համար ցանկանում են Ուկրաինայի սցենարի կրկնություն։
 
«Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի անդունդ, որից այն կողմ կա միայն զինված հակամարտություն իր հարևանների հետ, որոնք չեն ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ։ Նույնիսկ աշխարհագրորեն երկիրն ամենափոքր առնչություն չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ Հյուսիսային Ատլանտիայի հետ, բայց նրա ղեկավարությունը համառորեն նենգափոխում է փաստերը»,- ասել է պատգամավորը՝ Հայաստանը համեմատելով էշի հետ, որին փորձում են գազարի օգնությամբ գայթակղել իր  համար անբարենպաստ տեղ։
 
Այն մասին, թե Հայաստանի համար ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ արևմտյան գործընկերների հետ նրա սիրախաղերը, ինչպես նաև երկրի ԵՄ-ին անդամակցելու հավանականության մասին՝ Caliber.Az-ի հետ իր կարծիքով կիսվել է հայտնի ռուս փաստաբան, հասարակական գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Յանիս Յուկշան։
 
Նրա կարծիքով, Հայաստանի ղեկավարության ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանին ստիպում է ձեռնարկել կոնկրետ գործողություններ։
 
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագծին, ապա կարող եմ ասել, որ սկզբունքորեն շատ օրենքներ կարող են ընդունվել, օրինակ՝ «դեպի լուսին թռիչքի մասին», «ողջ աշխարհի տարածքը բռնազավթելու» մասին և այլն։ Հարցն նրանում է, թե որքանո՞վ են դրանք բոլորը իրագործելի։ Իմ տեսանկյունից, օրինագիծը, որը մենք հիմա ձեզ հետ միասին քննարկում ենք, բացարձակապես պոպուլիստական է, և այն ընդունվել է Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների, այսպես կոչված, հետախույզների որոշակի ճնշման ներքո, ովքեր հիմնավորվել են պետական կառավարության հետ կապված բազմաթիվ արևմտյան կազմակերպություններում և հիմնադրամներում։ Այնպես որ կարելի է օրենք ընդունել, բայց հիմնական հարցը նրանում է, թե որքանո՞վ է ինքը Եվրոպան պատրաստ ընդունել Հայաստանին իր գիրկը և սուբսիդավորել։
 
Սկսենք նրանից, որ Հայաստանը՝ սուբսիդավորվող երկիր է, դա պարզորոշ նկատելի է, եթե հաշվի առնել այն բոլոր նախապատվությունները, որոնք նա Ռուսաստանից ստանում է էներգետիկ ռեսուրսների, իր արտադրանքը շուկա հանելու առումով։ Եթե վերլուծել ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի ստացած եկամուտները, ապա կազմակերպությունից դուրս գալու դեպքում, նա անխուսափելիորեն կհայտնվի ծայրամասում։ Եվ կարող է այնպես պատահել, որ  այդ որոշումը դուր չգա Ռուսաստանին։ Թե դրանիս հետո ինչ կլինի Հայաստանի հետ, նույնիսկ դժվար է կանխատեսել։ Ակնհայտ է, որ հայերի ճակատագրով չհետաքրքրվող Ֆրանսիային ու ԱՄՆ-ին հաճոյանալու փորձերը Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում։ Պատկերավոր ասած՝ Հայաստանը ոտքի է կանգնում ռուսական էներգետիկրների և նրան ընձեռվող շուկայական հնարավորությունների շնորհիվ։ Եվ եթե, ինչպես ասում են, փակվի հնարավորությունների պատուհանը, ապա այս դեպքում Հայաստանը շատ գունատ տեսք կունենա։
 
Ինչ վերաբերում է ինքնին ԵՄ-ին, ապա ես կանխատեսում եմ այս կառույցի բոլորովին թշվառ, մոխրագույն գոյություն, ընդհուպ մինչև փլուզում առաջիկա տարիներին։ Այնպես որ, Հայաստանը այս կազմակերպությանն անդամակցելու ոչ մի հեռանկար չունի, որքան էլ վերև թռվռա. «Իսկ մեզ կվերցնեք, իսկ կվերցնեք...Չեն լսի և չեն վերցնի»,- ասել է Յա. Յուկշան։  

 

Caliber.Az
Դիտումներ: 346

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

130
13 Նոյեմբերի 2025 19:09
2

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

127
13 Նոյեմբերի 2025 13:32
3

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

114
13 Նոյեմբերի 2025 17:38
4

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

110
14 Նոյեմբերի 2025 14:43
5

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

97
13 Նոյեմբերի 2025 10:33
6

Ի՞նչ են արձանագրել ցարական-ռուսական աղբյուրները Իրևանում «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

92
15 Նոյեմբերի 2025 14:33
7

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ զինվորների քաջության մասին. «Մեզ 300 կամավոր էր պետք, բայց մեկ քայլ առաջ արեցին 600-ը...

92
13 Նոյեմբերի 2025 17:44
8

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
14 Նոյեմբերի 2025 09:54
9

Ռևանշիզմ ընդդեմ պրագմատիզմի. ո՞ւմ կողմն են այսօր հայ ընտրողները Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

90
14 Նոյեմբերի 2025 18:27
10

Իներցիայի ստվերները Փաշինյանը պաշտպանվում է նախկին նախագահներից

89
13 Նոյեմբերի 2025 15:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading