twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնին ոչ մի տեղ ուրախ չեն տեսնել Ֆրանսիական նեոգաղութատիրությունը ճաքեր է տալիս

05 Փետրվարի 2025 14:15

Ըստ երևույթին, Ֆրանսիան վերջնականապես հանձնում է՝ իր առանց այն էլ երերուն դիրքերը աֆրիկյան մեծ մայրցամաքում։ Մալիից, Նիգերից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի դուրսբերումից հետո, Փարիզը սկսել է դուրս բերել իր ռազմական զորախումբը Սենեգալից և Չադից: Որպես դրա արդյունք՝ Ֆրանսիան պահպանում է իր ռազմական ներկայությունը միայն Ջիբութիում (1500 զինծառայող) և Գաբոնում (350 զինծառայող):
 
Այսպես, նախօրեին «Senego» պորտալը՝ հղում անելով Սենեգալի իրազեկ աղբյուրներին, հայտնել է այն մասին, որ տեղի զինվորականներին է փոխանցվել Մարչալի, Սենտ-Էքզյուպերիի և Կոնտր-ադմիրալ Պրոտեի բազաները։ Հայտնի է նաև, որ մինչև 2025 թվականի ամառը Դաքարի վերահսկողության տակ կանցնեն նաև՝ Փարիզի կողմից վերահսկվող մյուս բոլոր ռազմաբազաները։
 
Սակայն, չնայած նրան, որ Աֆրիկայի երկրներում մակրոնական Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը խորտակվելու վրա է, դա չի հանդիսանում զսպող գործոն Փարիզի համար: Դատելով Էմանուել Մակրոնի հուսահատ հայտարարություններից՝ նա դեռ հույս ունի այդ մայրցամաքում պահպանել ֆրանսիական ռազմական ներկայությունը։ Այսպես, դեսպանների համաժողովի ընթացքում (հունվարի 6-ին) Փարիզում Ֆրանսիայի ղեկավարը հնչեցրել է անհեթեթ հայտարարություններ Աֆրիկայից ֆրանսիական զորքերի դուրսբերման առնչությամբ։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան չի «հեռացել» Աֆրիկաից, այլ, ընդհակառակը, իր հետագա ճանապարհը կշարունակի նոր կարգով և կմնա մայրցամաքում։ Ընդգծելով, որ 2013 թվականից ի վեր Ֆրանսիան գործադրում է բոլոր ջանքերը՝ Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարելու համար, Մակրոնն ասել է. «Սակայն աֆրիկյան առաջնորդները մոռացել են շնորհակալություն հայտնել մեզ դրա համար։ Եթե ֆրանսիական բանակը տեղակայված չլիներ այդ տարածաշրջանում, ապա այդ երկրներից ոչ մեկն այսօր ինքնիշխան պետություն չէր լինի»։
 
Զարմանալի չէ, որ ֆրանսիացի առաջնորդի մեծախոսությունից անմիջապես հետո հետևել է աֆրիկյան կառավարությունների կոշտ արձագանքը: Մասնավորապես, Սենեգալի վարչապետ Ուսման Սոնկոն հստակ հասկացրել է այն մասին, որ Ֆրանսիան չունի լեգիտիմություն և լիազորություն Աֆրիկայում անվտանգությունն ու ինքնիշխանությունը ապահովելու համար։
 
«Ֆրանսիան, հակառակ իր պնդումներին չապահովելով տարածաշրջանի անվտանգությունը՝ աղետի է հասցրել Սահելի անվտանգության ոլորտը, ապակայունացնելով որոշ երկրներ, օրինակ՝ Լիբիային: Աֆրիկյան առաջնորդները «մոռացել են շնորհակալություն հայտնել Ֆրանսիային», - հեգնորեն ասել է Սոնկոն և օրինակ է բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից. «Եթե չլինեին աֆրիկացի զինվորները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնի ուժով զորակոչվել, վատ վերաբերմունքի են ենթարկվել և վերջնական հաշվով կռվել են Ֆրանսիայի համար, ապա այն, հնարավոր է, այսօր կլիներ Գերմանիայի մասը»:
 
Հանուն արդարության հարկ է նշել, որ Սենեգալը իրոք Ֆրանսիային կշտամբելու բան ունի: Եթե Փարիզում մոռացել են ֆրանսիացի գաղութարարների կողմից գրեթե 80 տարի առաջ իրականացված «Տիարոյի ջարդի» մասին, ապա Սենեգալում այդ արյունալի ջարդի մասին չեն մոռացել։ Հիշենք, որ 1944 թվականի դեկտեմբերին ֆրանսիացիները իրագործեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներից վերադարձող սենեգալցի հրաձիգների հետևակի (ֆրանսիական բանակի գաղութային հետևակային կորպուսի) կոտորածը։ Արդյունքում սպանվել են մինչև 400 (ըստ տարբեր աղբյուրների) մարդ, իսկ նրանց հաշվեհարդարի պատճառը եղել է Ֆրանսիայի՝ ազատ արձակված ռազմագերիներին աշխատավարձերը վճարելուց հրաժարվելը։ Փարիզում այսօր էլ հրաժարվում են բացել արխիվները՝ թաքցնելով սպանված սենեգալցի հրաձիգների ճշգրիտ թիվը։ Ի դեպ, հենց Ուսման Սոնկոն էր, ով դեռ 2019 թվականին լինելով ընտրություններում ընդդիմադիր PASTEF կուսակցությունից նախագահի թեկնածու՝ Փարիզից պահանջել է բացահայտել Սենեգալում կատարված այս արյունալի ջարդի մասին բոլոր տեղեկությունները։
 
Սա ոչ միակ արյունալի բիծն է աֆրիկյան պետությունների նկատմամբ Ֆրանսիայի պատմության մեջ, բավական է հիշել նաև Ալժիրում ցեղասպանության մասին, որի զոհ դարձավ մոտ 40 հազար մարդ։ Դրանով հանդերձ հայտնի է նաև, որ միայն անկախության պատերազմի ժամանակ՝ 1954-1962 թվականներին, սպանվել է ավելի քան 300 հազար ալժիրցի։ Իսկ ֆրանսիական տիրապետության ողջ ընթացքում սպանված ալժիրցիների թիվը մոտենում է մեկուկես միլիոնի։
 
Եվ հիմա ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է Ֆրանսիան խայտառակ կերպով հանձնում իր դիրքերը «սև» մայրցամաքում՝ չափավորելով իր կայսերական բարքերը։ Մակրոնի Ֆրանսիան լքում է ռազմաբազաները Ֆայա-Լարգոյում և Աբեշեյում, ինչպես նաև Աջի Կոսեյը Նժամենայում, և այդ ցուցակը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի՝ աֆրիկյան ժողովուրդների՝ ֆրանսիական ներկայությունից մեկընդմիշտ ազատվելու մեծ ցանկության պատճառով: Ինչպես այս օրերին հայտարարել է Չադի վարչապետ Ալամայ Հալինան՝ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը վերջ տալու Նջամենայի որոշումը՝ «համարձակ և հայրենասիրական» է, ժողովուրդը վաղուց է սպասում դրան:
 
Այս համատեքստում տեղին է հիշել նաև Սենեգալի նախագահ Բասիր Դիոմայ Ֆայի՝ անցյալ տարեվերջին հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ նրա երկրի տարածքում ֆրանսիական ռազմակայանների ներկայությունը չի համապատասխանում ազգային շահերին և անհամատեղելի է աֆրիկյան պետության ինքնիշխանության հետ։
 
Այս բոլոր փաստերը միասին վերցրած մատնանշում են Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականության փլուզումը, որը, այնուամենայնիվ, դեռ փորձում է իր կայսերական նարատիվները պարտադրել նաև աշխարհի այլ մասերում։ Մասնավորապես՝ Հարավային Կովկասում, որտեղ Փարիզը անամոթաբար փորձում է միջամտել տարածաշրջանի գործերին։ Անտարակույս, յուրաքանչյուր նման փորձի դեպքում Փարիզը ստանում է Բաքվի արժանի պատասխանը։ Առավել ևս, Ադրբեջանը հետագայում ևս բոլոր ուժերով կաջակցի ֆրանսիական գաղութատիրությունից տառապող ժողովուրդներին, ինչպես նաև իրենց անկախության համար պայքարող Ֆրանսիայի անդրծովյան տարածքներին։ Այդ թվում նաև Բաքվի նախաձեռնող խմբի միջոցով։ Եվ այն, որ մեր աչքի առաջ Ֆրանսիան խայտառակ կերպով վտարվում է ամեն տեղից, խոսում է այն մասին, որ աշխարհը սրընթաց փոխվում է, քանդելով         ուժով ու սպառնալիքներով  մարդկությանը պարտադրված դարավոր հիմքերը։ Բայց արդյո՞ք Փարիզը խելքի կգա։

Caliber.Az
Դիտումներ: 276

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

134
09 Հունիսի 2025 08:56
2

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

127
09 Հունիսի 2025 12:48
3

Թշնամության կողպեքներից դեպի խաղաղության կամուրջներ Աբու Դաբիում պատմական հանդիպման առաջին արդյունքները

122
11 Հունիսի 2025 15:00
4

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

121
10 Հունիսի 2025 14:32
5

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

104
09 Հունիսի 2025 17:01
6

Բայրամովը՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող հեղինակության մասին

92
09 Հունիսի 2025 12:21
7

Ադրբեջանցի վոկալիստը դրաձել է միջազգային մրցույթի հաղթող

91
09 Հունիսի 2025 14:49
8

Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում. բանակցությունների հիմնական արդյունքները

91
10 Հունիսի 2025 17:24
9

Բանակցություններ Աբու Դաբիում. Բաքուն և Երևանը գրում են խաղաղության սեփական պարտիտուրան Հոդված տաք հետքերով

86
10 Հունիսի 2025 15:32
10

Միլլի Մեջլիսը կքննարկի՝ պաշտպանության, կրթության և պետական ​​պարտքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը

86
09 Հունիսի 2025 13:00
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading