twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Միջամտություն, գերակայություն և բռնապետություն Բայց այս ամենն առայժմ։

17 Փետրվարի 2025 14:08

«Միակ պատճառը, որի համար մենք դեռ ունենք անկայունություն և արյունահեղություն ամբողջ աշխարհում, կայանում է նրանում, որ իմպերիալիստական անցյալով երկրները ուզում են շարունակել միջամտել, գերիշխել և թելադրել: Եվ սա, բնականաբար հանգեցնում է դիմադրության»։ Սա ուղիղ մեջբերում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չինական CGTN (China Global Television Network) հեռուստաալիքին տված հարցազրույցից։ Շատ հստակ սահմանում. «Միջամտել, գերիշխել և թելադրել»:
 
Մի ժամանակ Չե Գևարան ճիշտ է նշել, որ «իմպերիալիզմի դաժանությունը  դաժանություն է, որը սահմաններ չի ճանաչում, չճանաչելով ազգային սահմաններ, որվհետև հիտլերական  բանակների այդ նույն վայրագությունները համարժեք են բելգիացի դեսանտայինների կամ ֆրանսիական իմպերիալիզմի վայրագություններին Ալժիրում: Այս ամենը այն պատճառով, որ իմպերիալիզմի էությունը կայանում է մարդուն՝ կողոպուտի և սպանության համար արյունարբու կենդանու վերածելու մեջ, և քանի դեռ իմպերիալիզմը գոյություն ունի, նա, ըստ սահմանման, կձգտի այլ երկրներին տիրապետելու: Եվ հենց այս տիրապետությունն է, որ այսօր կոչվում է նեոգաղութատիրություն»։
 
Մեծ հաշվով, նեոգաղութատիրությունը՝ զարգացած կապիտալիստական պետությունների կողմից ռեսուրսների ստորադասման և արտամղման այնպիսի խորամանկ համակարգ է այն երկրներից, որոնց բախտը ավելի քիչ է բերել: Հասարակ գործիքակարգ. ամեն ինչ արվում է անհավասար տնտեսական և ուղղակի ռազմաքաղաքական հարաբերությունների, ինչպես նաև պայմանագրերի օգնությամբ, և բոլորը՝ կապված նախկին գաղութատիրական համակարգի լիակատար ձախողման, ինչպես նաև գաղութային կայսրությունների փլուզման հետ։ Այսինքն իմպերիալիստները զարգացող երկրներին ոչ թե պարզապես պարտադրում են ստրկական տնտեսական պայմանագրեր՝ անհրաժեշտության դեպքում իմպերիալիստները պարզապես դանակ են դնում զարգացող երկրի կոկորդին։ Օրինակ, 1970-ականների սկզբին ֆրանսիացիները որպես երկրի ընդերքի օգտագործման վճար՝ Նիգերի իշխանություններին տարեկան վճարում էին մոտ 1 միլիարդ CFA ֆրանկ (CFA-ն արևմտյան և հասարակածային Աֆրիկայում նախկին ֆրանսիական ունեցվածքի դրամական միավորն է, սա կես միլիարդ դոլարից մի քիչ պակաս է): Եվ հենց որ 1974 թվականին Նիգերի նախագահ Ամանի Դիորին որոշեց վերանայել Փարիզի կողմից պարտադրված գնային քաղաքականությունը, երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում (սա միակ դեպքը, իսկ Նիգերը՝ միակ երկրներից չէ, որտեղ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել՝ նախկին մետրոպոլիայի շահերից ելնելով): Ի դեպ, մինչև վերջերս, ավելի ճիշտ, եթե չեմ սխալվում, մինչև 2023 թվականը Ֆրանսիան Նիգերից մեկ կիլոգրամ ուրանը գնում  էր ընդամենը 12 դոլարով, իսկ վաճառում էր արդեն 125-ով։ Շահու՜յթ։
 
Նախկին գաղութային կայսրությունների համար (Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ) տարածքներն ինքնին հանդիսանում էին ընդամենը բիզնես ակտիվներ, որոնք իրենցից արժեք էին ներկայացնում, քանի դեռ շահութաբեր էին: Նրանք հեռացան, բայց հեռացան, որպեսզի վերադառնան, և դարձյալ իրենց պայմաններով, պահպանելով իրենց ներկայությունը և խնամքով պաշտպանելով իրենց շահերը։ Նեոգաղութատիրությունը այս հարցում ավելի ճկուն է, հատկապես նա թույլ է տալիս օգտվել բոնուսներից և բացարձակապես որևէ սոցիալական պատասխանատվություն չկրել տեղի բնակչության համար. Տես վերևում՝  12 դոլար versus 125: Միջամտություն, գերակայություն և բռնապետություն: Իհարկե, մի առ ժամանակ, որովհետև բոլոր լավ բաները հակված են վերջանալուն, իսկ եթե նրանք, ում կողոպտում են՝ սկսում են իմպերիալիստներին համար անհարմար հարցեր տալ՝ այդ գործընթացը գնալով ավելի ու ավելի արագ է դառնում։ Բացի այդ, ոչ ոք չի մոռացել, որ այն երկրները, որոնք ժամանակին եղել են այսպես կոչված «Ֆրանսիական արևմտյան Աֆրիկայի» (ֆրանսիական գաղութների) մաս, մինչև հիմա գտնվում են այսպես կոչված ֆրանսիական ֆրանկի գոտում, իսկ սա նշանակում է, որ նրանց պետական բյուջեի 60%-ը գտնվում է Ֆրանսիայի գանձապետարանի տրամադրության տակ։ Այստեղ ես կկրկնեմ, բայց դա ոչինչ, ինչպես «Վարպետների քաղաք»-ում ասել է դուքս Մալիկորն Կլիկ-Կլյակը. «քաղաքները պատկանում են քեզ այնքան ժամանակ, քանի դեռ դու ի վիճակի ես շուռ տալ դրանց բնակիչների գրպանները»։ Այնպես որ՝ Ֆրանսիան, Բելգիան և Նիդեռլանդները միջամտում են, տիրում և թելադրում միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց համարժեք դիմադրություն չեն ցուցաբերել:
 
«Հաղթում է նա, ով կիսում է, այլ ոչ թե նա, ով կողոպտում է», - այս արևելյան ասացվածքը ճշգրիտ նկարագրում է այն մեթոդները, որոնցով, ի տարբերություն «հին գիշատիչների», աշխատում է Չինաստանը:
 
Ինչպես իրավացիորեն նշել է մեր պետության ղեկավարն իր հարցազրույցում. «Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են դարձել ընդամենը վեց-յոթ ամիս առաջ, և այն հարցերը, որոնց վրա մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք՝ Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ դրանք տրանսպորտային փոխկապակցության նախագծերն են։ Որովհետև Ադրբեջանը գտնվում է ժամանակակից և զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներով արդեն հագեցված Արևելքից Արևմուտք երթուղու վրա։ Հետևաբար, մենք կարող ենք մեծ ներդրում ունենալ գործնական արդյունքների առումով», - մեջբերումի ավարտ։
 
Ի դեպ, «Միջին միջանցքը» լիովին տեղավորվում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (սա ոչ միայն լոգիստիկա է, այլ նաև արդյունաբերական և սպասարկման ձեռնարկությունների կառուցում ամբողջ գոտու երկայնքով) նախագծի տրամաբանության մեջ, և սա, ինքներդ եք հասկանում, բոլոր առումներով  անհրաժեշտ, հաճելի և օգտակար բան է։ Ամեն դեպքում, օգտակար բոլոր նրանց համար, ովքեր հանդիսանում են այս միջանցքի, և, արդյունքում, ինքնին ճանապարհի մաս։
 
Իսկ ինչու Չինաստան... իսկ որովհետև Չինաստանը... Չինաստանը, ընդհանրապես, ավելի քան չորս հազար տարեկան է, նա շատ բան է տեսել, շատ բան է արել (եթե որևէ մեկը թերագնահատում է նրա ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ այդպիսի մարդու հետ խոսելու բան չկա, և ընդհանրապես խոսելու կարիք չկա, պետք է պարզապես ուսերը թոթվել և զզվանքով հեռանալ), և էլի շատ բան կանի։ Որովհետև, առաջին հերթին, Չինաստանը մի երկիր է, որը մտածում է հազարամյակներով և միջազգային համագործակցությունը ընկալում է ոչ թե որպես «միջամտել, թելադրել և գերիշխել», այլ որպես «պետք է ցույց տալ անձնական՝ օրինակ՝ հանուն ընդհանուր շահերի և բարեկեցության»։

Caliber.Az
Դիտումներ: 225

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

222
04 Հունիսի 2025 10:21
2

Հայաստանի դերային խաղերը Ոչ թե «հանձնվել են», այլ պարտվել են

172
04 Հունիսի 2025 18:36
3

Պայքար ստվերի դեմ Փաշինյանըն ու Էջմիածինը բախվել են

142
04 Հունիսի 2025 16:53
4

Վրեժխնդրության գործիքը Հայաստանում և ավանդույթների վահան Վրաստանում Էջմիածինը պատվամոլությունների կրակում

138
05 Հունիսի 2025 19:53
5

Նշան բռնել սրբին «Հին աշխարհի հիստերիկները»

135
05 Հունիսի 2025 10:49
6

Փաշազադեն կտրականապես մերժել է Գարեգին II-ի հետ հանդիպման գաղափարը

124
06 Հունիսի 2025 14:27
7

Մարտեր՝ Զանգեզուրով անցնող 11 կմ երկարությամբ ճանապարհի շուրջ «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

121
05 Հունիսի 2025 18:18
8

Էլին Սուլեյմանովը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի հետ կապված մեղադրանքներին GB News-ին տված հարցազրույցում

105
07 Հունիսի 2025 12:03
9

Փաշինյանը ընդդեմ ՀԱԵ-ի. ո՞վ ում։ Հայ փորձագետները՝ Caliber.Az-կայքում

82
05 Հունիսի 2025 16:52
10

Ալիևը և Փեզեշքիանը քննարկել են շփումների ակտիվացումը

77
05 Հունիսի 2025 11:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading