twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

Վերլուծություն
A+
A-

Զանգեզուրի միջանցքը՝ առանց Երևանի համաձայնության Հայաստանին պարզապես տեղյակ կպահեն

23 Օգոստոսի 2022 15:29

Զանգեզուրի միջանցքի լոգիստիկան և դրա գործարկումը, մի շարք լրատվամիջոցների ազդարարությամբ, ըստ երևույթին կդառնա Ալիևի, Պուտինի և Փաշինյանի հանդիպման հիմնական թեման։ Դրանով հանդերձ, իրավիճակը կարծես թե զարգանում է այնպես, որ Բաքուն, Անկարան և Մոսկվան պատրաստվում են մոտ ժամանակներում բացել Զանգեզուրի միջանցքը՝ չհարցնելով Երևանի համաձայնությունը։

Իսկ հայերը, դատելով ըստ ամենայնի, հոգեբանորեն պատրաստ են Զանգեզուրի երթուղու գործարկմանը, քանի որ ուժային կենտրոններից հստակ ազդանշանները, մինչև Երևան, անշուշտ, արդեն հասել են։ Այսպես, հայկական «Հրապարակ» թերթը գրում է, որ ռուսական շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը Մոսկվայում եռակողմ հանդիպմանը «մտադիր է ամենայն վճռականությամբ դնել Զանգեզուրի միջանցքի հարցը»։ Հայ լրագրողների ենթադրությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահը պնդելու է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի Ադրբեջանը ու Նախչըվանը կապող ճանապարհի բացման հստակ ժամկետներ, դրա ողջ երկարությամբ երթուղին, շահագործման պայմանները և զուգակցող մանրամասներ։

«Ռուսաստանում կարծում են, որ Ալիևը տրամադրված է վճռական և մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին՝ կրկին թույլ տալով նրան ձգձգել ժամանակը»,- գրել է օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Իհարկե, չպետք է մոռանալ, որ Հայաստանում, հատկապես «թուրքերի» շովինիստական վախի հողի վրա, միշտ պատրաստ են կառուցել դավադրության ամենազարմանալի տեսություններ, սակայն այժմ իրավիճակն այլ է։ Այն, որ Զանգեզուրի հետ կապված հայերի բոլոր մտավախությունները իրականություն են դառնալու, արդեն կարելի է գրեթե բացարձակ վստահությամբ ասել։ Այստեղ որպես գլխավոր փարոս է հանդես գալիս Ադրբեջանի նախագահի վերջնագիրը այն մասին, որ Բաքուն սպասում է առաջիկա շաբաթների ընթացքում Զանգեզուրի միջանցքի երթուղու վերաբերյալ Հայաստանի պատասխանին։ Սա հաստատում են ինչպես Անկարայում, այնպես էլ Մոսկվայում, որոնք, ինչպես պարզվում է, նույնպես այս հարցը իրար մեջ քննարկում են անմիջականորեն՝ առանց Երեւանի կողմը նայելու։

Անկարան ելնելով Զանգեզուրի միջանցքի հնարավորություններից՝արդեն վստահորեն կառուցում է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ծրագրեր։ Ինչպես ԶԼՄ-ներին հայտնել է Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային դեպարտամենտի ղեկավար Ռեզա Թունա Թուրագային, նախատեսվում է ընդլայնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «Արտոնյալ առեւտրի համաձայնագրի» գործունեության ոլորտը։ Եվ առեւտրային հարաբերությունների ընդլայնման համար կարեւորագույն պայմաններից մեկը՝ թուրք պաշտոնյան անվանում է Զանգեզուրի միջանցքի ակտիվացումը։ «Այդ միջանցքի բացումը մեզ՝ Ադրբեջանի հետ և դրա միջոցով Կենտրոնական Ասիայի երկրների հետ ուղիղ կապ ունենալու առավելություն կտա, որպեսզի ավելացնել միջազգային առևտրի ծավալները։ Ռուսաստանի հետ, Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կգործարկվի ամենամոտ ժամանակում»,- ընդգծել է թուրք փոխնախարարը։

Եվ այստեղ հարկ է նկատել, որ հայերի համար նման հայտարարությունը, հատկապես «ամենամոտ ժամանակերում» բառակապակցությունը՝, բացահայտ դարձել է իսկական սառը ցնցուղ։ Նվաստացուցիչ է հանդիսանում, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, այն փաստը, որ թուրք նախարարը, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի խնդրին, ասում է Մոսկվայի հետ բանակցությունների մասին։ «Խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին է, որի մասին թուրք բարձրաստիճան պաշտոնյան ընդհանրապես չի հիշատակում»,- վրդովվում են Հայաստանի ընդդիմադիր լրագրողները, կարծես քնելով երեկ չէ մյուս օրը՝ դեռ չեն արթնացել։ Եվ ի՞նչ իմաստ կա՝ հարց է առաջանում, Երևանի հետ խոսակցություններում, եթե Բաքուն ամենաքիչը երկու տարի փորձում է լուծել այս հարցը, բայց անընդհատ բախվում է հայկական կողմից խորամանկ քաշքշուկներին: Դրանով հանդերձ, Ադրբեջանը ճշտապահ կատարում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության վերաբերյալ իր պայմանավորվածությունները, այդ թվում նաևԼաչինի միջանցքի շահագործման վերաբերյալ։

Այդ իսկ պատճառով և Թուրքիան, հասկանալով, որ Երեւանի հետ ուղիղ բանակցությունները դժվար թե ցանկալի արդյունք տան, որոշել է գործել Հայաստանի «մեծ եղբոր» հետ համագործակցությունում։ Այդպես ավելի հուսալի է:

Ձգձգվող պատմության որոշիչ գործոնը, իհարկե, պատժամիջոցների շրջափակման մեջ տառապող Մոսկվայի կողմից Զանգեզուրը հնարավորինս արագ գործարկելու հրատապ անհրաժեշտությունն է։ Հայաստանը չգիտես ինչու չի ցանկանում հաշվի առնել այս հիմնական գործոնը, թեև Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հնարավոր է, քսան անգամ խոսել է Զանգեզուրի շահագործման նկատմամբ Կրեմլի մեծ հետաքրքրության մասին։ Բայց, ըստ երեւույթին, այս պարզ հանգամանքը ոչ մի կերպ Երևանին չի հասել։ Սա նշանակում է, Մոսկվան այս հարցը կլուծի, կամ արդեն լուծել է անմիջապես Փաշինյանի հետ, ընդ որում, շոկային թերապիայի մեթոդով, «ասվել է որ պետք է, ուրեմն պետք է և վերջ»։ Դրա ամենահամոզիչ հաստատումը եռակողմ հանդիպման ձեւաչափն է։ Չէ որ հասկանալի է, որ եթե Պուտինը հրավիրում է Ադրբեջանի և Հայաստանի երկու ղեկավարներին, ապա բանակցությունների արդյունքը, անշուշտ, կլինի տպավորիչ։ Այդ թվում նաև Բրյուսելի համար։ Այսպես ասենք, Մոսկվան ակնհայտորեն ձգտում է Բաքվի և Երևանի միջև բանակցային ձևաչափում առաջացնել ինչ որ «սենսացիա», քանի որ բոլոր ուղղություններով հիմնովին կորցրել է խաղաղապահի իր կարգավիճակը։

Անկարայի և Մոսկվայի միջև ակտիվ բանակցությունների մասին է վկայում ևս մեկ ուշագրավ փաստ։ Ռուսաստանը ակնհայտորեն չի կասկածում Զանգեզուրի միջանցքի, որպես տրանսպորտային տարանցման ներուժի մեջ, որը կարող է նրան փրկել առևտրային շրջափակումից, որին Արևմուտքը շատ ջանասիրաբար ապահովում է Մոսկվային օգնելու մեջ ներգրավված երկրներին սպառնալով այսպես կոչված «երկրորդային պատժամիջոցներով»: Պատժամիջոցների հետ նման խաղում, օրինակ հրաժարվեց ներքաշվել մինչև վերջերս Ռուսաստանի այնպիսի նվիրված ռազմավարական գործընկերը, այդ թվում նաև բեռների տարանցման հարցում, ինչպիսին է Ղազախստանը։ Այո, և շատ այլ երկրներ նախընտրեցին, եթե չխզել, ապա գոնե դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

Այս առումով վերջերս տարածված արտահայտությունը Ռեպինի «Նավարկեցին» նկարը շատ կսազի բնութագրելու այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ. Երևանը իրոք «նավարկեց», հասավ մինչև ամենածայրահեղ ժամկետներին, դրանով հանդերձ վատնելով իր ինքնիշխանության մնացորդները և իջնելով մի տեսակ «միջանկյալ օղակի» կարգավիճակին, որի հետ չեն պայմանավորվում, այլ պարզապես տեղյակ են պահում։

Caliber.Az
Դիտումներ: 264

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

488
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

188
24 Դեկտեմբերի 2024 18:35
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

188
26 Դեկտեմբերի 2024 17:34
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

142
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

118
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

98
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

95
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

87
26 Դեկտեմբերի 2024 18:45
9

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

82
24 Դեկտեմբերի 2024 14:27
10

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

77
24 Դեկտեմբերի 2024 12:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading