twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Լյուքսեմբուրգյան պալատը հայկական առասպելների գերության մեջ «Միացումը» փակ է, հիվանդներին կբուժեն կամ կտարհանեն

28 Ապրիլի 2023 11:17

Ֆրանսիայի Սենատը, որը հայտնի է իր բուռն հայանպաստ կողմնորոշմամբ, արդեն որերորդ անգամ աչքի է ընկել Ադրբեջանի դեմ թշնամական հարձակմամբ։ Նախօրեին «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, սենատոր Բրունո Ռետայոն՝ Երևանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ հայտնել է՝ Ֆրանսիայի Սենատում «Լեռնային Ղարաբաղի հարցերով» կոմիտե ստեղծելու մասին, որը, իբր «կաջակցի Ղարաբաղի հայերին»։

Ադրբեջանի կողմից վերջերս Լաչին-Խանքենդի ճանապարհին հսկիչ անցակետի օրինական տեղադրման պատճառով Հայաստանում համընդհանուր հիստերիայի ֆոնին՝ նման բան Ֆրանսիայի Սենատում միանգամային սպասելի էր։ Բավական է հիշել, որ հատկապես Ֆրանսիայի այս օրենսդիր մարմնի պատերի մեջ է մինչ օրս՝ «Լեռնային Ղարաբաղի անկախության մասին» բանաձեւ ընդունելու կոչեր հնչում։ Եվ զարմանալի չէ, որ սովորաբար հակաադրբեջանական գիծը տանող ֆրանսիացի սենատորը Գարեգին Երկրորդին խոստացել է, որ, իբր «միջազգային ատյաններում գործադրվելու են բոլոր ջանքերը, որպեսզի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հայերի ազատ ու անկախ կյանքի իրավունքների պաշտպանության հարցը»:

Իսկ բառացիորեն նախօրեին, Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքում, Հայաստանում գտնվող Բրունո Ռատախոյի գլխավորած պատվիրակության (ապրիլի 22-ից 25-ը՝ «հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի» արարողություններին մասնակցելու համար) նախաձեռնությամբ հրապարակվել է նաև՝ «Լաչինի միջանցքի շրջափակում. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կրակի մեջ են, իսկ համաշխարհային հանրության հայացքը ուղղված է այլ ուղղությամբ» վերնագրով կոչ-ուղերձ։

Սակայն, Ֆրանսիայի Սենատում հայկական շահերը առաջ մղելու համար քարոզիչների կողմից նման բովանդակությամբ կոչերը սովորական պրակտիկա է, թեև ամենևին էլ անշահախնդիր: Ուստի միանգամայն հիմնավոր է, որ գործի է դրվում՝ Ղարաբաղի մտացածին շրջափակման, ինչպես նաև գոյություն չունեցող՝ «Ղարաբաղի 120 հազար հայերի» հումանիտար ճգնաժամի մասին կեղծ հռետորաբանությունը։

Ի դեպ, հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ նույն կեղծ թեզը նախօրեին Բրունո Ռետայոն օգտագործել է՝ Տեխ (Դըղ-Խմբ.) համայնքի ղեկավարի և Սյունիքի մարզպետի նախորդ օրը Դըղ համայնքի ղեկավարի (Դըղ-Խմբ.) և Սյունիքի (Զանգեզուր-Խմբ.) մարզպետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իր ելույթում, փորձելով միջազգային հանրությունների ուշադրությունը պարտադրել «120 հազարի» մասին տափակ առասպելը։

Առավել ևս, Ռետայոն պահանջել է «ազատագրել 120.000 հայերին», որոնք, նրա խոսքով, հայտնվել են «սարսափելի պայմաններում», և նույնիսկ արտահայտել է մտահոգություն այն մասին, որ, իբր, «ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղ տանող նոր ճանապարհի մուտքի մոտ, Հաքարիի կամրջի վրա անցակետի ստեղծումը կարող է դառնալ ինչ-որ լայնածավալ գործողության նախերգանք, որը կհանգեցնի Լաչինի միջանցքի անշրջելի փակմանը»։

Հասկանալի է, որ Ռետայոն ընդամենը բարձրաձայնել է իր հայ հովանավորների դիրքորոշումը և, կոպիտ ասած, վաստակել է իր փողերը։ Բայց, ինչպես էլ, որ լինի, տարածաշրջանում խաղաղություն չցանկացող ապակառուցողական տարրերի՝ հայկական կողմի և նրա լոբբիստների մտավախություններն այնքան էլ անհիմն չեն։ Չէ որ անցակետի տեղադրմամբ վերջնականապես փակվում է «միացում» նախագիծը՝ կապելով Ղարաբաղում հայկական ավազակախմբերի մնացորդների ձեռքերը, և փաստորեն այժմ նրանք ունեն ընդամենը երեք ելք՝ հանձնվել Ադրբեջանի իշխանություններին, լքել Ադրբեջանի տարածքը, կամ լինել ոչնչացված։ Այսինքն՝ կամ բուժում, կամ տարհանում։

Մյուս կողմից, Հայաստանի «ավագ քույրը» փորձում է տարածաշրջանում ինչ-որ կերպ հայտարարել իր մասին։ Ուստի Փարիզը կաշվից դուրս է գալիս, Սենատում ստեղծելով անհասկանալի կոմիտեներ եւ ԵՄ-ից պահանջելով կոշտ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Եվ այս ամենը դրանով հանդերձ, որ Ղարաբաղի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը հանրածանոթ է։ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նույնիսկ նրա հետ ունի Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր։ Սա առաջինն է:

Երկրորդը, ԵՄ-ն հանդիսանում է Ադրբեջանում խոշոր օտարերկրյա ներդրող, իսկ մեր երկիրը, իր հերթին, որոշակի աստիճանով հանդես է գալիս որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Եվ սրանք ինքնին բավականին ամուր փաստարկներ են, որոնք մատնանշում են այն, որ Ֆրանսիական Սենատի, կամ էլ այդ նույն Եվրոպական խորհրդարանի սահմաններից դուրս եկող Ռիտայոի և նրա նմանների հայամետ պրոպագանդիստների եսասիրական շահերը դատապարտված են ջախջախիչ ձախողման: Անշուշտ, հայկական ազդեցիկ լոբբիի առաջարկով՝ և՛ Սենատում, և՛ Եվրախորհրդարանում առաջիկայում ևս բոլոր տեսակի հակաադրբեջանական բանաձեւեր կընդունվեն։ Բայց այս բոլոր ջանքերը (և զգալի ֆինանսական ռեսուրսները) ի վիճակի չեն փոխել ինչպես ընդհանուր առմամբ ԵՄ-ի, այնպես էլ Հին աշխարհի առանձին երկրների արտաքին քաղաքականությունը։

Եվ վերջում, վերադառնալով՝ Լաչին-Խանքենդի ճանապարհին անցակետի տեղադրման պատճառով հայության հիստերիային, տեղին է Երևանին հիշեցնել այն մասին, որ Բաքուն լիովին և ամբողջությամբ իրավասու է իր տարածքում գործել իր հայեցողությամբ, նա առաջիկայում ևս հավատարիմ կլինի այս դիրքորոշմանը` հստակ դասավորելով տարածաշրջանում և միջազգային հարաբերությունների համակարգում իր պետական առաջնահերթությունները՝ հակառակ աշխարհի ցանկացած կետում հայ քարոզիչների ջղաձգումներին։

Caliber.Az
Դիտումներ: 1212

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

250
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

214
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

174
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

149
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

144
08 Մայիսի 2025 08:59
6

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

69
08 Մայիսի 2025 12:08
7

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

62
07 Մայիսի 2025 18:18
8

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
07 Մայիսի 2025 18:20
9

Կրկին կեղտոտ հետքեր թողեցին «Հին աշխարհի հիստերիկները»

59
07 Մայիսի 2025 09:53
10

Քննարկվել են Բալաջարի ավանի բնակիչների խնդիրները Էլդար Ազիզովը հրահանգներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
07 Մայիսի 2025 13:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading