twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական դրոշի գույներով գուլպաների գինը Եվ «քարերի երկիրը» ծածկող թխկու տերեւը

28 Հունիսի 2023 12:24

Սկզբի համար վերադառնանք գրեթե հինգ տարվա վաղեմության իրադարձություններին։ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացել է խոշոր միջազգային իրադարձություն։ Տարբեր երկրների կողմից «խորովածի հեղափոխության» աջակցության ալիքի վրա Երևան էին բարեհաճել արտասահմանյան կարևոր հյուրեր և այնտեղ անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։

Տեղին է հիշեցնել, որ առաջին անգամ «Ֆրանկոֆոնիա» տերմինը 1880 թվականին օգտագործել է ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլուսը, ով մոլորակի բնակիչների իր գիտական դասակարգման մեջ որոշել է ելնել այն լեզվից, որով նրանք խոսում են։ Եվ ընդհուպ մինչև Ֆրանկոֆոնիայի, որպես միջազգային ինստիտուտի պաշտոնական հիմնումը, այդ հասկացողությունը նշանակում էր աշխարհագրական տարածքները, որտեղ տարածվել է ֆրանսերեն լեզուն, կամ ֆրանսերեն խոսող մարդկանց համախմբությունը։ 1968 թվականին «Ֆրանկոֆոնիա» բառը ընդգրկվում է բառարաններում, որտեղ ստանում է երկու հիմնական իմաստ. խոսել ֆրանսերեն, «լինել ֆրանկոֆոն», ինչպես նաև ֆրանսերեն լեզվով խոսող ժողովուրդներից բաղկացած խմբակցություն։

Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ մեկնաբանությունը Հայաստանի հետ կարծես թե կապ չունի՝ ֆրանսերեն լեզուն, մեղմ ասած, չի հանդիսանում հիմնական լեզու Հայաստանում։ Բայց դա Հայաստանի Հանրապետությանը չի խանգարել խցկվել Ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության (ՖՄԿ) շարքերը։ Անշուշտ, քաղաքական տանիք ձեռք բերելու հաշվարկով։ Այսպես ուրեմն, այդ երեւանյան գագաթնաժողովում Ֆրանսիայի, Հայաստանի եւ Կանադայի ղեկավարները պաշտոնական ընթրիքի ժամանակ պարեցին հայկական երգերի ներքո։ Բացի այդ, Հայաստանի և Կանադայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն հագել էին հայկական դրոշի գույներով գուլպաներ։ «Ջասթինի հետ պայմանավորվել էինք, որ վաղը հանդիպմանը երկուսս կհագնենք այս գուլպաները»,– այդ ժամանակ սոցցանցում գրել էր Փաշինյանը։

Ահա այսպիսի պատմություն, որի վրա կարելի էր և ուշադրություն չդարձնել, թող նույնսկ Թրյուդոն հագներ նաև հայկական դրոշի գույնի կիսավատիք, եթե Օտտավան և Երևանը չսկսեին «ընկերանալ» ընդդեմ Ադրբեջանի։ Հենց գնալով ավելի ու ավելի նման բնույթ է ձեռք բերում հայ-կանադական համագործակցությանը։ Տվյալ համատեքստում կցանկանայի հիշեցնել, որ վերջերս Կանադան միացել է Հայաստանում ԵՄ-ի հետախուզական և դիտորդական առաքելությանը, որը թուլատրվել է ԵՄ-ի քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից։ Տարօրինակ է, չե՞ք կարծում: Կարծես թե որտեղ է ԵՄ-ն, իսկ որտեղ Կանադան։ Առավել ևս, Կանադան համաձայնվել է նյութական ներդրում ունենալ Հայաստանում ԵՄ-ի առաքելության աշխատանքի ֆինանսավորման գործում։ Ինչպես ասում են՝ յուրաինների համար ոչ ուժ, ոչ գումարներ չես ափսոսում։

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ փորձ է արվել բեռները ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր պատասխանատվության գոտի անցկացնել ոչ թե Աղդամ-Խանքենդի երթուղով, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը, այլ Լաչինի ճանապարհով։ Ընդ որում, այս իբր «մարդասիրական շարասյունը» ուղարկվել է Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի օրհնությամբ, ով անձամբ հեռադիտակով հետևել է բեռների շարասյան Ադրբեջանի սահմանին մոտենալուն։ Բայց չէ որ սա ցանկացած երկրի, իսկ տվյալ դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վերաբերող միջազգային նորմերի ցինիկ խախտումը, ստացվում է, որ կատարվել է ԵՄ-ի առաքելության հովանու ներքո, որի հետ կապվել է նաև Կանադան։

Կարելի էր աչք փակել «սոված» ղարաբաղցի հայերի նկատմամբ Թրյուդոյի կառավարության նման դողդոջուն վերաբերմունքի վրա, եթե ինքնին Կանադան իրենից ներկայացներ մի պետության օրինակ, որտեղ հարգվում են բոլոր քաղաքացիների իրավունքները։ Բայց չէ որ հենց այս Կանադայում են ապրում ավելի քան 600 հնդկական ցեղեր՝ երկրի բնիկ բնակչությունը։ Եվ կանադական հողերի գրեթե մեկ միլիոն իրական սեփականատերերին իշխանությունները տեղաբախշել են համակենտրոնացման ճամբարների նման արգելաթաղերում, որոնց պաշտոնական թիվը՝ 2370 է: Եվ այդ մասին Կանադայում ընդունված չէ բարձրաձայն խոսել: Կանադան հաճախ մեղադրվում են նրանում, որ նա 1880 թվականից մինչև 1996 թվականը, երբ փակվեց հնդկական վերջին գիշերօթիկ դպրոցը՝ կիրառել է իսկական մշակութային ցեղասպանություն: Դաշնային կառավարությունը ավելի քան 150 000 ինուիտ, հնդիկ և մետիս երեխաներին իրննց ծնողներից բաժանելուց հետո տեղավորել է գիշերօթիկ դպրոցներում: Այնտեղ նրանց սովորեցրել են լինել «բարեկանոն սպիտակամորթներ», ծեծի են ենթարկել և հաճախ բռնաբարել։ Եվ երբեմն նաև սպանել են: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» օրաթերթը գրել էր դեռ 2021թվականին։

Փոխարենը կանադացի քաղաքական գործիչները և դիվանագետները սիրում են բարձրաձայն արտահայտվել Ղարաբաղի հայ բնակչության առնչությամբ, որին Ադրբեջանը իբր «տանջում է և ընդհանրապես ուզում է ոչնչացնել»։ Եվ ոչ մի չնչին հիշատակում այն մասին, որ Ղարաբաղը մտնում է ինքնիշխան ադրբեջանական պետության կազմի մեջ, որ նրա հողերը, ինչպես և մյուս ադրբեջանական տարածքները, երկրի ընդհանուր տարածքի ավելի քան 20 տոկոսը 30 տարի օկուպացված է եղել Հայաստանի կողմից։ Եվ Կանադան երբեք իր ձայնը չի բարձրացրել միջազգային իրավունքի պահպանման, ադրբեջանական հողերի դեօկուպացիան պահանջող ՄԱԿ-ի բանաձեւերի կատարման համար, ինչպես, փաստորեն նրան հիմա էլ բացարձակապես չի մտահոգում, որ ազատագրված Ղարաբաղում մինչև այժմ ապօրինի գտնվում են Հայաստանի զինվորականներ և զինված ավազակախմբեր։ Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի տարածաշրջանը ճանաչել է, որպես մեր երկրի մաս։ Բայց Կանադային ամենևին էլ չի հուզում այդ փաստը։ Նրա կողմից չեն լսվում նաև ադրբեջանական տարածքում Հայաստանի տասնյակ հազարավոր պաշտոնական քաղաքացիների անօրինական բնակության հետ կապված բողոքները։ Իմանալով Կանադայի միգրացիոն օրենսդրությունը՝ անհնար է պատկերացնել, որպեսզի այդ երկրի տարածքում անօրինական կերպով ապրեին այլ երկրների հպատակներ։ Նրանց վաղուց կվտարեին Կանադայից։ Բայց, ըստ երեւույթին, Փաշինյանի կողմից նվիրված հայկական դրոշի գույնով գուլպաները այնքան են դուր եկել պարոն Թրյուդոյին, որ նա աչք է փակում Երևանի բոլոր խախտումների վրա։

Ահա նման դիրքորոշման ևս մեկ օրինակ։ Ադրբեջանը արդեն երկու տարի դաժան պատերազմ է մղում՝ հայերի կողմից նախկինում օկուպացված տարածքներում նախքան այնտեղից փախչելը առատաձեռն տեղադրված ականների հետ։ Տասնյակ ադրբեջանցիներ, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ զոհվեցին պայթելով հայկական ականների վրա։ Հազարավոր այդ սարսափելի ականները արդեն հանվել են գետնից, բայց դրանց թիվը ադրբեջանական հողերում ավելի քան մեկ միլիոն է։

Այսպեր ուրեմն, ոչ ոք և երբեք Կանադայի ղեկավարությունից չի լսել հայկական «ականային տեռորի» դատապարտումը, չի տեսել Ադրբեջանին օգնելու փորձեր՝ մաքրել այն հողերը, որի վրա պետք է մարդիկ ապրեն, որոնք պետք է լինեն հերկված և ցանվծ, որպեսզի օգուտ բերեն, այլ ոչ թե լինեն կյանքի համար վտանգավոր։ Փոխարենը Կանադան միացել է ԵՄ-ի ռազմականացված առաքելությանը և ամենայն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի սադրանքներին…

Ըստ երևույթին, կանադացի պաշտոնյաները այդպես են մեկնաբանում «մարդու իրավունքներ» և «հումանիզմ» հասկացությունները։ Կասկածից վեր է սակայն, որ Կանադայի նման վերաբերմունքը որեւէ կերպ չի ազդի տարածաշրջանում տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վրա։ Ադրբեջանը չափազանց ուժեղ է, որպեսզի շտկի իր ծրագրերը այն պատճառով, որ մի երկիր, որի վարչապետը երբեմն պարել է Երևանում և հագել է հայկական դրոշի գույնի գուլպաներ՝ աջակցություն է ցուցաբերում ագրեսոր պետությանը։ Բայց Բաքվում եզրակացություններ՝ իհարկե արել են։

Caliber.Az
Դիտումներ: 281

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

272
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

225
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

195
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

166
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

157
08 Մայիսի 2025 08:59
6

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

120
10 Մայիսի 2025 09:31
7

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

94
10 Մայիսի 2025 09:27
8

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

91
10 Մայիսի 2025 12:19
9

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

82
08 Մայիսի 2025 12:08
10

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

76
07 Մայիսի 2025 18:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading