twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մի բարի խոսք ասեք «խեղճ» Ռուբենի մասին «Տրոիկա դիլոգ»-ից մինչև ինտիմ բիզնես

29 Դեկտեմբերի 2022 17:37

Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ավազակախմբերի մնացորդների «պետնախարար» Ռուբեն Վարդանյանը՝ Խանքենդիում տեղի ունեցած հանրահավաքի միջոցով համաշխարհային հանրությանը սրտաշարժելու անհաջող փորձից հետո (ինչում ռուբենա-արայիկային տանդեմին նույնիսկ կշտամբել է Հայաստանի վարչապետի կինը), հանդիպումներ է անցկացրել սննդի ոլորտի տեղական գործարարների հետ։ Հանդիպումը, որքան հասկանում եմ, կազմակերպվել էր նրա համար, որպեսզի այդ գործարարները ստանան այդ նույն հանրահավաքի անցկացման համար խոստացված դիվիդենտները։ Բայց, արդեն նայելով այդ մանր մեծածախ վաճառողների ու սննդի օբյեկտների տերերի դեմքերին, կարելի էր հասկանալ, որ օլիգարխը նրանց նորից կերակրել է ամեն ինչով, բայց միայն ոչ ֆինանսական ներարկումներով։

Վարդանյանը ըմբռնման համար շնորհակալություն է հայտնել գործարարներին և ասել է այսպիսի մի սրտառուչ բաժակաճառ. «Ես գիտեմ, որ դուք աշխատում եք դժվար պայմաններում և պետք է գտնեք տարբեր հարցերի լուծումներ։ Ես անհամբեր սպասում եմ ձեր կարծիքներին, առաջարկներին, որոնք մեզ կօգնեն կայացնել լավագույն որոշումներ։ Չափազանցություն չի լինի ասել, որ մենք գտնվում ենք բավականին ծանր դրության մեջ։ Բայց մենք՝ իշխանությունն ու ժողովուրդը, պետք է միասին անցնենք այս ճանապարհը։ Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա։ Դրա համար շատ կարևոր է փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը և թափանցիկ աշխատանքը, որպեսզի ձեզ մոտ չծագի անարդարության զգացմունք: Մեզ համար սա սկզբունքային մոտեցում է»։

Ծերուկ Ռուբենի նման ելույթից հետո կարելի էր խիզախորեն հանձնել «Տարվա կեղծավոր» մրցանակը, եթե նման բան գոյություն ունենար։ Անպայմա՜ն։ Չէ որ իզուր չեն ասում, որ լկտիությունը՝ երկրորդ երջանկությունն է։ Ծնունդով երևանցի Ռուբեն Վարդանյանը, ով իր բիզնես կարիերան սկսել է 1992 թվականին՝ գլխավորելով «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը՝ 30 տարի չի հիշել ոչ միայն Խանքենդիի իր գործընկեր-բիզնեսմեններին, այլ նույնիսկ Ղարաբաի տարածաշրջանի մասին՝ վերջին երեք ամիսների ընթացքում հանկարծ դարձել է «նրանց շահերի գլխավոր պահապանը»։ Մարդը, ում կարողությունը դեռ նախորդ տարի գնահատվում էր միլիարդ դոլարներ՝ այս տարվա սեպտեմբերին որոշում է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Թողնենք մանրամասները այն մասին, որ նա հրաժարվելու մասին հայտարարում է հենց սեպտեմբերի սկզբին, իսկ այն, Ռուսաստանի նախագահի ստորագրությամբ ստանում է դեկտեմբերի 22-ին՝ շարունակելով այս ողջ ժամանակ սնվել Մոսկվայից՝ բառիս բուն իմաստով։ Չենք կառչի նաև նրանից, որ նույն սեպտեմբերին հայտարարելով նույնիսկ ռուսական բիզնեսից հրաժարվելու մասին, արդեն հոկտեմբերին Վարդանյանը մեկ այլ ռուս օլիգարխ Վլադիմիր Պոտանինի հետ դառնում է միայն 2022 թվականի առաջին կիսամյակին 15 միլիարդ ռուբլի (այսինքն ավելի քան 210 միլիոն դոլար, նույնիսկ ամենագերագնահատված փոխարժեքով) բյուջե ունեցող «Պետրովաքս Ֆարմ»-ի սեփականատեր: Մենք նաև չենք կենտրոնանում այն փաստի վրա, որ Ռուբենը իր իբր վաճառված ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը գրանցել է իր կնոջ՝ Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնենբերգի վրա։ Եվ երբ նա, առանց աչքերը թարթելով, ասում է, որ Ռուսաստանում ոչինչ չունի, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաղրջանում ապրող այդ նույն հայերը կարող են միասին կրկնել. «Տա աստված, որպեսզի մենք էլ «ոչինչ» չունենա՜նք»։

Չենք չափազանցի նաև այն հաշվով, որ Ռուբեն ջանը Ռուսաստանում իր բոլոր եկամուտները հանձնել է իր գործընկերների տնօրինությանը (կոկիկ, Ղարաբաղի տարածաշրջան մեկնելուց առաջ)։ Եվ այդ մասին տեղեկատվությունը (ի դեպ, ոչ մեկի կողմից չհերքված) մինչև հիմա կարելի է գտնել ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կայքերում։

Եվ երբ այս մարդը կտրուկ հիշում է, որ բացի Մոսկվայից, որտեղ նա վաստակել է իր միլիոնները, և Կուրշավելիից, որտեղ նա այդքան շատ էր սիրում դրանք վատնել, կա նաև Խանքենդի, որտեղ նա որոշել է տեղափոխվել, ապա անմիջապես հարց ես տալիս քեզ, որի ամենամեղմ ձևն այսպիսի տեսք ունի. «Իսկ հանկարծ ինչ է պատահել»: Ինչո՞ւ նա դա չարեց գոնե 10 տարի առաջ, երբ իր «Տրոյկա դիալոգ»-ը վաճառեց 1,35 միլիարդ դոլարով: Չէ՞ որ ձեռքի տակ եղած այդքան «կանխիկով» կարելի էր Խանքենդին պահել մինչ այժմ։

Այո, քիչ մնաց մոռանայի: Մի երկու տարի առաջ Վարդանյանը որոշել էր զբաղվել Ղարաբաղի տարածաշրաջանի հայ բնակչության ծնելիության աճով։ Ճիշտ է, այս հարցում նա որոշում է կայացրել ոչ թե ֆիզիկապես (ավաղ, տարիքն իրեն զգացնել է տալիս), այլ ֆինանսապես՝ ֆինանսավորելով 200-ից ավելի ընտանիքներում երեխայի ծնունդը։ Դե, այս թեման, եկեք արդար լինենք, նրա համար խորթ չէ՝ չէ որ կավատության սիրահարը, կարելի է ասել, վաղուց արդեն օրինականացրել է իր հոբբին՝ դառնալով «Iris Dating» ծանոթությունների կայքի համասեփականատեր։ Ի դեպ, տեղեկություններ չկան, որ նա դա նույնպես հանձնել է իր կնոջը, կամ ընկերակիցներին։ Ես հասկանում եմ, չէ որ սա այնքան ինտիմ բիզնես է, որ ավելի լավ է նրանով զբաղվել միայնակ, առանց խանդալից պահերի։

Բայց այն, ինչ ես չեմ հասկանում, դա այն է, թե ինչպե՞ս են ղարաբաղցի հայերը թույլ տալիս, որպեսզի կավատային բիզնեսի սեփականատերը, երեխայի ծնվելու հովանավորը և պարզապես մի մարդ, ով Ադրբեջանում հայտնվելու օրվանից հայերին ոչ մի ճշմարիտ խոսք չի ասել իր և իր մտադրությունների մասին, նրանց հետ խաղաղացել է, ինչպես բիլիարդի գնդակներով: Ինչպե՞ս են թույլ տալիս, որ հազարավոր ու հազարավոր հայերի մահվան մեղավորը դարձած Արայիկ Հարությունյանի հետ տանդեմում միանա մի մարդ, ով որոշել է պարզապես գումարներ աշխատել այդ մահերի վրա։ Մի մարդ, ով ԱՄՆ-ի պատժամիջոցներից իր փախուստը և ԱՄՆ-ում բիզնեսը կորցնելու մտավախությունը (չէ որ «Dating» ընկերությունը հայտնի ամերիկյան ապրանքանիշ է) քողարկում է ղարաբաղցի հայերի մասին հոգալու բարի նկատառումներով։ Հայեր, որոնց հետ նա բացարձակապես ոչ մի գործ չուներ՝ առնվազն քառորդ դար։ Եվ ում մասին նա առաջին անգամ հիշել է միայն 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, այն էլ միայն անձնական պատճառներով։

Caliber.Az
Դիտումներ: 214

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Լեմկինի հարազատները կռվի են ելել հայամետ կազմակերպության դեմ

149
15 Նոյեմբերի 2024 10:43
2

«Դուք փորձեցիք խաթարել վստահությունը СОР-ի գործընթացի նկատմամբ, բայց բոլոր փորձերը ձախողվեցին» Հաջիևը կոշտ է պատասխանել Բորելին

141
14 Նոյեմբերի 2024 21:59
3

Վերա Աղասյանի մահը Խանքենդիում. հայ հարազատները «սգում» են, բայց նրան չեն տանում Մանրամասները՝ Caliber.Az-ում

140
15 Նոյեմբերի 2024 17:39
4

COP29 և ՄՈՐԱԳ. հայացք Ադրբեջանի նախաձեռնությունների պրիզմայով Թեյմուր Աթաևի մտորումները

85
14 Նոյեմբերի 2024 21:54
5

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է միջազգային հանրությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
14 Նոյեմբերի 2024 22:04
6

Նավթի արդյունահանման նվազումը չի դանդաղեցրել Ադրբեջանի զարգացումը. փորձագետ ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ

78
14 Նոյեմբերի 2024 18:44
7

Ռուսաստանցի փորձագետը՝ COP29-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու մասին

77
14 Նոյեմբերի 2024 10:34
8

Արդյո՞ք հասունացել է խաղաղությունը: Գրառումներ՝ COP29-ի հարթակներում

74
14 Նոյեմբերի 2024 14:05
9

ՄՄ պատգամավոր. Ադրբեջանը բավարար աջակցություն չի ստանում Ղարաբաղի ականազերծման հարցում

62
14 Նոյեմբերի 2024 17:39
10

COP29-ը և ԱՄՆ քաղաքական մթնոլորտը Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

61
15 Նոյեմբերի 2024 09:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading