twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վաշինգտոնի կեղծավորությունը Եվ իրականությունը չընդունելը

19 Ապրիլի 2024 13:45

Այս շաբաթ սկսված ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) դուրսբերումը՝ ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Վաշինգտոնում։ Այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով Ադրբեջանից ՌԽՔ-ի վաղաժամկետ դուրսբերումը՝ իրեն թույլ է տվել հարձակում Ռուսաստանի դեմ, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

«Ինչպես գիտեք, մենք չենք եղել եռակողմ բանակցությունների մասնակիցներ, որոնք վերջ դրեցին՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում մարտերին և այդ տարածաշրջանում տեղակայեցին ռուսական զորքեր։ Մենք ոչինչ չենք տեսել, որ ցույց տա, որ ռուս զինվորականները ներդրումներ են կատարում ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանում, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այդ մասին: Սա ևս մեկ օրինակ է, որ Ռուսաստանը չի հանդիսանում հուսալի դաշնակից կամ գործընկեր»,- ասել է Պատելը` դրանով հանդերձ կեղծավո հավելելով, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է՝ Հայաստանի և Ադրբեջանի՝ տեւական և արժանապատիվ խաղաղությանը հասնելու ջանքերին և պատրաստ է առաջիկայում ևս նպաստել այդ գործընթացին:

Սկսենք նրանից, որ ՌԽՔ-ի առնչությամբ Պատելի հայտարարություններում ոչ մի նոր բան չկա, որ ԱՄՆ-ն նախկինում ևս դժգոհություն էր հայտնում Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ռուս զինծառայողների ներկայությանը։ Այդ մասին, ի դեպ, այդ նույն Պատելը բացասական է արտահայտվել նաև անցյալ տարվա հոկտեմբերին կայացած ճեպազրույցում։ «ԱՄՆ-ում համարում են, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր է անկախ միջազգային առաքելություն, սակայն տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը մտահոգություն է առաջացնում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ԱՄՆ-ի տեսանկյունից արդյոք Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության համար կան հիմքեր՝ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո։

Հասկանալի է, որ ամերիկացիներին դուր չի գալիս, որ Բաքուն և Մոսկվան Ադրբեջանի տարածքից ՌԽՔ-ի վաղաժամկետ դուրսբերման հարցը լուծեցին հանգիստ և խաղաղ ճանապարհով։ ԱՄՆ-ը, իհարկե, ցանկանում էր, որպեսզի այդ հողի վրա վատթարանային Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Դա, Վաշինգտոնի առավել դժգոհությամբ հանդերձ՝ տեղի չունեցավ։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին այն կապակցությամբ, որ նա չմիջամտեց 2023 թվականի սեպտեմբերին հակաահաբեկչական միջոցառումներին՝ ցույց են տալիս նաև ամերիկյան քաղաքականության երկերեսանիությունը։ Պարադոքսը նրանում է, որ ԱՄՆ-ը, որպես «համաշխարհային ժողովրդավարության» գլխավոր պահապան, Ադրբեջանին կշտամբում այն բանի համար, որ նա կարողացել է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ իր վերահսկողության տակ վերադարձնելով իր իսկ նախնիների տարածքները։ Հայաստանի և նրա հովանավորների՝ Ղարաբաղում կեղծ կազմավորման մնացորդները պահպանելու և բանակցային գործընթացը ինչ-որ կարգավիճակի քննարկման համատեքստ տեղափոխելու բոլոր փորձերը վերջնականապես ձախողվեցին։ Ղարաբաղում Բաքվի վճռական գործողությունները առաջացրին Վաշինգտոնի դժգոհությունը, և հենց այդ ժամանակ Ամերիկայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արտահայտեց ԱՄՆ-ի խորը՝ մտահոգությունը ռազմական գործողությունների վերաբերյալ և Բաքվին կոչ արեց անհապաղ դադարեցնել դրանք։ «Այդ գործողությունները վատթարացնում են առանց այն էլ ծանր մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խափանում են խաղաղության հաստատման հեռանկարները։ Ինչպես արդեն հասկացրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումը անընդունելի է և հակասում է՝ տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին»,- իր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Առկա է երկակի ստանդարտների քաղաքականություն։ Որպես դրա հաստատում կարելի է բերել ևս մի ամբողջ շարք փաստեր։ Ահա դրանցից մեկը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի կեղծավոր քաղաքականությունը ցույց տվեց Վաշինգտոնի ուշացած արձագանքը՝ Ղարաբաղում այժմ մոռացության մատնված անջատողական վարչակարգի այսպես կոչված «նախագահական ընտրություններին»։ Այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկրներն և կազմակերպությունները անհապաղ հայտարարեցին Ղարաբաղում անօրինական ռեժիմի և «ընտրությունների» չճանաչման մասին, ԱՄՆ-ը դադար վերցրեց, և միայն ավելի ուշ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցում ուշացումով հայտնեց այն մասին, որ ԱՄՆ-ը չի ճանաչում «ընտրությունների» արդյունքները, բայց անմիջապես հիշեցրեց՝ Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ բացման անհրաժեշտության մասին։

ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի երկակի ստանդարտները տեսանելի են նաև նրանում, որ այնտեղ նրանք երբեք չեն դատապարտել Ղարաբաղում հայերի վայրագությունները, ժամանակակից Հայաստանի տարածքում էթնիկ զտումների քաղաքականությունը, և առավել եւս կոչ չեն արել պատժամիջոցներ կիրառել ագրեսոր պետության դեմ։

Վաշինգտոնում լռում են այն մասին, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը մինչև հիմա չի այցելել Շուշա ու Խանքենդի։ Ստացվում է, որ ԱՄՆ-ը չի՞ ճանաչում Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելը։ Եվ հիմա, Ռուսաստանին քննադատելով Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական միջոցառումներին չմիջամտելու համար՝ ամերիկացիները, ըստ էության, կասկածի տակ են դնում 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում հակաահաբեկչական գործողության արդյունքները, իսկ դրա հետ միասին մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է, որ Վաշինգտոնին ձեռնտու էր, որ Ադրբեջանի մարմնի վրա մնար անջատողական սուբյեկտի մնացորդների տեսքով թարախակույտը։ Իսկ հիմա Ամերիկան սկսել է Հայաստանը զենքով և ռազմական տեխնոլոգիաներով ինտենսիվորեն լցնելու գործընթացը՝ դրանով իսկ աջակցելով Երևանի ռեւանշիստական և ագրեսիվ քաղաքականությանը։ Կեղծավորությո՞ւն է։ Երկակի ստանդարտնե՞ր են։ Միանշանակ։

Caliber.Az
Դիտումներ: 248

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

268
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

255
21 Ապրիլի 2025 11:36
3

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

184
23 Ապրիլի 2025 09:38
4

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

180
23 Ապրիլի 2025 11:17
5

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

143
22 Ապրիլի 2025 09:29
6

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

134
21 Ապրիլի 2025 09:14
7

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

112
23 Ապրիլի 2025 23:10
8

ԵՄ լրտեսական առաքելությունը

102
23 Ապրիլի 2025 09:17
9

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

94
22 Ապրիլի 2025 17:14
10

Յալչին Ռաֆիևը Իրաքում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

79
21 Ապրիլի 2025 13:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading