twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դափ խփող Ռուբենը- մի հարցազրույցի տարեգրություն Էմին Գալալիի մտորումները

04 Նոյեմբերի 2022 18:57

Հրաշալի, արևի լույսի կանաչ շողերով լցված մարգագետին եկեղեցու շենքի դիմաց։ Հասարակ աթոռների վրա նստած երկու մարդ խոսում են եկեղեցու զանգերի բյուրեղյահնչյուն որոտի տակ։ Նրանցից կրտսերը հարցեր է տալիս։ Մյուսը՝ ավելի տարիքովը պատասխանում է՝ զրուկցակցին համաչափորեն բացատրելով կյանքի խճճվածությունն ու հանկարծակի փոփոխությունները։

Պատասխանողը ընդգծված դրոշմում է խոսքերը, բարբառելով, կարծես, անվիճելի ճշմարտություններ։ Հայրենիքի պաշտպանության կարևորության մասին։ Ազգային համախմբվածության անհրաժեշտության մասին։ Իր ժողովրդի հնության և հզորության մասին՝ մատնանշելով նրա տարածվածությունը աշխարհով մեկ։ Նա խոսում է հայրենի հողի վրա կյանքի սուրբ նշանակության մասին։ Ընդհանրապես էթնոսի համար առանց սարսափելի հետևանքների՝ դրա կորստի անհնարինության մասին։ Կրթության կարևորության մասին։ Տնտեսության և գյուղատնտեսության մասին։ Նոր տեխնոլոգիաների մասին։ Հավատի գրկում հույսի պահպանման մասին։ Անվտանգության բացակայության վտանգի մասին։

Լրագրողը քաղաքավարի համաձայնվում է՝ կեղծելով զրուցակցին։ «Ինչպես պահպանել և կարգի բերել Արցախը», հենց այսպես են վերնագրել Ռուբեն Վարդանյանի հետ այս տեսազրույցի հեղինակները։ Չեմ ուզում վելուծել ավելորդ մանրամսնությունները։ Չափազանց մեծ պատիվ կլինի: Կանգ կառնեմ մի քանի ակնհայտ անհամապատասխանությունների վրա, որոնք կասկած չեն թողնում, որ մի քանի ամիս «արցախի» փրկիչի պատմուճանը իր վրա փորձած հաջողակ ռուս գործարարը պատրաստ է նոր դժբախտություններ բերել Ղարաբաղի հայ բնակչությանը։ Այն խոսակցությունների հետևում, որ ոչ ոք նոր զոհեր չի ուզում, Վարդանյանը չի թաքցնում անկախության հիմերի զոհասեղանին հազարավոր հայերի կյանքերը դնելու իր պատրաստակամությունը։ Այն արյունը, որ արդեն թափվել է, նրա համար քիչ է։ «Գլխուղեղի միացում»-ը անբուժելի է։

Եթե հավատալ Վարդանյանին, ապա հայ ժողովուրդը այն քչերից մեկն է՝ ոչ, դուք միայն մտածե՜ք, ով ապրում է մեր տարածաշրջանում իր հողի վրա։ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական վիշտ՝ ահա սա ավելի մոտ է ճշմարտությանը։ Մնացած բոլորը եկվոր ժողովուրդներ են։ Քը՛ս իրանց, քը՛ս։ «Արցախ»-ը հայ և քրիստոնեական քաղաքակրթության բնօրրանն է։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր տարիներ, դրա համար էլ Ստեփանակերտը նախկինում կոչվել է Խանքենդի։ Իսկ այն մասին, որ լինելու է Ստյոպա Շահումյանը, հայ պայծառատեսները իմացել են մեր թվարկությունից առաջ ...երորդ դարում: Եվ անունը նախօրորք են տվել։ Առանց ժամանակի մեքենայի գլուխ չհանեցին: Հայերն ամենուր էին ապրում։ Միշտ։ Պարզապես հողի մեծ մասը հայերից լկտիորեն խլել են նրանց չար հարևանները։

Ինչ-որ պահ զանգերի ղողանջը պարոն Վարդանյանին դրդում է մի փոքր զարմացած և նրբագեղ, ինչպես իրեն է թվում, խոսել մեր անհանգիստ ժամանակներում թմբուկի ձայնի խորհրդանշության մասին։ Ես նրան մի գաղտնիք կբացեմ, եթե նստես գործող եկեղեցու մոտ, ապա զանգը անպայման կհնչի։ Ինչպես երկաթուղային կայարանի մոտ գնացքի սուլոցը: Խորհրդանշակա՞ն է։ Կամ ինչպես հավանոցի մոտ աքաղաղի կանչը։

Վարդանյանը իրեն իրավասու է համարում խոսել Ադրբեջանի խնդիրների, մեր տնտեսության, մեր քաղաքների ու գյուղերի և դրանց զարգացման մասին։ Առավել ևս, հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին (խա՝ հույս չունենա՜ս): Նա նույնիսկ համարձակվել է ասել այն մասին, որ ադրբեջանցիները չեն ուզում զոհվել «չգիտես ինչի համար»: Ստիպված եմ հիասթափեցնել։ Ադրբեջանցիները գիտեն, թե ինչի համար են կռվել և զոհվել 90-ականներին 1-ին Ղարաբաղյան պատերազմում։ Նրանք առավել ևս գիտեն, թե ինչու են ռիսկի դիմել, և երբեմն նաև իրենց զոհաբերել 2020 թվականին: Նրանք պատրաստ են նորից ու նորից գնալ այս ճանապարհով, չնայած ցավին և զոհաբերությանը: Միայն թե Հայրենիքը մաքրել հայկական անջատողականության կեղտի մնացորդներից։

Հարցազրույցի վերջում Վարդանյանը՝ բազմաթիվ վերապահումներով սկսում է բացահայտ սպառնալ Ադրբեջանին՝ մեզ նախազգուշացնելով ուժային լուծումներ կիրառելու փորձերից։ Իբրև, թանկ կնստի: Պարոն Վարդանյանը կարծես թե հաջողակ գործարար է, հզոր վերլուծական կարողություններով։ Հիմա մեզ մատով ի՞նչ սպառնալ։ Իսկ ինչո՞ւ այն բոլոր սարսափելի անախորժությունները, որոնք պետք է 2020 թվականին մեր հողերը ազատագրելու որոշման համար մեր գլխին թափվեին՝ մեզ չդիպան։ Հարսանիքից հետո թմբուկ է զարկում, չնայած ըստ այս հարցազրույցի նրան ավելի կսազի խեղկատակի դափը։ Դրանով հանդերձ կեղծ ժպիտով հայտարարելով, որ չի վախեցնում։ Եվ չես էլ կարող։ Մենք վախեցած ենք։ Եվ կրակված ենք։ Եվ կոտորված ենք:

Մի երկու հարցում ես հարցադրվողի հետ համաձայն եմ։ Չէ, լուրջ եմ ասում։ Պղծված գերեզմանների և տնից հեռու հարկադրված կյանքի ողբերգականության մեջ: Ադրբեջանցիները դա հայկական օկուպացիայի 30 տարիների ընթացքում սովորել են «հինգի»։ Նրանում, որ ամեն ինչ վերադառնում է՝ բռնություն, արյուն։ Ամեն ինչ այդպես է, և հենց դա էլ 2020 թվականին վերադարձավ Ղարաբաղի հայերին։ 90-ականներին քամի ցանածները առատ բերք հավաքեցին։

Նայելով հարցազրույցի ժանրի այս գլուխգործոցին՝ ակամա հիշում ես Սոլժենիցինի «Ինչպե՞ս կարող ենք կարգի բերել Ռուսաստանը» ստեղծագործությունը։ Չունենալով մեծ հաջողություն՝ չնայած ձգտումների սկզբնական ալիքներին՝ պարոն Վարդանյանը ասում է չափազանց խելամիտ բաներ, բայց աա շփման կետը նա ընտրել է շտապելով։ Նա ոչ թե պետք է մտածի ի տեր հանգուցյալ «արցախի» պահպանման, այլ Հայաստանի պահպանման մասին։ Եթե նա ուզում է ծառայել իր ժողովրդին, թող դա անի այնտեղ, որտեղ ապրում է այդ փոքրիկ ժողովուրդը։

Կավարտեմ հասարակ ձևով: Դե, կամ համեմատաբար հասարակ ձևով: Եթե Ռուբենը դափ է ծեծում... Վարդանյանը փորձում է բարդ բազմաշարժ պարել՝ մեզ քաշելով փորձել հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում նրա ձեռնարկումը։ Ո՞վ է նա։ Կրեմլի գործակա՞լ։ Անկեղծ խելագարության մոլեռա՞նդ։ Արտասահմանյան հայության համար առարկելի փաշինյանությունը քանդելու՞ն կոչված սփյուռքի տրոյական ձի։ Հայաստանի ապագա վարչապե՞տ է, ով իրեն կանվանի «Հայաստան-Արցախի վարչապետ» ու կհավակնի և՛ Հայաստանի, և՛ «Արցախի» վտարանդի կառավարության ղեկավարությանը (կլինի արդյո՞ք կառավարություն, չգիտեմ, բայց աքսորում՝ անպայման կլինի)։ Արեւմուտքից եկած որոշ թուրքաֆոբների հակաթուրքական նիզակի ծա՞յր է։ Իմ կարծիքով՝ ամեն ինչից մի քիչ։ Բայց գլխավորն այն է, որ Վարդանյանը լինելով փորձառու և բավական խելացի անձնավորություն (իզուր, որ հարցազրույցում անհեթեթություն է դուրս տվել, բայց դա անխուսափելի է) ամեն կերպ կնպաստի ամենուր՝ էվենքներից մինչև մասայ իր գրեթե անսահմանափակ ազդեցության մասին լուրերի տարածմանը։

Բայց ամենից շատ, որպես տարբերակ, ինձ դուր է գալիս ծայրը: Ոչ նիզակի, չէ: Ինչ որ այլ բանի։ Բայց Վարդանյանի դեպքում նա պոկվել է ...

Caliber.Az
Դիտումներ: 622

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

207
08 Մայիսի 2025 17:49
2

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

177
08 Մայիսի 2025 18:42
3

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

169
08 Մայիսի 2025 08:59
4

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

159
10 Մայիսի 2025 12:19
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

135
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

107
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

92
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

68
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

65
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

63
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading