twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ի՞նչ են վնասել Միրզոյանին Երեւանում նոյեմբերի 10-ի գիշերը Եռակողմ հայտարարություն հայկական ձևով

09 Դեկտեմբերի 2022 14:19

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ դիվանագիտական ասպարեզում նոր մարդ է, «քարերի երկրի» գլխավոր դիվանագետ է դարձել ոչ թե մասնագիտությամբ կամ կոչումով, այլ նշանակումով։ Նրա համար էլ Արարատ Սամվելովիչին այդքան չեն բավականացնում այդ ուղու վրա այդչափ անհրաժեշտ հատկանիշներ, ինչպիսիք են իր մտքերը պերճախոս փոխանցելու, զրուցակցին լսելու, համոզելու կարողությունը։ Երբեմն, որպեսզի կարիերայի դիվանագետը ստանձնի արտաքին գործերի նախարարի աթոռը՝ պահանջվում են ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ, իսկ այստեղ՝ արխիվագետը և ՀՀ ԳԱԱ-ի «Հայոց «ցեղասպանության» թանգարան-ինստիտուտի» նախկին կրտսեր գիտաշխատողը քայլող վարչապետի հետ մտերմության շնորհիվ հանկարծ դարձավ ԱԳՆ ղեկավար։ Ըստ երևույթին, «Հայոց «ցեղասպանության» թանգարան-ինստիտուտի» նման առանձնահատուկ հաստատությունում աշխատանքը հետք է թողել Միրզոյանի աշխարհայացքի և պահվածքի վրա մինչև կյանքի վերջը, և հետևաբար նա մինչև հիմա չի կարողանում ազատվել ստելու և փաստերը խեղաթյուրելու սովորությունից։ Իսկ գուցե դա այնուամենայնիվ գլխին հասցված հարվածների հետևանքներն են, որոնք Միրզոյանին 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը շռայլորեն շրմփացրին նրա հայրենակիցները։

Ահա և Միրզոյանը դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում իր ելույթում հիմնավորապես դատարկախոսեց՝ աղավաղելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության էությունը։ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի ոչ մի զինված կազմավորումներ, բայց Ղարաբաղի «պաշտպանության բանակը» անհրաժեշտ է և հարկավոր»,- հայտարարել է նա։

Ըստ էության, այս խոստովանությամբ Միրզոյանը խազ է քաշել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ շարադրված Հայաստանի պարտավորությունների վրա, որի տակ իրենց ստորագրություններ են դրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, իսկ կատարման երաշխավոր է հանդես եկել Ռուսաստանի նախագահը։ Միրզոյանի տրամաբանությամբ՝ «պաշտպանության բանակը» հայերին պետք է «պաշտպանության համար»։ Նրա խոսքով, «Լեռնային Ղարաբաղի հայերի վրա շարունակում են կրակել, նրանց վրա գործադրվում է տարբեր տեսակի ճնշումներ»։ Դրանով հանդերձ, «երբ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վտանգը վերանա, Ղարաբաղի հայերը կկարողանան քննարկել նաև այլ հնարավոր սցենարներ»։

Այսպիսով ստացվում է, որ պաշտոնական Երևանը առիթ է փնտրում, որպեսզի Ղարաբաղից դուրս չբերի զինված կազմավորումների մնացորդները, և պատրաստ է շուռումուռ գալ, կարծես թավայի մեջ, միայն թե դա չանի։ Միրզոյանի փաստարկները ծիծաղելի են, անհեթեթ և բացարձակապես ոչ մի վստահություն չեն ներշնչում նույնիսկ նրանց մոտ, ում հետ փորձում է հաճոյանալ պաշտոնական Երևանը։ Հիանալիորեն հայտնի է, որ հայերը պարբերաբար գնդակոծում են ադրբեջանական բանակի դիրքերը, ինչպես պայմանական սահմանին, այնպես էլ Ղարաբաղում։ Նման գործողություններով նրանք փորձում են ադրբեջանցի զինվորականներին հրահրել պատասխան կրակի, որպեսզի հետո նորից աշխարհով մեկ աղաղակեն «ադրբեջանական ագրեսիայի» մասին։ Եվ հենց այս պատճառով է Երեւանը ամեն կերպ խուսափում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից։ Պարզապես այն պատճառով, որ այդ ժամանակ պարզ կդառնա, թե կոնկրետ ովքեր են ոտնձգություն անում ինքնիշխան տարածքների դեմ, որ կողմում են գտնվում սադրիչները։ Այս փաստը հատկապես ակնհայտ է դառնում, երբ Երևանը ստում է Ադրբեջանի «ագրեսիայի» մասին։ Կարծես սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը անմիջապես կլուծեն այս հարցը։ Բայց Երեւանը խուսափում է բանակցություններից։ Որովհետև իրականում այս իրավիճակը Հայաստանին ձեռնտու է սադրանքներ անելու համար։

Դրանով հանդերձ, հայտարարելով «պաշտպանության բանակի» լուծարման անհնարինության մասին, Միրզոյանը խախտում է նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 4-րդ կետը, որտեղ սեւով սպիտակի վրա նշված են Երեւանի պարտավորությունները։ Մասնավորապես. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։

Եվ այստեղ Հայաստանը արդեն երկու տարուց ավել խուսափում է ստանձնած պարտավորություններից, ինչը դեկտեմբերի 7-ին հաստատել է նաև Միրզոյանը։ Այնպես որ, եթե Երևանը նման սայթաքուն ճանապարհներով փորձում է խուսափել, ապա, հնարավոր է, շատ շուտով, զարմանքից լայն թարթելով աչքերը՝ Միրզոյանը ստիպված կլինի հետևել, թե ինչպես են ադրբեջանական ասկերները Ղարաբաղի ողջ տարածքում արագ և արդյունավետ մաքրում են «պաշտպանության բանակ» կոչվող ողջ ահաբեկչական տականքները։ Եվ հետո արդեն պետք չէ բողոքել և բղավել, որ ոչ ոք ձեզ չի զգուշացրել: «Երկաթե բռունցքը» ամեն ինչ իր տեղը կդնի։

Իհարկե, քննադատության չի դիմանում նաև Միրզոյանի այն սուտը, թե Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը տառապում է դրսից ինչ-որ ճնշումներից և, ընդհանրապես, որ ինչ-որ մեկը նրանց նեղացնում է, կամ պլանավորում է անցկացնել «էթնիկ զտում»։ Դժվար թե ՀՀ ԱԳՆ ղեկավարը չի լսել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բազմիցս երաշխավորել է, որ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը կապրի ավելի լավ, քան նախկինում էր», և որ «նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները»։ Նրանում, որ Ղարաբաղի հայերին ոչ ոք և ոչինչ չի սպառնում, վստահ է նաև Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ով վերջերս համոզմունք է հայտնել, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է դա քննարկել, տրամադրել այն իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»: Ավելին, ինչպես ասել է նախագահ Ալիևը. «Ադրբեջանը արդեն սկսել է ուղիղ կապեր հաստատել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության հետ, և դրանք միանգամայն հաջողակ են, կողմերը ընդհանուր լեզու են գտնում»։

Բայց Օստապը, ինչպես ասում են, արդեն դուրս է տվել։ Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում Միրզոյանը նաև մորմոքել է, որ, իբրև «եթե ադրբեջանցիները փակեն Լաչինի միջանցքը, ապա դա կդառնա Եռակողմ հայտարարության կոպիտ խախտում»։

Ադրբեջանը համենայն դեպս, առայժմ չի պլանավորում փակել Լաչինի ճանապարհը, բայց այդ տրանսպորտային զարկերակի աշխատանքը պահապանելու Բաքվի բոլոր պարտավորությունները ուղղակիորեն կապված են նրա հետ, որ Հայաստանը նույնպես Եռակողմ հայտարարության մեջ պարտավորվել է կատարել մի շարք պայմաններ, որոնց մասին Միրզոյանը միտումնավոր չի նշում։ Այս ամենը քաջ հայտնի է, սակայն հիշեցնել նրա համար, որպեսզի հայ դիվանագետին մերկացնել ստի մեջ, բոլորովին չի խանգրի։

Եռակողմ հայտարարության իններորդ կետը ասում է. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Իսկ ե՞րբ, հարց է առաջանում, կկատարվի Հայաստանի այս պարտավորությունը։ Երեւանը ոչ միայն դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, այլեւ հայերը Լաչինի ճանապարհը օգտագործում են անջատողականների մնացորդների համար զենքի, սպառազինության մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար։ Ահա սրան է Ադրբեջանը մտադիր վերջ դնել։

Դե ինչ արած, ինչպես ասում են, փաստերը առկա են, գործին կցված են. Հայաստանը չարամտորեն խուսափում է իր պարտավորություններից։ Եվ հետևաբար, Բաքուն պարզապես կարող է մեկ օրում իրագործել հայերի բոլոր մտավախությունները, եթե Երևանը այդքան համառորեն հրավիրում է՝ բացառապես Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին աջակցելու և Եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կատարելու ցանկությունից: Ադրբեջանական տարածքները մտնող բոլոր բեռների և անձանց ստուգելու համար տեղադրելով այդ թվում նաև անցակետ Լաչինի ճանապարհին, և մաքրելով այն, ինչին Միրզոյանը տալիս է «պաշտպանական բանակ» անունը։

Caliber.Az
Դիտումներ: 686

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

231
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

198
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

149
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

76
10 Մայիսի 2025 11:18
5

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
10 Մայիսի 2025 09:36
6

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

71
10 Մայիսի 2025 13:29
7

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

67
10 Մայիսի 2025 10:45
8

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

67
10 Մայիսի 2025 10:43
9

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

66
10 Մայիսի 2025 10:27
10

Ալիևը մասնակցել է Շուշայում չորրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը

65
10 Մայիսի 2025 09:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading