twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դափերով հայկական պարեր Ղարաբաղում դեմոգրաֆիայի շուրջ 120 հազարը կամաց-կամաց վերածվում է...

17 Դեկտեմբերի 2022 09:53

Վիճակագրությունն ամեն ինչ գիտի։ Համենայն դեպս այդպես էին կարծում «Տասներկու աթոռներ» անմահ վեպի հեղինակները՝ Իլֆն ու Պետրովը։ Հայերի ձեռքում վիճակագրությունը միշտ եղել է տարբեր տեսակի քաղաքական և քարոզչական մանիպուլյացիաների համար հզոր գործիք։ Ըստ անհրաժեշտության՝ թվերը միտումնավոր կա՛մ իջեցրել են, կա՛մ էլ ընդհակառակը՝ բարձրացրել են։ Այս հոդվածում մենք կդիտարկենք երկրորդ տեսակի դեպքը։ Խոսք կգնա հայկական կողմից Ղարաբաղի հայ էթնիկ բնակչության թվաքանակի միտումնավոր բարձրացման մասին։

Ուրեմն, «քարերի երկրի» վարչապետ Փաշինյանը նախօրեին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման դադարեցման պատճառով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ պատանդ են դարձել։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել իրենց աշխատանքը։ 22000 երեխա զրկված է կրթության իրավունքից»։

44-օրյա պատերազմում պարտությունից հետո առաջընթացն ակնհայտ է՝ Նիկոլ Վովաևիչը չօգտագործեց «արցախ» կամ «լղհ» անվան ներքո առասպելական կազմավորման անվանումը։ Սակայն ամբողջությամբ ձերբազատվել երկար տարիների ստից՝ նույնիսկ 2020 թվականի աշնանը ադրբեջանական ասկերի քոթակից և դրանից հետո՝ մեր «բազմաչարչար» հարևանները դեռևս չեն կարողանում։ Դրանից էլ Փաշինյանի (և ոչ միայն) մոտ շրջանառվում է համաշխարհային հայության համար այդքան բաղձալի՝ 120.000 թիվը։ Հասկանալի է՝ քաղաքական նպատակներով։ Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր պատասխանատվության գոտում ներկայումս բնակվող էթնիկ հայ բնակչության իրական թիվը բազմապատիկ ուռճացվում է։ Եվ այստեղ արդեն իրական վիճակագրության, որը թույլ է տալիս հաշվարկներում փոքր սխալականներ կատարել՝ նույնիսկ և հոտ չունի։ Ե՛վ Հայաստանում, և՛ Ղարաբաղում (ՌԽՔ-ի պատասխանատվության գոտում) սա միտում է դարձել, հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, իսկ ավելի ճիշտ՝ Ադրբեջանի հաղթանակի արդյունքում։ Սկսած 2020 թվականի նոյեմբերից՝ անջատողականների կրծուկի վերնախավը և նրանց կրկնող Հայաստանի իշխանությունները անդադար պնդում էին տարածաշրջան վերադարձող հայերի «անընդհատ» հոսքի մասին։ Ռուսաական խաղաղապահները իրենց տեղեկագրերում կանգ առան 51000 հոգու վրա, բայց Երևանում և Խանքենդիում որոշեցին չմանրանալ և սկսեցին հայտարարել, որ այժմ այնտեղ ապրում է 120 000 մարդ։ Մինչդեռ իրավիճակի անաչառ վերլուծությունը հակառակն է պնդում։

Եկեք ելնենք ոչ թե հայկական կողմից կամայականորեն նկարված թվերից, այլ ԽՍՀՄ-ում 1989 թվականի հունվարին կատարված վերջին մարդահամարից։ Թեև այն ժամանակվա ԼՂԻՄ-ում արդեն մի տարի է մոլեգնում էր հայկական անջատողականությունը, այնուամենայնիվ, կարելի է որպես հիմք վերցնել այս պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն մարզում ապրում էր 189 հազար մարդ։ Նրանցից մոտավորապես 139 հազարը հայեր էին (73,5%), 48 հազարը՝ ադրբեջանցիներ (25,3%) և մոտավորապես 2 հազարը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ (1,2%)։ Էթնիկ զտումների ընթացքում բնիկ ադրբեջանցի բնակչությունը վտարվեց Ղարաբաղից։ Ադրբեջանցիների հետ միասին Ղարաբաղից անհետացան նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչները՝ այդ նույն 1,2 տոկոսը։ Այսպիսով, եթե հաշվի առնենք 1989 թվականի խորհրդային մարդահամարի թվերը՝ Ղարաբաղում մնացել է 139.000 հայ։ Բայց սրանք համեմատաբար «հանգիստ» 1989-ի թվերն են։ Արդեն 1991 թվականին մարզում ամենուր պատերազմ էր գնում, որը դադարեցվեց 1994-ի մայիսին։ Ըստ դրա արդյունքների՝ հայկական կողմի տվյալների համաձայն՝այդ պատերազմի ընթացքում զոհվել է 5856 զինծառայող, որից 3291-ը՝ եղել են Ղարաբաղից։ Հայերը պնդում են նաև, որ «առաջին պատերազմի ընթացքում սպանվել է 1264 խաղաղ բնակիչ»։ Այսպիսով, այս թվերը հանում ենք 139 000-ից և ստանում ենք 134 000 մարդ:

Գնանք առաջ: Հայ հետազոտող Սերոբ Սուջյանի «Ժողովրդագրական իրավիճակը լղհ-ում» վերլուծության համաձայն, որը հրապարակվել է դեռ 2009 թվականին, 2001 թվականից հետո Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում մահացության մակարդակը սկսել է գերազանցել ծնելիությանը։ Արդյունքում բնակչության բնական աճը սկսել է նվազել։

«լղհ-ում բնակչության թվի փոփոխությունը արտացոլվել է 2008 թվականին 1989 թվականի համեմատ կոնկրետ բնակավայրերի բնակչության փոփոխությամբ։ Սրա պատճառները բազմաթիվ են ու բազմազան, սակայն նրանց միջև հիմնականներ են հանդիսանում հետևյալը. պատերազմում զոհերի թիվը, ինտենսիվ արտագաղթը, ծնելիության ցածր մակարդակը և մահացության բարձր մակարդակը։ Իսկ այսօր, ժողովրդագրական դինամիկայի ցածր ցուցանիշների արդյունքում, դժվար է և կանխատեսել, թե երբ բնակչությունը կհասնի նախապատերազմական մակարդակին»,- գրել է Սուջյանը։

Հետխորհրդային տարածքում 90-ական թվականները քիչ տեղերում էին լավ եղել, էլ ինչ կարող ենք ասել հակամարտության գոտիների մասին։ Որպեսզի հասկանալ, թե ինչպես է փոխվել ժողովրդագրական իրավիճակը օկուպացված Ղարաբաղում, անհրաժեշտ է դիտարկել նմանատիպ գործընթացը Հայաստանում։ Այնտեղ բնակչությունը ծնելիության անկման և էլ ավելի զանգվածային արտագաղթի պատճառով, հիմնականում երիտասարդների, սկսեց արագ նվազել։ 1990-ական թվականներին բնակչության անկումը կազմում էր տարեկան 3%։ Համաձայնեք, Հայաստանում ապրող հայերը և Ղարաբաղի հայերը չեն կարող ունենալ արմատապես տարբեր վերարտադրողական վերաբերմունք, ընդհանուր ժողովրդագրական և միգրացիոն միտումներ։ Համապատասխանաբար, օկուպացված Ղարաբաղի հայ բնակչությունը պետք է ժողովրդագրական առումով զարգանար մոտավորապես նույն ուղղությամբ։ Եթե հայերը փախել են Հայաստանից՝ կյանքի համար ոչ ամենաբարենպաստ պայմաններով, բայց դեռ շատ ավելի լավ տնտեսական վիճակում գտնվող երկրից, քան Ղարաբաղը, ապա հեշտ է պատկերացնել օկուպացված գոտուց բնակչության փախուստի մասշտաբները։

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Ղարաբաղը ազատագրեց հայկական օկուպացիայից։ Բազմապատիկ «փոքրացել» են ՌԽՔ-ի պատասխանատվության գոտում անջատողականների մոտ մնացած տարածքները։ Աղդամը, Շուշան, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Լաչինը, Գուբադլին, Հադրութը, Քելբեջարը, Զանգիլանը վերադաձել են Բաքվի հսկողության տակ։ Իսկ ի՞նչ պատահեց այս տարածքներում ապօրինի բնակություն հաստատած հայերի հետ։ Դժվար թե նրանք բոլորը տեղափոխվել են Խանքենդի, որն ակնհայտորեն ռեզինից չէ։ Համապատասխանաբար, նրանք գնացել են կա՛մ Հայաստան, կա՛մ երրորդ երկրներ։ Իսկ հիմա եկեք նայենք այնտեղ ապրող հայերի թվին։ Ըստ ԵԱՀԿ-ի 2005 թվականի տվյալների՝ միայն Քելբեջարում ապրում էր 1500-ից 2700 հայ։ Իսկ անջատողական հանցախմբերի տվյալներով, օկուպացիայի տարիներին Շուշայում ապրել է 5192 մարդ, Հադրութում՝ 11848, Լաչինի շրջանում՝ 10613 մարդ, գումարած՝ Խոջավենդի շրջանի մի մասը, որտեղ մինչև պատերազմի սկիզբը բնակվում էր 20227 հայ, վերադարձել է Բաքվի վերահսկողության տակ։ Մնացած բոլոր ազատագրված շրջաններում հայերի թիվը եղել է չնչին։ Օրինակ՝Աղդամում մինչև 2020 թվականի սեպտեմբերը ապրում էր ընդամենը 360 հայ։ Իսկ հիմա եկեք հաշվենք: Ձեզ մոտ ստացվու՞մ է 120000 ։ Ո՞չ։ Մեզ մոտ, ի դեպ, նույնպես։ Բոլոր հաշվարկներով բազմապատիկ անգամ ավելի քիչ։

Պատերազմի արդյունքում հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը նախկինում օկուպացված տարածքներում գործող 36 հիդրոէլեկտրակայաններից 30-ի նկատմամբ՝ վարելահողերի ավելի քան 90%-ի նկատմամբ։ Անջատողականները զրկվել են նաև Թերթեր և Խաչընչայ գետերի ակունքների վրա հսկողությունից, որոնք ապահովում են մարզի բոլոր ջրային կարիքների 98%-ը։ Այլ կերպ ասած, նման պայմաններում չի կարելի խոսել ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում քիչ թե շատ տանելի գոյության մասին։ Եվ եթե սա հասկանում ենք մենք, ապա դժվար թե դա չեն հասկացել նրանք, ովքեր պատերազմի ժամանակ Ղարաբաղից տեղափոխվել են Հայաստան։ Իսկ նրանք, ՄԱԿ-ի (UNSDG) տվյալներով, եղել են 91000: ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաստատել է, որ 2021 թվականի հուլիսին 36989 ղարաբաղցի հայեր բնակություն են հաստատել հիմնականում Երևանում և Հայաստանի այլ 10 նահանգներում։ Բայց նույնիսկ այս դեպքում պետք է նկատի ունենալ, որ վերադարձած հայերից շատերը եկել են միայն իրենց ունեցվածքի, կամ ունեցվածքը վաճառելու համար, որպեսզի հետո ընդմիշտ լքեն Ղարաբաղը։

Եվ ահա ևս մեկ պերճախոս փաստ։ 2021 թվականի հուլիսին Ղարաբաղում ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում ծնվել է 46 երեխա, մահացել է 81 մարդ։ Համեմատենք 2020 թվականի տվյալների հետ, երբ, ըստ անջատողականների տվյալների, Ղարաբաղում ապրել է «120.000»։ 2020 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի այն ժամանակ օկուպացված տարածքներում ծնվել է 960 երեխա։ Նշանակում է, որ այնտեղ ամսական ծնվել է միջին 160 երեխա։ 2021 թվականի հուլիսին՝ գրեթե 4 անգամ պակաս։ Համապատասխանաբար, կարելի է եզրակացություն անել ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում իրական բնակչության մասին։

Ի դեպ, այս համատեքստում ուզում եմ նաև հիշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա այսօր այնտեղ ապրում է 25 հազար մարդ։ Մենք բավականին լայն ու բազմակողմանի տեղեկատվություն ունենք այնտեղ տեղի ունեցող գործընթացների մասին։ Մենք առաջ էլ, նախքան պատերազմը գիտեինք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բնակիչների իրական թիվը այնտեղ՝ 25 հազար է։ Նշվել են նաև այլ թվեր՝ իբր պատերազմից հետո այնտեղ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ։ Հնարավոր է, բայց վերադարռնալ չի նշանակում այնտեղ մնալ։ Վերադարձել է, հետո հետ է գնացել։

Երկրորդը՝ մենք ունենք տարբեր տեխնիկական միջոցներ, արբանյակ։ Մենք գիտենք այնտեղ մեքենաների թիվը։ Տեսնում ենք մարդկանց տեղաշարժերը: Ինչպես ասում են, կան այլ օբյեկտիվ միջոցներ, որոնք հիմք վերցնելով մենք ճշգրիտ գիտենք, թե այնտեղ քանի մարդ է ապրում,- առավելագույնը 25 հազար։ Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում 25 հազար մարդու համար կարգավիճակի ստեղծելումը»,- ասել է պետության ղեկավարը։

Դե էլ ինչպես մեր ներկայացրած փաստերից հետո կարելի է պատասխանել հարցին. «Նիկոլ, որտե՞ղ է 120 հազար հայը Ղարաբաղում»։ Շատ հասարակ՝ այս թիվը՝ կեղծ զեկույցների և հետգրությունների արդյունք է։ Նման է նրանց, որոնք հայկական լրատվամիջոցներում հայտնվում են ապրիլի 24-ի նախօրեին, երբ տարեցտարի ավելանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների «զոհերի» թիվը։ Անցյալ դարի կեսերին «Ցեղասպանության» մասին իրենց հեքիաթը սկսելով մի քանի հազար զոհերով, նրանք ավարտեցին այն արդեն մեկուկես միլիոնով։ Իսկ Ղարաբաղի դեպքում ամեն ինչ պարզ է, ինչպես Աստծո օրը՝ որքան շատ ուռճացնես բնակչության թվաքանակը անջատողականների կրծոնքում, այնքան ավելի շատ արցունքներ կարելի է ստանալ համաշխարհային հանրությունից, և, համապատասխանաբար, ֆինանսական օգնություն, ինչպես հավերժ կթու կովի նման սփյուռքից, այնպես էլ միջազգային կառույցներից: Չէ որ, մի բան է, երբ մուրում ես 25-30.000 հոգու համար, և բոլորովին այլ բան, երբ 120.000-ի համար։ Թող նույնիսկ և գոյություն չունեցածների։ Մահացած հոգիների մանիպուլյացիան հայկական կողմին վաղուց է հայտնի:

Caliber.Az
Դիտումներ: 316

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

233
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

202
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

80
10 Մայիսի 2025 11:18
5

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

78
13 Մայիսի 2025 10:12
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

77
13 Մայիսի 2025 09:50
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

73
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

73
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading