twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հարությունյան-Վարդանյան հանցավոր տանդեմի պատրանքները Ղարաբաղում Հանրահավաքը՝ մեր ամեն ինչն է

27 Դեկտեմբերի 2022 17:45

Վերջին ժամանակներից սկսած և հայտնի պատճառներով միջին վիճակագրական հայի կյանքը վերածվել է անընդհատ բողոքի ակցիայի։ Բողոքում են բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական դրությունից, քաղաքական հայացքներից ու գաղափարական հակումներից։ Բուն Երևանում բողոքի ցույցերն այնքան հաճախակի է դարձել, որ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները հանրահավաքների են գնում աշխատանքի պես։ Հայաստանում բողոքի ակցիաների ռեպերտուարը, թեև բազմազան է, բայց դարձել է սովորական և կորցրել է իր էությունը՝ այս տարվա հանրահավաքային գարունը ավարտվեց անարդյունք։ Այնուամենայնիվ, ակցիաների կազմակերպիչները դեռ չեն կորցնում Փաշինյանի 2018 թվականի ռեկորդը գերազանցելու հույսը։

Նման հույսերով է ապրում նաև Վարդանյան-Հարությունյան ավազակային դուետը, որը խրամատավորվել է ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավորապես պատասխանատվության գոտում գտնվող Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում։ Հանրահավաքներ կազմակերպելու հարցում առանձնահատուկ եռանդ է դրսևորում վերջերս Մոսկվայից ժամանած Ռուբեն Վարդանյանը։ Իր գալու պահից ի վեր նա արդեն մի քանի անգամ փորձել է կազմակերպել այնպիսի բողոքի ակցիա, որը տեսանելի կլինի նույնիսկ տիեզերքից։ Ակնհայտ է, որ ռևանշիզմի կործանարար գաղափարից դրդված՝ Վարդանյանը փորձում է խաղալ այն ղարաբաղցիների զգացմունքների վրա, ովքեր դեռ ապրում են «միացում»-ի մտքերով և ովքեր դեռ չեն հասկանում, որ դարձել են Հարությունյանի և Վարդանյանի պատանդներ։

Մինչդեռ, թղթի վրա 120 հազար բնակիչ նկարելը դժվար չէ, բայց իրականում հավաքել հայտարարված թվի առնվազն մեկ երրորդը՝ մեղմ ասած, զառանցային խնդիր է։ Այնուամենայնիվ, Վարդանյան-Հարությունյան ավազակային տանդեմը նախօրեին փորձել է դա անել։

Ինչպես արդեն հաղորդվել է, այդ թվում նաև Caliber.Az-ի էջերում, ներկա ժամանակ ռուսական խաղաղապահ ուժերի ժամանակավորապես պատասխանատվության գոտում գտնվող Ղարաբաղի տնտեսական մարզում ապրում է 25-30 հազարից ոչ ավել մարդ։ Ասել, որ նրանք բոլորը հիվանդ են «գլխուղեղի միացում»-ով, մենք չենք կարող՝ նրանց միջև քիչ չեն ինքնահռչակ վարչակարգի կողմից անցկացվող քաղաքականությունից դժգոհները։ Բայց Վարդանյան-Հարությունյան հանցավոր զույգն ունի նրանց «համոզելու» և իրենց գործողությունների մեջ գայթակղելու իրենց ձևերը։ Ավազակային ռեժիմը իր խնամարկալների ձեռքով և ահաբեկումների, խոշտանգումների և բռնությունների միջոցով ստիպում է տեղի բնակչությանը մասնակցել հանրահավաքներին։ Ղարաբաղի բնակիչների վրա ճնշում գործադրելու մեթոդներն ու գործիքները վաղուց հայտնի են։ Եվ Խանքենդիում երեկվա հանրահավաքին մարդկանց գրավել էին՝ ոմանց բռնի ուժով, ոմանց փողով, մյուսներին՝ վարչական ճնշման օգնությամբ։ Այդ մասին տեղեկությունը լրատվամիջոցներում, հանրային ու սոցիալական ցանցերում հայտնվեց կիրակի օրվանից դեռ շատ առաջ։ Հայկական ավազակախմբերի անդամներին, նույնիսկ արձակուրդում գտնվողներին, հրամայվել էր մասնակցել հանրահավաքին քաղաքացիական հագուստով և ընտանիքի անդամների հետ միասին։ Շարքային հայերին նույնպես բռնի ուժով հանրահավաքին էին բերել ընտանիքի հետ միասին։ Առկա տեղեկություններով, բյուջետային աշխատողներին նախազգուշացրել էին, որ ակցիային չներկայանալու դեպքում նրանց կազատեն աշխատանքից։ Ուժով ներգրավել էին նաև ուսանողներին, որոնց մերժման դեպքում լուրջ խնդիրներ էին խոստացել։ Բացի այդ, ցուցարարներին խոստացել էին անվճար ինտերնետ փաթեթներ՝ հանրահավաքի վայրից նկարահանումների համար։ Հարակից գյուղերի բնակիչներին Խանքենդի հասցնելու համար հատկացվել եր հատուկ ավտոբուսներ, իսկ յուրաքանչյուր մասնակցին խոստացել էին 30-40 դոլար։ Բոլոր մասնակիցներին բացահայտ ակնարկել էին, որ հանրահավաքին երեխաների հետ ներկայությունը նախընտրելի է։

Ակնհայտ է, որ Վարդանյանի և Հարությունյանի հրոսակները պատանդ են պահում Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը։ Կատարվում է սոցիալական ցանցերում մեկնաբանությունների և գրառումների տոտալ հսկողություն, գաղտնալսվում են «անվստահելիների» հեռախոսները։ Մարդասիրական նպատակներով Ղարաբաղից հեռանալ ցանկացող հայերի համար հանցավոր ռեժիմը կազմակերպում է ամեն տեսակի խոչընդոտներ։ Նույնիսկ Լաչին-Խանքենդի ճանապարհի բնապահպանական արշավը նա օգտագործում է իր նպատակների համար։ Չնայած նրան, որ ճանապարհը բաց է՝ հանցավոր դուետի օպրիչնիկները ղարաբաղցի հայերին թույլ չեն տալիս օգտվել դրանից, որպեսզի միջազգային հանրության աչքում ստեղծել հումանիտար ճգնաժամի կեղծ պատկեր։ Թեև ակցիայի անցկացման վայրից բոլոր տեսանյութերի կադրերում կարելի է տեսնել, որ ՌԽՔ-ի և ԿԽՄԿ-ի մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով։ Սակայն Ղարաբաղի հանցավոր «իշխանությունները» միտումնավոր կեղծ տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր ադրբեջանական կողմը ստեղծում է հումանիտար ճգնաժամ։

Նույնիսկ օկուպացիոն վարչակարգի դեմ բողոքի ակնարկը ավարտվում է ծեծով և բռնությամբ։ Ահա թե նման մի դեպքի մասին ինչ է գրել ղարաբաղցի հայ Արթուր Աղաջանովը. «Ղարաբաղցի Յուրի Մուսայելյանին ծեծել են իր երեխաների և կնոջ աչքի առաջ։ Արայիկի մարդիկ հարձակվել են նրա վրա միայն այն պատճառով, որ նա բողոքի ցույցի է գնացել Խանքենդիում, ինչին նրան դրդել է սոցիալական ծանր վիճակը։ Մուսայելյանը հույս ուներ աջակցություն ստանալ, բայց արդյունքում ստացավ այն, ինչ ստացավ։ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը Ղարաբաղում ոսկու և պղնձի հանքավայրերի ապօրինի շահագործումն է, որն իրականացնում են Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և նրանց նմանները։ Այս իրավիճակը երկար տարիներ անհանգստացնում է ինձ, քանի որ ես ինքս հայտնվեցի նույն վիճակում, ինչպես դուք բոլորդ։ Ես, ինչպես հարյուր հազարավոր հայեր, ստիպված եղա լքել Ադրբեջանը՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի և մի շարք այլ վայ- հայրենասերների մեղքով։ Եթե չլիներ Արայիկի նման մարդկանց մեղքով հակամարտությունը, ապա մենք ստիպված չէինք լինի տանել այսօրվա դժվարությունները, իսկ Ղարաբաղում ավելի շատ մարդիկ այսօր բարեկեցիկ կապրեին։

Մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը: Յուրի Մուսայելյանի նմանները պետք է շատ լինեն։ Դուրս եկեք և պահանջեք ձեր իրավունքները։ Սոցիալական խնդիրները մենք կարող ենք լուծել ադրբեջանական ժողովրդի հետ միասին։ Ես հավատում եմ, որ ինտեգրացիա կլինի, և մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել ադրբեջանական ժողովրդի հետ։ Շնորհավորում եմ գալիք տոնի առթիվ: Ես վստահ եմ ձեր իմաստության մեջ»:

Հատկանշական է, որ Վարդանյանի կամակատարները ոչնչի առաջ կանգ չեն առնում, որպեսզի միջազգային հանրությունից քամել խղճահարության արցունքը։ Այսօր «պետնախարարի» կոչով երեխաներին թեթեւ կիմոնոներով դուրս են բերել Խանքենդի մարզադաշտը, որպեսզի կարատեիստների «Վարդանյանի մարտիկները» դառնալու պատրաստակամության տեսարանին մասսայական բնույթ տան: Եվ սա դեկտեմբերյան ցրտահարությունների ժամանակ: Ուշադիր դիտելով ներկայացված տեսանյութը, կարելի է նկատել, թե ինչպես են երեխաները ցրտից կծկվում, բոլորովին չհասկանալով, թե մեծերն ինչ են ուզում իրենցից։ Իսկ այդ ժամանակ, երեխաներին «հիտլերյուգենդի» վատագույն շաբլոնով շահագործող օլիգարխը քրոմաքեյի առաջ գլուխգովալու համար կմեծախոսի չարագործ ադրբեջանցի բնապահպանների կողմից կազմակերպված «արցախի» շրջափակման արդյունքում չջեռուցվող հիվանդանոցների մասին։

Որոշ տեղեկությունների համաձայն, Ղարաբաղում իրավիճակը բավականին բարդ է և այնտեղ ինքնահռչակ «իշխանություններից» դժգոհները քիչ չեն։ Այո, այդ մասին բացահայտ առայժմ քչերն են հայտարարում, ինչպես, օրինակ Մուսաելյանը, բայց այստեղ է հենց ամեն ինչ պարզ՝ հեշտ չէ ստանալ օգնություն և հասնել արդարությանըՂարաբաղի «գորշ գոտում», որտեղ պարահանդեսը ղեկավարում է խունտան՝ ի դեմս Վարդանյանի, Հարությունյանի, գեներալ Օգանովսկիի, Բալասանյանի։ Բայց նրանց թիվը օրեցօր ավելանում է։ Իսկ բոլորի բերանները, ինչպես ասում են, չես փակի։

Դրանով հանդերձ, թերի կազմվածքի վերնախավը լկտիաբար հայտարարում է, որ Խանքենդիում երեկվա հանրահավաքին մասնակցել են 70 հազար մարդ։ Թեեւ, փաստորեն բողոքի ակցիաներին հավաքվել էր 17-18 հազարից ոչ ավել։ Սա ցույց են տալիս նաև «Mapcheking» հավելվածի տվյալները։ Լուսանկարների և տեսանյութերի հիման վրա պարզվել է, որ Խանքենդիում ակցիայի համար հաջողվել է հավաքել 17 581 մարդ։ Եվ դա չնայած այն նրանոր վարչակարգը օգտագործել է այդ թվում նաև տեղի բնակչության վրա հոգեբանական ճնշման մեթոդներ։

Միևնույն ժամանակ, հայկական լցումով մոսկովյան աֆերիստ Ռուբեն Վարդանյանը Խանքենդիում հանրահավաքին խոստացավ իր բոլոր ուժերը և ռեսուրսները ծախսել այսպես կոչված «պետականության» պահապաննան համար, թեև նրա համար ավելի խելամիտ կլիներ ընդհանրապես քիթը չխոթեր Ղարաբաղ և իր համար ուրախ-զվարթ ապրեր Մոսկվայում։

Caliber.Az
Դիտումներ: 326

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

191
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

152
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

120
10 Մայիսի 2025 09:27
4

Ալիևները հարգանքի տուրք են մատուցել ֆաշիզմի դեմ պայքարում զոհված Ադրբեջանի զավակների հիշատակին

68
09 Մայիսի 2025 10:40
5

Ալիևը գրառում է արել մայիսի 9-ի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

66
09 Մայիսի 2025 10:42
6

Ալիևը՝ Անգոլայի նախագահին. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ կապերի զարգացմանը

63
09 Մայիսի 2025 13:13
7

Ալիևները այցելել են համազգային առաջնորդի շիրիմին

62
09 Մայիսի 2025 10:41
8

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են աուդիտի ոլորտում նորարարությունների ներդրումը

62
09 Մայիսի 2025 13:12
9

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ՌԾՈՒ ներկայացուցիչների հանդիպումը

59
09 Մայիսի 2025 11:14
10

Ադրբեջանցի զինվորականները հաջողությամբ մասնակցել են Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

59
09 Մայիսի 2025 10:44
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading