twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանին շտապ պետք է նոր հովանավոր Ո՞վ կդառնա Երեւանի համար հույսերի աղբյուր

09 Հունվարի 2023 16:23
Ինչպես գիտեք, հայերից շատերը ոգևորությամբ են ընդունել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների հերթական լարվածությունը՝ իբր, իրենց, ադրբեջանցիներին այդպես էլ պետք է։ Ամբողջ ուժով ոգևորվեցին նաև հայ փորձագետները, դրանում տեսնելով իրենց «իրազեկությամբ փայլատակելու» գերազանց հնարավորություն։
 
Ահա, հայ իրանագետ Գարիկ Միսակյանը նույնպես որոշել է օգտվել իրավիճակից, որպեսզի հայ ընթերցողներին լուսավորի իր ապշեցուցիչ վերլուծությամբ։ Եվ Միսակյանը սկսեց մի տափակ մտքով այն մասին, որ «երկու հարեւան երկրների առճակատման ուժեղացման մեջ նշանակալից դեր է խաղացել Ադրբեջանի տարածքում Իսրայելի եւ Թուրքիայի ներկայությունը»։
 
Վերլուծելով իրավիճակը՝ նա հանկարծ հիշել է ևս մեկ այլ պատմվածք այն մասին, որ Թեհրանը չի թաքցնում իր զայրույթը Զանգեզուրի միջանցքի մասին Բաքվի մշտական հիշեցումների  հետ կապված։ Ընդհանրապես, հայ արեւելագետն այստեղ եւս որեւէ նոր բան չի հայտնել։ Բայց սա էլ  լիովին բավական է, որպեսզի հույսի կրակ վառել հայ հասարակության սրտերում։ Բայց իրանագետը ավելի հեռու է գնացել և նշել է մեկ «կարևոր միտում Իրանի քաղաքականության մեջ»:
 
«Բողոքի ցույցերից և այդ համատեքստում էթնիկական, թուրքական խաղաքարթ խաղացնելու Ադրբեջանի փորձերից հետո, Իրանում ուժեղացավ հյուսիսային հարևանի նկատմամբ առավել անզիջում դիրքրորշում գրավող ազգայնամոլական թևը։ Զուգահեռաբար Իրանի քաղաքական իսթեբլիշմենթում աճում է Հայաստանի հետ դաշինքի կողմնակիցների թիվը։ Թեհրանը գնալով  Երևանին ավելի ու ավելի է ընկալում, որպես Հարավային Կովկասում միակ դաշնակցի։ Ընդ որում, այս համագործակցության կարևոր բաղադրիչ է համարվում ռազմական ոլորտում համագործակցությունը։ Բացի այդ էլ, Իրանը միակ երկիրն է, որը բացահայտորեն դեմ է Զանգեզուրի միջանցքին և պատրաստ է ցանկացած միջոցներով թույլ չտալ նման ծրագրի իրականացմանը»,- շտապում է հուսադրել իր հայրենակիցներին Միսակյանը։
 
Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, Թեհրանը պաշտոնական տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարություններ է արել Զանգեզուրի միջանցքի առնչությամբ՝ մանտրայի պես կրկնելով «տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և իրանա-հայաստանյան սահմանի անձեռնմխելիության» մասին։ Սակայն գործը հայտարարություններից այն կողմ չի գնացել։ Չնայած իր, երբեմնի չափազանց ագրեսիվ հռետորաբանությանը՝ Իրանում գիտակցում են, որ, ի տարբերություն Երեւանի, չի հաջողվի պաշտոնական Բաքվին պարտադրել իր քաղաքականությունը։ Փոխարենը կղերականները Հայաստանին օգտագործում են  այնպես, ինչպես ուզում են, մասնավորապես, որպես Բաքվի վրա ճնշում գործադրելու աշխարհաքաղաքական «տակդիրի»։ Բայց այն երկիրը, որը միշտ եղել է սակարկության առարկա տարածաշրջանային տերությունների ձեռքում, արդեն սովոր է: Եվ Միսակյանը նույնիսկ այս փաստը համարում է դրական հնարավորություն հայության համար։
 
«Հայաստանի համար սա անվերապահ հնարավորությունների պատուհան է, քանի որ նրա գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այժմ Ուկրաինայում զբաղված է հատուկ ռազմական գործողությամբ, և առաջացած վակումը որոշակի չափով կարող էր լրացնել Իրանը, հատկապես որ վերջին ամիսների ընթացքում Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններում նկատվում է աննախադեպ մերձեցում։ Հայաստանի հետ համագործակցության խորացումը ծառայում է, որպես Ադրբեջանի վրա Իրանի ճնշման գործիքներից մեկը։ Անշուշտ, դրանով հանդերձ  ազդեցության «հիբրիդային» մեթոդները ոչ ոք չի չեղարկել։ Իրանը Ադրբեջանի դեմ պայքարելու համար հենվելու է էթնիկական, կրոնական և այլ գործոնների վրա»,- ոգևորված հայտարարում է Արևելքի «գիտակը»։
 
Մինչդեռ հայ իրանագետի վերլուծական հաշվարկները հաշվարկված են բացառապես ռեւանշիստների ներքին էգոն բավարարելու համար և ընդհանուր ոչ մի բան չունեն գործերի իրական վիճակի հետ։ Բացի այդ, Ադրբեջանը, թեև հանդուրժողականություն է ցուցաբերում իրանական լրատվամիջոցների և այսպես կոչված կրոնական ու քաղաքական տարբեր գործիչների ակնհայտ թշնամական հարձակումների նկատմամբ, բայց միշտ տեղյակ է նույնիսկ Թեհրանի կողմից ձեռնարկվող մանրուքներին։ Բոլորովին վերջերս ադրբեջանական հատուկ ծառայությունները բացահայտեցին երկրում իրանական ուժային կառույցների հատուկ առաջադրանքները կատարող տեղի քաղաքացիների ցանցը։ Բացի այդ, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ ծառայությունները համատեղ գործողություն են իրականացրել Վրաստանում իրանական ցանցը բացահայտելու համար և կանխել են այս երկրում բնակվող ադրբեջանցիների շրջանում իրանական հատուկ ծառայությունների սադրիչ գործունեությունը ։
 
Զանգեզուրի միջանցքի հարցում Բաքուն նույնպես չի պատրաստվում նահանջել իր դիրքերից՝ չնայած Իրանի Իսլամական Հանրապետության ճնշմանը։ Այս հարցն արդեն ներառվել է միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում։ Այլ կերպ ասած, Իրանը ստացավ հակառակ արդյունքներ. ապակառուցողական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Իրանը ոչինչ չշահեց Ադրբեջանի հետ առճակատումից, բացի հայկական կողմի բուռն ծափահարություններից։
 
Իսկ Միսակյանը պետք է ավելի մանրակրկիտ վերլուծեր Իրանի ներքին քաղաքականությունը, քանի որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները իրանական ռեժիմի համար լավ բան չեն խոստանում, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է իր համար նոր հովանավոր և հույսի աղբյուր փնտրի։
 
 
Caliber.Az
Դիտումներ: 289

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

217
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

191
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

189
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

181
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

152
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

120
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

102
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

83
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

78
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

76
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading