twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը Դավոսում ասելու բան չէր ունենա Թվեր և փաստեր

23 Հունվարի 2023 16:38

Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ) կայացավ առանց Հայաստանի մասնակցության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դրան մասնակցել՝ երևի հասկանալով, որ Հայաստանի տնտեսությունը ներկայացնելը՝ անշնորհակալ գործ է։ Իսկ ընդհանրապես, Հայաստանի վարչապետը Դավոս է այցելել միայն մեկ անգամ, 2019 թվականին։ Մինչդեռ առանց չափազանցության կարելի է պնդել, որ Դավոսում երբեմն որոշվում է առանձին երկրների տնտեսությունների ճակատագիրը, իսկ Հայաստանին վաղուց ժամանակն է, որ հոգա իր բարեկեցության մասին՝ հատկապես հաշվի առնելով իր չափազանց ցածր բնական ռեսուրսային ներուժը։

Հայ տնտեսագետների մեծ մասը բացահայտ ասում են այն մասին, որ երկրի տնտեսությունը անառողջ է, ձևավորվել է առևտրի կտրուկ անհավասարակշռություն՝ ներմուծման ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանման ծավալներին, և երկիրը ի վիճակի է արտահանել միայն աշխատուժ, հետևաբար տրանսֆերտների զգալի մասը կազմում են արտասահմանից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները։

Եթե հակիրճ բնութագրել Հայաստանի ներկայիս տնտեսության վիճակը, ապա բավական է նշել, որ 2022 թվականի արդյունքներով երկրում արձանագրվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԱՊՀ երկրների շարքում, և գործազուրկ բնակչության թվաքանակը տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 14,5%: Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերները առաջվա պես շարունակում են մնալ ցածր ծնելիությունը և արտագաղթը։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կանխատեսմամբ, 2050 թվականին Հայաստանում ծնելիության մակարդակը կարող է իջնել մինչև 24 000-ի, համապատասխանաբար երկրի բնակչությունը 30 տարի հետո կարող է պաշտոնապես կազմել ընդամենը 2,6 միլիոն մարդ։ Ինչպես նաև։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրում էր 3 միլիոն 18 հազար 900 մարդ, սակայն արդեն անցյալ տարվա սկզբին, պաշտոնական տվյալներով մնացել է 2 միլիոն 964 հազար 600 մարդ, իսկ դա սպառնալից ցուցանիշ է նույնիսկ այնպիսի փոքր երկրի համար, ինչպես Հայաստանը։

Բայց սա ևս «քարերի երկրի» ծանր վիճակը հաստատող բացասական երեւույթների ամբողջական ցանկը չէ։ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նրա պետական պարտքը մեծացել է ավելի քան 45%-ով և այսօր այն գերազանցում է 9,97 մլրդ դոլարը։ Միայն 2021 թվականին պետական պարտքն աճել է 1,3 մլրդ դոլարով, կամ 16%-ով, իսկ 2022 թվականի հունվար-հուլիսին ևս 748,36 մլն դոլարով։ Եվ հայ տնտեսագետների անմխիթարական կանխատեսումներով, հեռանկարում առանց որևէ լուրջ վերափոխումների՝ ներդրումային ակտիվության բարձրացման, արտահանմանը կողմնորոշված հատվածի աճին՝ Հայաստանին ավելի բարդ ժամանակներ են սպասվում։

Մինչև Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի լուծումը՝ Հայաստանի տնտեսությունը քաղաքական և տնտեսական մեկուսացման ֆոնին զրկված էր զարգացման հեռանկարներից, սակայն հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը նրա առջև բացում է տնտեսական փակուղուց դուրս գալու հսկայական հնարավորություններ, սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման պայմանով։ Թե ինչու է Հայաստանն իրեն զրկում նման հնարավորությունից, դեռ մնում է, որպես հռետորական հարց։ Չէ որ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէ միանալ տարածաշրջանային գործընթացներին։ Այս հանգամանքով էլ հարկավոր է դիտարկել Դավոս գնալու Փաշինյանի դժկամությունը՝ վարչապետը հասկանում է, որ Հայաստանի տնտեսության հեռանկարներն անհույս են, և զարգացման այլ ճանապարհ չկա, բացի Ադրբեջանի հետ խաղաղության դիմելուն, ինչի հետ հայերը ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել։

Վերջերս տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ հստակ ուղերձ է հղել Հայաստանի ղեկավարությանը, հայտարարելով, որ նրա իշխանությունները վերջապես պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և խաղաղության պայմանագիր ստորագրեն Ադրբեջանի հետ։

«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները լիովին կարող են պատասխանատվություն վեարցնել իրենց վրա և դուրս գալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ընդգծել է պետության ղեկավարը՝ նշելով, որ Երևանի հղումները նրան, որ ինչ-որ մեկը խանգարում է դրան, - « շատ հարմար հնարք է, որպեսզի իր վրայից հանի պատասխանատվությունը»։

«... Եթե իշխանությունը պատասխանատու է, ապա նա պետք է պատասխանի իր արարքների համար։ Յուրաքանչյուր երկիր ունի իր դժվարությունները, յուրաքանչյուր ղեկավար ունի իր դժվարությունները, բայց սա այն չէ, ինչը կարելի է շահարկել: Սա, ինչպես ասում են, տնային աշխատանք է, որը յուրաքանչյուրը պետք է անի՝ համոզել հասարակությանը, աշխատել նրա վրա, որպեսզի իսկապես ձգտել խաղաղության, այլ ոչ թե միայն արտաբերել, որ կա նման խաղաղության օրակարգ»,- եզրափակել է Ալիևը։

Եվ Փաշինյանին, անկասկած, հարկավոր է ականջ դնել Ադրբեջանի նախագահի խորհրդին, քանի որ դրանից է կախված ոչ միայն հայ ժողովրդի բարեկեցությունը, այլ նաև նրա, որպես քաղաքական գործչի համբավը։

Caliber.Az
Դիտումներ: 96

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

231
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

199
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

149
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

76
10 Մայիսի 2025 11:18
5

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
10 Մայիսի 2025 09:36
6

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

71
10 Մայիսի 2025 13:29
7

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

69
13 Մայիսի 2025 09:50
8

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

67
10 Մայիսի 2025 10:45
9

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հեյդար Ալիևի 102-ամյակի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

67
10 Մայիսի 2025 10:43
10

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Anadolu Ankası - 2025» զորավարժություններին

66
10 Մայիսի 2025 10:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading