Մինուս հինգ` սա է ամենակարեւորը Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»
Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Նատալի Լուազոն այցով լինելով Հայաստանում, այցելել է Լաչինի սահմանային անցակետի մոտ գտնվող սահմանի հատված։ Այնտեղ նա ասել է ինչ-որ այսպիսի մի բան. «Եվրախորհրդարանի դիրքորոշումը կայանում է հետևյալում. Լաչինի միջանցքի արգելափակումը անօրինական է և պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու բարեկեցությունը պետք է պաշտպանվի, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։
Չէ, դե ինչպես թե սա անօրինական է, երբ ամեն ինչ բացարձակապես օրինական է ու չի դադարեցվի։ Սրա հետ ստիպված կլինեք հաշտվել, և դառը հաբ կուլ տալ։ Համարեք, որ սա պատիժ է ձեր ամբարտավանության համար: Ձեզ դուր չի՞ գալիս։ Դա հիանալի է, քանի որ մենք հենց դրան ենք ձգտել։ Եվ պատրաստվում ենք շարունակել այդ նույն ոգով։ Մինուս հինգ՝ բայց այդ մասին ես կասեմ մի փոքր ուշ։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին ու նրանց իրավունքներին... այստեղ բա ինչպես... իսկ ոչ ոք չի ուզում խոսել այն ադրբեջանցիների իրավունքների մասին, ովքեր ապրել են Հայասանում։ Չե՞։ Դե, եթե ոչ ոք չի ուզում, ուրեմն մենք իրավունք ունենք այդ չկամությունից մեր եզրակացություններն անել։ Այցելություններն ու դիմումները, դրանք իհարկե, շատ հետաքրքիր են, բայց ոչ այնքան կարևոր, և այնքան էլ լավ չեն գործում: Իսկ կարևորն այն է, որ մեկ վիրավոր ադրբեջանցի զինծառայողի դիմաց ոչնչացվել է մի ամբողջ հինգ անջատողական, այո։ Եվ դա միանգամայն լավ է։ Մի խոսքով, մինուս հինգ։ Իմաստ չկա մեզ կշտամբել, թեկուզ այն պատճառով, որ դա պարզապես անօգուտ է, համարեք, որ մենք շարունակեցինք այսպես նշել Զինված ուժերի օրը։ Եվ անջատողականներին կպատժենք այնպես, ինչպես հարմար կգտնենք, առանց հայացք գցելու նրանց վրա, ովքեր հովանավորում են նրանց: Տեղեկություն խորհելու համար. հայերը գնդակոծել են Աղդամի շրջանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը։ Այսինքն, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես գտնվող ռուս խաղաղապահների քանակակազմը ուղղակի զանցաթողություն է անում անջատականներին։ Կամ հովանավորություն։ Եվ այս էսկալացիան տեղի է ունենում ճիշտ ու ճիշտ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների Վաշինգտոնում հանդիպման ֆոնին։ Սա չափազանց գեղեցիկ է համընկնության համար, ՆԿՎԴ-ում, ինչպես գիտեք, պատահականություններ չեն լինում, աչքի առաջ է ԱՄՆ-ին մոդերատորի դերը զիջելու Ռուսաստանի բացահայտ չկամությունը։ Եվ այն, որ և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը խաղում են Հայաստանի և անջատողականների մնացորդների կողմը՝ նույնպես նորություն չէ։ Այնպես որ, հիմա հենց ժամանակն է հանգիստ սպասել ուկրաինական ճակատից նորությունների, բայց ես ձեզ այդ մասին չեմ ասել։ Որովհետև պետք է պայքարել ոչ թե բորբոսի, այլ խոնավության հետ։ Եթե խոնավություն չլինի՝ բորբոսն ինքնին կանհետանա:
Գիտեք, եղել է այսպիսի մի դեպք… 1939 թվականի հոկտեմբերի 10-ին Հիտլերը Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային դիմել է խաղաղության առաջարկով։ Ընդ որում նա դա արել է երկրորդ անգամ։ Մեծ Բրիտանիան դրան ի պատասխան արել է հետեւյալը. հոկտեմբերի 11-ին Նորին Մեծության կաբինետը իպրիտի (սա քիմիական զենք է) արտադրությունը ավելացնելու հրաման է տվել, եթե չեմ սխալվում, շաբաթական 300 տոննայից հասցնելով 1200-ի։ Եվ մեկ անգամ. տոննա շաբաթվա ընթացքում։ Խաղաղության մասին առաջարկներին, հատկապես, երբ դու առաջին օր չէ, որ գիտես առաջարկողին՝ պետք է արձագանքեք հենց այդ ձևով։ Հատկապես եթե պատերազմն արդեն սկսվել է։ Ես ձեզ մի փոքրիկ գաղտնիք կբացեմ. պատերազմը չի էլ դադարել, այն մինչև հիմա շարունակվում է։ Պարզապես միշտ չէ, որ ականներ են պայթում, և անօդաչու թռչող սարքեր թռչում: Բայց պատերազմը դադարելու միտք էլչ ունի, քանի որ մենք դա ուզում ենք, թե ոչ՝ բայց դա մարդկային էության մի մասն է։ Եվ երբ ինչ-որ մեկը, ում դու առաջին օրը չէ, որ շատ լավ ճանաչում ես՝ քեզ խաղաղություն է առաջարկում, և երբ նա դա անում է բարի և բաց ժպիտով, դու պետք է մեծացնես դրա արտադրությունը, ինչը ի վիճակի է կանգնեցնել նրան։ Միամտություն է կարծել, որ այդ նույն նացիստներին քիմիական զենքի կիրառումից զսպել է՝ Ժնևի 1925 թվականի «Պատերազմում խեղդող, թունավոր կամ այլ նմանատիպ գազերի և մանրէաբանական նյութերի կիրառումը արգելելու մասին» համաձայնագիրը: Ոչ։ Նացիստներին քիմիական զենքի կիրառումից զսպեց այն պարզ ըմբռնումը, որ Գերմանիան մինչև վերջին քառակուսի սանտիմետրը պարզապես կլցներ իպրիտով: Խոսքով Հայաստանը Փաշինյանի շուրթերով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խորամանկում է։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերը 39-ին։
Սա, թերեւս, այն ամենն է, ինչ ես ասելու բան ունեմ հարեւանների խաղաղասիրության և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Հարևանիկները պարզապես ժամանակ են ձգձգում: Դե լավ։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան՝ ժամանակը, խաղում է հատկապես մեր օգտին: