twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Խաչակիրներ», Մամիկոնը և այլ գործիքներ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

10 Օգոստոսի 2023 13:21

Գոյություն ունի ամուր կարծիք այն մասին, որ հայկական լոբբին՝ ամենուր է և ունակ է շատ բան անելուն։ Դա ոչ ամենևին է այդպես, այստեղ ավելի շատ գովաբանություն է, քան կոնկրետ վնաս։ Այն, անշուշտ կա, բայց չարժե դիվացնել նրանց ու նրանց հնարավորությունները։ Նրանք հեռու են ամենազոր լինելուց, ես մի կերպ այդ մասին մանրամսն կպատմեմ, բայց այս թեմայով ավելի լավ է մեր ալիքում լսել Ռիզվան Հուսեյնովին՝ հրաշալի պատմաբանին և հիանալի մարդուն։

Ինքնին հայկական լոբբին դերակատար չէ, նրանք կա՛մ գործիք են, կա՛մ պարզապես խաղաքարեր շախմատի տախտակի վրա, դրանից ոչ ավել։ Հնարավոր է, որ ես ինչ-որ մեկին և զարմացնեմ, բայց ոչ Ռուսաստանում, ոչ Արևմուտքում ոչ մի լրատվամիջոց չի վերահսկվում հայերի կողմից։ Ընդհանրապես։ Որովհետև լրատվամիջոցները պետական քաղաքականության ուղեկից են, կամ այդ նույն պետության մեջ այս կամ այն խմբի դիրքորոշում արտահայտողներ, իսկ այնտեղ աշխատող հայերը պարզապես կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ «Պետք է լինի անպայման այսպես», «Կենտկոմի ընկերները նպատակահարմար են գտնում», «ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում է ամբողջությամբ և ամեն կերպ»։ Այսինքն՝ հայերը կարող են բավականին բարձր պաշտոններ զբաղեցնել այս կամ այն կառույցում, նրանք կարող են լինել տնօրենների խորհրդի կազմում, կամ զբաղեցնել գլխավոր խմբագրի պաշտոնը, բայց կառույցների քաղաքականությունը որոշում են բացարձակապես այլ մարդիկ, որոնք շատ ավելի բարձր են կանգնած և միշտ ստվերում են։ Օրինակ. «Պայմանական Մամիկոն Մամիկոնյանը աշխատում է պայմանական Ֆոքսնյուսում և հատկապես այդ պատճառով է, որ Ֆոքսնյուսը հրապարակում է հակամահմեդական և հակաադրբեջանական ռեպորտաժներ», սա անհեթեթություն է, քանի որ Մամիկոնը դրա հետ ոչ մի կապ չունի։ Պայմանական Ֆոքսնյուսին իրենց քաղբյուրոյից տրվել է՝ հակամահմեդական և հակաադրբեջանական հաղորդումներ թողարկելու կարգադրություն, և հենց սա է նրա պատճառը, որ այնտեղ աշխատում է Մամիկոն Մամիկոնյանը՝ այ սա շատ ավելի մոտ է ճշմարտությանը։

Կմանրամասնեմ մեկ այլ օրինակով, ոչ բոլորովին լրատվամիջոցների՝ փոխարենը գործիքների մասին։ Եվրախորհրդարանի պատգամավորների դիտողություններից, բղավոցներնից ու պահանջներից կարելի է մի կերպ հրաժարվել: Նրանց ձայնեղությունը չպետք է մոռանալ, բայց պետք չէ նաև լուրջ ընդունել։ Նրանք ունեն տերունական ամբարտավանություն, բայց տերունական հնարավորություններ չունեն, և, հետևաբար, արժե խոսել նրանց հետ, ովքեր իրենց նշանակում են այնտեղ, նրանց հետ, ովքեր կանգնած են իրենց թիկունքում և ում մտքերն են նրանք բարձրաձայնում։ Այնուամենայնիվ, այդ բոլոր պատգամավորներին դեմքով ճանաչել՝ պետք է և անհրաժեշտ է։ Առնվազն նրա համար, որպեսզի առաջին իսկ հարմար դեպքում նրանց վարկաբեկել, միայն թե ցանկություն լինի, իսկ եվրոպացի պատգամավորի վրա կոմպրոմատներ փորելն այնքան էլ բարդ գործ չէ։

Բոլոր լավ բաների համար և հանուն մեր հաճույքի: Օրերս Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ «Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական շրջափակումը, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է ռազմական հանցագործություն»։ Նախ՝ Լաչինի սահմանային անցակետը մեր ներքին գործն է, երկրորդը, երրորդը, և նույնիսկ տասներորդը՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Բայց եկեք այնուամենայնիվ զննենք այդ մարդուկին: Կոստաս Մավրիդես՝ հույն։ Գումարած՝ պատգամավոր հունական Կիպրոսից։ Այսինքն՝ նա իրենից ներկայացնում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դեմ աշխատանքի համար հարմար գործիք՝ այն պատճառով, որ Կոստասը այնքան էլ լավ չի վերաբերվում մուսուլմաններին ընդհանրապես և թուրքերին՝ մասնավորապես։

Նույնը պայմանական Մամիկոնի դեպքում է, ով աշխատում է պայմանական Ֆոքսնյուսում։ Այսինքն, երկուսին էլ պետք չէ հավելյալ վճարել մուսուլմանների նկատմամբ անբարյացակամության համար, որովհետև նրանք առանց այդ էլ ուրախ են ջանք թափել: Արդյունքում մարդուկների տերերը դրա վրա գումար են խնայում, քանի որ ուրիշներին ձայնի մեջ արցունքների համար ստիպված կլինեին վճարել, իսկ սրանք ջանք են թափում հոգու համար և, որպես հետևանք՝ մի փոքր ավելի էժան են նստում։ Միշտ էլ էնտուզիաստին աշխատանքի տեղավորելու տեղ կա: Հասարակական կարծիքը շահարկելու արվեստը ոչ միայն տեղեկատվության լցոնում է, որը դժվար է վերստուգել: Սա նաև այնպիսի տեղեկատվության լցոնում է, որին եվրոպացիները պատրաստ են հավատալ՝ հաշվի առնելով նրանց կրոնական համակրանքները։ «Չար մահմեդականները նեղացնում են բարի և աշխատասեր հայերին, սա չէ որ քրիստոնեական ֆորպոստ է Հարավային Կովկասում»։ Դե, և զգացմունքային բաղադրիչը, տխուր հայացքը, դեպի հետ ուժեղ ձգած ձեռքերը և այլն «Հիշիր Ֆամագուստի մասին» բաներ: Արդյո՞ք այդպես չէ, պարոն Մավրիդես։

Եզրակացությո՞ւնը։ Իսկ եզրակացությունը՝ թանկագին տղաներ և հարգելի չափահաս ընկերներ, այստեղ կարող է լինել միայն մեկը։ Պետք չէ նայել թուրին, պետք է ձեռքին նայել։ Ի դեպ, արի իրավիճակը լիցքաթափեմ մի զվարճալի պատմությամբ։ Երեկ, հայկական, այսպես կոչված ղարաբաղյան պատերազմի վետերանների կազմակերպությունը, դե հա՝ դասալիքների ամբոխը, որը կոչվում է «Խաչակիրներ»։ «Խաչակիրներ» թարգմանությամբ։ Սկզբում նրանք սպառնում էին ուժով ճեղքել Ադրբեջանի սահմանը Լաչինում, հետո մտափոխվեցին, և ինչպես պարզվեց, սրանք այն խաչակիրները չէին և ոչ բոլորովին այն դասալիքները… Խաչակիրները, իհարկե, մի թեթև խայտառակվեցին, և փախան՝ դատարկ լվացարանների պես զրահները թխկթխկացնելով... Դե, սա մեզ չի զարմացնում, իսկ նրանց համար ժամանակն է, որ ընտելանան դրան:

Բայց սա միևնույն է՝ խաչակիրներ են, որքան էլ ծաղրանկարային տեսք ունենան։ Ինչպե՞ս ասացիք։ Այս պատերազմը կրոնական աստառ չու՞նի, իսկ միջազգային հանրությունը հայերի կողմն է միայն այն պատճառով, որ միջազգային հանրությունը պարզապես արդարության կողմնակի՞ց է։ Դուք դեռ վարդագույն ակնոցները չեք հանե՞լ, իմ սիրելի համաքաղաքացիներ։ Ուրեմն ես ձեզ կօգնեմ և մի պատմություն կպատմեմ: 1920 թվականին ֆրանսիական զորքերը մտան Դամասկոս, դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Սիրիան դադարեց լինել Օսմանյան կայսրության մաս: Առաջին հերթին, ֆրանսիական զորքերի հրամանատար, գեներալ Անրի Գուրոն գնաց Սալահ ադ Դինի գերեզման՝ այո, այդ նույնի: Գեներալը ոտքը դրեց գերեզմանի վրա և ասաց. «Ահա և մենք վերադարձանք, Սալահ ադ Դին»։ Սա հերյուրանք չէ, սա գրել է պատմաբան Ջեյմս Բարը, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նրա «Գծեր ավազի վրա» գիրքին:

Եվ երբեք մի մոռացեք անցյալը... Միշտ հիշեք խաչակիրների մասին: Եվ նաև։ «Տիկին, սպանելով թուրքերին, Նորին կայսերական գերազանցությունը երկարացնում է իմ կյանքը։ Նրանք արժանի են լինել ոչնչացված։ Եվ եթե Նորին գերազանցութունը պատրաստվում է իր գահը հաստատել Կոստանդնուպոլսում, որի հույսը ես ունեմ, Դուք շատ արագ կսովորեք հուներեն լեզուն, քանի որ միանգամայն անհրաժեշտ է թուրքերենը վտարել Եվրոպայից, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր խոսում են այդ լեզվով»,- սա մեջբերում է Եկատերինա II-ին Վոլտերի նամակից։ Դրսում 1769 թվականն էր։ Եթե ինչ-որ մեկը խոստանում է ձեզ սպանել՝ նա անպայման կձգտի դա անել...

Caliber.Az
Դիտումներ: 306

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

216
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

190
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

188
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

178
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

149
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

117
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

100
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

81
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

75
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

74
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading