twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մայր երկիր - ծայրամաս Ֆրանսիան, որպես պատմական գործընթացի պարադոքս

24 Նոյեմբերի 2023 13:38

Երբ լսում ես «գաղութացում», «նեոգաղութատիրություն» և նման այլ միարմատ բառեր, անմիջապես միտդ է գալիս Ֆրանսիան, չէ որ հատկապես այս երկիրն է մինչև հիմա կիրառում՝ իր անդրծովյան տարածքների, ինչպես նաև Կորսիկայի բնիկ ժողովուրդներին ճնշելու քաղաքականությունը։

Ինչպես գիտեք, Բաքվում, Չմիավորման շարժման շրջանակներում անցկացվել է՝ Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված՝ «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» թեմայով համաժողով։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր մայրցամաքները ներկայացնող 18 երկրների ավելի քան 40 պատվիրակներ։ Եվ զարմանալի չէ, որ Ֆրանսիայի նեոգաղութային քաղաքականությունը, ներառյալ կանանց նկատմամբ խտրականությունը, դարձավ նրա օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։

Արդեն նախագահ Իլհամ Ալիևի՝ մասնակիցներին ողջույնի ուղերձում, որը նրա անունից կարդաց նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պարունակում էր Ֆրանսիայի, ինչպես անցյալի գաղութային հանցագործությունները, այնպես էլ խտրական նեոգաղութատիրական, ինչպես նաև ռասիստական և այլատյաց ներքին քաղաքականությունը մերկացնող բազմաթիվ դրույթներ:

Ալիևը մատնանշել է նաև Ֆրանսիայի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում։ «Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլ միևնույն ժամանակ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին և անջատողականներին։ Նա անցկացնում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսում է ռեւանշիստական ուժերին Հայաստանում, հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիեւի այս խոսքերը տարածվեցին աշխարհով մեկ՝ հայտնվելով բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցների էջերում, ներառյալ ֆրանսիական։

Բացի այդ, միջոցառմանը ելույթ ունեցող օտարերկրյա հյուրերը նույնպես պատմել են Ֆրանսիայի կողմից ճնշումների դառը, շարունակական փորձառությունների մասին: Այսպիսով, համաժողովը դարձավ հերթական հարթակ՝ համաշխարհային հանրությանը Հինգերորդ Հանրապետության նեոգաղութատիրական քաղաքականության մասին դաժան ճշմարտությունը փոխանցելու համար։ Ադրբեջանը, որպես Չմիավորման շարժման նախագահ, մեծ ավնդ ներդրեց այս խնդիրը համաշխարհային օրակարգում ներգրավելու մեջ։ Եվ, ամենայն հավանականությամբ, Փարիզը մեզանից նման գրոհ չէր սպասում։ Սա զարմանալի չէ, չէ որ նույնիսկ Ադրբեջանի փայլուն հաղթանակով 44-օրյա պատերազմը և դրան ուղեկցող Բաքվի քաղաքական ու դիվանագիտական գործողությունները Փարիզի համար չդարձան այն բանի ցուցադրումը, որ Ադրբեջանը՝ ամենևին էլ հեշտ զոհ չէ, այլ խորը ռազմավարական մտածելակերպով նոր դերակատար համաշխարհային ասպարեզում։ Եվ ատաշնչելու, ընդմիջում անելու ու մեր երկրի հետ հարաբերությունների ողջ մարտավարությունը վերանայելու փոխարեն, ֆրանսիացիները նրա դեմ հիստերիկ հարձակումներից ավելի լավ բան չեն գտել։ Նրանք ցույց տվեցին զայրույթ, և դա թուլության նշան է։

Մինչդեռ, թուլությունը վաղուց արդեն դարձել է Ֆրանսիայի հոմանիշը: Որպես համաշխարհային տերություն նրա վերջը իրականում տեղի ունեցավ 1940 թվականին, երկիրը նացիստներին անփառունակ հանձնելուց հետո: Դը Գոլի դիմադրությունը, ֆրանսիացի պարտիզանների սխրանքների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, ավելի շատ դեմքը ինչ-որ կերպ փրկելու փորձ էր, քան լուրջ ռազմական արշավ, և արդեն պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ի հայտ եկած տարաձայնությունները թույլ տվեցին Ֆրանսիան ներքաշել Անվտանգության խորհուրդ: Այդ ժամանակվանից ի վեր Փարիզին թույլ են տալիս խաղալ հատուկ մարդու դեր Եվրոպայում, վանկավորել Եվրոպայում և աշխարհում Ֆրանսիայի բացառիկ դերի մասին, սակայն նրա գործողությունները եղել են խիստ սահմանափակ: Ֆրանսիայի համար հատկապես տխուր իրադարձություն է դարձել նրա պատմական թշնամու՝ Գերմանիայի միավորումը։

Ֆրանսիական քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից ուտում էին դը Գոլի կրքոտության ափսեի մնացորդները, այնպես որ մինչև Մակրոնի գալը այն ամբողջովին դատարկվել էր։ Արդյունքում Մակրոննը իր թիմի հետ հիշեցնում են Խոջա Նասրեդինի մասին անեկդոտի «ապուրի հոտը» և «մետաղադրամների զնգոցը»։ Հպարտության միակ առարկան է եղել ֆրանկոֆոն Աֆրիկայում տասնամյակների ընթացքում դաստիարակված կայուն դիրքերը, որոնք ձեռք են բերվել՝ իշխող վարչակարգերին կոռումպացված աջակցության երկարամյա ավանդույթներով: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս անվրդով կյանքն էլ կամաց-կամաց, բայց հաստատակամորեն մոտենում է իր ավարտին։ Եվ դա հասել է, որպես ի հաճուկս, իսկ գուցե օրինաչափորեն, հենց ֆրանսիական պետականության պատմության ամենաթույլ օղակի՝ «հոտի ու զանգի» այս ունայն թիմի ժամանակ։

Աֆրիկայից վռնդվող Ֆրանսիային շատ է հարկավոր ցույց տալ իր արտաքին քաղաքական հաջողությունները աշխարհի ինչ որ այլ վայրերում: Եվ վերլուծական ռեսուրսների ակնհայտ բացակայության պատճառով, նրանք գնացին, ինչպես իրենց է թվում, ամենահեշտ ճանապարհով՝ աջակցել Հայաստանին և սպառնալ Ադրբեջանին։ Համարվում է, որ ֆրանսիացիներն ավանդաբար ուժեղ են դիվանագիտության մեջ։ Եվ ահա այն ֆոնին, որ Եվրամիության տնտեսական առումով շարժիչ է հանդես գալիս Գերմանիան, իսկ ռազմական առումով կանոնները թելադրում են ամերիկացիները, Փարիզը իր վրա է վերցրել եվրոպական դիվանագիտության կապալառությունը... և նորից հայտնվել է ջրափոսում։

Բացի բոլոր տարբեր կշտամբանքների, կցանկանայի նշել, որ տիկին Կոլոննայի չոր, անշունչ արտահայտություններում իսպառ բացակայում է մեթոդաբանությունը՝ այն, որով միշտ հպարտացել է Ֆրանսիան: Այո, հատկապես, եթե նախկինում ֆրանսիացիներն իրենց անդուրեկան գործերը քողարկում էին բարձր մեթոդաբանությամբ, ապա այժմ այդ դերասանականությունը չքացել է, և մնացել են միայն անդուրեկան գործեր։ Ավելի ճիշտ մութ գործեր՝ այլապես դժվար է որոշել Հինգերորդ հանրապետության օգտակար գործողության գործակիցը։

Ֆրանսիան իրենից ներկայացնում է պարադոքս։ Ինքնին գտնվելով գլոբալ քաղաքական գործընթացների ծայրամասում, ստեղծում է իր կարևորության տեսիլքը, այդ թվում նաև իր հեռավոր տարածքների շահագործման սադիստական մեթոդով։

Ադրբեջանը կշարունակի հարթակ տրամադրել այն միջոցառումների համար, որոնք բացահայտում են ֆրանսիական քաղաքականության խտրական էությունը։

Նախ, պետք չէր վրա տալ։ Իսկ երկրորդը, սա, ինքնին, վեհ զբաղմունք է։

Caliber.Az
Դիտումներ: 424

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

212
08 Մայիսի 2025 17:49
2

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

182
08 Մայիսի 2025 18:42
3

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

181
10 Մայիսի 2025 12:19
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

173
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

144
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

112
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

95
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

75
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

70
08 Մայիսի 2025 11:28
10

Տաջիկստանի դեսպան. Ադրբեջանը բարձր է գնահատում իր հերոսներին

69
08 Մայիսի 2025 17:06
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading