Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքները Ադրբեջանի համար Caliber.Az-ի ակնարկը
Ահա արդեն վեցերորդ օրն է, ինչ համաշխարհային հումքային շուկաները, ֆոնդային և արժութային բորսաները տենդի մեջ են Ուկրաինայից եկող լուրերից։ Փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց և դրա հետ կապված՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Արևմտքի ու Արևելքի մի շարք մյուս առաջատար երկրների կողմից պատժամիջոցներից հետո, Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը աննախադեպ ճնշում է ապրում։ Ռուբլու փոխարժեքի անկումը, մի շարք ռուսական բանկերի միջազգային գործունեության սահմանափակումները և դրանք SWIFT-ի համակարգից անջատումը, Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի համար Եվրոպայի «երկնքի փակումը», նավահանգիստների կողմից ռուսական նավերի սպասարկումից հրաժարվելը, «Հյուսիսային հոսք-2» գազամուղի արտոնագրման դադարեցնելը, սա հեռու է ամբողջական ցանկից։ Ակնհայտ է, որ ՌԴ-ի տնտեսության թուլացումը ուղղակի, կամ անուղղակի ձևով կազդի նաև նրա հարևանների և առևտրական գործընկերների վրա։ Սակայն Ադրբեջանի պարագայում կան որոշակի այլ նրբություններ։
Ներկա ժամանակ Ռուսաստանը երրորդ տեղն է գրավում Ադրբեջանի արտաքին առևտրական գործընկերների միջև, և նրան բաժնին է ընկնում մեր երկրի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության շուրջ ինը տոկոսը։ Անցյալ տարի ադրբեջանա-ռուսական առևտրատնտեսական կապերը 2020-ի համավարակի 11,6% դանդաղումից հետո կայուն աճ են գրանցել։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճելով 12,1%-ով կազմել է 3 մլրդ դոլար, մինչդեռ ադրբեջանական արտահանման ծավալը գրանցել է աննախադեպ՝ 29,8% աճ։ Ուշագրավ է, որ փոխադարձ առևտրի հիմքում ընկած են ոչ նավթային հատվածի արտադրանքը և, մասնավորապես, ադրբեջանական մատակարարումների հիմքում ընկած են ոչ հումքային արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքները։ Առևտրի աճին զուգընթաց արագ առաջ էին շարժվում ներդրումային բաղադրիչով ավտոարտադրության, տրանսպորտի, բանկային հատվածի, արտոնյալ վարկավորման և այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերը։ Ինչպես նաև, անցյալ տարի Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը (ԱՊԱԳ) և «Ռոսսելխոզնադզորը» համաձայնվել են՝ ՌԴ-ի շուկա թարմ մրգերի և բանջարեղենի մատակարարումները ընդլայնելու համար սանիտարական միջոցների վերաբերյալ տվյալներ փոխանակել։
Սակայն, Մոսկվային և Բաքվին կհաջողվի արդյո՞ք ներկայիս բարդ իրավիճակում առևտրական աճը ապահովել նախորդ տարվա ցուցանիշների մակարդակով։ Հարցը առավել քան բարդ է, հաշվի առնելով ռուսական տնտեսության վրա ճնշումը. այսպես, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ի երկրները մի շարք ռուսական բանկերը SWIFT-ի համակարգից անջատելու որոշում են ընդունել՝ վարկային կառույցների ցանկը ընդլայնելու հեռանկարով։ Այդ սահմանափակումները դժվարություններ կստեղծեն երկրի ներսում ֆինանսական վճարումների համար, և ինչը առավել ակնհայտ է, կփլուզեն արտաքին առևտրի ֆինանսական բաղադրամասը։ Ընդ ուրում ոչ միայն արևմտյան երկրների, այլ նաև հետխորհրդային տարածաշրջանի, մասնավորապես Ադրբեջանի հետ։ Օտարերկրյա ներդրողների կողմից արժեթղթերի զանգվածային դեմպինգի ֆոնին (Ռուսաստանի էներգետիկ, արդյունաբերական, ֆինանսական կառույցներում բաժնետոմսերի) նկատվում է ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գնանշումների անկում, և ԵՄ-ն նաև արգելել է ռուսական պետական ընկերություններին պատկանող արժեթղթերի ցուցակումը։ Միաժամանակ շաբաթվա սկզբից արձանագրվել է դոլարի նկատմամբ ռուսական ազգային արժույթի փոխարժեքի զգալի անկում, որը գերազանցել է 113 ռուբլին։ Միաժամանակ, ռուսական մի շարք առևտրային բանկերը արժույթը վաճառում են 150 ռուբլին մեկ դոլարի դիմաց սպեկուլյատիվ փոխարժեքով, իսկ մի շարք փորձագետներ ակնկալում են ռուբլու հետագա արժեզրկում և արժույթի սև շուկայի առաջացում։ Ավելին, որոշ փորձագետների կանխատեսումների համաձայն, փոխարժեքը շուտով կնվազի մինչև 200, հնարավոր է նաև մինչև 300 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Եթե բարձր անկայունությունը և ռիսկայնությունը դեռ երկար ժամանակ պահպանվի, ապա ռուբլին կարող է առանց դոլարի և այլ արտարժույթների վերահաշվարկի անմիջական գործարքների համար դառնալ «անհամաձայնելի»։ Անշուշտ, այսօր կառավարությունն ու ՌԴ-ի ֆինանսական կարգավորիչը ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար օգտագործում են մի շարք դրամավարկային գործիքներ, իրականացվել են արժութային ինտերվենցիաներ։ Ինչպես նաև Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը որոշել է գնաճը կանխելու համար զեղչման տոկոսադրույքը տարեկան 9,5%-ից բարձրացնել մինչև 20%-ի, իր հերթին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին պարտավորեցրել են վաճառել բոլոր արտաքին առևտրի համաձայնագրերով արտարժութային եկամուտների 80%-ը (2022-ին կանխատեսվում է 400 մլրդ դոլար)։
Այս և մյուս միջոցները ապահվել են որոշ փոխանակման կանոնավորումներ, բայց պահպանվում է ռուսական արժույթի վիթխարի անկայունության վտանգը, ինչը բարդացնում է նրա շրջանառությունը հետխորհրդային շուկայում։ Այս միտումը սկսել է նկատվել նաև Ադրբեջանում։ Այսպես, երկրի խոշորագույն բանկը՝ «Ադրբեջանի միջազգային բանկը» (ԱՄԲ) ժամանակավորապես սահմանափակել է ինտերնետ-բանկինգի միջոցով ռուսական ռուբլու հետ արժութային գործողությունները։ Իսկ մյուս բանկերի կողմից կսահմանափակվի արդյոք արժութային գործողություններ՝ պարզ կդառնա մոտ հեռանկարում։
Ինչպես Caliber.Az-ին է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Տնտեսագիտական ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը՝ առայժմ վնաս չեն կրել արագ վճարումների համակարգում այն գործարքները, որոնք հիմնականում աջակցում են «Միր» քարտային համակարգի գործարքներին։ Սա չափազանց զգայուն պահ է Ռուսաստանի Դաշնությունում աշխատող ադրբեջանցի աշխատանքային միգրանտների և միկրոբիզնեսի համար, և կարելի է ենթադրել, որ նույնիսկ պատժամիջոցների ընդլայնման և SWIFT համակարգից նոր բանկերի անջատման դեպքում Ռուսաստանից Ադրբեջան դրամական փոխանցումներ անարգել կիրականացվեն։ Սակայն, այստեղ նկատվում է ռուբլիով փոխանակումների նկատելի աճի հետ՝ դոլարային գործարքների մասնաբաժնի կրճատման միտում։
Միջազգային վարկային կապիտալին Ռուսաստանի հասանելիության սահմանափակումը և մի շարք բանկերի (ՎՏԲ, Սբերբանկ) արտասահմանյան հաշիվների արգելափակումը կարող է խնդիրներ ստեղծել Ադրբեջանում նախագծերի ֆինանսավորման համար։ Այդ թվում նաև «Ռոսեկսիմբանկ»-ի դեմ պատժամիջոցների պատճառով սպառնալիքի տակ են նաև անցյալ տարի «Ռուսաստանի արտահանումային կենտրոնի» (ՌԱԿ) հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց աջակցությամբ տասնյակ ռուսական ընկերություններ ավելի քան 200 մլն դոլար են ներդրել Ադրբեջանում իրականացվող նախագծերում։ Առավել ևս, սպասվում էր, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մոտ 150 նոր ներդրումային ծրագրերի իրականացման պայմանագրեր պետք է կնքվեին։ Այս տարի ՌԴ-ի Առևտրային ներկայացուցչությունը ՎՏԲ Բանկի (Azerbaijan) հետ համատեղ նախատեսում էր երկու երկրների գործարար շրջանակների համար գործարկել էլեկտրոնային առևտրային հարթակ։ Այս համակարգի հիմնական առավելություն նշվել է, որպես արտոնյալ ֆինանսական ապրանքների հասանելիությունը, սակայն նման հնարավորությունը այսօր չափազանց պատրանքային է համարվում։
Այս ֆինանսական և ներդրումային ձեռնարկումները կիրականացվեն, թե կսառեցվեն մինչև ավելի լավ ժամանակներ՝ երկիմաստ հարց է: Ինչպես նաև դեռևս պարզ չէ, թե Ռուսաստանի բնակչության եկամուտների անկումը և Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական գործունեության կրճատումը որքանով կազդեն ադրբեջանական մրգերի և բանջարեղենի և գյուղատնտեսական այլ ապրանքների, քիմիական հումքի, շինանյութերի, խողովակների, տեքստիլի և այլնի մատակարարման պահանջարկի վրա։
Այնուամենայնիվ, պատժամիջոցների ճնշման ուժեղացմանը հակառակ, Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել առևտրային համագործակցությունը հարևան երկրների հետ։ Այսպիսով, փորձագետ Ա.Կարավաևի խոսքով՝ Ադրբեջանը, Վրաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները գերադասեցին չմիանալ միջազգային պատժամիջոցներին, ինչը «հնարավորությունների պատուհան» է բացում Ռուսաստանի հետ գործարար կապերի բազմակի ընդլայնման համար։ «Միջկառավարական մակարդակով քննարկվող բոլոր ադրբեջանա-ռուսական ռազմավարական նախագծերը, չնայած ֆինանսավորման հետ կապված դժվարություններին՝ անշուշտ կիրականացվեն։ Ներկա դժվարին պայմաններում «չեզոքությանը» հավատարիմ հետխորհրդային երկրները Մոսկվայի համար առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում ինչպես առևտրային գործընկերության, այնպես էլ որպես տարանցիկ կամուրջ ռուսական արտադրանքը միջազգային շուկաներ դուրս բերելու համար։ Խոսքը առաջին հերթին Պարսից ծոցի երկրների, Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Ասիայի պետությունների շուկաների, այսինքն Արևմուտքի պատժամիջոցներին չմիացած պետությունների մասին է։
Նրա խոսքով, իր հերթին այդ մեխանիզմը կարող է օգտագործվել նաև Ռուսաստանի Դաշնություն սարքավորումների, ռազմավարական հումքի և այլնի հակադարձ առաքումների համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար այս առումով չափազանց առաջնահերթ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և դրա հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։
Բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը և տարածաշրջանի այլ գործընկեր երկրները կմեծացնեն ներդրումները համատեղ ձեռնարկություններում, որոնց միջոցով կստեղծվի ռուսական (ռեբրենդավորված) արդյունաբերական արտադրանքի պտուտակահանումային հավաքում/կոմպլեկտավորումը և արտաքին շուկա արտահանումը, համարում է Ա.Կարավաևը։ Ակնհայտ է, որ նման սխեմաները տարածաշրջանի երկրներին խոստանում են ռուսական ներդրումների հոսք, դրանք կմեծացնեն հավաքման ձեռնարկությունների եկամտաբերությունը, կբարձրացնեն ապրանքների վերաարտահանման միջնորդավճարը։
Այստեղ անհրաժեշտ է նշել ևս մի քանի պահեր. հակառուսական պատժամիջոցների շրջանակներում ռուսական ավիափոխադրողների համար ոչ միայն «երկինքը» փակվեց, այլև եվրոպական լիզինգային ընկերությունները շուտով ստիպված կլինեն Ռուսաստանից վերադարձնել մոտ 10 միլիարդ դոլարի չափով ընդհանուր արժեքի շուրջ 515 ինքնաթիռ, ինչպես նաև ՌԴ-ին մերժվել է նոր «Բոինգներ» և «Էյրբասներ» և դրանց պահեստամասերի գնելը։ Այսօր ռուսական շուկայում արդեն ավիափոխադրումների ծառայությունների պակաս կա, և այս երկրի ուղևորներն ու բեռնափոխադրողները շտապ կարգով կդիմեն ԱՊՀ-ի գործընկերներին, այդ թվում նաև Ադրբեջանին։ Հաշվի առնելով պատժամիջոցների մասշտաբները, սա բավականին լավ լրացուցիչ եկամուտ է խոստանում հայրենական AZAL-ի և Silkway West Airlines-ի համար։ Ընդ որում եկամուտների զգալի մասնաբաժին է ակնկալվում Ադրբեջանի օդային տարածքով միջանցքի տրամադրման և ռուսական ավիաընկերությունների համար օդանավիգացիոն ծառայությունների մատուցման հաշվին։ Ադրբեջանի համար նոր հնարավորություններ են բացվում նաև Կենտրոնական Ասիայի երկրներից չոր բեռների մի մասի (պարարտանյութեր, հանքաքարի խտանյութեր, նավթաքիմիական արտադրանք) փոխադրման հատվածում, որոնք փոխադրվում են Վոլգա-Դոն ջրանցքով և Ազովի ծովով։ Այժմ, Ազովի ծովում ռազմական գործողությունների, ինչպես նաև պատժամիջոցների և սևծովյան նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի սահմանափակումների պայմաններում այդ բեռները կարող են ուղարկվել Ալյաթ և Գովսան նավահանգիստներ և հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքով դեպի Թուրքիա կամ Վրաստանի նավահանգիստներով դեպի Սև ծովի տարածաշրջանի երկրներ։
Առայժմ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատժամիջոցներ չեն կիրառել Ռուսաստանից նավթագազային արտադրանքի արտահանման դեմ։ Սակայն եթե Ուկրաինայի հակամարտությունը շուտափույթ չլուծվի, հնարավոր է, որ ռուսական էներգակիրների արտահանումն ի վերջո նույնպես ընկնի սահմանափակումների տակ։ Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել Կասպից ծովի տարածաշրջանում ածխաջրածինների փոխադրման սխեմաների փոփոխության։ Մասնավորապես, փորձագետները կարծում են, որ ղազախական «Տենգիզ» հանքավայրի կոնսորցիումը կարող է, որպես ներկայումս Ռուսաստանի Դաշնության տարածքով «ԿԽԿ» խողովակաշվորով անցնող նավթի արտահանման տարբերակ դիտարկել դեպի ադրբեջանական Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) միջանցքը, կամ «Սուպսա» նավթամուղի միջոցով, հնարավոր է նաև երկաթուղային-լաստանավով փոխադրման տարբերակը Կուլեվի նավահանգստի նավթային տերմինալը: Այս դեպքում Ադրբեջանը կբարելավի Կասպից ծովում գլխավոր նավթափոխադրողի իր դիրքերը, ինչպես եղել է 2014 թվականի էներգետիկ ճգնաժամից առաջ։