twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ալիևը՝ Բաքվի ռազմական շքերթում. կարևոր ուղերձներ է հղել

Վերլուծություն
A+
A-

Եվրախորհրդարանը՝ հայկական լոբբիի թակարդում Կողմնակալություն և երկակի ստանդարտներ

27 Փետրվարի 2025 16:25

Հայաստանի իշխանությունները, չնայած խաղաղության պատրաստակամության մասին ամպագոռգոռ հայտարարություններին՝ շարունակում են սադրիչ հակաադրբեջանական քաղաքականություն վարել, դրա համար օգտագործելով ցանկացած հնարավորությունը։ Այսպես, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլ Ուշակովի գլխավորած եվրոպացի պատգամավորների հետ Երևանում կայացած հանդիպմանը արտահայտել է՝ Ղարաբաղի վերաբերյալ հերթական պերլը։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «միջազգային մարդասիրական իարվունքը պարտվել է Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Եվրախորհրդարանը ընտրել էր՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահին եւ երկու տեղակալներին։ Ղեկավարը դարձավ Լատվիայից պատգամավոր Նիլ Ուշակովը, իսկ տեղակալներ՝ Ֆրանսիայից պատգամավոր, հայտնի ադրբեջանաֆոբ Նատալի Լոիզոն և լեհ պատգամավոր Միխալ Շտերբան։ Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանը վաղուց արդեն վերածվել է ԵՄ-ի ամենակոռումպացված կառույցներից մեկի, որում հայկական լոբբիի ծանրակշիռ ֆինանսական ներդրումների շնորհիվ պարբերաբար հակաադրբեջանական ուղղությամբ բանաձեւեր են ընդունվում։ Մյուս կողմից, վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում նկատվում է մերձեցում։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկնարկել Հայաստանի՝ Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու գործընթացը, զուգահեռաբար կողմերը շարունակում են Հայաստան-ԵՄ երկխոսությունը՝ վիզային ռեժիմի ազատականացման և Երևանին «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում ընդգրկելու շուրջ։

Ադրբեջանի հասցեին  շաղ տալով կեղծ մեղադրանքների հոսքը՝ Սիմոնյանը, ավանդական վարվելաձևով ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց՝ եվրոպական կազմակերպություններին կոչ անելով «Էլ ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։ «Միջազգային մարդասիրական իարվունքը պարտվել է Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի գործողությունների դատապարտմամբ Եվրախորհրդարանի մի քանի զեկույցները և միջազգային կառույցների արձագանքը՝ բավարար դուրս չեկան»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքերում կարդացվող Եվրախորհրդարանի հանդեպ դժգոհությունը, մեղմ ասած, ծիծաղելի տեսք ունի, եթե հաշվի առնել, որ հենց այս կառույցն է տարբերվել հատկապես Ադրբեջանի նկատմամբ բացահայտ թշնամական դիրքորոշմամբ՝ այն բանից հետո, երբ մեր երկիրը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Որպես դրա օրինակ կարելի է հիշել թեկուզ Եվրախորհրդարանի՝ «Իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներ և հարաբերություններ Հայաստանի հետ» վերնագրով բանաձևը, որն ընդունվել էր Բաքվում COP29-ի նախօրեին։

Ի դեպ, Եվրախորհրդարանի քաղաքական արկածախնդրությունը բացասական արձագանք առաջացրեց հենց Եվրոպայում։ Այսպես, Իտալիայի ԱԳՆ-ի և միջազգային համագործակցության ղեկավարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին քննադատեց այդ բանաձևը՝ այն անվանելով «կողմնակալ և լի պատմական և իրավական կեղծիքներով»։ Ադրբեջանի աջակցության համանման դիրքորոշում այն ժամանակ հայտնեցին նաև Հունգարիայի ԱԳՆ-ում, խստորեն քննադատելով ԵԽ-ի բանաձեւը։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի տխրահռչակ բանաձևը Եվրամիությանը կոչ էր անում դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական օգնությունը Բաքվին, որը կարող է նպաստել նրա ռազմական ներուժի ամրապնդմանը, և անդամ երկրներին կոչ էր անում սառեցնել ռազմական տեխնիկայի բոլոր արտահանումները Ադրբեջան։ Սակայն նրանում ողջունվում էր՝ խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի զինված ուժերին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև դատապարտվում էր Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։ Փաստաթղթում նաև Ադրբեջանին կոչ էր արվում՝ «ապահովել հայերի անխոչընդոտ և արագ վերադարձը Ղարաբաղ»։

Մինչդեռ հայտնի է, որ հայկական օկուպացիայի երեսուն տարիների ընթացքում Եվրախորհրդարանում ոչ մի անգամ՝ ադրբեջանցիներին Ղարաբաղում և Հայաստանում իրենց տներըվերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարություն չի հնչել։ Մեր երկրի նկատմամբ նման կողմնակալ վերաբերմունքը հանդիսանում է Եվրոպայի երկակի ստանդարտների ցուցանիշ, որին հավատարիմ են ոչ միայն Եվրախորհրդարանում, այլ նաև ԵԽԽՎ-ում, ՄԻԵԴ-ում և Եվրոպայի այլ կառույցներում։

Նիլ Ուշակովի հայտարարությունն այն մասին, որ «Եվրախորհրդարանը ստանձել է Հայաստանի հետ կապերի հետագա խորացման պարտավորությունը», հաստատում է, որ հայկական շահերը հետագայում ևս կմնան առաջնահերթային՝ այս ներգրավված եվրոպական կառույցի համար։

«Ես պատրաստ եմ շարունակել այս դրական աշխատանքը։ Հուսով եմ, ու դուք կտեսնեք արդյունքները և կտեսնեք, որ Եվրախորհրդարանը՝ Հայաստանի հետ կապերի հետագա խորացման պարտավորություն է ստանձել»,- վստահեցրել է Նիլ Ուշակովը։

Այնուամենայնիվ, Ուշակովին և Կո-ին պետք է հիշեցնել, որ Եվրախորհրդարանում (և ոչ միայն այնտեղ) արդեն մեկ անգամ չէ, որ համոզվել են, որ Ադրբեջանը չի հանդուրժի միջամտություն իր ներքին գործերին և ի վիճակի է պաշտպանել իր իրավունքները՝ առանց որևէ մեկի կողմը նայելու։ Այնպես որ, Հայաստանի եվրոպացի երկրպագուները ոչ մի դեպքում չպետք է հաշիվներից հանեն այս կարևոր փաստը։

Caliber.Az
Դիտումներ: 331

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Զինվորական շքերթ Բաքվում ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ/ ԹԱՐՄԱՑՎԱԾ

173
08 Նոյեմբերի 2025 13:24
2

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

148
06 Նոյեմբերի 2025 14:04
3

Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

130
07 Նոյեմբերի 2025 14:11
4

ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյան սուր անկյունները Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի եթերում

130
06 Նոյեմբերի 2025 17:34
5

Ալիևը՝ Բաքվի ռազմական շքերթում. կարևոր ուղերձներ է հղել

122
08 Նոյեմբերի 2025 15:57
6

Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ

117
06 Նոյեմբերի 2025 16:26
7

Այսօր Պետական դրոշի օրն է

116
09 Նոյեմբերի 2025 12:03
8

Վախը որպես ախտորոշում Սարգսյանը և ընկերկցությունը վախենում են Ադրբեջանի հետ խաղաղությունից

113
07 Նոյեմբերի 2025 10:51
9

Ադրբեջանի ԱԳՆ. Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ

107
07 Նոյեմբերի 2025 18:28
10

Դատավարություն՝ Բաքվում. մեղադրող կողմը՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ Բաբայանի դերի մասին

94
07 Նոյեմբերի 2025 18:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading