Ինչ-որ մեկը արդարություն է ուզու՞մ։ Այն արդեն հաղթանակել է
Ուզում ե՞ք երկու-երեք սքանչելի պատմություն: Հիմա, բառացիորեն մի վայրկյան, բայց դրանցից որն է ավելի սքանչելի՝ ինքներդ որոշեք, իմ գործն է՝լուսաբանել և մի փոքր մեկնաբանել, իսկ թե դրանցից որն է ավելի սքանչելի՝ կորոշեն, իհարկե, ընթերցողները։
Եվ այսպես, պատմություն թիվ մեկ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի 23-րդ նստաշրջանում, որտեղ, մասնավորապես, նշել է. մեջբերում եմ. «Հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք մեր համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարությանը և հաշվետվողականության նպաստելը ունեն առաջնահերթ նշանակություն և կարող են ձեռք բերվել միայն մեր ջանքերի համախմբման ճանապարհով: Մենք հավատում ենք, որ Միջազգային քրեական դատարանը հանդիսանում է միջազգային իրավունքի կարևոր տարր։ Այն նաև նպաստում է միջազգային իրավունքի զարգացմանը և այն դարձնում է ավելի համապատասխան ժամանակակից մարտահրավերներին: Եվ, թերևս, ամենագլխավորը, այն ապահովում է արդարություն վայրագությունների զոհերին, ինչը հանդիսանում է կենսական տարր խաղաղության և հաշտեցման համար»:
Ահա և մենք էլ հարցնելու բան ունենք արդարության, հաշվետվողականության և անպատժելիության առնչությամբ: Այո, դուք միանգամայն ճիշտ կռահեցիք, ես նկատի ունեմ, որ չգիտես ինչու, Ադրբեջանի տարածքների շուրջ երեսուն տարի հայկական օկուպացիայի տակ գտնվելու, ինչպես նաև ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղավորները մինչև հիմա ազատության մեջ են և, ցավոք, իրենց վատ չեն զգում։ Եվ խոսքս ոչ միայն Քոչարյանի ու Սարգսյանի մասին է, այնտեղ՝ Հայաստանում, մի երկու-երեք բանտ բավական է «միացումի» գործիչների համար ։ Եվ նրանց բոլորին շատ են կարոտում մեր խիստ ռեժիմի գաղութները: Սկզբունքորեն, Արարատ Միրզոյանի դիրքորոշումը հասկանալի է՝ «հարձակումը՝ լավագույն պաշտպանությունն է», բայց ակնհայտորեն ոչ այս անգամ։ Երբ մի երկրի ներկայացուցիչը, որը մինչև վերջերս հանդիսանում էր օկուպանտ, սկսում է աղերսանքով դիմել միջազգային իրավունքին և խոսել «վայրագությունների զոհերին արդարութուն ապահովելու մասին», սա ոչ մի բան չի առաջացնում, բարձր ծիծաղից բացի, քանի որ նրա երկիրն այլևս օկուպանտ չէ, և արդարությունը հաղթանակել է: Ոչ ամբողջությամբ, իհարկե, ռազմական հանցագործները, ավաղ, առայժմ դեռ ազատության մեջ են, բայց սա հենց այն դեպքն է, երբ «առայժմ» ու «դեռ»: Ամեն ինչ իր ժամանակն ունի։
Այնուհետև Արարատ Միրզոյանը հավելել է, որ «կանխարգելիչ մեխանիզմների ուժեղացումը, ինչպիսիք են վաղ նախազգուշացման կարողությունները, ինչպես նաև միջազգային դատարանների, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի զսպողական կարողությունները, կարող են մեզ դեպի ավելի ապահով աշխարհ տանել»: Դե, այստեղ ի՞նչ կարող ես ասել, բացի նրանից, որ լավագույն կանխարգելիչ մեխանիզմը, ինչպես նաև զսպողական ներուժը՝ ադրբեջանական բանակն է և Հայաստանի զինված ուժերի քանակական ու որակական սահմանափակումը։ Իսկ այդ ի՞նչ իրավունքով։ Իսկ ահա հաղթողի իրավունքով, դա մեր կողմից չի հաստատվել, մեր կողմից չէ, ինչպես ասում են, պետք է չեղարկվի, այնպես որ խնդրում եմ հիշեք, որ անվտանգ աշխարհի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կարծիքը հանդիսանում է որոշիչ։
Եվ հիմա երկրորդը, ոչ պակաս սքանչելի պատմություն. ավելի քան 30 իրավապաշտպան, քաղաքական և կրոնական կազմակերպություններ, որոնք գործում են տարբեր երկրներում, հանդես են եկել բավականին զվարճալի համատեղ կոչով՝ «ստեղծել միջազգային հարթակ՝ հարկադիր վերաբնակների Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը միջազգային մանդատի ներքո իրականացնելու նպատակով բանակցությունների համար»։ Այո, «միջազգային մանդատ»-ը՝ ուժեղ, ես կասեի նույնիսկ հզոր, բայց կոնկրետ դեպքում՝ միանգամայն անպետք բառակապակցություն է։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում՝ «ստեղծել միջազգային հարթակ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և այլ տարածաշրջանային ու գլոբալ շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների համար, որպեսզի միջազգային մանդատի ներքո ապահովել՝ Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների հայրենիք հավաքական վերադարձի իրավունքի համընդհանուր ճանաչումը»։
Նրանք կոչ անել, իհարկե, կարող են, ինչի ասես, միայն թե Ադրբեջանը չի պատրաստվում բանակցություններ վարել ինչ-որ «լեռնային Ղարաբաղի» հետ ինբ-որ «վերադարձի» թեմայի շուրջ։ Անջատողական թերակազմավորումը ինքնալուծարվել է, իսկ հայերը... Դե, հայերը ինչ... Հայերը, որոնք ժամանակին ապրել են Ադրբեջանի տարածքում, այն լքել են միանգամայն ինքնակամ, սա արձանագրվել է ոչ միայն Լաչինի անցակետի տեսախցիկներով, այլ նաև ՄԱԿ-ի համապատասխան առաքելության զեկույցով, որն անջատողականներից ազատագրված Ղարաբաղ էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ, ուղիղ ասենք, հեղինակավոր կազմակերպության զեկույցում սևով սպիտակի վրա գրված էր հետևյալը. «Առաքելությունն այցելեց Խանքենդի քաղաք, որտեղ խումբը հանդիպեց բնակչության և համայնքի ներկայացուցիչների հետ և կարողացավ անձամբ ծանոթանալ առողջապահության և կրթության ոլորտում ստեղծված իրավիճակին։ Առաքելությունը չի նկատել քաղաքացիական և հասարակական ենթակառուցվածքներին, ներառյալ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի շենքերին, ինչպես նաև մշակութային և կրոնական ենթակառուցվածքներին հասցված վնասը: Մեր գործընկերները՝ ո՛չ տեղի բնակչությունից, ո՛չ մյուսներից՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների մասին հաղորդումներ չեն ստացել: Գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում, կամ սատկած կենդանիներ ՄԱԿ-ի թիմի անդամները նույնպես չեն տեսել»։
Մեծ վերջակետ է դրված, և ղարաբաղյան հարցը լուծված է, ցրվեք, ընկերներ, կոնֆլիկտը սպառված է։ Բացի այդ, ինչպես նշել է Ադրբեջանի Հանապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը (և այս մարդը շատ ավելի հեղինակավոր է, քան բոլոր 30 իրավապաշտպան, քաղաքական և կրոնական կազմակերպությունները անկայի հետ միասին), ղարաբաղցի հայերը կարող են քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնել միայն անհատական հիմունքներով, իսկ նրանց վերադարձը կդիտարկվի Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։ «Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից վտարված բնիկ ադրբեջանական բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»:
Այսինքն՝ սկզբում ադրբեջանցիներ են վերադառնում Զանգեզուր, իսկ հետո մենք կխոսենք հայերի Ադրբեջան վերադարձի մասին։ Ընդ որում, յուրաքանչյուրը, ով կցանկանա վերադառնալ, ստիպված կլինի շատ երկար բացատրել մեզ, թե ինչու է նա մեզ հարկավոր Ադրբեջանում և ինչով, ճիշտն ասած, նա կարող է մեզ օգտակար լինել։ Իսկ ահա, ուրիշ ձևով ոչ մի կերպ, թեկուզ բանաձեւեր ընդունեք, թեկուզ դեղահաբեր։ Խորհուրդ եմ տալիս հաբեր և «anger management»-ի պարապմունքներ։
Եվ վերջում ամենազավեշտալին։ Ինչ-որ «հարկադիր վերաբնակներ» ավելի վաղ հայտարարել էին, որ հույս ունեն վերադառնալ «Լեռնային Ղարաբաղ» և վախենում են կորցնել վերադառնալու իրավունքը, եթե Հայաստանի քաղաքացիություն ընդունեն։ Հոկտեմբերի սկզբի տվյալներով, Ադրբեջանը ինքնակամ լքած ղարաբաղցիների միայն երեք տոկոսն է ընդունել Հայաստանի քաղաքացիություն, բայց սրանք արդեն մանրամասներ են։ Այսպես, նրանց հանգստացրել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, ով հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստացած «Լեռնային Ղարաբաղից» «հարկադիր վերաբնակները» պահպանում են իրենց կարգավիճակով նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ նախկին բնակության վայրեր վերադառնալու հնարավորությունը։
Ես չէի ցանկանա հիասթափեցնել ՆԳՆ-ի մի ամբողջ փոխնախարարին, բայց «ձերը ճիշտ չէ», հայերի ոչ մի նման վերադարձ Ադրբեջանի տարածք չի նախատեսվում, այստեղ ոչ ոք նրանց կարոտը չի զգում և ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում նրանց վերադարձի մեջ։ Եղել է «սեր» առանց ուրախության՝ բաժանումը կլինի առանց տխրության: