twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վազք՝ խոչընդոտներով շրջանով Փաշինյանն ու կամքի պակասությունը

28 Մարտի 2025 13:34

Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշվել է՝  հայ-ադրբեջանական կարգավորմանը այս կամ այն կերպ առնչվող նոր հայտարարություններով։
 
«Որպես Հայաստանի վարչապետ՝ ես որոշում եմ ընդունել, որ «ղարաբաղյան շարժումը» չպետք է շարունակվի։ Եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համաձայն չլինի իմ որոշմանը, ապա ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես առայժմ մնում եմ որպես վարչապետ, սա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է»,- ընդգծել է Փաշինյանը։ Դրանով հանդերձ նա հավելել է, որ «ղարաբաղյան շարժումն օգտագործվել է նրա համար, որպեսզի խանգարել հայկական պետականության ձևավորմանը»։
 
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Հայաստանի վարչապետը կոշտ քննադատությամբ հարձակվել է Հայաստանի նախկին ղեկավարներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա, ովքեր 2020 թվականից փորձում են նրա վրա բարդել Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կապիտուլյացիայի մեղքը, ինչը, նրա խոսքով, անխուսափելի էր արդեն մինչ 2018-ին Փաշինյանի իշխանության գալը։ Հենց դրա համար էլ վարչապետը նորից նախկին նախագահներին  հրավիրել է ուղիղ եթերում բանավեճի, որից նրանք, սակայն հրաժարվել են։ Նրա խոսքով, եթե նախկին նախագահները ցանկանում են ինչ-որ բան ասել, ապա թող եթեր դուրս գան, այլ ոչ թե միջնորդներ օգտագործեն։ Դրանով հանդերձ Փաշինյանը արել է՝ իր վարչապետության ողջ ընթացքում, թերեւս, ամենաէքսպանսիվ հայտարարություններից մեկը։ Ինքներդ դատեք. «Բայց այս երեք «մտքի հսկաները» ասում են, որ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հետո իրենց երեխաներին, թոռներին, խնամիներին, հարսներին ուղարկում են մամուլի ասուլիս: Դե, եթե բանավիճելու բան չունեք, նստեք տեղներդ և մի խառնվեք... Ես ձեզ հետ չեմ բանավիճելու, ես ձեզ պատերին կտամ։ Եվ այնտեղից կհանեն ձեր քաղաքական դիակների մնացորդները։ Վերաբերվում է բոլոր երեքին։ Հերիք ա ներվերիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ...»։
 
Դե ինչ, հարկ է նշել, որ այս հին եռյակն իսկապես հիմա ոչ մի բանի ընդունակ չէ, բացի անկյունից եկող չարախնդիր բղավոցներից: Գործող վարչապետի հետ ուղիղ բանավեճերի դեպքում հաղթաթղթերն իսկապես Փաշինյանի ձեռքին են։ Ընդ որում, այդ հաղթաթղթները ոչ միայն հոգեբանական, այլ նաև նյութական կարգի են՝ արդեն իսկ չափազանց շատ իրեղեն ապացույցներ են հավաքվել ինչպես Ղարաբաղի հետ կապված կոռուպցիոն սխեմաների, այնպես  էլ ավելի քան քսան տարի Բաքվի հետ բանակցություններում նախկին ղեկավարների համառության, քաղաքական կարճատեսության, որը թույլ չի տվել տեսնելու այն իրողությունները, որոնք կայացել են նրանում, որ Ադրբեջանը գնալով ավելի ուժեղ է դառնում և վաղ թե ուշ կվերադառնա իրենի հետևից:
 
Այս իմաստով հին խառնախումբը չի կարող մրցակցություն կազմել Փաշինյանի հետ։ Սա, սակայն, չի նշանակում, որ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին Հայաստանի վարչապետն այլ խոչընդոտներ չունի։ Մենք արդեն բազմիցս գրել ենք այն մասին, որ Փաշինյանը ընտրել է երկու անհրաժեշտությունների միջև հավասարակշռման մարտավարություն՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ և իր կողմը պահել ընտրազանգվածի ռեւանշիստական հատվածին։
 
Դրանով հանդերձ անհրաժեշտ է նկատել, որ երկրորդ նպատակի համար նա առաջ չի քաշում ռեւանշիստների համար բովանդակալից օրակարգ, այսինքն հանդես չի գալիս այն ոգով, որ, իբր, «մենք պետք է հասնենք հայերի Ղարաբաղ  վերադարձին»։ Դրա փոխարեն, բանակցային գործընթացում նա գործում է պասիվ՝ փորձելով, որտեղ հնարավոր է, դանդաղեցնել Բաքվի արդարացի պահանջների կատարումը։ Դրա հետ մեկտեղ, եթե հաշվի առնել, որ  մոտավորապես երկու շաբաթ առաջ Երևանը ընդունել է խաղաղ պայմանագրի մնացած երկու կետերի վերաբերյալ Ադրբեջանի պայմանները, ապա կարող ենք եզրակացնել, որ դանդաղ, բայց իսկապես այդ ուղղությամբ առաջընթաց այնուամենայնիվ կա։
 
Սակայն, խոսելով պայմանական սահմանին երրորդ երկրների զինված ուժեր տեղակայելուց հրաժարվելու մասին՝ Փաշինյանը հավելել է, որ պատրաստ է դադարեցնել Հայաստանում ԵՄ-ի առաքելության մանդատը միայն խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Այսպիսով, նա մի տեսակ իրեն  ապահովագրում է ռեւանշիստների զայրույթից։ Չէ որ կարգավորման գործընթացը կախված է ոչ միայն նրանից, այլ նաեւ Հայաստանի խորհրդարանից (թեեւ Փաշինյանն այնտեղ բացարձակ մեծամասնություն ունի), որը պետք է վավերացնի պայմանագիրը, եւ Սահմանադրական դատարանից, որը պետք է հաստատի դրա համապատասխանությունը Հայաստանի հիմնարար օրենքին։ Եվ եթե այս ատյաններից մեկը հավանություն չտա պայմանագրին, ապա Փաշինյանը պարզապես ձեռքերը կբարձրացնի՝ ասելով, որ արել է այն ամենը, ինչ կարողացել է։ Եթե նա ԵՄ-ի առաքելությունը Հայաստանից դուրս բերի նախքան պայմանագիր ստորագրելը, ապա վտանգում է կորցնել ընտրազանգվածի ինչպես ռեւանշիստական, այնպես ն էլ  եվրոպամետ տրամադրված մասի աջակցությունը։
 
Իրավիճակը գրգռում են Հայաստանի արտասահմանյան հովանավորները, ինչպես դա արեց, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» աջակցության մասին օրինագիծը ընդունած Շվեյցարիայի խորհրդարանը, կամ Բելգիայի խորհրդարանի պատգամավորները, ովքեր հայտարարել են այն մասին, որ ապրիլին քննարկելու են նմանատիպ նախագիծը։ Եվրոպացիները Փաշինյանի վրա ազդեցության լծակներ ունեն ոչ միայն հայ հասարակության կարծիքի վրա ազդելու առումով, այլ նաեւ անմիջականորեն՝ կառավարությանը հատկացվող անթիվ դրամաշնորհների միջոցով։ Պետք է ենթադրել, որ ավելի անկախ քաղաքականություն անցկացնելու դեպքում ՝այդ հատկացումները նվազելուն ուղղված միտում կընդունեն:  
 
Մյուս կողմից, Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտվելը Հայաստանին և անմիջապես նրա կառավարությանը խոստանում է շատ ավելի կայուն շահույթներ, քան եվրոպացիների աղայական սեղանից ողուրմությունները։ Կարևոր չէ, Փաշինյանի առջև արդյոք ավելի շատ ներքին, թե արտաքին խոչընդոտներ են կանգնած։ Մի բան պարզ է. վճռական քայլի համար հարկավոր է կամք։ Արդյո՞ք Փաշինյանը ունի դա։ Ահա, թերեւս, գլխավոր հարցը։

Caliber.Az
Դիտումներ: 341

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Փոլ Գոբլը՝ Զանգեզուրի միջանցքի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական պայքարի մասին Caliber.Az-ի հարցազրույցը

185
16 Օգոստոսի 2025 14:16
2

Ռուսաստանը կրկին հարվածում է Ադրբեջանի շահերին «Շահեդներով» Օդեսում SOCAR-ի վրա հարձակումը՝ որպես Կրեմլի ագրեսիայի ազդանշան

133
18 Օգոստոսի 2025 13:41
3

Վաշինգտոնի արձագանքը. ո՞վ է վախենում Հարավային Կովկասում խաղաղությունից Մաթանաթ Նասիբովա

104
16 Օգոստոսի 2025 12:06
4

Զանգիլանի օկուպացիայի վկաները ցուցմունք են տվել դատարանում

90
16 Օգոստոսի 2025 12:51
5

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

73
18 Օգոստոսի 2025 09:57
6

Քենիական թերթը՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին

49
16 Օգոստոսի 2025 09:39
7

Ադրբեջանում վճարովի ծառայությունները գերազանցել են ութ միլիարդ մանաթը

39
16 Օգոստոսի 2025 10:43
8

Չինաստանի դեսպանը ծանոթացել է Բաքվի միջազգային ծովային նավահանգստին

37
16 Օգոստոսի 2025 11:06
9

Ադրբեջանցի դիվանագետը ներառվել է CERF խորհրդատվական խմբի կազմում

35
16 Օգոստոսի 2025 12:48
10

ԱԱՀ ղեկավար. Համայնքը կշարունակի իր գործունեությունը արևմտյան ադրբեջանցիներին վերադարձնելու ուղղությամբ

26
18 Օգոստոսի 2025 09:16
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading