twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զանգիլանի օդանավակայանը նոր ուղենիշ է ազատագրված տարածքների վերականգնման մեջ Խնդիր, որը լուծում է ամբողջ երկիրը

21 0Հոկտեմբերի 2022 17:01

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Պետությունների ղեկավարները, որպես օբյեկտի բացման նշան կտրել են ժապավենը և նրանց հանձնվել են միջազգային կարևորություն ունեցող այս օդատրանսպորտային հանգույցի խորհրդանշական բանալիները։ Իսկ հետո Ալիեևն ու Էրդողանը ծանոթացել են նոր օդանավակայանում օդանավի անձնակազմի և ուղևորների համար ստեղծված պայմաններին։

Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացումը, որը զուգադիպվել է հայկական օկուպացիայից քաղաքի ազատագրման երկրորդ տարեդարձի հետ, դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն այս շրջանի, այլեւ ողջ երկրի համար։ Օկուպացիայից ազատագրված հողերի վրա երկրորդ օդանավակայանի հիմքը դրվել էր 2021 թվականի ապրիլի 26-ին, և դրա կառուցումն ավարտվել է նման վիթխարի օբյեկտի համար կարճագույն ժամկետում, ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում։ Երկրի օդային նոր դարպասները կառուցվել են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Օդանավակայանից առաջին տեխնիկական չվերթը իրականացվել է սեպտեմբերի 9-ին։ Թռիչքավայրէջքային գոտու երկարությունը 3000 մետր է, լայնությունը՝ 60 մետր, տերմինալի թողունակությունը՝ ժամում 200 ուղեւոր։ Օդային նավահանգստում կկարողանան անարգել վայրէջք և թռիչք կատարել բոլոր լայնաֆյուզելյաժային ինքնաթիռները, ներառյալ խոշոր բեռնատար օդանավերը: Օդանավակայանի հարթակը նախատեսված է միաժամանակ ութ ինքնաթիռ սպասարկելու համար։ Օդանավակայանի ավտոմատ համակարգերը և դիսպեչերային աշտարակը համապատասխանում են քաղաքացիական ավիացիայի միջազգային պահանջներին։ Դրա շինարարությանը մասնակցել են թուրքական ընկերություններ։

Հարկ է նշել, որ սա Ադրբեջանի Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում կառուցված առաջին օդանավակայանն է, և երկրորդը՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Մինչ այդ շահագործման էր հանձնվել Ֆուզուլիի միջազգային օդանավակայանը։ Եվս մեկ օդային դարպաս արդեն կառուցվում է Լաչինի շրջանում։

Բոլոր ադրբեջանցիները, երևի հիշում են այդ արտասովոր օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, երբ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց Զանգիլան քաղաքի և շրջանի ևս 6 գյուղերի՝ Հավալի, Զերնելիի, Մամեդբեյլիի, Հաքարիի, Շարիֆանի և Մուղանլիի ազատագրման մասին։ Հատկանշական է, որ այդ նույն օրն ազատագրվել են նաև Ֆիզուլիի շրջանի Դերդչինար, Քյուրդլեր, Յուխարը Աբդուրրահմանլը, Գարգաբազար, Աշաղը Վեյսելլի, Յուխարը Այբասանլը գյուղերը, Ջեբրաիլի շրջանի Սաֆարշա, Հասանղայյդը, Ֆուղանլը, Իմամբագի, Դաշ Վեյսելլի, Աղթեփե, Յարահմեդլի գյուղերը և Խոջավենդի շրջանի Աղջաքենդ, Մյուլքյուդերե, Դաշբաշի, Գյունեշլի և Չինարլը գյուղերը։ Եվ ամենուր, յուրաքանչյուր վերագրավված գյուղում բարձրացվում էր Ադրբեջանի եռագույն դրոշը, իսկ դեկտեմբերի 23-ին Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը երկրի պետական դրոշը բարձրացրեց նոր վերագրավված Զանգիլանում։ Այնպես որ, այսօր, երբ բացվել է Զանգիլանի օդանավակայանը, կարելի է համարձակ ասել այն մասին, որ կյանքը վերադարձել է այս քաղաք, շրջան, ընդհանրապես տարածաշրջան, չէ որ հենց այստեղ են սկսել վերադառնալ գրեթե 30 տարի առաջ հարազատ վայրերը լքած առաջին բռնի տեղահանվածները։ Զանգիլանից ներգաղթյալների շրջանում վերաբնակեցումը սկսվել է այս տարվա հուլիսին։

Ներկա ժամանակ, ականազերծման հետ զուգահեռ այստեղ շարունակվում են շինարարական և վերականգնման աշխատանքներ, ստեղծվում են նոր տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներ։

Եղբայրական Թուրքիայի ավանդը

Այսօր բոլոր հիմքերը կան ասեուլ, որ Զանգիլանի միջազգային օդանավակայանը տեսանելի ապագայում կդառնա միջազգային տարանցիկ ավիացիոն հանգույց, որը զգալիորեն կընդլայնի տարբեր երկրների հետ Ադրբեջանի համագործակցության համար՝ տնտեսական, տարանցիկ, ռազմական և այլ հնարավորությունները, առաջին հերթին, անշուշտ եղբայրական Թուրքիայի հետ։ Թուրքիայի մասնակցությունն ազատագրված տարածքների վերականգնմանը իրոք անգնահատելի է։ Եվ այն, որ նախագահ Էրդողանը ժամանել է մեր երկիր, որպեսզի անձամբ մասնակցի մեր ժողովրդի համար հանդիսավոր ու ուրախ իրադարձությանը՝ խոսում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը իրականում իրենից ներկայացնում են երկու պետություններից, բայց մեկ ազգից միաձուլվածք։ Թուրքիայի ղեկավարը բաց չի թողնում նշանակալից օբյեկտների բացման ու հիմնարկեքը կատարելու օրերին Ադրբեջան այցելելու ոչ մի հնարավորություն՝ հատկապես, եթե դրանց կառուցմանը մասնակցել են թուրք մասնագետները։

Կարելի է, օրինակ, հիշել, թե ինչպես ավելի վաղ նախագահ Էրդողանը, այցելելով Զանգիլանի շրջան, մասնակցել է Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ մայրուղու հիմնարկեքին, ինչպես նաև Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը, որն ավելին քան ակնառու հաստատում է Թուրքիայի համերաշխությունն ու աջակցությունը Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման գործում։ Դրա հետ մեկտեղ, սա նաև նրա վկայությունն է, որ Թուրքիան հետևողական է՝ մեր երկրի, որպես անկախ տարածաշրջանային դերակատարի հզորացման ու զարգացման հետ կապված բոլոր հարցերում։ Թուրքիան իրական գործողություններով հաստատում է՝ ողջ տարածաշրջանի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական, տրանսպորտային և հաղորդակցական նախագծերի իրականացման համատեղ աշխատանքները շարունակելու իր պատրաստակամությունը։ Եվ դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը վերածվել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության կարևոր գործոնի։

Վերականգնում ենք Ղարաբաղը

Այն մասին, որ Ադրբեջանի պետության ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում հայկական օկուպացիայից ազատագրված տարածքների զարգացմանը, ավելի քան համոզիչ են վկայում նրա հաճախակի այցերը Ղարաբաղ, որոնք կրում են ավելի շատ գործարար, քան ճանաչողական բնույթ։ Ահա և բառացիօրեն երեկ՝ հոկտեմբերի 19-ին, նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Գուբադլիում 35 կիլովոլտ լարման ենթակայանի և «Ազերիշըգ» ԲԲԸ-ի թվային կառավարման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։

Թվային կառավարման կենտրոնը, ըստ նախագծողների մտահաղացման, ոչ միայն կապահովի Գուբադլիի էլեկտրաէներգիայի կարիքների մեծ մասը, այլև թույլ կտա թվային հարթակի միջոցով կառավարել այլ, ավելի փոքր էներգետիկ կենտրոններ, որոնց շինարարությունը կսկսվի մի փոքր ուշ։ Դիսպետչերական կառավարման ժամանակակից համակարգը, որը կներդրվի Գուբադլի կենտրոնում, իրական ժամանակում կվերահսկի սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարումը։ «Գուբադլի քաղաք» 35/0.4 կիլովոլտանոց ենթակայանը և Թվային կառավարման կենտրոնը «Ջաբրայիլ քաղաք» 35/0.4 կիլովոլտանոց ենթակայանի և «Հադրութ» հանգուցային ենթակայանի հետ կապող գծերի անցկացմամբ կառաջանա օղակաձև մատակարարման համակարգ։ Իսկ «Գուբադլի քաղաք» և «Ջեբրաիլ քաղաք» 35/0,4 կիլովոլտ ենթակայանների միջև երկշղթա մալուխային գծի լարերը կապահովեն այս երկու շրջանների միջև էներգիայի փոխադարձ փոխանակումը։ Գուբադլիի կենտրոնի դիսպետչերական կառավարման համակարգը կարող է շահագործվել ինչպես կենտրոնացված, այնպես էլ անկախ ֆունկցիոնալ ռեժիմներով։

Նույն օրը նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են նաև Զանգիլան քաղաքի առաջին բնակելի շենքի հիմնարկեքի արարողությանը, ծանոթացել են Գուբադլի քաղաքի գլխավոր հատակագծին, դրել են՝ Օկուպացիայի և Հաղթանակի թանգարանների համալիրի հիմքը, քննարկել են «Բարեկամության անտառ» համալիրի հատակակգիծը, որը պետք է ստեղծվի Ջաբրաիլի շրջանում։ Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի այցի հագեցված օրակարգում նախատեսվել էր նաև այց Ադրբեջան-Թուրքիա ապագա անտառտնտեսության միջազգային ուսումնական կենտրոնի շինհրապարակ, ինչը նրանք և արել են՝ հայտնելով իրենց դիտողություններն ու ցանկությունները։

Շարունակելով ազատագրված տարածքներ կատարած հագեցված այցը՝ պետության ղեկավարը ծանոթացել է «Զաբուխչայ» և «Բարգուշադչայ» ջրամբարների նախագծերին, որոնք պետք է ստեղծվեն Գուբադլիի շրջանում։ Ինչպես համարում են նախագծողները՝ այս լայնածավալ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա Գուբադլիի և Զանգիլանի շրջանների տարածքում ոռոգման ջրով ապահովել՝ «Dost Агро» ընկերության 1900 հա, «Ազերսուն» ՍՊԸ-ի 3300 հա, «ԱզերԱգրար» ընկերության 2500 հա, «Ագրովայ» ընկերության 2700 հեկտար, «Dost Ziraat» անասնաբուծական ընկերության 1700 հեկտար ցանքատարածքները:

Մասնավորապես, 67 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ջրատարողությամբ «Բարգուշադչայ» ձեռակերտ ջրամբարի շնորհիվ հնարավոր կլինի ոռոգել Գուբադլիի շրջանում ավելի քան 12000 հեկտար ցանքատարածք և վայրկյանում 10 խմ ջուր մատակարարել մագիստրալային ջրանցքին, որը «Գըզ գալասը» ջրահանգույցից ջուրը կվերցնի բաց ջրանցքի, կամ ճնշումային խողովակաշարի միջոցով։

Մի խոսքով, Զանգիլանի օդանավակայանի բացման նախօրեին Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղ այցի երեկվա աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած էր այնպիսի իրադարձություններով, որոնցից յուրաքանչյուրը վկայում է Ղարաբաղի վերականգնման, ադրբեջանական այս բարեբեր շրջանը մոխրակույտերից վերածննդի անհավանական տեմպերի մասին։

Իսկ այսօր, բացելով միջազգային նշանակության օդատրանսպորտային նոր հանգույցը՝ պետության ղեկավարը, կարելի է ասել, ներկայացրել է առավել քան ծանրակշիռ մատնանշող վերջին ժամանակների հիմնական փաստարկը, որ նոր Ղարաբաղի ստեղծումը ոչ միայն երկրի առաջնահերթ խնդիր է, այլ նաև խնդիր, որը շատ արագ, հաջող և արդյունավետ լուծում է ամբողջ երկիրը։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

124
13 Մայիսի 2025 16:37
2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

101
13 Մայիսի 2025 10:12
3

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

87
13 Մայիսի 2025 09:50
4

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

84
12 Մայիսի 2025 12:48
5

Էրդողանի խորհրդականը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը նպաստելու Անկարայի պատրաստակամության մասին

67
12 Մայիսի 2025 11:42
6

Ադրբեջանի և Պակիստանի դեսպանները հանդիպել են Իրանում

49
12 Մայիսի 2025 18:06
7

Ուկրաինայի զինված ուժերի ադրբեջանցի զինծառայող է զոհվել

47
12 Մայիսի 2025 17:52
8

Միլլի Մեջլիսում կքննարկեն Գլոբալ Հարավը

47
12 Մայիսի 2025 15:44
9

ՄՄ-ն կքննարկի՝ մարդկանց առևտրի դեմ պայքարի ազգային համակարգողի տարեկան զեկույցը

46
12 Մայիսի 2025 14:14
10

Բայրամովը Բահրեյնի թագաժառանգին է փոխանցել Ադրբեջանի նախագահի նամակը

43
12 Մայիսի 2025 16:17
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading