twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իմաստավորության տարբեր մակարդակներ խաղաղության համար Ալիևը միշտ հասնում է իր ուզածին

19 Հունիսի 2024 18:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եղել է, կա և կլինի ողջունելի և հարգված հյուր ամենաբարձր մակարդակի միջազգային միջոցառումներում։ Մեր պետության ղեկավարի նման կարգավիճակն ապահովում են Ադրբեջանի վիթխարի հաջողությունները արտաքին քաղաքականության, տնտեսության և բոլոր առաջադրված նպատակներին հասնելու գործում։ Հիմա, երբ աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև առաջատար երկրներում, նկատվում են ներքաղաքական ուժեղ առճակատումներ՝ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի վտանգը՝ Ադրբեջանի կայունությունն ու առաջանցիկ զարգացումը հատկապես բարձր են գնահատվում։

Դա նկատվեց նաև Լոնդոնում, որտեղ նախօրեին կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի առաջին լիագումար նիստը։ Մեր պետության ղեկավարը կառուցողական հանդիպումներ է անցկացրել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամերդի, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալայի, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Մեր պետության ղեկավարը մտքեր է փոխանակել նաև ԵՄ-ի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի նախագահը իր զրուցակիցներին այդ թվում նաև մանրամասն պատմել է այն մասին, թե ինչպիսին են հաջողությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի բաղադրիչ մաս հանդիսացող սահմանների սահմանազատման և սահմանագծման ոլորտում։ Պետության ղեկավարը ուշադրությունը հստակ և պարզ կենտրոնացել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղ օրակարգին, խաղաղ պայմանագրի շուտուփույտ ստորագրմանը և խաղաղ գործընթացին։

Սա պաշտոնական Երևանին պարզունակ շահարկումներ անելու հնարավորությունից զրկող սկզբունքային և կարևոր պահ է։ Այստեղ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։ Ողջ աշխարհը տեսել է, թե որքան հաճախ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բազեային» դիրքորոշումը կտրուկ փոխվում «աղավնայինի» և հակառակը։ Բայց Մեծ Բրիտանիայում մենք տեսանք խափանում նրա խաղի մեջ: Նա վախեցավ Ադրբեջանի նախագահի հետ հերթական հանդիպումից։ Այս մտավախության պատճառը հասկանալի է՝ Փաշինյանը միշտ մի կողմ է քաշվել Ալիևի հետ հրապարակային բանավեճերից՝ հասկանալով իր և մեր պետության ղեկավարի միջև վիթխարի ինտելեկտուալ տարբերությունը։ Գումարած, մեր նախագահը հստակորեն դնում է հարցն այն մասին, թե ինչն է հանդիսանում արգելք խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին՝ դա Հայաստանի սահմանադրությունում առկա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են։ Փաշինյանը ստիպված է դես ու դեն ընկնել և շուռումուռ գալ, այսինքն ձևացնել խաղաղությանը պատրաստակամություն և խուսափել երկրի ներսում իր քաղաքական հակառակորդներից և հայ հասարակության անախորժություններից։ Այս ամենն այնքան ակնհայտ ու տեսանելի է բոլորի համար, որ պաշտոնական Երևանի ցանկացած պատրվակները և արդարացումները, առավել եւս՝ ամեն ինչ հիվանդ գլխից առողջի վրա բարդելու նրա փորձերը զավեշտալի են թվում։ Հատկապես այն երկրների ու կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր տեղյակ են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրանք ամեն ինչ հիշում են և հասկանում են: Այդ նույն Շառլ Միշելը և Օլաֆ Շոլցը պատկանում են քաղաքական գործիչների այդ կատեգորիային։

Հիշենք նաև փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի մանրամասները։ Այն ժամանակ Ալիևի և Փաշինյանի եռակողմ հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ իսկապես արագ վերածվեց երկկողմանիի։ Նույն ձևաչափ էր նախատեսված նաև Լոնդոնում։ Բայց Փաշինյանը տափակորեն վախեցավ իր հերթական ֆիասկոյից։ Դրանով հանդերձ նա այն ընդամենը հետաձգել է, և վերջնականապես չի խուսափել։ Նրա մոտ չի ստացվի անվերջ երկարաձգել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը խոչընդոտող հարցերի լուծումը։ Ինչպես Հայաստանի մոտ չի ստացվի անվերջ երկար ստեղծել իր կարևորության տեսիլքը աշխարհի համար։ Իսկ իրականությունն էլ պարզ և ակնհայտ։ Հայաստանը եղել է, կա և կարող է մեկընդմիշտ մնալ վտարանդի պետություն, պարտվող երկիր Հարավային Կովկասում։ Նա ուղղակի ոչինչ չունի առաջարկելու աշխարհին, նա զրկված է ինքնիշխանության և անկախության շատ ատրիբուտներից։ Նա չափազանց խղճուկ է բառի բոլոր իմաստով:

Ուրիշ է Ադրբեջանը։ Ինչպես արդարացիորեն նշել է մեր պետության ղեկավարը, գրեթե քսան տարվա ընթացքում մենք նախաձեռնել և մեր հարևանների հետ շահագործման ենք հանձնել խողովակաշար, որը պատմության մեջ առաջին անգամ կապել է Կասպից և Միջերկրական ծովերը։ Իրոք, որոշ երկրներում ադրբեջանական նավթի սպառումը կազմում է նրանց պահանջարկի հիսուն և ավելի տոկոսը։ Իրոք, արդեն ավելի քան երեք տարի է, ինչ մենք դարձել ենք Եվրոպայի կարևոր գազ մատակարարող։ Իրոք, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հաստատված ռազմավարական էներգետիկ գործընկերությունը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա, և մենք շարժվում ենք դեպի այդ նպատակը։

Եվրոպայում բոլորը հիանալի գիտեն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիսանում է իսկապես եզակի քաղաքական գործիչ, հատկապես արդի ժամանակի, ում խոսքերըը գործից չեն շեղվում։ Եվ գործը այստեղ ոչ միայն այս կամ այն երկրին նավթի ու գազի մատակարարումների հարցում է։ Գործը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իսկապես պատմական դիվանագիտական և ռազմաքաղաքական հաղթանակների հասնելու կարողության մեջ է՝ չնայած Հայաստանի սադրանքներին՝ իրար հաջորդող նրա հովանավորների աջակցությամբ հանդերձ։

Այդպես եղել է, կա և կլինի։

Caliber.Az
Դիտումներ: 198

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

210
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

83
19 Նոյեմբերի 2024 14:03
3

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

78
20 Նոյեմբերի 2024 16:59
4

Euronews-ը՝ COP29-ի մասին. Մոլորակի պաշտպանությունը փող է պահանջում ՏԵՍԱՆՅՈՒԹ

72
19 Նոյեմբերի 2024 18:37
5

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

72
19 Նոյեմբերի 2024 10:33
6

Մի թել աշխարհից- մերկին՝ վերնաշապիկ «Հին աշխարհի հիստերիկները»

70
19 Նոյեմբերի 2024 15:37
7

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

60
21 Նոյեմբերի 2024 19:07
8

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

56
20 Նոյեմբերի 2024 19:08
9

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

53
20 Նոյեմբերի 2024 12:25
10

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

52
20 Նոյեմբերի 2024 15:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading