Ինչպես է Ասծատրյանը ադրբեջանական գորգերը ներկայացրել է, որպես հայկական գորգեր Մերկացնող ֆոտոփաստեր՝ Caliber.Az-ից
Հարյուրամյակների ընթացքում հայերը Ադրբեջանից գողացել են գործնականում ամեն ինչ, սկսած տարածքներից վերջացրած պատմամշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի Ղարաբաղի մարզի երկարամյա օկուպացիայի ընթացքում հայ վայ-պատմաբանները և վայ-մասնագետները հուսահատորեն ձգտել են այնտեղ անհետ ոչնչացնել թուրքական, ադրբեջանական նույնականության հետքերը, որպեսզի հետագայում այդ ամենը ներկայացնել, որպես իրենց սեփականը, «հին հայկական»-ը։ Ադրբեջանի ազգային երաժշտության, խոհանոցի, ճարտարապետության օբյեկտների հետ մեկտեղ, հայկական էքսպանսիայի է ենթարկվել նաև ադրբեջանական գորգագործությունը։
Ղարաբաղյան գորգագործության մայրաքաղաք է հանդիսանում Շուշան։ Հիշեցնենք, որ Շուշայում գորգի թանգարանի մասնաճյուղը տեղադրվել էր Մեհմանդարովի ընտանիքի առանձնատանը։ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ թանգարանի աշխատակիցների կողմից հաջողվել է ցուցանմուշների մի մասը դուրս բերել, սակայն ադրբեջանական ժողովրդի նյութական մշակույթի ցուցանմուշների զգալի մասը, որը Շուշայի բնակչությունը չի կարողացել դուրս հանել թանգարաններից և իրենց տներից՝ ընկել է հայ անջատողականների ձեռքը։
Մինչդեռ անցյալ տարի ադրբեջանական հանրության, մասնավորապես՝ գորգագործության մասնագետների մոտ արդար վրդովմունք է առաջացրել Երևանում գորգերի ցուցահանդեսի բացման մասին տեղեկությունը։ Ցուցահանդեսի կազմակերպիչ էր համարվում ոմն հայ ազգագրագետ Վարդան Ասծատրյանը, ով Ղարաբաղի օկուպացիայի ժամանակահատվածում Շուշայում հիմնադրել է գորգերի թանգարան, իսկ 2020 թվականին Շուշայի համար մարտերի ժամանակ փախչելով արդար փոխհատուցումից՝ գորգերի հավաքածուն անօրինական տեղափոխել է Հայաստան։ Այլ կերպ ասած, Երևանում ցուցահանդեսին ներկայացվել են ադրբեջանական գորգեր։ Ընդհանուր առմամբ, Շուշայից դուրս են բերվել շուրջ 170 թանկարժեք գորգեր, սակայն ցուցադրվել է ընդամենը 71 ցուցանմուշ։
Եվ ահա այժմ կազմավորվել է փոքր ինչ անհեթեթ և նույնիսկ մի քիչ զավեշտալի իրավիճակ՝ իրեն գորգերի հավաքածուի սեփականատեր կոչող Վարդան Ասծատրյանը տագնապահարում է, քանզի չգիտի, որտեղ պահել գողացված ապրանքը։ Սկզբում նա ադրբեջանական գորգերը պահում էր Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ազգային ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, սակայն վերջերս նրան դուրս են հրավիրել։ Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը պարզաբանել է, որ գորգերի հավաքածուն պետք է թանգարանում ցուցադրվեր վեց ամիս, սակայն այնտեղ է գտնվում արդեն մի ամբողջ տարի։
«Հասկանալի է, որ ինչ որ պահ սա պետք է ավարտվի, ճարտարապետության թանգարանում գորգեր չպետք է պահվեն, առավել ևս ամենամեծ և լավ կահավորված սրահում։ Մեր միջև խնդիրներ չկան։ Ես հասկանում եմ, որ նա պետք է պաշտպանի այդ հավաքածուն և նույնիսկ փորձել եմ նրան օգնել՝ հանդիպելով պաշտոնյաների հետ քննարկելով այդ պատմությունը, բայց հիմա արդեն անզոր եմ»,- նշել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ Ասծատրյանին առաջարկել է տեղափոխվել փոքր սրահ և մի ամսվա ընթացքում գտնել գորգերի պահման համար վայր, սակայն հավաքածուի սեփականատերը չի ընդունել իր առաջարկը։ Այստեղ լիովին հիմնավորված կլիներ Ասծատրյանին հարցնել. ինչու՞ գողացար, եթե նույնիսկ գողացածը պահելու տեղ չունես։ Սակայն, ավելի շատ հարցեր են առաջացնում ոչ թե հայ ազգագրագետի խնդիրը, այլ այդ անգին գորգերի հավաքածուի ճակատագիրը։ Հատկապես, եթե հաշվի առնել, որ Հայաստանը միշտ էլ փորձել է յուրացնել այդ գորգերը, այլ նաև դրանք բնորոշում է, որպես իր, հայկական մշակույթի պատկանելիություն։ Ճիշտ է, հայերը դա անում են չափազանց անշնորհք, թեև ինչպես և մնացած ամեն ինչ։
Օրինակ, գորգագործության և գորգերի արտադրության հայ հետազոտողներից մեկը՝ Աշխունջ Պողոսյանը ինչ որ առիթով հայտարարել է, որ «Տարբեր ժամանակներում Ադրբեջանի ներկայացուցիչները հայկական գորգեր են գնել Ղարաբաղի բնակչությունից»։ «Գորգերը, որոնք Թուրքիայում «ցեղասպանության» ժամանակ առգրավվել են հայերի տներից, հետագայում աճյուրդներում վաճառվել են, բայց միայն թուրքերին,- ասել է Պողոսյանը։ -Կասկածից վեր է, որ այդ գորգերը այսօր ներկայացվում են, որպես ադրբեջանական, անատոլիական, կամ թուրքական, բայց դա ապացուցել այնքան էլ հեշտ չէ»։ Դրանով հանդերձ Պողոսյանը հայտարարում է, որ Թուրքիայում գործում է գորգերի 40 թանգարան, Ադրբեջանում՝ 12, իսկ Հայաստանում չկա ոչ մի հատ։ Համաձայնվեք, բավականին կասկածելի է, որ «գորգերի հայրենիքում» չկա ոչ մի համապատասխան թանգարան։
Ռուս հետազոտող Մ. Իսաևը, ի դեպ ազգությամբ հայ, իր «Անդրկովկասի գորգային արվեստ» աշխատությունում հետազոտելով ժամանակակից Հայաստանը՝ գրում է, որ այստեղ գորգագործությամբ է զբաղվել միայն թուրքալեզու բնակչությունը։
Ի դեպ, մեզ արդեն ծանոթ Վարդան Ասծատրյանը հայ լրագրողներին պատմելով Շուշայից գորգերի «փրկման» մասին, փաստորեն կրկնում է Պողոսյանին. «Խորհրդային ժամանակներում հաճախ էր պատահում, որ ադրբեջանցիները շրջում էին գյուղերում և հայերից գորգեր էին գնում։ Այդ մասին գիտեին բոլորը։ Երբեմն դա արվում էր հայ առևտրականների միջոցով։ Գորգագործությունը յուրահատուկ է նստակյած ժողովուրդներին, քոչվորները երբեք չեն զբաղվել դրանով։ Գորգերը տանելով ստեղծման վայրերից՝ ադրբեջանցիները ուզում էին դրանք վերագրել իրենց պատմությանը և մշակույթին»։
Հարկ է խոստովանել, որ գորգային արվեստը շատ բարդ գիտություն է, իսկ Ասծատրյանի խոսքերը ասում են այն մասին, որ այդ գիտությունից նա վճռականորեն ոչինչ չի հասկանում։ Որպեսզի Ասծատրյանի, Պողոսյանի և նրանց հայրենակիցների նման դատարկախոս չերևալ՝ Caliber.Аz-ի խմբագրությունը որոշել է պարզաբանել, թե նրանց խոսքերը որքանով են համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի Գորգի ազգային թանգարանում գործող Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության փորձագիտային հանձնաժողովից Caliber.Аz-ին հայտնել են, որ անցյալ տարի Երևանում Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ազգային ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված ցուցահանդեսին ներկայացվել են ոչ միայն ղարաբաղյան տեսակի գորգեր, այլ նաև Գուբայի, Շիրվանի, Գյանջայի և Ադրբեջանի մյուս մարզերի գորգեր։ «Չելեբի», «Թալըշ», «Աթլը-իթլի», «Նալբաքիգյուլ» և մյուս ղարաբաղյան գորգերի հետ մեկտեղ, ցուցահանդեսում կարելի է տեսնել Գյանջայի խմբին պատկանող Գուբա սումախի «Չըրագլը» ոճով գորգ։
Առավել ևս, Երևանում ներկայացված գորգերից մեկը՝ նշանավոր «Չելեբի»-ն է։ «Չելեբի» կամ «Բարդա» գորգային կոմպոզիցիան առաջին անգամ գործվել են Ղարաբաղի ծայրամասային գյուղերում, այդ թվում նաև Բարդայից 10 կմ դեպի արևելք գտնվող Չելեբի գյուղում։ Ավելի ուշ այն տարածվել է Ղարաբաղի լեռնային մասում, Արանում, իսկ 19-րդ դարից՝ Գազախի շրջանում և այստեղ մեջ համբավ է ստացել։ Գորգերի ականավոր հետազոտող Լյաթիվ Քերիմովի խոսքով, «Չելեբի»-ին թուրքական ժողովուրդների շրջանում համարվել է բարձրաստիճան պաշտոնյաններին տրվող պատվավոր տիտղոս։ Ըստ մյուս տարբերակի՝ գորգի անվանումը ծագել է թուրք-օգուզների հետնորդներ «Չալեբի» տոհմի անունից։ Գոյություն ունեն Շեքիում, Բարդայում, Ջաբրաիլում չելեբիներին պատկանող մի քանի տեղանուններ։ Շեքիի խանության հիմքը դրել է Չելեբիների տոհմից Հաջի Չելեբի-խանը։ Գորգը հիմնված է մեկ, կամ մի քանի լճերի կոմպոզիցիայի վրա։ Ղարաբաղյան գորգերում «Գյունեշ», կամ «Չելեբի» անվան ներքո լճի տարրը հանդիսանում է ամեն ուղղություններով ճառագայթող և աստվածային լույսի խորհրդանշան՝ արեգակը։ Հանձնաժողովի անդամները նշել են, որ այդ գորգի անունը հայկական աղբյուրներում նշվում է, որպես «Չելեբերդ»։ Այդ կեղծարարությունը հանեդիսանում է՝ Ղարաբաղի Կրաբերդ (Ադրբեջանի Հանրապետության Թերթերի շրջանի Չիլաբուրտ գյուղը) անվան հետ կապելու փորձ։
Այնուհետև ցուցահանդեսին ներկայացվել են «Խանթըրմա» գորգերը։ Սակայն, փորձագիտական հանձնաժողովի մասնագետների խոսքով, ղարաբաղյան խմբին պատկանող «Խանթըրմա» գորգերի արտադրության հիմնական կենտրոններ են հանդիսանում Բարդան, Աղջաբեդին, Թերթերը, ինչպես նաև Հադրութը, Գարաբուլաղը, Քյոհնե Թաղլարը և Ադրբեջանի մյուս մարզերը։ Քանի որ այդ գորգի կոմպոզիցիան հիշեցնում է հնդկական թիրմե, որից կարվում էր խաների հագուստը, ապա գորգի անվանումը կազմվել է «խան» և «թիրմա» խոսքերի համադրումից։ Առավելապես երկարաձիգ ձևով գործված նման գորգերի միջին մասը բաղկացած է բուսական տարրերով զարդավորված իրար հաջորդող լայն և նեղ շերտագծերից։ Լայն շերտագծերի գեղարվեստական ձևավորումը կայանում է «բութա» և «իլանղաչ» տարրերից։
Ադրբեջանցի մասնագետները պատմել են նաև, որ Երևանում ներկայացված գորգերից մեկը կրում է «Լամփա» անունը։ Դրանք ղարաբաղյան տիպի խավամազ գորգեր են, որոնք պատկանում են Շուշայի խմբին։ Նրանք ընդգծել են, որ ի սկզբանե այդ գորգերը գործվել են Շուշայում, XIX դարի առաջին կեսին, իսկ որոշ ժամանակ անց դրանք սկսել են գործել Ղարաբաղի բոլոր գորգագործական կետերում։ Որպես կանոն, «Լամփա» գորգերը գործել են հավաքածույի ձևով. երկու կողային և մեկ միջին գորգեր։ Ըստ կառուցվածքի և կոմպոզիցիայի՝ «լամփա» գորգերը համարվում են ղարաբաղյան գորգագործական արվեստի ամենաբարդ ստեղծագործությունը։ XIX դարի գորգագործության արտադրանք հանդիսացող այդ գորգերը Շուշայում հայտնվել են մեծ բնակելի տների պատերը և առաստաղը զարդարելու պահանջարկի հետ կապված։ Դրանց կարելի է նաև հանդիպել նամազի համար փոքր չափի գորգի ձևով։
Բայց սրանով հայկական կեղծարարությունը չի ավարտվում։ Ցուցահանդեսին ներկայացված «Թալըշ» գորգը չնայած և պատկանում է ղարաբաղյան տեսակին, բայց գործվել է նրանից զգալի հեռավորության վրա։ Այդ գորգը իր անվանումը ստացել է Կասպից ծովի ափին Թալիշի լեռների ստորոտում ձգվող վիթխարի տարածության անվանումից։ Հատուկ պատվերով և օժիտի որակով գործված «Թալըշ» գորգերը օժտված են առավել բարձր որակով, քան Թալիշի շրջանում գործված մյուս գորգերը։
Հարկ է նշել, որ երևանյան ցուցահանդեսում ներկայացվել էր նաև թալըշյան գորգերի ևս մեկ հասարակ տարբերակը։ Այդ գորգերի կոմպոզիցիան լինում է հասարակ և բարդ։ Հասարակ կառուցվածքը զարդարվել է առանց նախշերի, կամ մի քանի տարրերով։
Ասծատրյանի կողմից Շուշա քաղաքից դուրս բերված ևս մեկ գորգը կոչվում է «Բուլուդ», ինչը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է երկինք։ Փորձագիտական հանձնաժողովում նշել են, որ Ղարաբաղյան տեսակի Շուշայի խմբի մեջ մտնող և «Բուլուդ» անվան ներքո գորգերը Շուշայում ստեղծվել են XIX դարի երկրորդ կեսին, եվրոպական և ռուսական արվեստի ազդեցության տակ։ Բանը նրանում է, որ XIX դարի երկրորդ կեսից Ռուսաստանից Ադրբեջան էին մատակարարվել տարատեսակ ապրանքներ՝ ժանյակային իրեր, զարդանախշերով ճենապակյա սպասք, ոսկերչական իրեր, երկրաչափական զարդանախշերով զարդարված թղթի մեջ փաթաթված օճառ և այլն։ Շուշայում արտադրված շատ գորգերը հանդիսանում են՝ այդ իրերի վրա պատկերներով ոգեշնչված գորրգագործության վարպետների նմուշներ։ Շուշայում գործված «Սախսըդա գյուլեր», «Բուլուդ» գորգերը նույնպես հանդիսանում են ռուսական դեկորատիվ արվեստի ազդեցության ներքո ստեղծված նմուշներ։ Գորգի վրա տեղադրված տարրերի անմիաբանությունը ստեղծում է երկնքում ամպերի տպավորություն։ Գորգերի անվանումները նույնպես կապված են դրանց կոմպոզիցիայում նկարագրված այդ առանձնահատկության հետ։
Ռուսական արվեստի ազդեցության տակ ստեղծված գորգ կարելի է անվանել նաև «Մաշըն» գորգը։
Ադրբեջանի Հանրապետության Գորգի թանգարանի գիտական աշխատակիցները նշել են, որ Երևանում ներկայացված գորգերից մեկը կրում է «Նալբաքիգյուլ» անվանումը։ «Նալբաքիգյուլ»-ը ղարաբաղյան տեսակի Շուշայի խմբին պատկանող խավամազից գորգ է։ Չնայած նրան, որ ժողովրդի շրջանում այդ գորգերը անվանում են «Նալբաքիգյուլ», շուշացի գորգագործերը դրանք անվանում են «Մինախանըմ», կամ «Մինախան»։ Հայտնի է, որ այդ գորգը գործել է XVIII դարի երկրորդ կեսին Բարդայից Շուշա վերաբնակված ոմն Մինա խանումը։ Նրա կողմից հյուսված գորգերը շուտով տարածվեցին Կովկասի, Հարավային Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի գորգագործության բոլոր կենտրոններում։ «Նալբաքիգյուլը» համարվում է լավագույն ղարաբաղյան գորգերից մեկը։
Փորձագետերը հայտարարել են, որ ցուցահանդեսում ներկայացված «Աթլը-իթլի» գորգը նույնպես հանդիսանում է Ղարաբաղում գործված գորգերից մեկը։ Որսորդական տեսարաններով պատկերված «Որսորդական» գորգերը մեծ զարգացում են ստացել Թավրիզի գորգագործական կերնտրոններում, սկսած 15-րդ դարից։ Այդ ժամանակներից ի վեր գորգագործության արվեստում որսի թեման տարածվել է Ադրբեջանի ջուլհակային կենտրոններում։ Ձեռքում արծիվ բռնաց որսորդի պատկերը հանդիսանում է շիրվանյան և ղարաբաղյան գորգերի ավանդական թեմա։ «Որսորդական» գորգերի արտադրությունը որոշ գավառներում շարունակվել է մինչև XIX դարի վերջը, իսկ մյուսներում՝ մինչև ХХ դարի կեսերը։ Արդյունքում, 19-րդ դարում Ղարաբաղում հայտնվեցին կենդանիներ պատկերող թեմատիկ գորգեր, որոնք հայտնի են «Աթլը-իթլի», «Իթլի-փիշիքլի» և այլ անուններով։ Հայ գորգագործները դրանց վրա պարզապես հայերեն տառերով մակագրություններ են ավելացրել։
Երևանում ցուցադրված ևս մեկ ցուցանմուշ է հանդիսանում Գյանջայի խմբին պականող խավամազից «Չըրագլը» գորգը։ Գորգերը անվանվել են ի պատիվ՝ Գյանջայից 35 կմ դեպի հարավ գտնվող Չըրագլը գյուղի։ Որոշ գորգագործուհիները այն անվանում են «Գազախչխ», «Գյանջա», «Ֆախրալի»։ «Չըրագլը» գորգերը պատկանում են Գյանջայի գորգերի միջին որակի գորգատեսակին։
Վերոհիշյալ ադրբեջանական գորգերի հետ մեկտեղ, ցուհանդեսում ներկայացվել են նաև ադրբեջանական մշակույթին պատկանող մյուս գորգեր, ինչպիսին են Թիքմե, Քիլիմ երկկողմանի գորգեր, Սումախի, Մաֆրաշ գորգեր։
Ինչպես տեսնում ենք, սրանից կարելի է մեկ եզրակացություն անել՝ Երևանի ցուցահանդեսում ցուցադրվել են օկուպանտների և Վարդան Ասծատրյանի նման ազգագրագետների կողմից Շուշայից գողացված գորգեր։ Ինչպես ի դեպ միշտ է եղել։ Հայաստանը յուրացնելով Ադրբեջանի և մյուս թուրքական էթնոսների մշակութային և պատմական արժեքները՝ անընդհատ համալրել է իր կեղծ պատմամշակութային բեկրաունդը։ Եվ այժմ կարելի է վստահությամբ ասել, որ հայ գողերի և կեղծարարների ցանկը համալրվեց ևս մեկ անունով՝ Վարդան Ասծատրյան։ Սակայն, չնայած որ այժմ հայերը ուզում են իրենց աշխարհին ներկայացնել, որպես գորգագործության հիմնադիրներ՝ գորգագործությունը շատ բարդ արվեստ է, որտեղ մի «մայրիկի արև»-ով և «հին հայկական»-ով չես պրծնի։