twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կրկին Մոսկվայի փեշի տա՞կ Եվս մեկ անգամ ոտնամանները փոխած Փաշինյանը

14 Նոյեմբերի 2022 15:53

Արտահոսեց, պղտորվեց… Ինչ որ նորից Փաշինյանի շուրթերից, այո և հայկական մամուլում սկսել է տարածվել՝ ռուս խաղաղապահներին թեմայի նկատմամբ շատախոս անդրադարձներ։ Հայաստանի վարչապետը, գնալով ավելի հաճախ է Մոսկվային հիշատակում «բարի, հանգիստ խոսքերով»։ Բանը ավելի շուտ նրանում է, որ Ամերիկայի Կոմնգրեսում Նենսի Փելոսիի գլխավորությամբ դեմոկրատների կողմից այդքան եռանդուն աջակցություն ստացած Հայաստանը հանկարծ մնաց առանց ԱՄՆ-ում հովանավորների։ Դե, էլ ինչպե՞ս նորից չթաքնվել Ռուսաստանի փեշի տակ։

Դեռ վերջերս այնքան զվարճալի էին նկատվում Ամերիկայի խորհրդարանի դեմոկրատների հետ Փաշինյանի կաբինետի սիլի-բիլիները։ Սակայն, չէ որ շատերը կանխատեսում էին, որ այդ «սերը» երկար չի տևի՝ մինչև առաջին ընտրությունները։ Որ կոնգրեսականներին պարզապես անհրաժեշտ են հայ ընտրողների ձայները, իսկ հետո Հայաստանի մասին նորից կմոռանան և ոչ ոք Վաշինգտոնից արդեն Երևան չի գա ծաղիկներ դնի և թաթերականորեն հեկեկա հորինված «հայոց ցեղասպանության» հուշահամալիրում։

Եվ ահա պատահեց՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը կորցրեց իր մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, ինչպես կանխատեսում էին վերլուծաբանները դեռ ամռանը։ Դեմոկրատները, ճիշտ է, համարում են, որ իրենք խուսափել են վատագույն սցենարից, որը ԱՄՆ լրատվամիջոցները ընտրություններից առաջ վերջին օրերին ավելի հավանական էին համարում Բայդենի ցածր վարկանիշի և տնտեսական դժվարությունների պատճառով։ Հանրապետականների ճնշող հաղթանակը չստացվեց, բայց դա այնուամենայնիվ տեղի ունեցավ և, ըստ քաղաքագետների կարծիքի, դա խոսում է այն մասին, որ հանրապետականները շուտով կհասնեն ԱՄՆ-ի Սենատում մեծամասնության, դրանով հանդերձ ուժեղ սահմանափակելով Ջո Բայդենի լիազորությունները, ում վարկանիշն առանց այդ էլ աղետալի ցածր է։

Այնպես որ, Հայաստանը միանշանակ չպետք է ակնկալի հատուկ համակրանք և էմոցիոններ ԱՄՆ խորհրդարանում առաջ շարժվող հանրապետականներից։ Իհարկե, չի բացառվում, որ առայժմ ԱՄՆ կառավարությունը, որի շարքերում մեծ մասամբ դեմոկրատներ են, դեռ կպահապանեն Հայաստանի հետ ջերմ շփումների ձևաչափը՝ ընդհուպ մինչև ցուցադրական «գրկախառնություններ», բայց շատ ավելի քիչ մղումներով։ Եվ շուտով հարաբերություններում կսկսվի սառցե ժամանակահատված։

Եվ ահա Հայաստանի վարչապետ Փաշինյանը շտապ հայտարարեց՝ Ադրբեջանի Ղարաբաղի մարզում ռուս խաղաղապահների մանդատի ինքնաբերաբար երկարաձգման մասին փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին։

«Ինչպես հրապարակայնորեն խոստացել էի Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը և աշխատանքային կարգով եռակողմ ձևաչափում, ես հիմա էլ պատրաստ եմ ստորագրել խաղաղապահների մանդատի ինքնաբերաբար երկարաձգման մասին փաստաթուղթը»,- նա հայտնել է իր երկրի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ճիշտ է բոլորովին մոռանալով, որ խոսքը իրականում Ադրբեջանի տարածքի մասին է և առանց Բաքվի ստորագրության այդ որոշումը հոտած ձվի գին էլ չի ունենա։

Իսկ հետո սկսել է խոսել, ընդ որում չափազանց դրական լույսի ներքո՝ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակի մասին, որտեղ հաշվի է առնվել հայերի շատ «ցանկություններ», այդ թվում նաև անջատողական մմնացորդի կարգավիճակի հետաձգումը: Ռուսաստանի խաղաղության առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, մասնավորապես, խոստովանել է Փաշինյանը։ Դրանով հանդերձ, նա, ճիշտ է, նշել է, որ այն մասին, թե արդյոք այսօր ուժի մեջ է մնում խաղաղության պայմանագրի ռուսական առաջարկը՝ պետք է հարցնել Մոսկվային։

Բայց չէ որ բոլորովին վերջերս Հայաստանի վարչապետին հաջողվեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հասցնել զուտ բացասական մակարդակի. բացի Արևմուտքի հետ ցուցադրական համագործակցությունից, նա, առանց որևէ տարակուսանքի փաստորեն ամերիկացիներին ու եվրոպացիներին զիջեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առաջնության դափնին։ Իսկ հետո սկսեց թափանցիկ ակնարկել, ըստ էության, Ղարաբաղում ռուս խաղաղապահների իզուրության մասին ու իրավիճակը գործնականորեն հասցրեց մինչև Հայաստանի խորհրդարանում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քվեարկության։ Եվ որ ամենակարեւորն է, այս ամենի տակ անցկացրեց հիմնարար բազա՝ Հայաստան քարշ տալով ԵՄ դիտորդական առաքելությանը և դրանով իսկ բացահայտորեն կասկածի տակ դնելով Ռուսաստանի իրավասությունը։ Միամտություն է, սակայն, ենթադրել, որ Մոսկվան նրա շահարկումը չի տեսել և ի գիտություն չի ընդունել։

Իրավիճակը ճիշտ և ճիշտ հիշեցնում է այն, ինչի մասին արևմտյան և ռուս որոշ վերլուծաբանները խոսում և զգուշացնում էին՝ սեպտեմբերին Փելոսիի Երևան այցից հետո. կգա ժամանակը, Փաշինյանը կսթափվի և կհասկանա, որ տարածաշրջանը առանց Ռուսաստանի գլուխ չի հանի։

Հիմա Մոսկվան կորոշի՝ շարունակե՞լ դրական երկխոսությունը Փաշինյանի հետ, թե՞ ավելի խստորեն սեղմել Երեւանի պտուտակները։ Չափազանց պարզ է, որ Փաշինյանի դեպի Արեւմուտք արշավը չհաջողվեց և կորավ թփերի մեջ՝ Հայաստանը կրկին մնաց առանց «կտուրի»։

Մինչդեռ կան նաև Փաշինյանի այլ խթանիչ գործողությունների պահեր, ով այժմ պետք է արագ իջնի ԱՄՆ Կոնգրեսի միջնահարկից և սկսի իր փոփոխամիտ քաղաքականությունը փոխկապակցել տարածաշրջանի իրական դերակատարների գործողությունների հետ։ Այսպիսով, երկրի կառավարությունում իր վերջին ելույթից հետո, որտեղ կար աբսուրդի առավելագույն կենտրոնացում, Փաշինյանը հաջողեցրել է Ադրբեջանին մեղադրել առասպելական «ցեղասպանություն» ծրագրելու և այլ անհեթեթությունների, ինչպես, օրինակ՝ «Սոչիի պայմանավորվածությունները խախտելու» մեջ։ Մեծախոսելով իր կաբինետի առջև, նա նաև իրեն թույլ է տվել նորից հիշել տխրահռչակ կարգավիճակի մասին: Սակայն շուտով Փաշինյանը ստիպված եղավ շտապ վերաբեռնել իր թեզային բառապաշարը և զգալիորեն մեղմացնել իր հավակնությունները։ Այն մասին, որ Հայաստանի վարչապետը բառացիորեն խելքը կորցրել է, նրան Սամարղանդի գագաթնաժողովում մատնանշել են նախագահներ Ալիևն ու Էրդողանը։ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները մամուլի համար իրենց հրապարակային ուղերձներում, պատկերավոր, բայց չափազանց մատչելի նրան հասկացրել են, որ Հայաստանի քաղաքականությունից ընդհանրապես և խաղաղության պայմանագրի ձևավորումից մասնավորապես նրանք չափազանց դժգոհ են։

Եվ անմիջապես պարզվել է, որ Փաշինյանը, ինչպես երևում է, ընդհանուր առմամբ դրական է գնահատում Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու հանդիպումը, ինչի մասին վարչապետը շտապել է հայտարարել Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նույնիսկ ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի դիսկուրսն ու Հայաստանի ղեկավարի դիսկուրսն այնքան էլ անհամատեղելի չեն։

«Եթե լինի հետևողական աշխատանք, եթե լինի քաղաքական կամք և ցանկություն, ապա այս դիսկուրսները կարելի է մերձեցնել, իսկ դա նշանակում է նաև կարգավորել հարաբերությունները», - ասում է փոփոխամիտ և ժամանակ առ ժամանակ նույնիսկ ճարպիկ Փաշինյանը։

Այդ ինչի՞ց է հանկարծ Փաշինյանի «թևերը» այդքան նկատելի թառեցին, ո՞ւր կորավ երեկվա համարձակ հռետորաբանությունը։ Բավական վստահորեն կարելի է ենթադրել, որ Երևանի հավատարմության վերաբեռնավորումը և Անկարայի ու Մոսկվայի հետ հանկարծ վստահության տոնին անցնելը կապված են Փաշինյանի կողմից Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության կառուցման իրական իրավիճակի ակնհայտ վերաիմաստավորման հետ։ Այն ակնհայտորեն լռվել է, իսկ վաղը կարող է բոլորովին սպառվել։ Այնպես որ Երևանի մկանները նորից սկսեցին լարվել։

Հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հարցին այն մասին, թե ինչպես կարող են ԱՄՆ Կոնգրեսի և 2024 թվականի նախագահական ընտրությունները ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «ԱՄՆ-ում ներքաղաքական գործընթացները կլինեն այնպիսին, որ Նահանգների տարածաշրջանում մասնակցությունը չի նվազի»։ Պարզ ասած, վախկոտաբար կանխատեսել է, որ Վաշինգտոնը չի մոռանա Երեւանի մասին։

Փաշինյանը, մասնավորապես, բազմանշանակորեն հիմնվել է «Թրամփի մեկուսացման քաղաքականության» վրա, որը, նրա խոսքով, սահմանափակում էր արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի գործողություններն ու շահերը՝ առաջարկելով կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։ Ընդհանրապես, զգացվում է, որ շատ շուտով Երևանը կսկսի սրտաճմլիկ տրտնջալ լուսնի վրա՝ երազելով այն մասին, որպեսզի ԱՄՆ քաղաքական գործիչներից որևէ մեկը գոնե որոշակի կարեկցանք ցուցաբերի «հայկական դառն ճակատագրի» հանդեպ։ Իսկ առայժմ, պետք է սողալ Մոսկվայի փեշի տակ։

Caliber.Az
Դիտումներ: 239

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

233
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

202
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

151
10 Մայիսի 2025 09:27
4

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

80
10 Մայիսի 2025 11:18
5

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

77
13 Մայիսի 2025 09:50
6

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

75
13 Մայիսի 2025 10:12
7

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
10 Մայիսի 2025 09:36
8

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

73
10 Մայիսի 2025 13:29
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

72
12 Մայիսի 2025 12:48
10

Ալիևը տեսանյութ է հրապարակել Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ

71
10 Մայիսի 2025 10:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading