twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հետևանքները անպայման ծանր կլինեն Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

09 Սեպտեմբերի 2023 14:28

Կա մի այսպիսի հետաքրքիր քաղաքացի Հրայր Կարապետյան՝ «Դաշնակցություն» կուսակցության անդամ է, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախկին ղեկավար, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոսը։ Նա հանդես է եկել շատ հետաքրքիր հայտարարությամբ՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, շատ լուրջ զիճում է արել Բաքվին՝ փոխարենը ոչինչ չստանալով՝ հակառակ դիվանագիտության տարրական կանոնների։

Հզոր հայտարարություն է, բայց այն ճիշտ չէ: Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար հարևանները խուսափեցին պատժից։ Ոչինչ չեն ստացել, բայց նրանց վիճակում «հերթական զգայուն քոթակ չստանալը»՝ ըստ էության, նշանակում է ստանալ շատ, շատ բան։ Մի ամբողջ զանգված դրական զգացմունքներ և ծովի չափ պլյուսներ: Հակառակ դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ։ Մի փոքր զարգացնեմ միտքս։ Փոխվեք ճիշտ ուղղությամբ և ձգտեք վրդովեցուցիչ պահվածքով չնյարդայնացնել հարևան երկրներին: Հատկապես, եթե հարեւան երկրները շատ ավելի ուժեղ են։ Ի դեպ, հարեւանիկներ, ինչպես մի ֆիլմում է ասվել, լսեք և մի ասեք, որ չեք լսել. ԵՄ-ի աջակցության ձեր հույսերը դղրդյունով ընկան աղբահորի մեջ. Ադրբեջանի դեմ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվի՝ այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Երբ խելացի մարդիկ ընտրություն են անում, օրինակ, գազի և Հայաստանի միջև՝ այդ խելացի մարդիկ երբեք չեն ընտրում Հայաստանը։ Ես հասկանում եմ ձեր անմարդկային վհատությունը և բոլորովին երկնային թախիցը: Ինչ արած, կարող եմ անվճար խորհուրդ տալ. սովորեք ձեր սեփական մարմնի կարիքները հարմարացնել մոտակա սուպերմարկետի զեղչերի ակցիաներին: Բայց զգուշություն պահապանեք՝ մեծաթափ շարժումները միշտ չէ, որ լավ են, նույնիսկ բռնցքամարտում, դուք ձեր արևմտամետ եռանդով առաջացնում եք ձեր ներկայիս տիրոջ դժգոհությունը, դուք Ուկրաինա չեք, ձեզ համար նրա ուժը բավարար կլինի։ Ուստի մի մոռացեք, որ ցանկացած սուպերմարկետում զեղչի ցանկացած ակցիան ավելի օգտակար է ոչ այնքան գնորդի, որքան սեփականատիրոջ համար: Ահա, ի դեպ, և ապացույցն էլ ժամանակին հասավ. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովը հրապարակավ հայտարարել է այն մասին, որ Հայաստանը պետք է միացնել Ռուսաստանին այն պատճառով, որ այս երկիրը որոշել է դիմել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի հետ մերձենալուն։ «Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հետ Երևանի սերտ շփումները՝ պետք է դատական կարգով Հայաստանը ճանաչել որպես «անօրինական տարածք»։ Այն կհռչակվի որպես անջատողական կազմավորում, և Ռուսաստանը կստանա աշխարհաքաղաքական վերահսկողություն Հայաստանի վրա»,- ասել է Ֆեդորովը։

Դե հետո չբողոքեք, որ ձեզ չեն զգուշացրել։

Մեր հրաշալի գրող Էլչինը ունի մի բացարձակ շքեղ վեպ, որը կոչվում է «Մահապատիժ»: Իմ կարծիքով, սա 20-րդ դարի ընթացքում ադրբեջանական գրականության մի քանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկն է։ Այսպես ուրեմն, վերադառնանք «Մահապատիժ»-ին: Մի պայծառ, հյութեղ, մասշտաբային բան է և հագեցված է իրադարձություններով. այստեղ կա և ժանտախտի համաճարակը Հադրութում 20-ականների վերջին 30-ականների սկզբին, և ժանտախտը ժանտախտ անվանելու արգելքը, և դիակների հրկիզումը, և բռնաճնշումները, այստեղ կա մարդկային զգացմունքների ու հարաբերությունների մի ամբողջ կծիկ, գերեզմանային բիզնես, Բրեժնևի այցը Ադրբեջան, իրադարձությունների մի ամբողջ կալեիդոսկոպ, որոնք առաջին հայացքից միմյանց հետ ոչ մի կապ չունեն։ Բայց ես դա, փաստորեն ինչը նկատի ունեմ: Նախքան ժանտախտի համաճարակը։ Հենց որ սկսվել է համաճարակը, խորհրդային իշխանությունը սարսափելի վարակի դեմ պայքարում նետել է իր տրամադրության տակ եղած ամենասարսափելի զենքը։ ՆԿՎԴ-ին (ներքին գործերի ժողովրդական կոմիսարյատ)։ Եվ Էլչին Էֆենդիևը, լինելով հոյակապ գրող, այդ իրավիճակը նկարագրել է ընդամենը մեկ նախադասությամբ, նկարիչի նման, ով վրձինի ընդամենը մեկ հարվածով ընդգծում է իր նկարում ամենակարևորը. «ՆԿՎԴ-ն ժանտախտից սարսափելի էր, և ժանդախտին կարող էր հաղթել միայն այդպիսի ուժը»։

Համոզված եմ, որ միտքս ավելի քան պարզ է։ Այնուամենայնիվ, ես կշարունակեմ գրական ակնարկները, ինձ շատ է դուր գալիս իմ մտքերը հատկապես նման միջոցով հասցնել հարգարժան հանդիսատեսին։ Եվ խոսքը ոչ միայն կանխարգելման մեթոդների և անջատողականության դեմ պայքարի միջոցների մասին է, խոսքը այն հասկացողության մասին է, որ անջատողականությունը միշտ սնվում է դրսից, և որոշ ժամանակ այն կարող է ննջել, գտնվել լատենտ վիճակում, առանց իրեն որևէ կերպ դրսևորելու: Բայց միայն թուլանալ և ընկնել ինքնաբավության մեջ չի կարելի, և, հետևաբար, ես կշարունակեմ իմ միտքը…

Ալբեր Քամյուն ունի մի լավ վեպ՝ «Ժանտախտ»: Այն լույս է տեսել 1947 թվականին, երբ նոր էր ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, և մարդիկ կամաց-կամաց սկսել էին ուշքի գալ, նաև վերակառուցել քանդվածը։ Վեպը այլաբանություն է, նրանում շատ բան գրված է տողերի արանքում, այնտեղ ընդհանրապես մի քանի իմաստային շերտեր կան։ Եվ ինձ շատ է դուր գալիս այդ ստեղծագործության ավարտը. ժանտախտը պարտված է, նա նահանջել է, նրանք, ովքեր ողջ են մնացել այս փոքրիկ քաղաքում, իրենց թափ են տալիս, և կարծես թե կյանքը շարունակվում է։ Բայց միայն գլխավոր հերոսը՝ բժիշկ Ռիեն գիտի և հասկանում է, որ ժանտախտի միկրոբը երբեք չի մահանում, չի անհետանում, միկրոբը կարող է տասնամյակներ շարունակ քնել ինչ-որ տեղ կահույքի ճեղքերում կամ սպիտակեղենի կույտի մեջ, նա համբերատար սպասում է իր ժամին՝ նկուղներում, ճամպրուկի մեջ, աղբամաններում, և հնարավոր է, կգա մի օր, երբ ժանտախտը նորից կարթնացնի առնետներին ու կուղարկի սատկել քաղաքի փողոցներում:

Ահա դա, անջատողականության հետ ուղղիղ նմանակումը։ Համոզված եմ, որ դուք հասկացաք միտքս: Կանխարգելում և ճնշում, ճնշում և կանխարգելում, հիգիենա, կանխարգելում և կրկին անգամ ճնշում: Այնքան անգամ, որքան կպահանջվի: Եվ բոլոր նրանք, ովքեր թեկուզ երազում իրենց մոտ թողնում են անջատողականության մասին մեղավոր մտքերը, պետք է հասկանան, որ նրանք ուրիշի բակում են, և, հետևաբար, նրանց առաջնային պարտականությունը՝ վարքի մեջ համեստություն ցուցաբերելն է: Ողջ հնարավոր համեստությունը։ Եվ նրանք, իհարկե, պետք է իրենց ավելի հանգիստ պահեն, քան մուկը ավելի տակ։ Որովհետև անջատողականության համար պատիժը լինելու է խիստ և անխուսափելի։

Այնպես որ՝ խնդրում եմ ականջին օղ արեք: Ադրբեջանում անջատողականությունը՝ շատ թանկ հաճույք է, և դրա գինը, անշուշտ, չափազանց բարձր կլինի բոլոր նրանց համար, ովքեր կմտածեն դրա մասին: Եվ հավելացնեմ. սահմանին սադրանքների համար հարեւանիկները ռիսկ են անում շատ թանկ վճարել։ «Եռաբլուրում» բոլոր զինվորների համար տեղ կլինի։

Caliber.Az
Դիտումներ: 381

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

250
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

214
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

174
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

149
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

144
08 Մայիսի 2025 08:59
6

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

69
08 Մայիսի 2025 12:08
7

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

62
07 Մայիսի 2025 18:18
8

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
07 Մայիսի 2025 18:20
9

Կրկին կեղտոտ հետքեր թողեցին «Հին աշխարհի հիստերիկները»

59
07 Մայիսի 2025 09:53
10

Քննարկվել են Բալաջարի ավանի բնակիչների խնդիրները Էլդար Ազիզովը հրահանգներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
07 Մայիսի 2025 13:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading