twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղի օկուպացիան եղել է Հայաստանի սարսափելի սխալը» Caliber.Az-ը՝ Թբիլիսիից

28 Հունիսի 2022 17:08

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի հրապարակախոս, պատմաբան Գայոզ Մամալաձեյի հետ

-Եվրոպան Վրաստանից ուրիշ ի՞նչ է ակնկալում, որպեսզի ընդունի ԵՄ։

-Եվրոպայում Վրաստանից ակնկալում են նորմալ ժողովրդավարական վարքագիծ։ Միևնույն ժամանակ, ինչպես ես եմ համարում, ԱՄՆ-ը Վրաստանի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր։ Եվրոպայում պետք է հասկանան, որ մենք փոքր երկիր ենք և որ մեր տարածքների մի մասը գտնվում է օկուպացիայի տակ։

Վրաստանին հարկավոր են գործընկերներ, որոնք կհասկանան նրան։ Իր հերթին, Թբիլիսին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով միշտ կլինի Եվրոպայի կողմը։

-Արդյո՞ք արդյունավետ է մինչև դեկտեմբեր հետաձգել Վրաստանի հայտագրի քննարկումը քաղաքական դրդապատճառներով։ Օրինակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու Վրաստանի հրաժարմամբ, ինչի մասին խոսում է փորձագիտական հանրությունը։

-Ոչ ոք Վրաստանից չի պահանջել բացել երկրորդ ճակատ և սկսել պատերազմ Ռուսաստանի դեմ։ Վրսատանը չունի ռեսուրսներ նման պատերազմ սկսելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ-ն պետք է նրան անմիջապես ընդուներ։ Իսկ հիմա, եթե այդ պատերազմը չդադարեցվի, ապա նրանում կներգրավվեն նաև մյուս երկրները։ Իսկ Վրաստանին, իհարկե, պետք է ներկայացվեր թեկնածույի կարգավիճակ, նա արժանի էր դրան։

-Իսկ Վրաստանը ի՞նչ է ձեռնարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

-Վրաստանին ՆԱՏՕ ընդունելը շատ բարդ է, փաստորեն դա նշանակում է Ռուսաստանի հետ պատերազմ։ Չէ որ դաշինքը երկրներին օգնում է ամրապնդել իր պաշտպանունակությունը։

-Օրերս հայտարարվել է, որ Ռուսաստանը կարող է դառնալ Վրաստանի համար նավթի գլխավոր արտահանող։ Արդյո՞ք չկա մտախավություն, որ դրանով կուժեղանա Մոսկվայից ձեր երկրի կախվածությունը։

-Կա, իհարկե։ Բացի այդ մեր հարևաններ Ադրբեջանը և Իրանը՝ էներգառեսուրսներ արտահանող երկրներ են։ Իրանի հետ մենք խնդիրներ չունենք, այդ երկիրը մարդկության համար այնպիսի վտանգ չի ներկայացնում, ինչպես Ռուսաստանը։ Այնպես որ, ՌԴ-ից տնտեսական կախվածությունը բոլորովին ձեռնատու չէ Վրաստանին։

Եթե Բաքվից արտահանվի ավելի շատ գազ, ապա այն անպայման կանցնի մեր տարածքի միջով, ինչը շատ շահավետ է մեզ համար։ Եթե մեր երկրները միասին լինեն, ապա մենք ավելի քիչ էներգետիակ խնդիրներ կունենանք, իսկ դուք կունենաք ավելի մեծ ֆինանսական օգուտներ։

- Ի՞նչ ազդեցություն է գործել ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանի վրա։

-Առաջին հերթին՝ բարոյական ազդեցություն։ Եթե մահանում են երեխաները միայն նրա համար, որ ոմանք ուզում են ստեղծել «ԽՍՀՄ-2.0», հոգու վրա շատ ծանր է լինում։ Երբ Ռուսաստանը հարձակվեց մեր վրա, մենք ողջ աշխարհին պնդում էինք, որ նրան պետք է կանգնեցնել, բայց մեզ ոչ ոք չհավատաց։ Եվ մինչև այժմ էլ կան քաղաքական գործիչներ, որոնք չեն հասկանում, որ Մոսկվայի նկրտումները պետք է կանխել։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ ճշմարտությունը կհաղթանակի։

-Դուք ինչպե՞ս եք գնահատում Թբիլիսիի հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ։

-Դրական։ Եվ Բաքուն, և Անկարան հանդիսանում են ոչ միայն մեր հարևանները, այլ նաև տնտեսական գործընկերներ։ Ադրբեջանը մեր վաղուցվա գործընկերն է։ Բավական է անվանել Բաքու-Թբիլիսի- Ջեյհան հսկայական նավթամուղը, որի իրականացման վրա վրացիները և ադրբեջանցիները աշխատել են համատեղ։

-Որքանո՞վ է, Ձեր կարծիքով մեծ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հավանականությունը։

-Այդ խաղաղ պայմանագիրը անպայման կստորագրվի։ Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Հայաստանը սարսափելի սխալ է թույլ տվել, օկուպացնելով Ղարաբաղը։ Պատերազմի ճանապարհով չի կարելի իրեն ենթարկել օտար տարածքները, և Ռուսաստանին էլ դա չի հաջողվի։ Այն խախտում է համաշխարհային կարգ ու կանոնը։

-Դուք ինչպիսի՞ն եք տեսնում ռուս-ուկրաինական պատերազմի ելքը։

-Հույս ունեմ, որ այդ պատերազմը շուտ ժամանակում կավարտվի՝ Ռուսաստանը կհեռանա օտար տարածքներից, հարևանների հետ պայմանագիր կկնքի և կտեղափոխվի խաղաղ ռելսերի վրա։ Դա կլինի բարօրություն ռուս ժողովրդի համար։

Caliber.Az
Դիտումներ: 575

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading