twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Միրզոյանի սուտը և դատարկ հույսերը վախճանված ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա Իսկ հովանոցը ծակ է

19 Հունվարի 2023 16:47

Վաղուց հայտնի է, որ խնդիրները հիվանդ գլխից առողջ գլխին տեղափոխելու հատուկ կարողությունը հայ քաղաքական գործիչների լավագույն ավանդույթների մեջ է։ Դա հաստատեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ, որտեղ հայ պաշտոնյան Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել։ Գլխավորը, իհարկե, Լաչինի ճանապարհի «փակման» առնչությամբ է։

Բերենք դրանցից մի քանիսը: Ավելորդ է հիշեցնել, որ հայկական կողմը Լաչինի ճանապարհին մեկ ամսից ավելի շարունակվող ադրբեջանցի էկոակտիվիստների ակցիայի պատճառով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իբր Ադրբեջանի կողմից կազմակերպված այսպես կոչված «Ղարաբաղում 120 հազար հայերի շրջափակման» վրա։ Հետևաբար զարմանալի չէ, որ այս թեման «կարմիր գիծ» է դարձել նաև Միրզոյանի՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում անհամապատասխանություններով լի բոցաշունչ ելույթում։

Ինչպես դեռ պնդում է Միրզոյանը, «120 000 մարդկանցից, որոնցից 30 000-ը երեխաներ են, ավելի քան 1000-ը, այդ թվում նաև 270 երեխա, չեն կարող տուն վերադառնալ Ղարաբաղ և ժամանակավորապես պատսպարվել են Հայաստանում»։ Սակայն, ինչո՞ւ էին այդ մասին ավելի վաղ լռում և որտեղի՞ց հենց ադրբեջանցի ակտիվիստների ակցիայի ժամանակահատվածում հայտնվեց Ղարաբաղի հայ բնակչության կտրուկ վեր ցատկած վիճակագրությունը։ Հարցը, իհարկե, հռետորական է և մնում է այս թեմայի փակագծերից դուրս։

Միրզոյանը մինչդեռ հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է Եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ հստակ նշված է, որ «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմի վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»։

Ադրբեջանի հասցեին հերթական զրպարտությունների մեջ նկատվում է ակնհայտ անհամապատասխանություն։ Նախ, Լաչինի ճանապարհը ինչպես վերահսկվել, այնպես էլ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, իսկ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ընդամենը ուզում են կասեցնել տարածաշրջանի կողոպտված բնական հարստությունների ապօրինի տեղափոխումը` ոչ մի կերպ չխոչընդոտելով այլ, մասնավորապես քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցների տեղաշարժին: Բայց հայկական կողմը փորձում է ամբողջ աշխարհին ներկայացնել ուղիղ հակառակը։

Մինչդեռ, եթե Լաչինի ճանապարհին չտեղադրվեին ՌԽՔ-ի անցակետեր՝ ադրբեջանցի բնապահպաններն ու այլ մասնագետները կկարողանային անարգել ուղևորվել դեպի «գորշ գոտու» հանքավայրեր՝ այնտեղի հանքարանների մոնիտորինգի համար։ Եվ հայերը դա գերազանց գիտեն, դրա համար էլ Հայաստանի նախարարի մեղադրանքները զուտ զրպարտություն են։ Եվ նրանք ձգտում են միայն մեկ բանի՝ մոլորեցնել համաշխարհային հանրությանը։ Սակայն չկան ոչ փաստեր, ոչ ապացույցներ, և, հետևաբար, Միրզոյանը, ինչպես նաև այլ հայ գործիչները, ստիպված են լկտիաբար ստել՝ հերյուրանքները մեկը մյուսի վրա կուտակելով: Իսկ իրականում էլ նրանք բոլորը գիտեն, որ բողոքի ակցիաների պատճառը Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանի ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման վերսկսումն էր։ Բացի դրանից, այդ նույն Միրզոյանը տեղյակ է, որ հենց այս ճանապարհով են երթևեկել «Գըզըլբուլաղ» ոսկու հանքավայրում և «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրում ապօրինի արդյունահանված բնական պաշարներով բեռնատարներ։

Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո նրա կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական օգտագործումը դադարեցվել էր, այդ թվում նաև ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում։ Բայց իրավիճակը փոխվեց անցյալ աշնանը՝ ռուս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կողմից Ղարաբաղում անօրինական տնտեսական գործունեության վերսկսումից հետո։ Այսինքն Ադրբեջանը էկոցիդը դադարեցնելու օրինական իրավունք ունի։

Մինչդեռ փաստերը, որոնք հաստատում են, որ պատերազմից հետո բոլոր երկու տարիներին Լաչինի ճանապարհով ներկրվել են զենք և ականներ, որոնք հայերը տեղադրում են «գորշ գոտու» հարակից տարածքում, բավարար են։ Իսկ նշանակում է, որ Լաչինի ճանապարհով մարդկանց և ապրանքների տեղաշարժի խիստ հսկողություն կազմակերպելու համար ռուս խաղաղապահների հրամանատարության հետ բանակցություններ անցկացնելու ակտիվիստների պահանջները միանգամայն տրամաբանական են և հանդիսանում են հայկական կողմի այն հայտարարությունների անմիջական հերքում, թե այդ ճանապարհը ռուս խաղաղապահների հսկողության տակ չէ։ Եվ պետք է նշել, որ Լաչինի ճանապարհի շրջափակման մեջ ադրբեջանցիներին մեղադրելը արդեն իսկ ձախողվել է այն բանից հետո, երբ Բաքուն շատ գրագետ դիվանագիտական քայլ կատարեց՝ տարածաշրջան հրավիրելով օտարերկրյա լրագրողներին և ռեպորտյորներին, որպեսզի նրանք անձամբ, իրադարձությունների տեղում համոզվեն նրանում, որ ղարաբաղցի հայերի ոչ մի շրջափակում չկա, որ մարդիկ խաղաղ բողոքի ցույց են անում, ոչ մի արգելք չստեղծելով նշված ճանապարհով տեղափոխվող մարդասիրական բեռների շարժման համար։

Եվս մեկ փաստ, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախարարի խարդախ հռետորաբանությունը հաշվարկված է այդ թվում նաև վաղուց արդեն շունչը փչած ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվող միջազգային կառույցի վերածննդի վրա։

«Այժմ ԵԱՀԿ-ն դժվար ժամանակներ է ապրում, և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ միակ ճգնաժամը չէ, որի հետ բախվում է կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ համարում ենք, որ ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա կառույցների ուշադրության կենտրոնում։ ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահների հետ ի սկզբանե մասնակցել է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Չնայած բոլոր մարտահրավերներին, Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն է կրում, քանի որ հակամարտության քաղաքական լուծում դեռ ձեռք չի բերվել։ Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ը կարող է կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև խաղաղության պահպանման գործում, գործընթացին իր կառույցների ներգրավման միջոցով»,- հայտարարել է Միրզոյանը։

Իրեն միանշանակ վարկաբեկված կազմակերպությունից հայերի ակնկալիքները՝ լավագույն ցուցանիշը չեն, և դա խոսում է այն մասին, որ Հայաստանում դեռ չկա Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու համար կառուցողական հունով շարժվելու պատրաստակամություն և ցանկություն։

Արդեն երկու տարի է, ինչպես սպառվել է ղարաբաղյան խնդիրը՝ Ադրբեջանը այն լուծեց ուժային ճանապարհով, այնպես էլ չհասնելով Հայաստանի հետ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը, ղարաբաղյան հակամարտությունից հետո, նույնպես մոռացության մատնվեց։ Շնորհիվ այս, իբր «հաշտարար» խմբի ապակառուցողական դիրքորոշման՝ Երևանին հաջողվեց երկար տարիներ Ղարաբաղում պահպանել ստատուս քվոն, և դրանով է բացատրվում այս կառույցի հովանու ներքո կրկին հայտնվելու նրա ցանկությունը։ Սակայն հայկական կողմի խնդիրն ավելի մեծ չափով նրանում է, որ նա ի վիճակի չէ հաշտվել առկա իրականության հետ, այլ գտնվում է՝ Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ առաքելությունից և այլ կառույցներից հավերժական սպասումների վիճակում։ Բայց մինչև այն ժամանակ, քանի դեռ Հայաստանը շարունակում է մեղադրել Ադրբեջանին հայերի նկատմամբ էթնիկ զտումների մեջ և հայտարարում է, որ Բաքուն իբր դանդաղեցնում է նորմալացման գործընթացը, ինչպես նախօրեին հայտարարել է Միրզոյանը, Երևանի կործարար քաղաքականության տրամաբանական արդյունքը կլինի հավերժ կախվածությունը արտաքին ուժերից, ինչը «քարերի երկրին» վերջնականապես կզրկի պետականության մնացորդներից։

Caliber.Az
Դիտումներ: 214

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

88
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

88
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
5

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

75
23 Դեկտեմբերի 2024 15:59
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

66
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

59
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

53
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

44
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

36
21 Դեկտեմբերի 2024 10:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading