Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. Անկարայի ռազմաքաղաքական հավասարակշռությունը Միխաիլ Մագիդայի դասավորումը
Փետրվարի երեքին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Ուկրաինա։ Վլադիմիր Զելենսկիի հետ Էրդողանի հանդիպումը տևել է երեք ժամ։ Կողմերը քննարկել են՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև իրավիճակի սրմանը առնչվող մի շարք հարցեր։ Թերևս ամենաէականն է եղել՝ կողմերի միջև ազատ առևտրի և թուրքական «Բայրակթար» անօդաչուների համատեղ արտարդության մասին պայմանագրի ստորագրումը։
Այս կապակցությամբ հարց է ծագում. Ինչպե՞ս կազդի՝ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ակնհայտ շարունակվող մերձեցումը ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Չէ որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումից իր հերթին կախված կլինի մոլորակի շատ տարածաշրջաններում իրավիճակը, որտեղ երկու գերտերությունները գտնվում են մե՛րթ մրցակցության, մե՛րթ գործընկերության վիճակում։ Խոսքը այնպիսի երկրների և տարածաշրջանների մասին է, ինչպես Լիբանանը, Սիրիան, և իհարկե, Հարավային Կովկասը։
Ուկրաինայում որոշակի հույսեր կան Թուրքիայի հետ կապված։ Հազիվ թե երկրի ողջ ղեկավարությունը կիսում է դրանք, բայց հանրության, քաղաքական գործիչների և զինվորականների որոշակի մասը կցանկանար հուսով լինել, որ Թուրքիան սերտորեն կմերձենա Ուկրաինայի հետ և վերջիվերջո կողմերը կգան այնպիսի մասշտաբային գործըկերության, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Հիշեցնենք, որ բառացիորեն այս օրերին Ադրբեջանի խորհրդարանը, իսկ երեկ նաև Թուրքիայի խորհրդարանը վավերացրել են Շուշայի հռչակագիրը, որը հանդիսանում է երկու երկրների ռազմաքաղաքական դաշնակցության իրավաբանական հիմքը։ Ադրբեջանը այսօր գտնվում է Թուրքիայի ռազմական պաշտպանության ներքո։ Հնարավոր է, որ Ուկրաինայի պետությունը ժամանակի ընթացքում կկարողան հասնել նման ինչ որ բանի։
Բայց տեսանելի ապագայում դա հազիվ թե տեղի ունենա։ Թուրքիան Ուկրաինային զգալի օգնություն է ցուցաբերում և կցուցաբերի, այդ թվում նաև մատակարարելով իր սպառազինության ժամանակակից ձևերը։ Սակայն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Կիևի կողմից նրա ռազմական միջամտությունը լիովին բացառված է։ Եվ Թուրքիան իր վրա չի վերցնի այնպիսի պարտավորություններ, որոնք կարող են հանգեցնել նման միջամտության։ Թուրքիան ընդամենը առաջարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում իր միջնորդությունը, հակամարտության մեղմացմանը ուղղված դիվանագիտական քայլեր։
Որպեսզի հասկանալ, թե ինչու է դա այդպես, հարկավոր է ըմբռնել Թուրքիայի ղեկավարության նպատակները։
Մինչև 2016 թվականը, այսինքն մինչև ռազմական հեղաշրջումը՝ Անկարայի արտաքին քաղաքականությունը հազվադեպ էր դուրս գալիս այն շրջանակներից, ինչը առաջարկվում էր ամերիկացիների և ՆԱՏՕ-ի բլոկի կողմից, որտեղ մտնում է Թուրքիան։ Սակայն, երբ Թուրքիան խնդրեց արտահանձնել կրոնական քարիզիչ Ֆեթուլահ Գյուլենին, ում Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձերին մասնակցելու մեջ՝ ԱՄՆ-ը հրաժարվեց։ Սա դարձավ թուրքական արտաքին քաղաքականության սկզբունքների փոփոխման յուրորինակ ձգան։ Ազդեց նաև Թուրքիայի աճող ռազմական, տնտեսական և գիտատեխնիկական հզորությունը, ինչպես նաև աշխարհում ամերիկյան գերիշխանության թուլացումը։ Թուրքիայի պետությանը իրեն չափազանց նեղ զգաց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ստորագրումների շրջանակներում։
Այստեղից էլ Ռուսաստանի հետ լուրջ մերձեցումը։ 1952 թվականին Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամագրվել է ԽՍՀՄ-ի ռազմական հզորության առջև երկյուղից։ Սակայն այսօր նա դարձել է բավականին ուժեղ, որպեսզի պահպանելով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական հովանոցը՝ որոշակիորեն փոխել խաղի կանոնները։
Ներկա ժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճում է և կազմում է 22-ից մինչև 25 մլրդ դոլար, գրեթե 5 անգամ բարձր, քան Ուկրաինայի հետ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը։ Թուրքիան իր համար անհրաժեշտ գազի մինչև մեկ երրորդ մասը ստանում է Ռուսաստանից, «Թուրքական հոսք» խողովակաշարի շնորհիվ։ Ինչպես ցույց է տվել իրանական գազի մատակարարման խափանումից հետո Թուրքիայիում ոչ վաղուցվա էներգետիկ ճգնաժամը, սա մեծ նշանակություն ունի։ Ռուսաստանը կառուցում է Ակույի ԱԷԿ-ը, նրա ենթադրյալ արժեքը կազմում է 22 մլրդ դոլար։ Նման հզոր ենթակառուցվածքային նախագծերը ամրապնդվում են մյուս ոլորտներում, ավելի շուտ զբոսաշրջության ոլորտում համագործակցությամբ։ Սակայն ԱՄՆ-ի համար իսկական շոկ էր Անկարայի կողմից ՀՀՊ\ՀՕՊ C-400 համակարգի գնումը, որը հանգեցրեց ամերիկյան պատժամիջոցների՝ Թուրքիան նորագույն մարտական F-35 անտեսանելի ինքնաթիռի արտադրության և ձեռքբերման ծրագրից դուս հանելուն։ Ի դեպ Թուրքիան С-400-ը գնեց, որովհետև ԱՄՆ-ը հրաժարվել է նրան թուրքական պայմաններով իր սեփական «Փեթրիոտ» համակարգերի մատակարարումից։
Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը համալրվում է քաղաքականով։ Աստանայի ձևաչափի շրջանակներում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ձգտում են կարգավորել տարաձայնությունները Սիրիայում։
Սա նշանակում է արդյո՞ք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կոնֆլիկտում Թուրքիան ընտրել է Ռուսաստանի կողմը։ Ոչ։ Թուրքիան մանևրում է գերպետությունների միջև։ Թուրքական պետությունը պաշտպանում է սեփական շահերը՝ ձգտելով ստանալ ձեռքերի լրացուցիչ ազատություն։ Ընդ որում, Մոսկվայի հետ հակասությունները ոչ մի տեղ չեն կորել։ Լիբանանում և Սիրիայում Անկարան և Մոսկվան գտնվում են զինված հակամարտության տարբեր կողմերում։ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որին Ռուսաստանը համարում է իր ազդեցության ոլորտը, ուժեղ փոխվել է նրանից հետո, երբ Թուրքիան այդ տարածաշրջանում ձեռք է բերել Ռուսաստանի հետ համադրելի ազդեցություն։ Երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հարձակվեցին Իբդիլի վրա՝ թուրքական զորքերի և հակաասադական ուժերի կողմից վերահսկվող տարածաշրջան հյուսիսային Սիրիայում, Թուրքիան դիմեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությանը։
Այս իրադարձությունները, անտեսելով ամերիկացիների զայրույթը և նրանց պատժամիջոցները, Ռուսաստանից С-400-ի ձեռքբերման էպիզոդից մինչև Սիրիայում Ռուսաստանի հետ հակամարտությունը և ԱՄՆ-ի օգնության համար դիմելը՝ ցուցադրում են Թուրքիայի ղեկավարության բավականին անկախ քաղաքականությունը։ Երբ նրա մոտ խնդիրներ են ծագում ԱՄՆ-ի հետ, նա դիմում է Ռուսաստանի օգնությանը, երբ Ռուսաստանի հետ են խնդիրներ ծագում, դիմում է ամերիկացիներին։ Անկարայում չեն ուզում բոլոր ձվերը մի զամբյուղում դարսել։
Վերադառնալով Ուկրաինային, այն նույնպես կարելի է դիտարկել, որպես ԱՄՆ-ի հետ մերձենալու Թուրքիայի միջոց՝ աջակցություն ցուցաբերելով Ամերիկայի դաշնակից՝ Ուկրաինային։ Օրինակ, ամերիկական արտադրության նոր մոդիֆիկացիայի F-16 մարտական ինքնաթիռներ ստանալը, որոնց մասին Թուրքիան վերջերս դիմել է ամերիկացիներին։
Այնուամենայնիվ, Ուկրաինայի հետ գործընկերությունը Թուրքիայի համար ունի ինքնուրույն նշանակություն։ Փաստորեն Թուրքիան, ինչպես և Ռուսաստանը՝ սևծովյան գերտերություն է։ Այդ տարածաշրջանը հանդիսանում է նրանց ավանդական աշխարհաքաղաքական մրցակցության ոլորտը։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը առաջ գնաց Ղրիմում և Դոնբասում, Թուրքիան որոշեց Սև ծովում Ռուսաստանի ուժեղացումը հավասարակշռել Ուկրաինայի հետ աճող գործընկերությամբ, այդ թվում նաև ռազմական ոլորտում։ Բացի դրանից, Թուրքիան Ղրիմը չի ճանաչում, որպես ռուսական, որովհետև այդ տարածքում ապրում են ղրիմյան թաթարների հետնորդները։
Սակայն ռազմաքաղաքական հավասարակշռությունից մինչև զինված հակամարտության դեպքում գերպետություններից մեկի կողմ բռնելը՝ մեծ չափերի հեռավորություն է։ Թուրքիան իր շահերն ունի և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում և նա ներկա ժամանակ չի հրաժարվի Մոսկվայի հետ գործընկերությունից։
Հավանաբար Անկարան ապագայում կշարունակի ուկրաինական բանակը հագեցնել զենքով։ Բացի դրանից, պատժամիջոցների պատճառով Թուրքիան ունի իր անօդաչուների համար ուկրաինական շարժիչների կարիքը։ Երկու պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ինտեգրացիան կամրապնդվի։ Սակայն դա չի բերի Շուշայի նոր հռչակագրի նման մի բանի։